Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման նկատմամբ գործընթացը պահել մշտական հսկողության տակ

Մայիս 19,2014 16:29

Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթ իրականացված խիստ հսկողության շնորհիվ պարտավորությունները ոչ պատշաճ կատարած 87 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու գործընթացը պահել մշտական հսկողության տակ:

Նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել են բացօթյա ապօրինի առեվտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է վարչական 18 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններում մինչ ուշ երեկո սահմանվել է մշտական հերթապահության ժամանակացույց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031