Օրվա լրահոսը
Վախենում են խարանվելուց ու ՄԻԱՎ-ի դեմ չեն հետազոտվում (Տեսանյութ)
Աղքատությունը, միգրացիան, խարանը, խտրականությունը մեր երկրում ամենամեծ խոչընդոտներն են, որպեսզի ՄԻԱՎ վարակի տարածումը կանխվի: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, այսօր առողջապահության նախարարությունում ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանը վկայակոչելով վիճակագրությունը, կարծիք հայտնեց, որ դեպքերը կնվազեն, եթե մարդիկ տեղեկացված լինեն ու, ամենաչնչին կասկած ունենալու դեպքում, առանց վախենալու դիմեն ու հետազոտվեն: «ՄԻԱՎ-ի հետազոտությունն անվճար է
9000 նորատիպ գրքեր՝ Երևանի գրադարաններին
Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գրքեր է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։ «Իհարկե տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին
Մարիամ Շահինյան. «5-րդ անգամ էինք St John’s Smith Square դահլիճում»
Ինչպես այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագիրը վերջերս հերթական անգամ հյուրընկալվել է Լոնդոնում` համերգներով հանդես եկել St John’s Smith Square դահլիճում: Մասնակցել են պատանի երաժիշտներ՝ Երեւանից ու ՀՀ մարզերից, նրանց ունկնդրել է նաեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Տիկին Շահինյանը հավաստիացրեց, որ համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում, երեխաները
APA. «Ֆիլիպ Լեֆորտ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու կարիք չկա»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու կարիք չկա: Այս հարցը դեռ չի քննարկվել: Մենք մտադիր չենք փոխել ձևաչափը, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի դերերը տարբեր են այս հարցում», – ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն ուղղակիորեն ներգրավված
Հրայր Գրիգորյան. «Թող Ալվարդ Պետրոսյանն իմ անվան հետ խաղ չանի»
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Ալվարդ Պետրոսյանը, խոսելով Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի շուրջ բարձրացած աղմուկից, քոլեջի նախկին դասախոս, նկարիչ Հրայր Գրիգորյանի վերաբերյալ ասել էր . «Այդ մարդուն անուն- ազգանունով ո՞վ գիտի, ա՛յ, մականունն ասեք` Ֆընդըխ, բոլորը կասեն` ա~, մարդ, որ անձնական փաստաթղթերը կեղծելու համար վախից դիմում գրեց-փախավ քոլեջից: Թե չէ` կարող էին դատել որպես կեղծարարի:
Սամվել Կարապետյան. «Վայրենիների հետ նույն սեղանին չենք ուզում նստել»
«Շաքիի շրջանում 50 հայաբնակ գյուղեր կային, 1918 թ.-ին թուրքական բանակի ներխուժմամբ դրանք ոչնչացվեցին: 2011 թ.-ին Դաշբուլախ թրքաբնակ հայաթափ գյուղում նկարվել են կովեր եւ կադրի մեջ հայտնվել է գոմ, որը Ադրբեջանը համարել է ալբանական եկեղեցի, սակայն այն հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջին շրջանում Արեւմտյան Հայաստանում գտնվող հուշարձանների հանդեպ ցուցաբերվող մոտեցման շուրջ
Ալեքսանդր Մարկարով. «Երևան-Ստեփանակերտ չվերթը կապահովի երկու պետությունների միջեւ եղած կապի ուժեղացումը»
«Կա 2 նորություն՝ լավ եւ վատ: Լավը այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց առաքելությունը, եւ կարեւորը, որ եւս մեկ անգամ իրենց միջոցով իրենց կառավարությանն է հասնում այն կարծիքը, որը դառնում է ավելի արդիական՝ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած իադարձություններից հետո: Եվ կարծիքը բնականաբար վերաբերվում է այն կարգավիճակին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային գիտական ֆորումին
Ողջունում եմ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ավանդական դարձած այս համաժողովի` ամենամյա ֆորումի վերափոխման կապակցությամբ: Ֆորումի թեմայի կարևորությունը պայմանավորված է ինչպես տարածաշրջանի երկրների անվտանգության շահերով, այնպես էլ մասնակից մասնագետների և փորձագետների հեղինակությամբ: Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ և դժվար կանխատեսելի են, գտնվում են տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի
«Թերթաքարային» միլիոններ
Նավթի ու գազի «ոսկե անձրեւը», շատ հնարավոր է, շուտով կտրվի Ժամանակին այնքան էլ ժողովրդավարություն չվայելող, ծայրաստիճան հակասական, բայց Քիսինջերի գնահատմամբ՝ ամերիկյան բոլոր նախագահներից միջազգային գործերում ամենախոր գիտելիքներն ունեցող Ռիչարդ Նիքսոնն ԱՄՆ-ի էներգետիկ անկախությունը հռչակեց որպես իր վարչակազմի նպատակ։ Եվ այնպես եղավ, որ այն ժամանակ դա օրախնդիր չդարձավ, և միանգամայն հասկանալի է, թե ինչու այն տարիներին
Սկսվել է «Հարսնաքարի» գործով երրորդ տուժողի հարցաքննությունը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի եւ Դավիթ Ադամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նրանք մեղադրվում են այս տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծի միջոցով սպանելու եւ նրա ընկերներից 4-ին ծեծի ենթարկելու
Ադրբեջանի կողմից Պաղեստինի օգտին քվեարկելու փաստը նախադեպ է ԼՂՀ-ի համար
Այսօր «Երկու երես» ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով համանախագահների այցին ու դրա արդյունքում տեղի ունեցած իրադարձություններին, նշեց. «Արցախում Բակո Սահակյանը որոշ հարցեր ներկայացրեց համանախագահներին, մասնավորապես՝ ադրբեջանցիներին կոնստրուկտիվ քննարկումների սեղան վերադարձնելն էր, եւ պրովոկացիոն գործունեությունից զերծ պահելը, ինչի կապակցությամբ որեւէ մեկնաբանություն, կամ հստակ պատասխան, ինչպես եւ կարելի էր սպասել, համանախագահների կողմից չհնչեց: Նրանք միայն ասացին, որ
Տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահի հրաժեշտի արարողությունը
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրաժեշտի արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը: Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն
Քաղաքագետ. «Եվրոինտեգրացիան Հայաստանին տանում է Արցախից հրաժարվելու ճանապարհով»
Քաղաքագետ Արմեն Աղայանի համոզմամբ, Արցախը փաստացի Հայաստանի մաս է, եւ դա ընդունում են թե՛ Միացյալ նահանգները, թե՛ Ֆրանսիան, թե ՛Ռուսաստանը: «Եթե ինչ-որ մեկն էլ վիճարկում է, ապա զուտ տարածքային վեճի շրջանակներում»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետը: Ըստ նրա, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման եւ Հայաստանի հետագա զարգացման համար վտանգավոր է եվրոինտեգրման ճանապարհը. «Եթե ընտրում ենք մի
Սերժ Սարգսյանն այլ բան էր ասում, ուսումնասիրությունները այլ բան են ցույց տալիս
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ գտած խոստումներից առանձնացնենք երկուսը. « Մենք հիանալի հնարավորություն ունենք նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորելու աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից և լարվածությունից»: «Պետության ու քաղաքացիների միջև արհեստական պատնեշներ չեն լինելու»: Հինգ տարվա արդյունքներն ամփոփելով՝ ընդդիմադիր գործիչները պնդում են, որ ընդհանուր առմամբ այս խոստումները չեն իրականացվել: Մինչդեռ ՀՀԿ
Համերգ` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան
1992թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամների միջազգային օր: Հայաստանը հաշմանդամների իրավունքների կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին: Այս տարվա դեկտեմբերի 3-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանցկացվի «Լույս անսահման…» խորագրով համերգ: Այն նվիրված է լինելու Հաշմանդամների միջազգային օրվան: Ելույթ է ունենալու հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախումբը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական
«Մաֆիոզ» թավջութակահարը Հայաստանում է
Այսօր դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա իսրայելցի թավջութակահար Ալեքսանդր Կագանովսկին: Նա առաջին անգամ է Հայաստանում: Երբ ծանոթանում ենք թավջութակահարի ստեղծագործական դիմանկարին, նկատում ենք, որ արվեստագետը հաճախ է հանդես եկել համաշխարհային երաժշտարվեստի, այսպես կոչված, «մաֆիոզների» հետ: Դրանց թվում են՝ դիրիժորներ Ռոդոլֆ Բարշայը, Գարի Բերտինին, Չարլզ Գրովզը, Առնոլդ
Հայաստանի սիրտը
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ 2013թ. փետրվարի 19-ին լրանում է ղարաբաղյան Շարժման 25-ամյակը: Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ Շարժումը երկու պատմական նվաճում ունեցավ՝ Ղարաբաղի ազատագրումը եւ Հայաստանի անկախացումը: Հետագայում Հայաստանի սոցիալ-տնտեսական տարուբերումները, պատերազմական եւ ետպատերազմական ցնցումները, ներքին եւ արտաքին քաղաքական ձախողումները, Շարժման ծրագրերի, կարգախոսների, գաղափարների, արժեքների ուրացումն աստիճանաբար հայ ժողովրդին հեռացրեցին ղարաբաղյան շարժումից: Հայ ժողովուրդը սկսեց նախ ամաչել,
«Ռոմանտիզմով գյուղատնտեսություն չեն զարգացնում»
Ազատանցի Գեւորգ Աբրահամյանի կարծիքով՝ Շիրակում գետնանուշ ու հնդկաձավար ցանելով՝ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի ճակնդեղի օրը կընկնեն: Նախորդ շաբաթ Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսարանի պաշտոնական բացման ժամանակ նորանշանակ հյուպատոս Սոս Սահակյանը, որը նաեւ ճանաչված գործարար է, տեղեկացրեց, որ ուկրաինական կողմի հետ արդեն իսկ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Շիրակի դաշտավայրում գետնանուշի եւ հնդկաձավարի արտադրություն ծավալելու: Երեկ «Առավոտ»-ը Շիրակի
Սերժ Սարգսյանի իշխանավարման ընթացքում Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել
«Առավոտ»-ի զրուցակիցն է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը – Պարոն Մարկեդոնով, փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Մեզ մոտ, հատկապես ընտրություններից առաջ, շատ է կարեւորվում Ռուսաստանի դերը նախագահի թեկնածուների սատարման հարցում։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ խնդիրներ ունե՞ն, ՀՀ իշխանությունները շարունակո՞ւմ են վայելել Կրեմլի վստահությունը, թե՞ Սերժ Սարգսյանը կորցրել է
50 միլիոնը մոռացե՞լ են
Գեներալ Մանվելի եղբայրը «յուղոտ պատառ» է ուզում «Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը, օրերս նշանակվելու է ՀԷՑ ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի Արմավիրի էլցանցի տեղամասային պետ: Ասում են՝ Մանվել Գրիգորյանն այդ խնդրանքով արդեն դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ստացել նրա դրական պատասխանը: Աշոտ Գրիգորյանը մեկ անգամ արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը՝ 1997-2002 թվականներին,
«ՔԵՆԴԼ»-ը միջազգային մակարդակի է. Վասիլի Ցականով
«Սա հաջող ընթացքով մեգա ծրագիր է, այն թռիչքաձեւ զարգացում կունենա: Մասնագետների լուրջ խումբ ունենք, որոնք պատրաստ են աշխատել ծրագրի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՔԵՆԴԼ» նախագծի ընթացքը. ներկան եւ զարգացման հեռանկարները ներկայացրեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը: Ինչպես նա տեղեկացրեց` 2008թ. դեկտեմբերի 4-ին ընդունվեց «Հայաստանում «ՔԵՆԴԼ» 3 գէվ
«Ժողովուրդը» կդառնա՞ «քաղաքացի»
Գաբրիել Պողոսյանի՝ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չհաստատելու փաստը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հասարակական շարժումները Հայաստանում հեռանկար ունեն: Նրանց ներկայացուցիչների նկատմամբ վստահությունն էապես ավելի մեծ է, քան քաղաքական միավորների հանդեպ: Մենք հակված ենք վստահելու նրանց, ովքեր որեւէ մեկի թայֆայից չեն, քաղաքական խաղերում չկան, իշխելու ցանկություն չունեն: Նրանց, ովքեր իրենց առաջ դնում են
ՄԻԱՎ-ի տարածումը կանխող միջոցառումների իրականացմանն ուղղված ներդրումների անհրաժեշտությունը Եվրոպայում
2011 թ. տվյալների համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ավելի քան 121 000 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 28 000-ը` Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետություններում: Հիվանդացության մակարդակը տարածաշրջանում նախորդ տարվա համեմատ բարձրացել է, ինչը խոսում է Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մասին` անգամ տնտեսական դժվարությունների պայմաններում: Հիվանդությունների վերահսկման և
Ապօրինի ծառահատումների կապակցությամբ 8 քրեական գործ է հարուցվել
Նոյեմբերի 6-ին եւ 7-ին ոստիկանությունը Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետ կապված լայնածավալ ստուգումներ է իրականացրել: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դրանց հետ կապված 8 քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը): Ոստիկանության Տավուշի քննչական բաժնում այդ կապակցությամբ քննություն է կատարվում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փաստաբանը կարծում է՝ մի բան էլ են ուզում սարքել Օսկանյանի գլխին. «Ասենք, ո՞ւմ է ծեծել 92-ին պարոն Օսկանյանը փողոցում»
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստի ժամանակ վստահեցնում էր, որ իրենք «Սիվիլիթասի» շահերն են պաշտպանում, պարտավոր են դա անել, անկախ նրանից՝ բողոք կա՞, թե՞ չկա: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության եւ ՌԴ Բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյիից լրագողները հետաքրքրվեցին՝ ըստ Ձեզ,
ՍԴ դիմումն էլ պատրաստ է
Տարբերությունն, իհարկե, ակնհայտ է ՀԱԿ-ը ՍԴ դիմելու հայցը պատրաստ է, եւ երեկվանից սկսվել է ստորագրահավաքը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հայցով պահանջ է ներկայացվելու ՍԴ-ին՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասին, հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին։ Արտահերթ
Սպասում են Նարեկ Սարգսյանի բացատրությանը
Երեկ, Երևանի գխավոր ճարտարապետը, խախտելով սահմանադրական կարգը, հանդես էր գալիս, որպես Երևան քաղաքի ավագանի՝ օպերատիվ ձևով հաստատում էր Երևանի զարգացման ծրագիրը և փոփոխոխություններ էր կատարում Գլխավոր հատակագծում: Մասնավորապես, համարյա քանդեց հանրապետության հրապարակը և քիչ էր մնում, որ կառավարական շենքերն էլ հաներ քաղաքից, ուղղակի «մասնագիտական հստակ համոզվածություն» չուներ…դեռևս: Մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, երբ ՀՀԿ-ական
Հեծանվորդը մահացել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.55-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1941 թ. ծնված Սվերդլով Սարգսյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց՝ ներկայացել բաժին: Նույն օրը, ժամը 19.00-ին, Ս. Սարգսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Համատարած ձախողումների ժամանակագրությունը
Հայաստանի քաղաքական դաշտի ծայրահեղ բեւեռացվածության պայմաններում ստացվել է այնպես, որ Սերժ Սարգսյանի նախագահության հինգ տարիներն այդպես էլ օբյեկտիվ գնահատման չեն արժանացել։ Գնահատականները ծայրահեղ են եղել՝ հանրապետականները նրան ներկայացրել են որպես ինչ-որ երկնային պարգեւ ու անսխալական առաջնորդ, առանց որի Հայաստանը կկործանվեր, ընդդիմությունն էլ նրան ներկայացրել է որպես հանցավոր ռեժիմի պարագլուխ, Սաշիկ Սարգպանի փոքր-ինչ քաղաքակրթված տեսակը, որի
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել միջազգային համաժողովում
Նոյեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով համաժողովում: Նշելով, որ ներկայիս տարածաշրջանային խնդիրների մարտահրավերների արմատները գտնվում են անցյալում` ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել համապարփակ անվտանգության մթնոլորտ` հիմնված փոխգործակցության և հավասարության վրա: «Դրա


















































