Օրվա լրահոսը
Զոյա Թադեւոսյան. Պահանջները ՀՀ նախագահի համար այնքան են իջել, որ ցանկացած ոք կարող է իրեն նախագահ զգալ մեր երկրում
Այսօր «Ֆորում» ակումբում ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը հարցին՝ արդյոք չունե՞նք լուրջ քաղաքական գործիչներ, որ քաղաքական պայքարում կարող են հայտնվել էպոսագետներ ու նման մարդիկ՝ պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում նախագահի թեկնածուն չի բավարարում այն չափանիշներին, որոնք կան քիչ թե շատ կա իրենց պատմությունը հարգող ժողովուրդների մեջ: Նախագահը պետք է լինի բանիմաց, պետք է
Հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը խորանում է
Լավ հայտնի է, որ սոցիալական պետության նպատակը քաղաքացիների նյութական եւ հոգեւոր պահանջմունքների առավելագույն բավարարումն է, կյանքի որակի հետեւողական բարձրացումն ու սոցիալական անհավասարության նվազեցումը, հիմնական սոցիալական բարիքների, նախեւառաջ՝ որակյալ կրթության, բժշկական եւ սոցիալական սպասարկման համընդհանուր մատչելիության ապահովումը։ Ըստ որում սոցիալական պետությունը պիտի բացառի նպատակին հասնելու այն բոլոր եղանակները, որոնք ոտնահարում են մյուս քաղաքացիների եւ հանրության իրավունքները։
Թուրքերը տարեցտարի ավելի բացասաբար են վերաբերվում ԵՄ-ին
Թուրքական հանրությունը տարեցտարի ավելի ու ավելի բացասաբար է ընկալում Եվրոպական Միության գործունեությունը, ինչպես նաեւ Թուրքիայի` եվրոպական ինտեգրման հեռանկարները: Սա են վկայում Ստամբուլի խոշորագույն «Բողազիջի» համալսարանի մասնագետների կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին Vatan օրաթերթում: Հետազոտության համաձայն` այսօր թուրքերի միայն 47 տոկոսն է դրական վերաբերում Եվրոպական Միությանը: 2003 թվականին, երբ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը
19 տարի անց ոստիկանները հայտնաբերեցին սպանության փորձի և ավազակության մեղադրանքներով հետախուզվողին
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1973 թ. ծնված Մեխակ Հ.-ին, որը 1993 թ. սեպտեմբերի 23-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ծառուկյանը պետք է փորձի մյուս անգամ
Հատված ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի հարցազրույցից: – Դուք ժամանակին մտերմիկ հարաբերությունների մեջ էիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, տեղեկություններ կային անգամ, որ ցանկանում էիք ԲՀԿ-ական դառնալ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մտադիր անել Ծառուկյանը։ – Ես, ճիշտ է, շատ մոտիկ հարաբերությունների մեջ եմ եղել, եւ այժմ էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք, բայց ինձ
8-ամյա աղջկան մանկական պոռնոգրաֆիայում ներգրավվելու փորձում մեղադրվողի գործն արդեն դատարանում է
Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանի գործը, ով կասկածվում է 8-ամյա աղջկան մանկական պոռնոգրաֆիայում ներգրավվելու մեջ, կքննվի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2012թ. օգոստոսի 28-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատողները օպերատիվ տվյալներն ստանալով, Դ.Փահլևանյանին Տիգրան Մեծի պողոտայից բերման էին ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Shamshyan.com-ը դատական դեպարտամենտի
Հերթը հասավ փիլիսոփայությանը. ԵՊՀ հերթական կեղծված դասագիրքը
Ի՞նչ եք կարծում, հնարավոր է քաղաքականացնել փիլիոոփայությանը վերաբերվող դասագիրքը: Հնարավո՞ր է այն քաղաքականացնել՝ իշխանություններին գովերգելու, կամ՝ ընդդիմությանը փնովելու միտումով, հնարավո՞ր է փիլիսոփայական հարցերը բացատրել կոնկրետ ներքաղաքական օրինակներով: Սխալվում եք: Հնարավոր է: Ահա մի հատված 2004 թվականին լույս տեսած «Փիլիսոփայական ներածություն» ուսումնական ձեռնարկից՝ Մ.Վ. Ասատրյանի հեղինակությամբ, որով այսօր բուհերում փիլիսոփայություն են սերտում մեր ուսանողները: Բաժին 1
ԲՀԿ առաջնորդը երկու տարի շարունակ կարողացավ փայլուն կերպով ձգել ինտրիգը
Անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման պատմությանը, ծրագրին, գործունեությանը, անձամբ ԲՀԿ առաջնորդի անցյալին, քաղաքական հմտություններին եւ վարքագծին, մի բան ակնհայտ է. Հայաստանում ավելի քան երկու տարի է՝ քաղաքական իրադարձությունների առանցքում հենց այս քաղաքական ուժն է. ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ՝ առավել եւս մնացած մանրումեծ կուսակցությունները։ Դեռեա 2010-ի աշնանից
Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը հանդես են եկել ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերն ավելացնելու նախաձեռնությամբ
ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին դռնփակ նիստում որոշում էր կայացրել վարույթ ընդունել Արմեն Ռուստամյանի դիմումը ՀՀԿ-ական 83 պատգամավորների կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստն անցել էր սկանդալով։ Հանձնաժողովի նախագահի ՀՀԿ-ական տեղակալ Դավիթ Հարությունյանը, ում անունը նույնպես կար այդ 83 պատգամավորների ցանկում, հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի կողմից զրկվել էր հարցի
Հրդեհ սուպերմարկետում
Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքում` Գավառի «Դովլաթ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.12-ին: Այրվել են սառնարան, կախովի պլաստմասե առաստաղ (150 քմ) և ցուցափեղկեր: ԱԻՆ
Կարեւոր եւ լուրջ հուշագիրը կստորագրվի՞
Երեկ մեր թղթակիցը փորձել է Հանրապետական կուսակցությունից ձեռք բերել դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ստորագրված արձանագրությունը, որին միացել էր նաեւ ՀՀԿ-ն։ Այդ փաստաթուղթը, ինչպես տեղեկացրել ենք, կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար եւ, ըստ էության, առաջին քայլն է «Եվրասիական միության» ստեղծման եւ դրան Հայաստանի անդամակցության ճանապարհին։ ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
Քաղաքացին` «Լամբադա» կամրջի տակ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Լամբադա» կամրջի տակ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները կամրջի տակից` հորանից, դուրս են բերել միջին տարիքի անձը չպարզված քաղաքացու։ Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կնետրոն, որտեղ և մահացել է: ԱԻՆ
Ծառուկյանը կխոսի ՞ այսօր
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջապես կհրապարակի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ իր եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Մեր տեղեկություններով, հայտարարությունը պարոն Ծառուկյանն անձամբ չի հրապարակի: Հայտարարության տեքստը կտարածվի լրատվամիջոցներին: Այս առիթով Aravot.am-ի հարցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ այս պահին նման հստակ որոշման մասին ինքը տեղեկություն չունի: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երբ գալիս է աշխարհի վերջը կամ ովքե՞ր են առաջադրվում նախագահի թեկնածու
Եթե բնավորությանդ մեջ ցինիզմի մի փոքր տարր կա, ապա սկզբնական շրջանում, այն, ինչ կատարվում է մեր քաղաքական դաշտում կարող է քեզ դուր գալ, ի վերջո կարող ես ձեռ առնել իրավիճակը, Facebook-ում ստատուս գրել like ու comment ստանալ, դառնացած ծիծաղել, սակայն, երբ սկսում ես առավել սթափ մտածել, հասկանում ես, որ մայաները գուցե ճիշտ էին, ու աշխարհի
Ադրբեջանցի հաքերները շարունակում են գրոհել հայկական լրատվամիջոցների վրա
Դեկտեմբերի 11-ի երեկոյան Yerkir.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Կայքի գլխավոր էջում թողնված հաղորդագրությունը փաստում է, որ հարձակումն իրականացվել է ադրբեջանական anti-armenia.org հաքերային խմբավորման կողմից: Ցավոք, ջնջվել է Yerkir.am-ի ամբողջ արխիվը, սակայն մենք խոստանում ենք հնարավորինս վերականգնել այն: Այժմ աշխատանքներ են տարվում կայքը վերականգնելու ուղղությամբ: Շուտով այն կրկին հասանելի կլինի:
Քաղաքական դաշտի ամայացում
Հայաստանի պատմության վերջին հինգ տարիներն առանձնանում են ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ, այլև քաղաքական դաշտի ամայացման խորացող միտումներով: 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին հասարակությունը կարծես կանգնած է հատկապես ընդդիմադիր դաշտի հիմնահատակ ամայացման շեմին: Բնականաբար, այդ վակուումը երկար ժամանակ չի կարող պահպանվել, այն պետք է լրացվի: Սակայն այս իրավիճակում Սերժ Սարգսյանն առանց արյունահեղության ու մեծ ջանքերի
Հայ-ադրբեջանական նոր հակամարտություն, այս անգամ՝ Կալինինգրադի ռինգում
Կալինինգրադում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 19-20 տարեկանների անդրանիկ առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 30 երկրների մեջ է նաեւ Հայաստանը: Կալինինգրադում որոշվելու են ոչ միայն այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջին չեմպիոններն ու մեդալակիրները, այլեւ ընտրվելու են եկող տարվա ամռանը Կազանում կայանալիք 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մասնակիցները: Մեր հանրապետությունը ներկայացնում են ԿորյունՍողոմոնյանը՝ 49 կգ, Նարեկ Աբգարյանը՝ 52, Արամ Ավագյանը՝ 56, Հովհաննես Բաչկովը՝ 60, Արթուր Քիրաջյանը՝ 64, Հրայր Մաթեւոսյանը՝ 69 եւ Արմեն Սիմոնյանը՝ +91: Մեկնարկային օրը Հրայր Մաթեւոսյանը միավորների 10-14 տարբերությամբ զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Զահալ Քվաչատաձեին: Իսկ ահա նույն քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Արայիկ Մուրադյանը պայքարից դուրս է թողել մոլդովացի Վալերի Սիբրուին: Այսօր Կալինինգրադի ռինգ մտնելու են Հայաստանի եւս չորս բռնցքամարտիկներ: Նրանց զույգերն են. 49 կգ՝ Կորյուն Սողոմոնյան- Նազար Կուրոտչին (Ուկրաինա), 52 կգ՝ Նարեկ Աբգարյան-Դմիտրի Ստրիգելսկի (Բելառուս), 60կգ՝ Հովհաննես Բաչկով-Էլվին Իսաեւ, 64կգ՝ Արթուր Քիրաջյան-Ջոզեֆ Հերչեկ (Հունգարիա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեքենան արգելափակվել է
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ – Վարդենիս ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտ «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ստեղծված իրավիճակը գնահատելու և հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ներգրավվել է ամենագնաց տեխնիկա, սակայն չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից, և
Արտագաղթել են միայն երեխաները
Հանրապետականը պատրաստվում է կեղծել նախագահի ընտրությունները արդեն ավանդական եղանակով: Տարբերությունը թվերի մեջ է: Եթե 2008թ. 500-700 հազ. քվե «էն գլխից» ուներ իր գրպանում արտագաղթողների հաշվին, ապա 2013թ. փետրվարի 18-ին մտադիր է այդ թիվը հասցնել 0,8-1 միլիոնի: Չմոռանանք, որ ԵՄ ղեկավարի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հավատացրել էր, որ 2013թ. ընտրությունները լինելու են աննախասդեպ ժողովրդավարական: Պարզ է, չէ՞,
Ինչո՞ւ է ՀՀ կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարարը նկատողություն տվել Գյումրու մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտորին
Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 23-25-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ էր կատարել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, մի շարք խախտումներ բացահայտել , որի պատճառով էլ պարոն Աշոտյանը խիստ նկատողություն էր տվել բուհի ռեկտորին: Քանի որ այս ամենը կատարվել էր նախագահական ընտրություններին ընդառաջ, կարծիք էր ձևավորվել, որ ՀՀԿ-ական
Սյունիքում բժշկական կադրերի համալրման խնդիր կա
Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանն այսօր ամփոփել է 2012թ.-ի 11 ամսվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները, խոսել ձեռքբերումների, առկա խնդիրների եւ եկող տարվա համար նախատեսված ծրագրերի մասին: «Առողջապահության ոլորտում մեր հիմնական խնդիրը մնում է բժշկական կադրերի համալրման հարցը: 2009-2012թթ. ընթացքում մոտ 20 նորավարտ բժիշկներ ընդունվել են աշխատանքի մարզի բուժհաստատություններում, բայց
РИА Новости. «Բելառուսի նախագահը պատրաստ է ծնկի իջնել Վրաստանին ԱՊՀ վերադարձնելու համար»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կանի առավելագույնը, որպեսզի Վրաստանը ԱՊՀ վերադառնա և դրա համար նա նույնիսկ պատրաստ է ծնկի իջնել վրացական ղեկավարության դիմաց: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը: «Հունվարի 1-ից մենք ենք համանախագահելու ԱՊՀ-ում, մենք ձեզ (Վրաստանին) սպասում ենք: Ես կգամ ձեզ մոտ, ծնկի կիջնեմ ձեր առաջ, միայն թե ոչ հրպարակավ: Լավ,
Գուրգեն Եղիազարյան. «Թքած ունեմ ապացույցների վրա»
«Թքած ունեմ ապացույցների վրա: Ինչի նո՞ր է անում դա: Սա որերո՞րդ վիրավորն է: Թող դատի տան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ որեւէ ապացույց կա՞, որ Սաշիկ Սարգսյանի որդին «այլանդակություններ» է արել՝ այսպես պատասխանեց ՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ նա այսօր ասուլիսում պատմում էր «Բելաջիոյի» մոտ տեղի ունեցած միջադեպը՝ ասելով, որ Սաշիկ Սարգսյանի
«Բան ունես ասելու` երկրի ներսում ասա»
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նորմալ է համարում, որ ԲՀԿ առաջնորդը կարող է առաջադրվելուց առաջ խորհրդակցել անգամ իր հնարավոր մրցակցի՝ Սերժ Սարգսյանի հետ։ «Անվտանգության խորհրդի անդամ է, խորհրդարանական ուժերից իր թվաքանակով համար երկրորդ ուժն է»,-ասում է նա։ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու որոշումն ուշացնում է նաեւ Բրյուսել կատարած այցի թողած հասարակական արձագանքը, «թե սեփական
Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի «Sale»-ն ու սուտը
Այսօր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հորդորեց հարց ուղղել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի 11 կետերից ոչ մեկը չի կատարվել: Aravot.am-ը փոխանցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի պնդումը, ըստ որի՝ երկրի նախագահը նույնիսկ տնտեսական ճնգնաժամի պայմաններում Սպիտակում բնակարանաշինության իր նախընտրական խոստումը կատարել է: Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ «Ինքը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը չի կարդացել: Այնտեղ Սպիտակի
Regnum. «Լուկաշենկո. Հայաստանն ու Ադրբեջանը ի զորու են Ղարաբաղի հակամարտությունը լուծել»
Հայաստանն ու Ադրբեջանը ի զորու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ ոքի ձեռք չէր տալիս, բացառությամբ «բաժանիր, որ տիրես» քաղաքականությանը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «պետք
Պարզվում է՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ժողովրդի հետ շփվելու «հատուկ ոճ» ունի
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ ՀՀԿ-ից գոնե ակտիվ են 15-20 պատգամավոր: Ուստի հարց առաջացավ՝ եթե դուք 71 հոգի եք, ինչո՞ւ են ակտիվ 20-ը, բա մնացած 50-ը ինչո՞վ են զբաղված: Պատգամավորի բացատրելով՝ «Այս պահին են ակտիվ 20-ը, միգուցե նախընտրական ժամանակահատվածում տեսնեք 69-ի ակտիվ գործունեություն: Մենք նաեւ ԱԺ-ում տեսնում ենք, որ մեր
Յուրի Պատրիկեեւը կարող է հրաժարվել Հայաստանի հավաքականից, իսկ Ռուսլան Բասիեւին հեռացրել են
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը լուրջ ընտրության առջեւ է կանգնած.նա կողմնորոշվում է՝ ընդհանրապես շարունակե՞լ ըմբիշի կարիերան, իսկ եթե այո՝ Հայաստանի՞ հավաքականի կազմում: Այս մասին այսօր Aravot.am-ին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Իսկ ազատ ըմբշամարտի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրեց, որ մեր ընտրանու գերծանր


















































