Լրահոս
Օրվա լրահոսը

9000 նորատիպ գրքեր՝ Երևանի գրադարաններին

Նոյեմբեր 30,2012 15:24

Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գրքեր է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։

 «Իհարկե տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել։ Բոլոր 214 անուն գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակվածներն են։ Խմբաքանակում ներառված են և՛գեղարվեստական և՛ մասնագիտական գրականություն, հեքիաթներից մինչև հայ ու համաշխարհային դասականների, ինչպես նաև ժամանակակից գրողների երկեր։ Կարծում ենք՝ ընթերցողը գոհ կլինի»,– նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։

Երևանի բոլոր վարչական շրջանների գրադարանները կստանան 500–ից 2000–ական կտոր գիրք՝ ըստ գրաֆոնդը թարմացնելու անհրաժեշտության։ Խմբաքանակում ներառված են նաև ռուսալեզու գրքեր։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930