Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանի փոխարեն ներողություն են խնդրում Մ. Եսայանն ու Վ. Բաղդասարյանը

Մայիս 19,2014 17:24

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է կուսակից Շուշան Պետրոսյանի պահվածքին.
Հարգելի լրագրողներ, չորրորդ իշխանության իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն եւ չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ իմ շատ սիրելի եւ հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջեւ, ես, որպես ԱԺ պատգամավոր ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից եւ հատկապես Ռուզանից,այս անհաճո միջադեպի համար, եւ վստահեցնում եմ, Շուշանը որեւէ անձի եւ որեւէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես եւ Ռուզաննա այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ խմբակցության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար:Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաեւ Շուշան Պետրոսյանը:

Մարգարիտ Եսայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031