Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը ԿԲ նախագահին հիշեցրեց իր տված խոստումը

Մայիս 19,2014 16:57

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց՝ նրան հիշեցնելով նախկին խոստումները. «Դուք մեզ խոսք էիք տալիս, որ շատ շուտով Հայաստանի բոլոր բանկերը կլինեն ԲԲ, ինչպես ամբողջ աշխարհում է կատարվում: Ե՞րբ մենք այդ օրենքը կընդունենք: Ինձ թվում է վաղուց ժամանակն է, որ ոչ մի ոչ բաց բաժնետիրական ընկերություններ չլինեն բանկերը»:
ԿԲ նախագահը պատասխանեց. «Մենք ոչ դանդաղ, բայց որոշակի տեմպով կհասնենք դրան, որ մեր բոլոր բանկերը լինեն բաց բաժնետիրական: Ես համամիտ եմ»:
Հրանտ Բագրատյանը նաեւ ասաց, որ իզուր են ԿԲ նախագահի ջանքերը՝ վարկի տոկոսները իջեցնելու. «Վարկի տոկոսն իջեցնելու միակ ձեւը ներդրումային բանկեր ունենալն է: Սովորական բանկը չի կարող ֆինանսավորել ներդրումը: Ներդրումային բանկի պարագայում վարկավորողը ստանում է փայ: Սա միակ ձեւն է տոկոսն իջեցնելու»:

Պարոն Բագրատյանը նշեց, որ այսպիսի բարձր տոկոսներով գյուղատնտեսություն հնարավոր չէ պահել. «Պետք չի ոգեւորվել, ասենք, Էռնեկյանի օրինակով, որովհետեւ ինքը վնասով է աշխատում: 2009-ի համեմատ ՀՆԱ-ի ներդրումները 39 տոկոսից իջել են 12 տոկոսի: Այստեղ լուրջ մեղքի բաժին ունեն բանկերը: Երբ ասում են ներդրումայինի փող, անպայման չի կուտակայինի երկար փողերը լինեն: Մենք կունենա՞նք ներդրումային բանկ, երբ ինվեստորը բիզնես բացելու համար կարիք չի ունենա գնա ընկնի սրա-նրա, մի խորամանկի ձեռքը: Մտնում է մի բանկ, նրան անմիջապես առաջարկում են ներդրումային փաթեթ, մտնում ու դուրս է գալիս»:

Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ մի քանի ներդրումային ընկերություններ են արդեն ստեղծվել. «Կան երկրներ, որոնք ներդրումային բանկերին բանկ անունը չեն շնորհում: Որ դրանց առկայությունը Հայաստանում պարտադիր է, որ դրանց արած գործը սովորական բանկերը չեն կարող անել՝ այդպես է: Մենք մի կողմից արգելում ենք ներդրումային քաղաքականությունը առեւտրային բանկերում, մի կողմից հեշտացրել ենք պրոցեդուրան ներդրումային ֆոնդերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031