Օրվա լրահոսը
Հանձնարարվել է ապահովել նաև մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի
«Մենք պետք է տեր կանգնենք միմյանց». Ազգային փոքրամասնություններ (Տեսանյութ)
Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպությունը, Ասորական համայնքը եւ նրա «Աթուռ» Հայաստանի ասորիների միությունը, «Քուրդիստան» կոմիտե կազմակերպությունը Քեսաբում կատարվող դեպքերը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան: Ըստ այդ հայտարարության՝ նրանք Քեսաբում տեղի ունեցածը գնահատում են ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք: Նրանք նաեւ
Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Լեւոն Բարսեղյան. Բամբասանքի ոլորտը կարգավորողին Նոբելյան մրցանակ է հասնում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանին դուր եկավ Լևոն Բարսեղյանի այդ հումորը. «Միշտ որ ասում են`տարածաշրջանային հումորը հնարավոր չէ ջնջել, դա փաստ է»:
Ապրիլի 2-ին քայլարշավ՝ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր Աուրա Պաուլ Հեյլվեյլը նշեց, որ «աուտիզմ» հիվանդության պատճառները դեռևս մնում են անհայտ: Դոկտոր Հեյլվեյլը ասում է, որ նույնիսկ փորձառու մասնագետները չեն կարողանում հասկանալ, արդյոք այն ունի՞ ժառանգական բնույթ, թե՝ ոչ: «Մենք միայն գիտենք, որ աուտիզմով տառապող երեխաների ուղեղն աշխատում է այլ ձեւով եւ չենք կարող
Ալեքսանդր Արզումանյանը զգուշացնում է` «ֆեյքերի մասին» նախագիծը «չի մարսվելու»
«Պատկերացրեց որևէ կայքում մի չինացի կամ կորեացի քոմենթ է գրում`ասենք Սարիբեկ Կիրակոսյան պատգամավորը գիժ է: Հիմա մենք ո՞նց գտնենք էդ չինացուն»:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ներդրումը կհետաձգվի՞
«Հարգարժան վարչապետն ասած «հանունի համար աշխատելու» գաղափարը իրագործելու տեսանկյունից հնարավո՞ր է մեկ-երկու տարով հետաձգել այս համակարգը, որ իրավական մեխանիզմներն ավելի կատարելագործվեն, քանի որ Դուք էլ անկեղծ ասացիք, որ իրավական տեսանկյունից ունենք թերացումներ»-ՍԴ-ում ընթացող գործի քննության ընթացքում, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը` այսպիսի հարց հնչեցրեց ՍԴ անդամ Ֆելիքս
Աուտիզմի նշանները վաղ ճանաչելու շնորհիվ երեխան կարող է անհապաղ սկսել ստանալ բազմաթիվ մասնագիտացված բուժական միջամտություններ
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված կազմակերպվում է երթ, որը կմեկնարկի ապրիլի 2-ին՝ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից՝ Վ.Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
Քաղաքացիների կողմից ստացվող դիմումների պատասխանը պետք է տրվի սահմանված ժամկետում
Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների Մեկ պատուհան համակարգով քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց պատասխաններն ապահովել սահմանված ժամկետներում: Մասնավորապես մարտ ամսին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ուղղված որոշ դիմումների պատասխանների ուշացման պատճառով քաղաքապետը գրավոր նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր
ՀՀԿ-ական պատգամավորը`«ֆեյքերի մասին» նախագծի բացառիկության մասին
«Ես չգիտեմ, այլ նախադեպ կա՞, թե՞ ոչ, երբ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը միասնական, միասին, համակարծիք են այս դաշտում փոփոխություններ կատարելուն: Սա իր տեսակով բացառիկ օրենսդրական նախաձեռնություն է, պլյուս եմ նշանակում, հինգ խաչով: Համամիտ եմ, բայց նաև դեմ՝ հնչած կարծիքների հետ, ինքս այն կարծիքին եմ, որ համացանցն այն ոլորտն է, որը մեզ համար նոր է, պետք
«Մեր ժամանակների դոն Կիխոտն է». Շանթ Հարությունյանին ասպետի կոչում շնորհեցին
«Դոն Կիխոտ» հիմնադրամն այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին ճանաչել է տարվա ասպետ: «Դոն Կիխոտի կերպարը առանձնանում է մյուս մեծություններից, առանց բացառության վայելում է բոլոր ժողովուրդների համակրանքը: Թույլին, թշվառին սատարելու անսահմանափակ բարությամբ օժտված կերպարը պատկանում է բոլորին…Մեր կարգախոսն է՝ մարդիկ մի վախեցեք մի քիչ դոն Կիխոտ լինելուց»,-նախքան ասպետի պատվոգիրը Շանթ Հարությունյանի որդուն հանձնելը իրենց
«Էրդողանը կարող է պարտություն կրել նախագահական ընտրություններում». Թուրքագետ
Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից, հայտնեց, որ շատ են եղել լցոնումները եւ այլ տեսակի խախտումները: Նրա խոսքերով՝ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը բավականին պատրաստված էին եւ խախտումների մասին անմիջապես զեկուցում էին սոցիալական կայքերում: Նշենք, որ քվեարկության արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարության և
«Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ. «Մեդիալաբ»
Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիները կրկին անելանելի վիճակում են հայտնվել: Եթե անցյալ տարի կարկուտը փչացրել էր գյուղացիների բերքի մեծ մասը եւ դժվարին կացության մեջ դրել հազարավոր ընտանիքների, ապա այս օրերին աննախադեպ ցուրտը կրկին անգամ մարտահրավեր է նետել գյուղացուն: Երեկ գրանցված ցրտահարությունն ու տեղացած առատ ձյունը կրկին փաստի առաջ են կանգնեցրել գյուղացուն: Տուժել են հատկապես ծիրանի
Սամվել Մարտիրոսյան. youtube-յան մեկնաբանությունների համար ո՞վ է պատասխանատու
«Այս օրինագիծն այնքան է նեղացնում ինչ-որ սահմանումներ, որ կարող է ապագայում խնդիրներ առաջացնել, որովհետև կան հարցեր, որոնք պարզ չէ, թե ապագայում ինչպես են լուծվելու. մենք չունենք դատական լուրջ փորձ այս ոլորտում ու միանգամից փորձում ենք մտնել օրինական դաշտ»,- այսօր հայտնի «ֆեյքերի» մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, լրատվամիջոցների
Դիլիջանում կայացել է «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը
Ս.թ. մարտի 28-30-ը Դիլիջանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Այն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո և կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից: 2013 թվականին փառատոնն անցկացվել է առաջին անգամ՝ միայն հայկական և վրացական թիմերի մասնակցությամբ: Այս տարի Հայաստանի և Վրաստանի լավագույն գիտակների հետ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, Շամլուղ, Ծաղկաշատ գյուղերի, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհները և
Մահվան ելքով վրաերթ Բալահովիտում
Մարտի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի երկաթգծի մոտ վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Կարինե Աղաբաբյանին, որը տեղում մահացել է: Մարտի 30-ին, ժամը 03.10-ին, բաժին է ներկայացել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գյուղացիների սիրտը խառնում է, ստամոքսը ցավում է (Տեսանյութ)
«Գյուղացիները հողամասը ջրելիս թանանման մածուկ է գալիս ջրի հետ, լցվում հողամասերը: Նրանց կարտոֆիլը չորանում է, երիտասարդները ասում են, որ նրանց ճնշումն է բարձրանում, ստամոքսն է ցավում եւ իրենց զգում են ծերացած»,-Մելիք գյուղում պոչամբարի կառուցման հանրային լսումների ժամանակ «Էկոլոգիական դաշինք» հ/կ-ին դժգոհել են Մելիքի գյուղացիները: Այսօր «Ելակետ» ակումբում դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանը եւ Սիլվա Ադամյանը ներկայացրին այն օրինախախտումները,
Ինչո՞վ էր զբաղված ԲՀԿ-ական պատգամավորը Անապայում
Ինչպես տեղեկացրել ենք, Արթիկում խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ իրենց պատգամավորը` մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, հայոց խորհրդարանում պատգամավոր լինելուն զուգահեռ, բիզնես է անում նաև Անապայում: Ըստ արթիկցիների, նրա մի ոտքը Հայաստանում է, մյուսը` Անապայում, նույնիսկ այս քաղաքի բնակիչների ասելով, նա մի պահ ընտանիքով տեղափոխվել էր Անապա: Aravot.am-ը այս թեմայի շուրջ փորձել էր զրուցել
Դե Վաալը հավանական է համարում, որ Ղրիմը դառնա ևս մեկ խոչընդոտ ԼՂ-ում խաղաղության համար. «Ազատություն» ռադիոկայան
Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ, լրագրող Թոմաս դե Վաալն իր վերջին վերլուծական հոդվածում անդրադառնում է Ղրիմի ճգնաժամի ֆոնին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման ազդեցությունը շարունակում է թևածել հետխորհրդային տարածքում, գրում է հեղինակը: «Նախագահ Վլադիմիր Պուտինի այդ քայլը վերաբացեց 90-ականներին այդ տարածաշրջանում բռնկված ինքնիշխանության շուրջ վեճերի Պանդորայի արկղը:
Լիբանանահայութիւնը Այս Տագնապալի Հանգրուանին Կը Մնայ Տէրը Համահայկական Իր Պատասխանատւութեան. ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ
Սուրիոյ տարածքին ծաւալող զինուորական գործողութիւնները տագնապալի կացութեան մը մէջ դրած են սուրիահայութիւնը: Պատմական Քեսապ հայաւանը այսօր դատարկուած է իր դարաւոր բնակչութենէն: Աւելի քան 700 հայ ընտանիք դարձած է տեղահան: Թալանուած են բնակիչներու բնակարանները, վաճառատուները: Վնասներու ենթարկուած են ազգային կառոյցները: Ցեղասպան Թուրքիոյ տարածքէն կատարուած ռմբակոծումները եւ սահմանային անցակէտերէ նախաձեռնուած թափանցումը, Քեսապի հայաթափումը եւ անոր խաղաղ բնակչութեան
Աշոտ Մելիքյանը կոչ արեց`հանել «ֆեյքերի մասին» նախագիծն ընդհանրապես
«Լրագրողական կազմակերպությունները համարում են, որ օրինագիծն առհասարակ պետք է հանվի շրջանառությունից, քանի որ այս լուծումները, որ առաջարկում են նախագծի հեղինակները, տեխնիկական առումով անիմաստ են: Բայցի դա, դրանք վտանգավոր են ԶԼՄ-ների համար, խնդրահարույց են իրավաբանական առումով: Այն սպասելիքները, որոնք որ կապում են այս օրինագծի հետ, կարելի է կարգավորել գործող օրենսդրությամբ»,- այսօր, «ֆեյքերի մասին» հայտնի նախագծի վերաբերյալ
Փակ շուկան այլեւս հուշարձան չէ. «Ա1+» (տեսանյութ)
Պատմամշակութային արժեք հանդիսացող Փակ շուկան կարող ենք հանել հուշարձանների շարքից։ Այս մասին «Ա1+»-ին ցավով հայտնեց Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը։ Նրա խոսքերով՝ այսօր մենք հուշարձան չունենք։ «Իսկ ինչու է այդ կառույցը կառուցվել այնպես, ինչպես կառուցվել է, թող մտածի քաղաքապետարանը, դատախազությունը, որոնք պատասխան են տալիս իրենց հերթական կառույցների համար»,- ասաց նա։
Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առավել ծանր վիճակում են հայտնվել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում: Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել
Օմբուդսմենը Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին 2013 թվականի իր զեկույցում
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եղել է վիճահարույց և առաջացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աշխատավարձի և կուտակած գումարի օգտագործման որոշակի սահմանափակում, առանձին դեպքերում կուտակված գումարների ստացման անհնարինություն, պարտադիր կուտակային վճարների իրավական տեսակի անորոշություն, տարիքային տարբերակում: Մանրամասները՝ https://pashtpan.am/article/1144 Նվազագույն աշխատավարձը սահմանվել է 45.000 դրամ, որը նույնիսկ ավելի քիչ է, քան
Վարչապետի դուստրն ու խնամին իրենց համարում են «Առավոտի» «մեղադրանքների հասցեատերեր»
«Առավոտում» հնարավորություն է ստեղծվել լսել նաեւ երկրորդ կողմին եւ ճշտել, թե իրականում ով է մեղադրանքի հասցեատերը:
Մեկնարկեց շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության խթանման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում՝ սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին, առանց խոչընդոտների և անվճար փոխել շարժական կապի իր օպերատորին՝ պահպանելով իր գործող հեռախոսահամարը: Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացը իրականացվելու է առավելագույնը 3
ԼՂ ինքնորոշման հարցի վերաբերյալ դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների առնչությամբ
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան սույն թվականի մարտի 29-ի նիստում ընդունեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին ուղղված դիմում` կապված ԱդրՀ Նախագահի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցվող ու պետության ղեկավարի կարգավիճակին անվայել զրպարտանքների և Հայաստանի Հանրապետությանը ներկայացվող անթաքույց տարածքային սպառնալիքների հետ: Դիմումի տեքստը, հաշվի առնելով հարևան պետության ղեկավարի քաղաքական վարքի՝ տարածաշրջանի խաղաղությանն
ՍԴ անդամների կոշտ հարցադրումները վախեցնո՞ւմ են Արտեմ Ասատրյանին, որ կառավարությունը կպարտվի
«Մենք պայքարում ենք պարտադիրի դեմ, եթե պարտադիրը չհանվի կամ օրենքը այլ կերպով ներդրվի, մենք մեր շարժումը շարունակելու ենք»,-Aravot.am-ի հարցին, եթե հանկարծ ստացվի այնպես, որ ՍԴ-ի վճռով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ներդրումը հետաձգվի, կամ ինչ որ առումով մեղմվի՝ «Դեմ եմ» նախաձեռնությունը կհամակերպվի՞, այսպես պատասխանեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը: Նշենք, որ այժմ շարունակվում է` «Կուտակային


















































