Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. ԲՀԿ-ն թող քաղաքական որոշում կայացնի

Մայիս 19,2014 17:03

ԲՀԿ-ի օրակարգում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց չկա։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով կիրակի օրը «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած իրադարձություններին: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Վերնիսաժի» մոտ կրակոցներ էին հնչել, որոնց հեղինակը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան էր, ով այժմ ձերբակալված է:

«Բայց ինչո՞ւ պետք է Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց քննարկվի, նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել՝ եթե ինքը կամ իր տղան մասնակից լինեին այդ միջադեպին: Այդ ժամանակ իմաստ կունենար նման հարց քննարկել: Կարո Կարապետյանը հստակ պարզաբանում տվել է իր որդու հետ կապված, մնացածը իրավապահների գործն է»,-ասաց տիկին Զոհրաբյանը`հավելելով, որ կուսակցությունում այն կարծիքին են, որ յուրաքանչյուր ոք պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ : «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մերձավորներին առնչվող հարցերում իրավապահ համակարգն ամեն ինչ կանի, որ մեղավորները պատժվեն, վստահ եղեք»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

«Հանցավորության համար պատասխանատվություն է կրում այն անձը, ով հանցագործություն է կատարել»,- լրագրողների հարցերին`արդյոք Կարո Կարապետյանը չպետք է հրաժարվի մանդատից, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» դեպքից հետո հրաժարվեց մանդատից, Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Դա քաղաքական որոշում էր: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա թող այդ խմբակցությունը և քաղաքական թիմը համապատասխան քաղաքական որոշում կայացնեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031