Օրվա լրահոսը
Խաթրը՝ որպես կառավարման միջոց կամ Հովիկ Աբրահամյանի «պետական ատամները»
«Հովիկ Աբրահամյանին մի քիչ ավելի շատ կհաջողվի 10-15 տոկոս ավելին ստվերից բերել օրենքի դաշտ, քան դա անում էր Տիգրան Սարգսյանը, քանի որ Հովիկ Աբրահամյանը այդ լեզվին տիրապետում է, գիտի, թե այդ խոշոր գործարարների հետ ինչ լեզվով է պետք խոսել»,-այսօր խոսելով նոր կառավարության մասին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Այս հայտարարությունից քիչ անց
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուսական զորքերը հետ քաշելու նշան չի տեսնում. Интерфакс-Украина
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայված ռուսական զորքերը հետ քաշելու միտում դեռևս իրենք չեն տեսնում, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ցավոք, պետք է ասեմ, որ մենք ոչ մի նշան չենք տեսնում, որ [Ռուսաստանը] սկսել է հետ տանել զորքերը սահմանի մոտից», – ասել է Ռասմուսենը մայիսի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի
Ռուբեն Հակոբյանի «բարեկամական խորհուրդը» Արթուր Ջավադյանին
«Բարեկամական խորհուրդ`մի մտեք քաղաքական դաշտ, մանավանդ, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը ու դա Ջավադյանի դեմ քայլ չէ, այլ համակարգի, որի հենասյուներից մեկն էլ ԿԲ-ն է: Քվեարկությանը չի մասնակցի նաեւ ՀԱԿ-ը, իր ելույթում ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ այսուհետ, մինչեւ հաշվիչ հանձնաժողովում բալանսը չվերականգնվի,
Վարչապետի հանձնարարությունը նույն օրն ևեթ կատարվել է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ և ծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։ Նույն օրն ևեթ նախարարությունից Կոշի մանկապարտեզ են տեղափոխվել առաջին օգնության համար անհրաժեշտ մեծաթիվ դեղեր,
Իրանցի դերասանուհին զայրացրել է իշխանություններին՝ Կաննի կինոփառատոնին տղամարդու այտ համբուրելու համար. Newsru
Իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին զայրացրել է Իրանի իշխանություններին՝ համբուրելով Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբի այտը: Այդ գործողությունը դիտարկվել է վիրավորանք՝ հասցված իսլամական հանրապետության կանանց բարոյականությանը, գրում է «Նյուզռու»-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիա»-ին: Լուսանկարը, որտեղ Խաթամին համբուրում է Ժակոբին, հրապարակվել է իրանական լրատվամիջոցներում, այն մեկնաբանել է Իրանի մշակույթի փոխնախարար Հոսեյն Նուշաբադին. «Նրանք, ովքեր մասնակցում են միջազգային միջոցառումներին,
Պետբյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացվել է ԼՂՀ ԱԺ-ում
Այսօր Արցախի Հանրապետության կառավարությունը, վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, ազգային ժողովում ներկայացրել է 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրել է մի քանի կարևոր ցուցանիշներ: Մասնավորապես, 2013 թվականին համախառն ներքին արդյունքի աճը հանրապետությունում կազմել է 9.3%՝ արդյունաբերությունում 10%, գյուղատնտեսությունում 9.2% և շինարարությունում 18.5% աճով: Ըստ Ս. Թևոսյանի տեղեկատվության` ամբողջովին տրամադրվել է
ԲՀԿ-ն չի մասնակցի ԿԲ ընտրություններին, իսկ ՕԵԿ-ականները կքվեարկեն ազատ
Մկրտիչ Մինասյանի դիֆերամբը Ջավադյան գերդաստանին «ԿԲ-ն անթերի է եղել իր գործողությունների մեջ, բայց դա չի նպաստել երկրի տնտեսության զարգացմանը»,- այսօր խորհրդարանում`«ԿԲ նախագահի նշանակման մասին» հարցի քննարկումների ժամանակ իր ելույթում նման եզրահանգման եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը`մինչ այդ մի շարք թվային տվյալներ բերելով: Այս իրավիճակում Գեղամյանը գտնում է, որ «ԿԲ-ի մասին օրենքի փոփոխությունը հրամայական է»: Եթե
Պարգևատրումներ Ազգային վիճակագրական ծառայությունում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների հետ: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է ծառայության աշխատանքը, որը ոչ միայն արձանագրում է փաստերը,այլև հնարավորություն է ընձեռում վերլուծել արդյունքները: Անդրադառնալով համակարգում կատարվող բարեփոխումներին` վարչապետը ընդգծել է դրանց արդյունքում ծառայության և սուբյեկտների միջև կապի ամրապնդման, ինչպես և ոլորտի աշխատակիցների ճիշտ վարքի դրսևորման անհրաժեշտությունը, քանի
Սիլվա Ասատրյանը Հայաստանի Հանրապետությանը կհաղթի՞ նաև երկրորդ անգամ. «Փաստինֆո»
Ակնկալվում է, որ շուտով կհրապարակվի «Սիլվա Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ս.Ասատրյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, իրենք գանգատում ՄԻԵԴ-ի ուշադրությունն են հրավիրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ակնհայտ խախտման վրա: Մասնավորապես, հիշյալ՝ արդար դատաքննության իրավունք հոդվածով որպես նվազագույն իրավունքներից մեկը նշվում է քրեական հանցագործության կատարման մեջ
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները. մայիսի 12-ից 18-ը
Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 79 տրանսպորտային միջոց. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 68 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է
Շուշան Պետրոսյանի փոխարեն ներողություն են խնդրում Մ. Եսայանն ու Վ. Բաղդասարյանը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է կուսակից Շուշան Պետրոսյանի պահվածքին. Հարգելի լրագրողներ, չորրորդ իշխանության իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն եւ չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ իմ շատ սիրելի եւ հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջեւ, ես, որպես ԱԺ պատգամավոր ներողություն եմ խնդրում բոլոր
Ահազանգ զինվորական հոսպիտալում պայթուցիկ սարքի վերաբերյալ
Մայիսի 19-ին, ժամը 15.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը սակրավորներով և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: ԱԻՆ
Հովհաննես Իգիթյան. «ԱՄՆ-ն տրամադրված է լուծել ղարաբաղյան հակամարտությունը»
«Պետք չէ ողբերգություն սարքել կապված քաղաքական այդ զարգացումների համար: Այդ դիվանագետը համարժեք պատասխան ստացել է: Քաղաքական զարգացումների, մեր քվեարկությունների, դիրքորոշումների, տեսակետների հետ կապված դիվանագետները շատ դեպքերում կարծիքներ են հայտնում, որոնք մեզ բացարձակ դուր չեն գալիս»,-անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի «օկուպացված տարածքները» հանձնելու վերաբերյալ հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Պատգամավորի
Ա. Աշոտյանը պարգևատրվել է պատվո շքանշանով
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով : Շքանշանը հանձնել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան ժողովի շրջանակում:
Հիմնական ուշադրությունը Լաչինի և Քելբաջարի վրա էր. Իգոր Պոպով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը Ադրբեջանի կողմից վերահսկվող սահմանային գոտիներ մայիսի 19-ին կատարած այցից հետո հայտնել է, որ այդ ուղևորության ժամանակ իրենց ուշադրությունը կենտրոնացած էր Լաչինի և Քելբաջարի շրջանների վրա: «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Պոպովը տեղեկացրել է, որ իրենց հետ դիտարկումներին մասնակցել է նաև Ֆրանսիայի նորանշանակ համանախագահը, Ժակ Ֆորն ավարտում է իր առաքելությունը: «Մենք
Քրեագետը հուշում է՝ Պարույր Սևակի փողոց (ոչ Երևանում) և Հիտլեր անունով մեկը
«Վերջին քառասուն տարվա ընթացքում արվեստի գործերի հետ կապված 180-ից ավելի հանցագործություն է կատարվել, որոնց մեծ մասը բացահայտված չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի անհետացած նկարներին, որոնք, ըստ բանախոսի, Հ. Այվազովսկու, Մինասի և Մարտիրոս Սարյանի նկարներից հետո ամենաթանկն են գնահատվում. «Սակայն այստեղ գումարի խնդիրը չէ,
Հովհաննես Սահակյան. ԲՀԿ-ն թող քաղաքական որոշում կայացնի
ԲՀԿ-ի օրակարգում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց չկա։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով կիրակի օրը «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած իրադարձություններին: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Վերնիսաժի» մոտ կրակոցներ էին հնչել, որոնց հեղինակը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան էր, ով այժմ ձերբակալված է: «Բայց
Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։
Կառավարությանն առաջարկում են պետբյուջեի 20%-ը հատկացնել կրթության ոլորտին
«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» (ՀԿՀՔ) Հայաստանյան ազգային դաշինքը «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ. կրթություն և հաշմանդամություն» թեմայով ՀԿՀՔ Համընդհանուր գործողությունների շաբաթվա շրջանակներում քննարկելով Հայաստանում կատարված աշխատանքները և ներկա իրավիճակը հանրապետությունում, դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Ֆինանսների նախարարներին՝ հետևյալ առաջարկներով. 1. 2015թ. պետական բյուջեի առնվազն 20 %-ը հատկացնել կրթության ոլորտին և դրա
Բագրատյանը ԿԲ նախագահին հիշեցրեց իր տված խոստումը
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց՝ նրան հիշեցնելով նախկին խոստումները. «Դուք մեզ խոսք էիք տալիս, որ շատ շուտով Հայաստանի բոլոր բանկերը կլինեն ԲԲ, ինչպես ամբողջ աշխարհում է կատարվում: Ե՞րբ մենք այդ օրենքը կընդունենք: Ինձ թվում է վաղուց ժամանակն է, որ ոչ մի ոչ բաց բաժնետիրական ընկերություններ չլինեն բանկերը»:
«Վերնիսաժի» մոտ վեճի մասնակից ու կրակոցներից տուժած 2 քաղաքացու ոստիկանությունը դեռ չի հարցաքննել (Տեսանյութ)
Թիվ 1 հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Առաքելյանը վստահեցնում է, որ նախօրեին «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում իրենց հիվանդանոց տեղափոխված տուժածների վիճակը կայուն է: Նրա խոսքով, հինգ վիրավորներից չորսին վիրահատել են: Հինգից երեքի վիճակը գնահատվում է ծանր կայուն, երկուսինը՝ բավարար: Պարոն Առաքելյանի խոսքով, կայուն վիճակում են 74 տարեկան Ալվինա Բադալյանը, որի
Ուորլիքի հայտարարությունից մինչև Շավարշ Քոչարյան
«Չարժե ուշադրություն դարձնել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է վերադարձնի օկուպացված տարածքները», կամ այն, որ նա ասել է, թե չի կարող այս խաղաղությունը երկար պահպանվել, այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Այնուհետև շեշտեց, «Ցավում եմ, որ հիմնական դերակատարներին տարածաշրջանում,
Սպասում է Վլադիմիր Գասպարյանի «շեքսպիրյան ելույթին»
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց ոստիկանության`Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի դեմ ներկայացրած հայցի քննությունը: Ոստիկանությունը դատի է տվել Լևոն Բարսեղյանին այն բանի համար, որ նա դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքում մասնակցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիային` իբրև թե չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին: Պարզվում է, որ
Հանձնարարվել է պարբերաբար մասնակցել քաղաքացիների ընդունելություններին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններին՝ ըստ ոլորտների համակարգող քաղաքապետի տեղակալներին և աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է պարբերաբար մասնակցել տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող այդ ընդունելություններին և անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին:
70-ամյա Դերենիկ Գաբրիելյանը նաեւ 7×10 տարեկան է
Օրերս ՀԱՕԿ-ի փախնախագահ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ Դերենիկ Գաբրիելյանը նշեց ծննդյան 70-ամյակը: Այդ առիթով կազմակերպված միջոցառումների ժամանակ հոբելյարը բազմաթիվ շնորհավորանքների ու անակնկալների արժանացավ, բառիս բուն իմաստով, Հայաստանում եւ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իր ընկերներից, բարեկամներից, սաներից, մարզաշխարհի ու այլ բնագավառների իր մտերիմներից: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ Հայաստանում չէր, շնորհավորական հեռագրում նշել էր,
23-ամյա ստեփանավանցին մեղադրվում է դանակով, կացնով ու լինգով մարդ սպանելու մեջ
Բացի այդ, 2013թ. սեպտեմբերի 1-ին կատարել է սուտ մատնություն:
Հանձնարարվել է պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման նկատմամբ գործընթացը պահել մշտական հսկողության տակ
Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթ իրականացված խիստ հսկողության շնորհիվ պարտավորությունները ոչ պատշաճ կատարած 87 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու գործընթացը պահել մշտական հսկողության տակ: Նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել են բացօթյա ապօրինի
Շուշան Պետրոսյանի վարքին զուգահեռ. «Չարենցը կրակեց իր սիրածի հետույքին» (Տեսանյութ)
«Միգուցե այնպես են իրենց պահել, որ պե՞տք էր վիրավորել»,-Aravot.am-ի հարցին` արդյոք արվեստագետին, արդեն նաև պատգամավորին վայե՞լ է խորհրդարանում լրագրողներին վիրավորելը, ինչպես արել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, այսպիսի կարծիք հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանն այսօր վիրավորել էր լրագրողներին` ասելով «Դուք բոլորդ անբարոյականներ եք»: Մեր այն դիտարկմանը, արդյոք արվեստագետին հարի՞ր
Վտանգված է նաեւ Կարեն Դեմիրճյանի հրահանգով տնկված այգին. «Ա1+» (տեսանյութ)
Արաբկիրի վարչական շրջանի հայտնի Կորեայի ձորն այսօր օգտագործվում է որպես աղբանոց: Ահազանգում է տեղի բնակիչ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը. «Աղբը լցնում են այստեղ, և կանաչ տարածքը նմանվել է ցանկացած հանքի թափոնատեղի»: Ամեն օր այստեղ տոննաներով աղբ է թափվում՝ նշում է կինոռեժիսորը: Բնակիչների խոսքերով` մեկ մեքենա աղբից հնարավոր է ազատվել ընդամենը 1000 դրամով: Այստեղ թափում են՝ ինչ
Պուտինը հրահանգել է հետ բերել Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություն անցկացնող զորքին. Интерфакс
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել է մշտական տեղակայման վայր բերել Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններին մասնակցող զորքերին, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: «Զինվորներն ու սպաները, որոնք Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի երկրամասերի հրաձգարաններում զորահանդեսներ էին անցկացնում, կապված մարտական պատրաստվածության գարնանային փուլի ավարտի հետ, կշարունակեն մարտական դասերը իրենց մշտական տեղակայման


















































