Օրվա լրահոսը
Մեղադրվում է Վանաձորի կենտրոնում 5 տարի անօրինական սրճարան աշխատեցնելու համար
Պետությանը պատճառվել է ավելի քան 7 միլիոն դրամի վնաս: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1962թ. ծնված Աստղիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005-2009թվականների ընթացքում, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում գտնվող տարածքն օգտագործել է որպես սրճարան, իրականացրել հասարակական սննդի սպասարկման գործունեություն: Ըստ մեղադրանքի՝ նրա ապօրինի
Բաբլոյան. «Երբ երեխան տարվում է թվային տեխնոլոգիաներով, բացասական ազդեցությունն ակնհայտ է»
Տեղի ունեցավ «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության և զարգացման վրա» կոնֆերանսը: «Բժշկական Առաքելություն Երեխաներին» կազմակերպությունը (Փատերսոն, Նյու-Ջերսի, ԱՄՆ) և «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտն այսօր կազմակերպեցին միջազգային հեռուստակոնֆերանս` «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության և զարգացման վրա» խորագրով: «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանի խոսքով` թեման արդիական է, քանի
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ իշխանական օղակներից էլ մարդիկ պիտի միանան շարժմանը
Նա կոչ է անում, որ յուրաքանչյուր անձ, կուսակցություն, վերանայման ենթարկի իր նախագիծը եւ որոշի՝ ինքը մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազայում» հրավիրված հավաքից հետո լրագրողների հարցերին պատասխանեց: Հարցին՝ Դուք Նոր Հայաստանի շարժում եք սկսում եւ հույս ունեք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կհամագործացեն, կմիանան շարժմա՞նը, նա պատասխանեց. «Ժողովուրդը հաղթել է եւ ով ուզում
Արմեն Ռուստամյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՅԴ-ի դժգոհությունը հայտնել Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելու կապակցությամբ: «Այսօր գնացել եմ նախագահի հետ հանդիպել եւ մեր ուղերձն եմ փոխանցել, որ դեմ ենք այդ նշանակմանը եւ բացատրել ենք, թե ինչու ենք դեմ: Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մոտեցումները,
Զարուհի Փոստանջյանը հերքում է ասացվածքը, թե երկաթը պետք է տաք-տաք ծեծել
Ըստ նրա, այս գործում համբերություն է պետք: Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքում ասաց, որ երբ քննադատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, քննադատում ենք մեզ, եթե պահանջում ենք Րաֆֆի Հովհաննիսյանից, պահանջում ենք մեզնից, եթե ասում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողեց, ասում ենք՝ ժողովուրդը ձախողվեց: Բայց, ըստ նրա, նման բան չի եղել,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Տեր-Պետրոսյանին. ««Ինձ վիրավորողին ես բարեւում եմ»
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ձեզ համար քննադատությո՞ւն էր, մասնավորապես այն հատվածը, որ իր երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում առաջին նախագահին, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ ՀՀ ոստիկանապետը որոշեց ինձ հետ աղոթել: Ես այդ օրը ժամը 6-ին հայտարարեցի, որ մենք Բաղրամյանով գնում ենք
Առողջապահության նախարարը` սրտային հիվանդներին. «Հո ձեզանից գումար չե՞ն ուզում, պետությունը մուծել է ձեր փոխարեն»
Այսօր աշխատանքային այցով Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա հատ-հատ շրջեց հիվանդասենյակները ու լսեց հիվանդներին անհանգստացնող խնդիրների մասին: Քանի որ նախորդ օրը հարբած վիճակում 3-4 հիվանդատեսներ բժշկական կենտրոնի դիմաց ծեծել էին հիվանդանոցի ուրոլոգ Արամ Մելքոնյանին, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ մի՞թե նրա այցելությունը կապված է Գյումրի վերջին դեպքերի հետ: Նախարարը պարզաբանեց, որ
Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարդաց նոր Հայաստանի հռչակագիրը
Նա նաեւ հրապարակեց իր առաջիկա գրաֆիկը Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազայում» հայտարարել էր, որ ուղիղ ժամը 8-ին կարդալու է նոր Հայաստանի հռչակագիրը: Այսպես, նա հայտարարեց. «Ինձ մնացել է 3 պարտականություն, եւ դա սիրով հիմա կկատարեմ: Ես կընթերցեմ առաջիկա մեկ ամսվա մեր շարժման գրաֆիկը. երկուշաբթի օրվանից վերսկսում ենք մարզային մեր առաքելությունները, այս անգամ՝ դահլիճային: Սրանք
Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանեց Մոսկվա գնալու եւ ժողովրդի հաթանակը բերելու մասին իր խոսքը
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում մեկնաբանեց իր այն խոսքերը, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել՝ ապրիլի 9-ի հանրահավաքից հետո: Նա մեկնաբանեց, թե ինչ էր նշանակում «գնում եմ Մոսկվա՝ ժողովրդի հաղթանակը բերելու» արտահայտությունը: Նա ասաց, որ չարակամ մարդիկ իր առոգանությունը, խոսքը սխալ են մեկնաբանում, եւ որ ինքը նկատի է ունեցել, որ գերտերությունները, մայրաքաղաքները պետք է
Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ միանում է Րաֆֆի Հովհաննիսյանին
Նա ասաց, որ ինքը ժողովրդի մի մասնիկն է: Այսօր «Անի պլազայում» Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքին ներկա էր ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա ելույթ ունեցավ, որտեղ մասնավորապես նշեց. «Ինձ հարցնում են՝ ո՞ւմ եմ ես ներկայացնում: Ես ներկայացնում եմ ինքս ինձ՝ Հովհաննես Իգիթյանին եւ իմ նման մտածող մարդկանց: Բարեբախտաբար, իմ նման մտածող մարդիկ այստեղ շատ
Արմեն Ռուստամյան. «Մենք պետք է 7 չափենք, մեկ կտրենք ու կտրելը պետք է անենք միասին»
Մարդիկ Ռուստամյանին կոչ էին անում միանալ: Այսօր «Անի պլազա» հյուրանոցում այսօր հրավիրած հավաքի ժամանակ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ խոսքը տվեց նրան՝ հավաքվածները միաբերան սկսեցին բղավել՝ «Մի-ա-ցում»: Արմեն Ռուստամյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա առաջարկները եւ նշեց, որ իսկապես պետք է վերաիմաստավորել, վերակազմավորել այս շարժումը, որպեսզի այն շարունակական
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաղրամյան 26-ին. «Անարդարությունն ունի ծավալ, չուշացնե՛ք ձեր ինքնահրաժարականը»
Նա հայտարարեց Մայիսի 9-ին հանրահավաքի մասին: Այսօր «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագիրը մարզային նոր այցելությունների եւ ազգային միասնության մասին ներկայացնելուց հետո ասաց, որ գուցե պայքարի այս փուլը հեշտ չէ, դյուրին չէ, եւ առավել կամք կպահանջի՝ իր գործողությունների ծրագրով, սակայն սա է, որ իրավիճակի նախախնամքն է: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է՝ «Ես 5 տարի չեմ սպասելու»
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ, խոսելով Բարեւի հեղափոխության նոր հանգրվանի մասին, ասաց. «Հայաստանում ստեղծված քաոսային վիճակը, մարտահրավերները, ներքին խմորումները, ժողովրդի սոցիալական վիճակը պահանջում են անհետաձգելի միջոցներ ձեռնարկել եւ իմ գործուն, համեստ եւ շարքային մասնակցությամբ ձեւավորվելիք բարեւի հեղափոխության նոր համազգային պայքարն է, որը տեսանելի ժամանակահատվածում պետք է վերածվի հզոր շարժման եւ դառնա
Ֆրանսիական երաժշտությունը եւ բանաստեղծությունները` ԵՊՀ ուսանողների մատուցմամբ
ԵՊՀ-ում այսօր անցկացվեց ֆրանսիական երգի փառատոն: ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆրանսիական երգի փառատոն: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող փառատոննն այս տարի 4-րդն է: «Յուրաքանչյուր տարի ունեցել ենք որոշակի թեմա, այս անգամ ընտրել ենք սիրո թեման. Ֆրանսիան աշխարհում հայտնի է որպես սիրո
Ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին: Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի
Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցելությունները եւ ձեւավորում է նոր շարժում
Այսօր «Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ընթացքում ողջ Սայաթ-Նովա փողոցում խցանում էր: Դահլիճը, որտեղ անցկացվում էր հավաքը, լեփ լեցուն էր, ասեղ գցելու տեղ չկար: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին զգուշացրեց, որ երկար է խոսելու, քանի որ այս ընթացքում շատ բան է կուտակվել իր մեջ: Նա խոսեց ապրիլի 9-ի դեպքերի մասին: Նա ասաց, որ այս ընթացքում հաղթահարվեցին
Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի միջև բանավեճն արհամարհել էր միայն ՀՀԿ-ն
Բանավեճի կուրյոզային միջադեպն այն էր, որ Տ. Ուրիխանյանն իր խոսքում Վարդան Օսկանյանի փոխարեն նշեց Վարդան Քոչարյան ազգանունը, իսկ Քոչարյան ազգանունը առաջացրեց մասնակիցների ծիծաղը:
Աշխարհի հետաքրքիր օնլայն տեսախցիկները
Լեգենդար Beatles խումբը 1969թ.-ին հենց այս փոխոցի տներից մեկում ձայնագրեց իր վերջին ձայնասկավառակը և այն անվանեց փոխոցի անունով` «Abbey Road»:Փողոցը գտնվում է Լոնդոնի հյուսիսային հատվածում: Դիտում ենք`https://www.abbeyroad.com/crossing: Մենք այս պահին կարող ենք լսել աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկի` Նիագարայի ձայնն ու վայելել նրա գեղեցկությունը օնլայն: Դիտում ենք` https://www.cliftonhill.com/explore/media-gallery/niagara-falls-cam: Այս տեսախցիկը տեղադրված է Հյուսիսային Աֆրիկայի Կրյուգեր ազգային զբոսայգում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը
Հրանտ Թադևոսյանը հայ գեղանկարիչների ավագ սերնդի ներկայացուցիչներից է , ում ստեղծագործությունները մշտապես աչքի են իրենց գունային յուրահատուկ լուծումներով և բազմաժանր թեմատիկ ուղղություններով:
«Առաքելությունը» քարոզարշավի շրջանակներում կրկին հանդիպեց ուսանողների հետ (Տեսանյութ)
«Այսօր հանդիպել ենք Երեւանի պետական բժշկական, ճարտարագիտական եւ ագրարային համալսարանների ուսանողների հետ, նրանցից շատերը ճանաչեցին իրենց դասախոսին՝ մեր ցուցակի առաջին համարին՝ Մեսրոպ Առաքելյանին: Բաժանել ենք մեր բուկլետները: Ի ուրախություն մեզ, շատերը տեղյակ էին մեր կուսակցության գոյության մասին: Ուսանողների մոտ լայն արձագանք է գտել տրանսպորտի հետ կապված բարեփոխումների մեր առաջարկները, քանի որ ուսանողությունը հասարակության այն խավն
Ներսես Նազարյանը «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի հե՞տ չի «սերտաճել»
Ըստ որոշ տեղեկությունների, պարոն Նազարյանը ոչ թե որդու, զոքանչի կամ իր տիկնոջ անունով է ձեւակերպել իր բիզնեսը, ինչպես որ սովորաբար անում է մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը, այլ հենց իր:
Տուժող կողմը պահանջում է Ռուբեն Հայրապետյանին
Պաշտպանական կողմից նույնիսկ ռեպլիկ հնչեց՝ հրավիրել Ավան համայնքը, իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն էլ հեգնեց՝ ակնարկելով այդ օրը ռեստորանային համալիրում հարսանիքի մասնակիցներին հրավիրելուն, մասնավորապես՝ «փեսային, հարսին, քավորին»:
Վլադիմիր Կարապետյան. Որտեղի՞ց Տարոն Մարգարյանին այդքան հարստություն (Տեսանյութ)
ՀԱԿ երիտասարդները պահանջում են Տարոն Մարգարյանի հարստության վերաբերյալ հաշվետվություն
Նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:
Ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Եղեռնի 98-րդ տարելիցին: Ելույթ ունեցողները անդրադարձան կոտորածներին նախորդող իրադարձություններին, օսմանյան պետության ծրագրերին, աշխարհի հզորների անտարբերությանն ու ցեղասպանության ոճրագործ եղանակներին, Եղեռնի հետևանքով հայության կրած կորուստներին: Առանձնահատուկ ընդգծվեց հայոց լեզվին հասցված ծանրագույն վնասը, ինչի հետևանքով հայերենի շատ բարբառներ վերացան, և խաթարվեց գրական արևմտահայերենի, վերջին հաշվով՝ ողջ
Հաստատվել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը»
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը` քաղաքացիական հասարակության և շահառուների ակտիվ ներգրավմամբ:Հրամանի մեկ այլ
«Օգտվելով տանտիրոջ բացակայությունից գողություն են կատարել» հրապարակման հետքերով. նոր մանրամասներ
Ինչպես նախկինում հայտնել էինք՝ ապրիլի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի 49 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին և 1963 թ. ծնված Մովսես Մ.-ին: Պարզվել էր, որ ապրիլի 11-ին 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել էր իր ծանոթ
Մեղադրվում է անչափահասի նկատմամբ ոչ բնական եղանակով բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ
Ամբաստանյալը նախկինում դատված է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արամո Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 19-ին, ժամը 18-ի սահմաններում Լոռու մարզի բնակչուհուն՝ 1994թ. մայիսին ծնված աղջկան խաբեությամբ տարել է Ալավերդի քաղաքում գտնվող իր բնակարան, ապա իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու մասին այդ քաղաքում տեղեկություններ տարածելու սպառնալիքով,
Մովսես Շահվերդյանի ողջույնները Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին
1997-ին մենք ենք Դեմիրճյանին բերել քաղաքական արենա, մեր թիմով եւ աշխատանքով: Այո, Դեմիրճյանի անունը վճռական դեր է խաղացել, բայց այդ անունն ուրիշներն էլ կարող էին վերցնել:


















































