Օրվա լրահոսը
Էպոսագետի համար մեղադրողը պահանջում է 12 տարվա ազատազրկում
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական վիճաբանությունների փուլում Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով հանդես եկած մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա: Մեղադրողը հաստատված համարեց նախաքննությունն իրականացրած մարմնի, ինչպես նաեւ դատարանում գնահատված ապացույցները: Մեղադրողը հաստատված համարեց այն, որ այս տարվա հունվարի 31-ին
Պռոշյան գյուղում լարված մթնոլորտ է (Տեսանյութ)
«Ինձ էլ է հետաքրքիր, որ շուտ բացահայտվի սպանության գործը, Հրաչ Մուրադյանը իմ մարտական ընկերն է»,- այսօր Պռոշյան համայնքի գյուղապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանը: Հիշեցնենք, որ այսօր գյուղապետարանի միանգամից տասներեք աշխատակից աշխատանքից հրաժարվելու իրենց դիմումները ներկայացրին գյուղապետին՝ ի նշան սպանված գյուղապետի սպանության բացահայտման ձգձգման: Գյուղապետն էլ իր հերթին վստահեցրեց՝ ինքը տեղյակ
Դիլիջանի միջազգային դպրոցը հյուրընկալեց 30 երեխաների` 13 երկրներից
Դիլիջանի միջազգային դպրոցը հուլիսի 14-ից 28-ը իր ամառային ճամբարում հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից, որոնց թվում էին նաեւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: Ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել էր Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամը: Ամառային ճամբարի ընթացքում երեխաները զբաղվել են սոցիալական եւ բնապահպանական խնդիրների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները ներկայացրեցին հուլիսի
Սա նաև Տարոն Մարգարյանի հաղթանակն էր
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է դերասան Անդրանիկ Հարությունյանը: – Անդրանիկ, ի՞նչը ստիպեց Ձեզ միանալ Free car, «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիաներին: – Այս ակցիան ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական բնույթի էր, այստեղ դու ոչ թե ընտրությունների արդյունքներն էիր վիճարկում կամ ընտրակեղծիքների դեմ բողոքում, այլ զուտ քաղաքացիական ընդվզում էր անօրինական որոշման դեմ: Իրականում միշտ միացած ենք
«Ռեփս ուղղված էր Տարոն Մարգարյանին». իսպանաբնակ հայ ռեփերը՝ հայրենիքը լքելու մասին
Ո՞վ կպատկերցներ, որ Երևանում տրասպորտի գնի թանկացմումը կվերածվեր ոչ միայն իսկական տոն-փառատոնի, այլև կհամախմբեր և՛ Երևանցիներին, և՛ աշխարհի ամենատարբեր կետերում գտնվող հայությանը: Ամեն օր ֆեյսբուքյան անցուդարձն էլ ավելի էր թեժանում հայ օգտատերերի նոր գրառումներով և ամենաօրիգինալ ու ամենաթարմ լուսանկարներով: Գրեթե ոչ մի օգտատեր անտարբեր չէր անցնում խնդրի կողքով, յուրաքանչյուրը փորձում էր իր փոքրիկ, բայց և
Բաբկեն Պիպոյան. «Իրականում ամիսը 65 հազար դրամի «ամորտիզացիոն» ծախսեր չեն անում» (Տեսանյութ)
Գծատերերը 150 դրամի հիմնավորման համար ոչ ճիշտ հաշվարկներ են ներկայացնում ու մարդկանց գցում մոլորության մեջ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության մասնագետները հաշվարկել են ու պարզել, որ 92 դրամը լիարժեք բավարար է հասարակական տրանսպորտի ուղեվարձի համար, եւ որ 150 դրամը պարզապես ուռճացված թիվ է: Այսօր հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ
Վրաերթի է ենթարկվել 7-ամյա տղա
Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հայրիկյանն առաջարկում է բանակցությունների սեղանին դնել նոր թեզ (Տեսանյութ)
Այսօր Եռաբլուրում Պարույր Հայրիկյանը ներկայացրեց Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նոր բանաձեւ՝ Մարդու իրավունքների տեսանկյունից։ Նա պատմեց 21 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 29-ին Աիմավան-6-ի դեպքերի մասին. «Հենց սկզբից մենք պայմանավորվել էինք մի բան, որ երբեք չենք օգտագործելու կռվող տղա եզրույթը, որովհետեւ ցանկացած կարգին մարդ, երբ հայրենիքին վտանգ է սպառնում, պիտի կռվի: Մեզ երաշխավորել էին, որ մենք
Արցախում շարունակվում է տարածաշրջանի ամենաարդիական ռազմական ուսումնարանի շինարարությունը (տեսանյութ)
Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում արդեն մեկ տարի է՝ ընդանում է ռազմավարական նշանակության օբյեկտի՝ հայազգի անվանի զորավարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը: Այդ անունները մոտ ապագայում սերտ առնչություն են ունենալու այն մարդկանց հետ, ում վիճակված է փոխել ողջ Կովկասի աշխարհաքաղաքական իրադրությունը: Հենց այստեղ բարձր մակարդակի վրա ռազմական հմտություններ կստանան ոչ միայն հայերը, այլև
Աշոտ Մանուչարյան. «Եթե անգամ ՀՀ-ն կառավարվում է մեկ կենտրոնից, ապա դա հաստատ Բաղրամյան 26-ը չէ» (Տեսանյութ)
«Մենք թութակի նման կրկնում ենք այն, ինչ մեզ թելադրում են»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա, սակայն նկատեց, որ փորձեր լինում են հակադրվելու այդ թելադրանքներին եւ որպես օրինակ բերեց տրանսպորտի թանկացմանը վերաբերող ընդվզումը, որը բարձրացրեց երիտասարդությունը. «Հուլիսին տեղի ունեցավ ճեղքման մի փորձ. չգիտես՝ ում ինչ խնդիր էր պետք լուծել,
Գեղանուշի պոչամբարի խնդրի հետ կապված՝ բաց նամակ է ուղարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Արմեն Երիցյանին Հարգելի պարոն Երիցյան, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարևորագույն մի խնդիր, որի մասին մեր կազմակերպությունը մի շարք անգամ բարձրաձայնել է և հանդես եկել հրապարակումներով: Կապանի տարածաշրջանում գործող Գեղանուշի պոչամբարը, որը ներկայումս շահագործվում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ) կողմից, կառուցված է արդեն գոյություն
Հայրիկյանի գործով ամբաստանյալը սպառնում է դահլիճում գտնվողին
Քիչ առաջ ընդհատվել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը սպառնաց դահլիճում գտնվող ինչ-որ մի երիտասարդի, «օլորել» նրա վիզը:Հնչեց անգամ հայհոյանք: Դատավոր Գագիկ Պողոսյանը ընդհատել է նիստը, դուրս հրավիրել երեք անձանց: Մանրամասները քիչ հետո:
Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ
Ի նշան բողոքի՝ հրաժարական են տալիս
Պռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ աշխատակազմը որոշել է հրաժարվել աշխատանքից՝ ի նշան ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման: Այս պահին գյուղապետարանի աշխատակիցները նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանին են պատրաստվում ներկայացնել իրենց հրաժարականի դիմումները: «Մոտ չորս ամիս անցել է մեր գյուղապետի սպանությունից, եւ դեռ գործի բացահայտման ուղղությամբ ոչ մի ակներեւ աշխատանքներ չենք նկատում:Այս քայլով փորձում ենք առաջին քայլը
«Հպարտ կարող եմ ասել, որ սովորել եմ աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը». Իտալացի երիտասարդի խոստովանությունը
Ֆեյսբուքում փոքր-ինչ ակտիվ օգտատերերը նկատած կլինեն իտալական ազգանունով ու միշտ հայկական շունչ պարունակող նկարներով պատված Կամիլլո Բիանկոֆիորեի էջը: «Գիտե՞ս, երբ Գերմանիայում էի ու գերմանացիների հետ գերմաներեն էի խոսում, իրենք, իմանալով, որ ազգությամբ իտալացի եմ, գրեթե բանի տեղ չէին դնում: Իսկ Հայաստանում, երբ զրուցակիցս հասկանում էր, որ իտալացի եմ ու դրա հետ մեկտեղ խոսում եմ հայերենով,
Բժիշկն այցելել է «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկված Էդիկ Գրիգորյանին
Ինչպես արդեն aravot.am-ը տեղեկացրել է՝ ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանին օրեր առաջ հայտնաբերել էին խցում՝ անգիտակից վիճակում: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի բաժնից տեղեկացրին, որ դատապարտյալին այցելել է նյարդաբանը, նա հետազոտվել է, եւ նրա մոտ որեւէ բան չի հայտնաբերվել: Ըստ ՔԿՀ մամուլի բաժնի, ճիշտ է, ցմահ ազատազրկվածը ներկայումս վատ չի զգում, սակայն որպես բժիշկ մտածում
Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բնակարանից ծուխ է նկատվում
Հուլիսի 29-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի 54 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ
Բախումները Եգիպտոսում շարունակվում են
«Ազատություն» ռադիոկայան. Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը վարչապետին լիազորել է զինվորականներին հրաման տալ բախումների ժամանակ քաղաքացիական անձանց ձերբակալելու վերաբերյալ: Շատ եգիպտացիներ մտավախություն ունեն, թե այս հրամանը նշանակում է, որ անվտանգության ուժերը նպատակ ունեն իսլամիստ ցուցարարներին ցրել դեպի մզկիթներ: Աստղիկ Բեդեւյան
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (22.07-28.07.2013թթ.)
Բնապահպանական պետական տեսչության կողմից 22.07-28.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 2.98 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 28-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886, «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 և «ԳԱԶել» մակնիշի 34 TT
Փլուզում` Գյումրիում (ֆոտոշարք)
Հուլիսի 28-ին, ժամը 18:17-ին Շիրակի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի արտաքին պատից առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ շենքը երրորդ կարգի վթարային է, եւ երկհարկանի շենքի առաջին հարկի արտաքին պատից փլուզվել է 2 քմ
Այր այրվել է «Կարմիր Ավետարան» մատուռի տանիքը
Հուլիսի 28-ին, ժամը 17:52-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող մատուռի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 17:58-ին: «Կարմիր Ավետարան» մատուռի տանիքին այրվել է խոտածածկույթ (մոտ 50 քմ):
Սատանի կամրջից մարդ է ընկել
Հուլիսի 28-ին, ժամը 18:58-ին Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջից մի երիտասարդ սայթաքել ու ցած է ընկել, անհրաժեշտ է օգնություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մանրամասներին նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի:
The Columbus Dispatch. Հակոբ Մեխջյան. Սիրիայի ծանր կյանքից մինչև հաջողակ բժիշկ ԱՄՆ-ում
Բժիշկ Հակոբ Մեխջյանը դեռևս հոգ է տանում այն հիվանդների նկատմամբ, որոնց առաջին անգամ տեսել էր, երբ երիտասարդ անփորձ բժիշկ էր և 44 տարի առաջ նոր-նոր ավարտել էր Օհայոյի պետական համալսարանը: Գրում է «Կոլումբուս Դիսփեթչ» թերթը: «Երբ ես եկա ԱՄՆ, ամբողջ երկրում ոչ մի ծանոթ, բարեկամ չունեի», – ասում է Մեխջյանը, որը 1965թ. Սիրիայից Բոսթոն է
Արթուր Աղաբեկյան. «Բա չգա°լ էստեղ այգի հիմնել, որ երևանցիների սիրած ցոգոլը որպես նուբար Թուրքիայից չբերեն»
«Ծովից ծով Հայաստան չունեցանք, բայց գետից գետ Հայաստան ունեցանք»,- այսպես ասաց «Արաքսի» ծրագրի մասին Հայաստանից ժամանած լրագրողներին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որը նկատի ուներ Արաքսից մինչև Թարթառ գետը: 70 կմ տարածք, 2 միլիոն բնակչություն կերակրելու, պահելու հնարավորություն ունեցող տարածքում ապրում է 140.000 մարդ: Փոխվարչապետը սա համարում է Արցախի ժողովրդի համար ճոխություն, «անթույլատրելի» մի բան: Արցախի
Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը որևէ առնչություն չունի ո´չ բողոքի ակցիաների, ո´չ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ
«Լրագիր» կայքէջը անդրադառնալով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկությանը` կարծիք է հայտնել, թե դա կապված է ուղևորատար տրանսպորտի գների բարձրացման դեմ բողոքող մի շարք ակտիվիստների օրեր առաջ Կենտրոնական բաժին տանելու հետ: Հայտնում ենք, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների շրջանակում է և որևէ
Hurriyet. Դիարբեքիրում հազարավոր արվեստի նմուշներ են հայտնաբերվել
Դիարբեքիրում` Տիգրիս գետի մոտակայքում, հազարավոր արվեստի նմուշներ են հայտնաբերվել: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Հայտնաբերված 19 800 արվեստի նմուշներից 7 773 հատկացվել է գույքագրման, իսկ 12 027 ուղարկվել է հետազոտման: Պեղումները սկսվել են 2000թ.: Դիրաբեքիրի թանգարանի ղեկավար Ուզջան Շիմսեկն ասում է, որ այս պեղումները ոչ միայն տարածաշրջանի համար են կարևոր, այլև աշխարհի. «Այստեղի հայտնագորությունների շնորհիվ համաշխարհային պատմությունը


















































