Օրվա լրահոսը
Ադրբեջանցի երգչուհի էլնարան պատասխանել է Լյուբիկ Չիբուխչյանին
Ադրբեջանուհին գոհ է, որ հայը իրեն գիրք է ձոնել, սակայն…
«Հայրենիքիս պատկանելության զգացում ունեմ»
Ասում էր Արամ Ղարաբեկյանը Մաքառումներով լեցուն, դրամատիկ ու դժվարին պահեր ապրած, ստեղծագործական սկզբունքների համար մշտապես պայքարող, դասական երաժշտարվեստում սեփական դիմագծով իր տեղը գտած մարդը հեռացավ՝ խռոված հոգու խաղաղությունը երկնքում գտնելու համար: Նա աստղ չէր, փառամոլ չէր (պետք չէ շփոթել երբեք փառքն ու փառամոլությունը), պարտադրող չէր՝ իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու կամ մեծարելու համար. իսկ արդարություն՝
«Անհաջող կադրերի» երկիր
Պարզվում է՝ 2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական փուչիկ էր փչվում՝ ի վնաս մեր երկրի եւ տնտեսության հետագա զարգացման, իսկ Կենտրոնական բանկի նախագահը այդ «փուչիկի» վերաբերյալ ծպտուն չէր հանում: Մյուս կողմից՝ պարզվում է, որ 10 տարվա ընթացքում՝ 1998-2008 թվականներին, Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը՝ Կենտրոնական բանկը, ղեկավարում էր խիստ անգրագետ եւ բարոյական կասկածելի որակներ ունեցող անձնավորություն, սակայն երկրի
Սերժ Սարգսյանը չի կատարել Ռոբերտ Քոչարյանին տված խոստումը (Տեսանյութ)
«Այն նման է իրար վրա ցուցմունք տալու: Իրականում, կարծում եմ, երկուսն էլ չեն հերքում, որ փուչիկը փչվել է»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում անդրադառնալով Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ կողմերը միմյանց ընդամենը մեղադրում են փուչիկը փչելու եւ այն պայթեցնելու մեջ. «Ճիշտ Վինի Պուխի հեքիաթն է: Ինձ թվում է
Մեկնարկել է ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը
ՀՀ կառավարությունը շարունակում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերը: Հերթական ծրագիրը մեկնարկել է 2014թ.-ից: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը մեր երկրում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կլինի 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով /ընդհանուր` 37.5մլն ԱՄՆ դոլար/: 1995
Տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նշելով, որ 2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով, նա կարևորեց 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը: Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախարարությունում արդեն ձևավորվել է փորձառու և գործունյա աշխատանքային մի թիմ, որն ընդունակ է լուծել համակարգային
«Հանցագործ» Ռոբերտ Քոչարյանից մինչև «он как мальчик по вызову» Սերժ Սարգսյանը. (Տեսանյութ)
Իսկ Շանթ Հարությունյանի արձանը՝ փայտը ձեռքին տեղադրելու են Հանրապետության հրապարակում՝ ռեժիմի գլխին հարվածելուց:
Կրկին երեք նախագահների եռանկյունում
«Ակնհայտորեն տարին մեկնարկում է մի փոքր անսովոր՝ այն առումով, որ Հայաստանի վրա ազդող մի քանի գործոններն ուժեղացել են»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Առաջինն, ըստ բանախոսի, արտաքին գործոններն են: Մինչեւ մայիս պետք է պատրաստ լինի Մաքսային միությանն անդամակցության տեքստը, իսկ դա նշանակում է, որ գալիք տարի մինչեւ հունվարի 1-ն
Նստացույց անող ակտիվիստի «զանցանքները» հասել են Վարչական դատարան
Քաղաքապետարանի դիմաց ամիսներ շարունակ նստացույց անող Վահագն Մինասյանի դեմ Վարչական դատարանում այս պահին քննվում է միանգամից երկու հայց: Ոստիկանության կենտրոնական վարչությունը ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար միանգամից երկու հայց է ներկայացրել ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ակտիվիստի դեմ հայցերից մեկը վերաբերում է օգոստոսի 25-ին քաղաքապետարանի դիմաց 03:30 –ի միջադեպին: Վահագն Մինասյանի հիշելով՝ այդ օրը նրանց
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Հունվարի 13-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Սաֆարյան փողոցի թիվ 4 հասցեից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Իլոնա Տ.-ին, որը 2010 թ.-ից ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի /թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ
Ս. Ծննդյան տոնի առիթով այցեր ազատազրկման վայրեր
Մեր Տիրոջ և Փրկչի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը` գլխավորությամբ ծառայության պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, կազմակերպել էր հոգևորականների այցելություններ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներ: Այցերի ընթացքում ազատազրկման վայրերում բանտային կառույցի եկեղեցականները մատուցեցին Սուրբ Պատարագ, կատարեցին ջրօրհնեքի, տնօրհնեքի և հոգեհանգստի արարողություններ` դատապարտյալներին ու աշխատակիցներին փոխանցելով Սուրբ Ծննդյան ավետիսը:
Ալեքսանդր Քալանթարյանի պարոդիան Ռոբերտ Եսայանի բանաստեղծությանը
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ Երբ դուռը բացում ես ու մտնում աշխարհ, Պետք է լինել այնքան անթերի` Կատարելության նման անկատար, Եվ չկրկնել սխալն ուրիշի, Ալեքսանդր ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ Կատարելության նման անկատար Մատչելիության աստիճան՝ անհաս, Երջանկությունից ասես՝վշտահար Դուռը բացեցի, որ մտնեմ Պառնաս: Բայց Ապոլոնը կտրուկ էր ու կոշտ՝ «Քեզ անհաս է դեռ պոետի հուրը, Ուրիշի սխալը չենք կրկնի անշուշտ, Դուրս արի
Բիլ Գեյթսը՝ «ամենահարգված և հիացմունքի արժանի մարդ աշխարհում». «Ազատություն» ռադիոկայան
Microsoft-ի հիմնադիրը Times-ի անցկացրած հարցումներում առաջ է անցել աշխարհի ամենազդեցիկ քաղաքական և հոգևոր առաջնորդներից։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, աշխարհի 13 երկրներում շուրջ 14 հազար մարդու շրջանում Times պարբերականի կողմից արված հարցումը ցույց է տալիս` ամենահարգված և հիացմունքի արժանի մարդը աշխարհում միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է: Նա առաջ է անցել աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և հոգևոր առաջնորդներից`
Ահազանգ բնապահպանների համար. «Չորրորդ իշխանություն»
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կառավարությանը որոշել է առաջիկա տարիներին Սեւանա լճում իշխանի պաշարները հասցնել 50 հազար տոննայի՝ դրա համար օգտագործելով տասնյակ հազարավոր տոննաներով արհեստական կեր։ «ՉԻ» – Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Սևանի լճին շատ լուրջ վտանգ է սպառնում։ Գործնականում նման ծրագիր իրականացնել, իհարկե, հնարավոր է, բայց խնդիրն այն է, որ ձկան արհեստական կերը
Ֆուտբոլի 2013 թվականի բոլոր դափնեկիրները
Երեկ Ցյուրիխում կայացավ ֆուտբոլային աշխարհի 2013 թվականի բոլոր հերոսների մեծարման արարողությունը: Լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը շնորհվեց Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն իր ակումբի ու հավաքականի կազմում մրցակիցների դարպասը գրավել է 66 անգամ: Լավագույն կին ֆուտբոլիստ ճանաչվեց Գերմանիայի կանանց ազգային հավաքականի դարպասապահ Նադին Անգերերը: 2013 թվականի ամենագեղեցիկ գոլի հեղինակ,
Վրաերթ Երևանի Հանրապետության հրապարակում
Հունվարի 13-ին, ժամը 21.10-ին, «ԲՄՎ X 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության հրապարակում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը նշված վայրում բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ռոբերտ Քոչարյանը ոչ թե վարչապետի պաշտոնն է ուզում, այլ փաստացի «թագավորության կեսը». «Չորրորդ իշխանություն»
Չէ՞ որ ե՛ւ նա, ե՛ւ Սերժ Սարգսյանը սիրում էին ամեն առիթով հայտարարել, թե իրենք միասին երկար ճանապարհ են անցել, մարտական ընկերներ են եւ այլն։ Հիմա ահա Քոչարյանը վրդովված է, որ այդ «անհույսը» հայտնվել է «մատի ու մատանու արանքում»:
Ինչպես է մաքրվել Երեւանը. լուսանկարներն ընդդեմ պաշտոնական հաղորդագրության (Ֆոտոշարք)
Հունվարի 14 ի գիշերը տեղացած առատ ձյան հետեւանքները վերացնելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերը սկսվել եւ ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաեւ մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված
֊«Էնքան ասացին՝ մութ ու ցուրտ տարիներ, դես ու դեն… Բա սա լույսի ու տաքի տարիներ ե՞ն». «Հայկական ժամանակ»
«Եթե հաշվում եմ, թե որքան եմ տալու գազի համար, էլ հոսանքն ու մնացած բաները եկեք չհաշվենք, ուրեմն իմ ընտանիքում սննդամթերք ձեռքբերելու, նորմալ սնվելու համար տակը բան չի մնում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Նա խոհարար է աշխատում Երեւանի ռեստորաններից մեկում եւ մինչեւ այս տարի Հայաստանում ապրելու հեռանկար էր տեսնում այնքանով, որքանով ընտանիքը կարողանում էր կերակրել։ Վերջին
Արժե՞ արդյոք ազատություն պահանջել բոլոր քաղաքական բանտարկյալների համար. «Հայոց աշխարհ»
Այսօր հայոց աշխարհում քաղբանտարկյալներ սկսել են անվանել բոլոր նրանց, ովքեր բռնվել են որեւէ հանցանք գործելու պահին, բայց հնարամտորեն հաջողացրել բարձրաձայն ճչալ, թե իրենք դեմ են իշխանությանը։ Դե, քանի որ դեմ է իշխանությանը, ուրեմն ոչ թե քրեական հանցագործ է, այլ արդեն քաղբանտարկյալ։ Ուրեմն պե՞տք է արդյոք զարմանալ, որ այսօր քաղբանտարկյալ է հռչակվում փայտերով իրավապահների վրա հարձակված
Թե 2000-ականների կեսերին եւ թե հիմա մեր տնտեսությունը հենված է փուչիկների վրա. «Հայկական ժամանակ»
Տիգրան Սարգսյանն, ըստ էության, մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին 2000-ականների կեսերին շինարարության ծավալների անբնական աճի շնորհիվ տնտեսական աճ ապահովելու մեջ։ Գործող վարչապետի հետ չհամաձայնելը դժվար է, եթե չասենք անհնարին։ Քոչարյանի իշխանության վերջին տարիներին՝ 2005– 2008 թվականներին, ըստ ոչ պաշտոնական հաշվարկների, ՀՀ-ում իրականացվող շինարարության մեջ հոսել է ավելի քան 8 միլիարդ դոլար։ Դրա պատճառը այդ տարիներին Քոչարյանի
Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն
Այս տարի հունվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի (Մկրտչի) ծննդյան օրը: Տոնի առթիվ սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ (Արարատյան թեմում՝ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում): Հովհաննես Մկրտիչ Կարապետն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը: Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ
Սոս Գիմիշյան. «Ազգային ժողովում չեմ տեսնում վստահության արժանի ընդդիմադիր ուժերի». «Հայոց աշխարհ»
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը պատասխանում է հարցին, թե ընդդիմությունն ունի՞ անհրաժեշտ մարդկային եւ քաղաքական ռեսուրսներ՝ հաջողությամբ պսակելու ձմեռային «զորաշարժերը», թե՞ այս դեպքում էլ խոստումները կմնան օդում։ -Ցանկացած համախմբված պայքար մեզ համար ողջունելի է, բայց ես ավելի շատ հակված եմ ապավինելու հասարակության տարբեր հատվածների քաղաքացիական ակտիվությանը։ Քաղաքական հիմնական պրոբլեմը տեսնում եմ նրանում, որ քաղաքական
«Heritage Foundation». «Հայաստանի տնտեսությունն ազատությամբ աշխարհում 41-ն է». «Ամերիկայի Ձայն»
«Ցուցիչի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանը 26,7 կետով է բարելավել տնտեսական ազատության ցուցիչը, որն այս տվյալի բարելավման չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է»: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի տվյալների համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը՝ հավաքելով 68,9 միավոր: Անցյալ տարվա համեմատությամբ, ըստ «Heritage
Ապօրինի մուտք գործելով շինություն ` քաղաքացին ոստիկանի թույլտվությամբ զգալի չափերով գողության փորձ է կատարել
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանության բաժնում քաղաքացի Վ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձինք կոտրել են իրեն պատկանող` Երևան քաղաքի գետնանցումներից մեկում գտնվող նախկին խանութի ճաղավանդակները
«Քոչարյանի շուրջ համախմբման հիմնական առանցքը ՀԱԿ-ն է». «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մոսկովյան «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը: – Պարոն Կարախանյան, օբյեկտիվ գնահատենք և՛ Տիգրան Սարգսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին: Ո՞վ է Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ակունքներում կանգնած: – Ոչ ոք չի կարող ժխտել, որ այդ համակարգի հիմքերը դրվել են շատ ավելի վաղ: Օբյեկտիվ պետք է լինել, կողմնապահություն չկա, բայց ամեն դեպքում Տիգրան Սարգսյանը,
Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ տեղափոխված զինծառայողի զորամաս. NEWS.am
Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ երեկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանային շրջայցի ընթացքում եղել է նաեւ տվյալ զորամասում, ծանոթացել է մանրամասներին, խիստ հրահանգներ է տվել, հանձնարարել իրականացնել ծառայողական քննություն,
Կամա, թե ակամա լարվող ծուղակը. «Ժամանակ»
Վերջին տարիներին Հայաստանի հասարակական կյանքն ուղեկցող ներիշխանական ռազբորկաների պակաս երբեք չի զգացվել, և այս տեսանկյունից այն, ինչ որ կատարվում է այսօր, Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի առանցքի շուրջ, ըստ էության նորություն չէ: Ներիշխանական ռազբորկաների այս շրջանը արժանանում է տարբեր վերլուծությունների և գնահատականների: Դիտորդների մի մասը այս ամենը թատերական ներկայացում է որակում` հավաստիացնելով քաղաքացիներին, որ խորքում
Սևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին
Հունվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У095ЕТ56 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին: