Օրվա լրահոսը

Ընտրություններ 13 համայնքներում

Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Արևուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ գյուղական համայնքներում կացկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ: Այս 13 համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունները պետք է անցկացվեին սեպտեմբերի 23-ին, սակայն դրանք չկայացան` գրանցված թեկնածուների բացակայության կամ ԸՕ-ով սահմանված անհրաժեշտ թվով չլինելու հիմքերով, և նշանակվեցին նոր ընտրություններ: Արևուտում տեղի

ԱՄՆ ցամաքային զորքերի քոլեջի փորձագիտական խմբի այցը Հայաստան

ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների կրթական չափորոշիչների շուրջ փորձագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով 2012թ. սեպտեմբերի 26-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ ցամաքային զորքերի «Ֆորտ Լիվենվորֆ» հրամանատարաշտաբային քոլեջի փորձագիտական խումբը: Սեպտեմբերի 27-ից 28-ը ԱՄՆ ցամաքային զորքերի փորձագիտական խումբը քննարկումներ է անցկացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում`  ՀՀ ռազմական կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման նպատակով կազմավորված

Washington Post. «Ճնշելով հասարակական կազմակերպությանն ու քաղաքական բանավեճը Հայաստանում»

Հայաստանում տարածում է գտնում Արևմուտքի աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների դեմ արշավը: Նախկին արտգործնախարարը մեղադրվում է «փողերի լվացման» գործով, քանի որ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրերի աջակցության համար նվիրատվություններ է ընդունել Ջոն Հանթսմանից՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկանուծուի հորից:   Թիրախը Վարդան Օսկանյանն է, Միացյալ Նահանգներում կրթություն ստացած հայ, որը 1988-2008 թթ. եղել է  արտաքին գործերի նախարար, ապա

Սեպտեմբերի 29-ը` Սրտի համաշխարհային օր

2000 թվականից ի վեր` ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի ամբողջ աշխարհում 17,3 միլիոն մարդ է մահանում ու տարեցտարի այդ թիվն աճում է: Կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կհասնի տարեկան 23 միլիոնի,

Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը

Սեպտեմբերի  29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գևորգ զորավարի տոնը: Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն,

407.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆդոլարի առք եւ վաճառք` 407.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:Փակման գինը կազմել է 407.5 դրամ:  

Ծնունդաշատ շաբաթից մինչև Գոռ Սուջյանի և Մարիամ Շահինյանի ընկերություն

Անկախության ծննդյան օրը նշանակալից էր բոլորիս համար, բայց այ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ը ոչ պակաս կարևոր ու նշանակալից էր մի քանի հանրային դեմքերի համար, ովքեր ծնվել են հենց այդ օրը: Սեպտեմբերի 22-ին իր 25-ամյակն էր տոնում Միհրան Ծառուկյանը. նրա ֆեյսբուքյան էջը ողողված էր բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով: Երգչի պրոդյուսերի խոսքով՝ նա իր ծննդյան օրը շատ համեստ

Ս. Սաֆարյանը՝ Մամեդյարովի և Դավութօղլուի ելույթների մասին. «Մեղադրողը իրենք չպիտի լինեին, այլ Հայաստանը»

Ինչպես արդեն Aravot. am-ը տեղեկացրել է, երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի տարեկան ընդհանուր ժողովում ելույթ են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրանք երկուսն էլ ՄԱԿ-ի ամբիոնից խոսել են ԼՂ հարցի կագավորման մասին՝ այն տեսնելով միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին անվանել է «օկուպանտ», թե իբր

Հրանտ Բագրատյան. «ՀՀ նախագահը ձեռ է առնում վարչապետին ու հանգստանում»

«Երեւի նախագահին լավ էլ ձեռ  է տալիս, էլ ո՞ւմ պիտի  դներ վարչապետ, որ անընդհատ ձեռ առներ: Երեւի իրենց հանդիպումներին մի քիչ ձեռ է առնում ու հանգստանում է, այդպիսի բնավորություն ունի»,-  այսօր «Դեբատ» ակումբում վարչապետի  հնարավոր հրաժարականին վերաբերող լուրերն  այսպես մեկնաբանեց  նախկին վարչապետ , ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ու հավելեց, որ այսօրվա կառավարությունն անելիք

Հինգ րոպեանոց դատ «բանդայի» գործով (տեսաշար)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «բանդայի գործով»  դատական հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին: Իսկ այսօրվա նիստին, որը տեւեց հինգ րոպե, դատարան էին բերվել մեղադրյալներ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, իսկ վեցերորդ ամբաստանյալը` Քյարամ Ամոյանը, դատապարտյալների հիվանդանոցից չէր բերվել դատարան: Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ստացվել

Աժ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակվել

Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» և 2012թ. սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի

Գալուստ Սահակյանը ցավում է Խաչիկյանի համար.«Լուրջ կենսագրություն ունեցող տղա է»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը անդրադառնալով երեկ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանն՝ ասաց, որ գործով էլի մեղադրվողներ կան.«Էլի շատ մարդիկ կան, գործը դեռեւս չի ավարտվել»: Նա, սակայն,  չհստակեցրեց, թե առաջիկայում ոլորտի նախկին ղեկավարներ էլի կձերբակալվե՞ն, թե՞ ոչ: Միայն ասաց, որ ցավում է Խաչիկյանի համար. «Մարդիկ, որոնք հանցագործություն են կատարում, պետք է պատասխան

Ի՞նչ կհարցնեին Աստծուն, երբ հանդիպեին նրան. Պատասխանում են երիտասարդները

Մեզանից յուրաքանչյուրն էլ, երևի թե, իր մտքում ունի այնպիսի հարց, որի պատասխանը չգիտի ու, դժվար թե, երբևէ իմանա: Այդպիսի դեպքերում մենք հաճախ ենք օգտագործում`«Դա միայն Աստված գիտի» արտահայտությունը: Մենք հետաքրքրվեցինք երիտասարդներից`եթե հնարավորություն ունենային, ի՞նչ կհարցնեիք Աստծուն, ո՞ր հարցի պատասխանն են ամենաշատո ցանկանում ստանալ: Պատասխանները տարբեր էին և հետաքրքիր: Դրանցից մի քանիսի հետ կծանոթացնենք նաև ձեզ:

Ընդդիմադիր բլոգերի գտնվելու վայրն անհայտ է

Այսօր առավոտյան Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է բլոգեր և ընդդիմադիր երիտասարդական NİDA կազմակերպության ակտիվիստ Զաուր Գուրբանլիին: Ըստ ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության, ընդդիմադիր բլոգերին կալանվողները ներկայացել են որպես կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներ: Թե ինչի մեջ է մեղադրվել Գուրբանլին, գործակալությանն անհայտ է: Նշենք, որ Զաուր Գուրբանլին հայտնի է համացանցում իր ակտիվությամբ և գործող իշխանությունների նկատմամբ քննադատական

Միջնորդեց նորից դատապարտել 7 տարվա ազատազրկման

Հոկտեմբերի 19-ին պաշտպանական ճառերով հանդես կգան առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի 3 պաշտպանները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում մեղադրող Աշոտ Նադոյանը հրապարակեց իր մեղադրական ճառը՝ միջնորդելով ամբաստանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման և բռնագանձել անձնական գույքի 1/3-րդը: Ըստ

Հանձնարարական` դպրոցներում ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ստորագրել` ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական  ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ: Միաժամանակ, նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին` նման հանձնարարականներ տալ իրենց ենթակայության ուսումնական

Շուտով կսկսվի «բանդայի» գործով դատավարությունը

Այսօր ժամը երեքին` րոպեներ անց, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կկայանա «բանդայի» գործով անդրանիկ դատավարությունը: Արտուշ Հակոբյանի («Սուրիկի լավաշի» տիրոջ որդին) եւ մյուսների` Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Քյարամ Ամոյանի դեմ դատավարությանը, որն ավելի շատ հայտնի է որպես «բանդայի գործ», ներկա լինելու համար արդեն իսկ դատարանի

Անրի Ռենո. Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանը չի կարող իր տեղը չունենալ եվրոպական մշակույթում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում բացվեց «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ–ֆրանսիական համատեղ ցուցահանդեսը` ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` հայտնաբերումից մինչ օրս: Ողջունելով ներկաներին` արգելոց–թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը անդրադարձավ պատմամշակութային ժառանգության պահպանության և այն հանրությանը մատչելի դարձնելու կարևորությանը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն առանձնակի ջերմությամբ ողջունեց Հայաստանի միացումը համաեվրոպական

Արդյո՞ք ճիշտ է վերադարձը հին ուղղագրության

Գրաբարյան ավանդական ուղղագրության բարեփոխման հարցը ծառացել է դեռեւս 19-րդ դարի կեսերից: Այդ խնդրով մտահոգված որոշ քայլեր են արել հայ անվանի գրական-հասարակական գործիչներ Նահապետ Ռուսինյանը, Մինաս Չերազը, Խորեն Ստեփանեն, այնուհետեւ Ղազարոս Աղայանը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ: 1913թ., Գեւորգ V կաթողիկոսի հովանավորությամբ կազմվում է հանձնաժողով, որի նպատակն էր քննարկել հայոց ավանդական ուղղագրության մեջ որոշակի բարեփոխումներ կատարելու հարցը:

Հայաստանում գործող ամբիոններն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական գնահատականին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը և երաշխավորել նրանց հետագա գործունեւթյունը: 2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության  արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները և Վերահսկողական աուդիտի արդյունքների համաձայն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններից 105-ը և  ՀՀՑ ծրագրի մասնակիցներից 18-ը ճանաչվել են չգործող և ենթակա

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը

Պյոտր Առաջինի ռեֆորմը՝ մեր օպերային թատրոնում

Պետրոս Առաջինի ռեֆորմներից մեկում գրված էր. «Թատրոն հաճախել այնպես, ինչպես պալատական պարահանդեսներին, հարգել թատրոնը»: Սա երկար ժամանակ կիրառելի էր ԽՍՀՄ-ում, երբ  թատրոն գնալը տոն էր՝ պարտադիր երեկոյան հանդերձանքով: Հայաստանում մոռացության տրված այս մշակույթը վերականգնելու լավագույն օրինակ էր օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Համերգ ճեմասրահում» նախագիծը: Սա պատասխան է տարածված

Դատախազը յոթ տարի պահանջեց ԱԱԾ քննիչի համար

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրական ճառով հանդես եկավ Աշոտ Նադոյանը: Նա հաստատված համարեց ԱԱԾ քննիչի կողմից Հովհաննես Գեւորգյանից 4000$ կաշառք վերցնելու փաստը: Ըստ մեղադրողի, դատաքննության ժամանակ վկաներ Հովհաննես Գեւորգյանը եւ Մարիամ Ավետիսյանը ցուցմունք

FresnoBee. «Ֆրենզոյի հայ համայնքը սգում է»

«Ֆրեզնո Բի» թերթը հաղորդում է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը սգում է պրեսբիտերական առաջին հայկական եկեղեցու հոգևոր հովիվ պատվելի Բեռնարդ Գյուքգյուզյանի մահը: Նա մահացել է սեպտեմբերի 22-ին, 85 տարեկան հասակում: Գյուքգյուզյանը եկեղեցու հովիվն է եղել 22 տարի՝ 1978-2000: Այդ եկեղեցին Կալիֆորնիայի ամենահին հայկական հոգևոր հավաքատեղին է, այն օծվել է 1897թ.-ի հուլիսի 25-ին: Գյուքգյուզյանի որդին` Արա Գյուքգյուզյանը

Գորիսում մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը

Այսօր առավոտվանից Գորիս քաղաքում մեկնարկել են քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները:  «Գորիսյան օրեր» տոնակատարությունը հագեցած է լինելու տարաբնույթ միջոցառումներով, որին մասնակցելու են եկել հյուրեր հանրապետության տարբեր վայրերից ու  արտերկրից: Գորիսյան միջոցառումներին ներկա գտնվելու համար քաղաք են ժամանել քույր-քաղաքների` Ֆրանսիայի Վիենի եւ Բելառուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակությունները: Գորիս-Վիեն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակը նույնպես նշվում է այսօրվա տոնական միջոցառումների

Հայաստան-Ադրբեջան-2012. «Խաղաղ բանակցությունների ապագան»

Հարցազրույց փորձագետ եւ վերլուծաբան Թողրուլ Ջուվարլիի հետ – Ի՞նչ ազդեցություն կունենա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի ներումն ու խրախուսումը: Հնարավո՞ր է վերջնականապես ընդհատվեն խաղաղ բանակցությունները: – Բանակցային գործընթացը վաղուց է մտել փակուղի: Արդեն մի քանի տարի է՝ պատրանք է ստեղծվում, թե այն շարունակվում է: Այնպես որ, հիմք չունենք խոսելու որեւէ

Հայաստան-Ադրբեջան-2012. «Հիմա Հայաստանն այլեւս չունի «խաղաղության գործընկեր»

Ստորեւ բերված հարցազրույցները հակամարտող հասարակություններում, բանակցային գործընթացում եւ միջազգային մակարդակում, այսպես կոչված, «Սաֆարովի գործի» ունեցած ազդեցությունների եւ դրանց հնարավոր զարգացումների մասին  են: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները:

Հավանաբար, բոլորն էլ հրահանգված են՝ հաշմանդամների թիվը չավելացնել

Ի՞նչ է ասում բժշկին հիվանդի օբյեկտիվ վիճակը Գոտկատեղի օստեոխոնդրոզով տառապող (հենաշարժողական համակարգում խնդիրներ ունեցող) հիվանդն այսօր չի կարողանում հաշմանդամության կարգ ունենալ, քանզի պոլիկլինիկայի նյարդաբանը բացատրել է, որ ԲՍՓՀ (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) ուղեգրելու համար պետք է առնվազը մի 4-5 օր ստացիոնար բուժում ստանալ, հետազոտվել, ինչը հիվանդի վրա կնստի առնվազը 160 000 դրամ կամ անցնել Յամեր (MRT)

Պատշաճ հայցվոր չէ

 Բանկը ստացել է իր վնասները Սեպտեմբերի 6-ին «Առավոտում» տպագրվեց «Բանկային բնազդի դատական հովանավորչություն» հրապարակումս, որում փորձ էի արել ներկայացնել ամուրի, ոչ մի տեղ չաշխատող, նախկինում դատված Մուրադ Սարգսյանի կեղծ տեղեկանքի հիման վրա բանկերից մեկի կողմից նրա հետ կնքած պայմանագրի, ԼՂՀ «Ծիածան» ԱՁ փոխտնօրեն ներկայացած Մուրադի գրավ դրված «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 05 ՏԼ 550 պ/հ

Թուրքերը Վանա կատուն էլ են գողացել

«MirFactov»-ն ամռանը հրապարակել է աշխարհի 10 հազվագյուտ եւ ամենաթանկ կատուների ցուցակը, որում հայկական Վանա կատուն ներկայացված է որպես «Թուրքական Վան»: Վանա կատվի բնութագրականում նշված է. «Աշխարհի հնագույն կատվացեղերից թուրքական վանը կամ թուրքական վանա կատուն անհետացման եզրին է անգամ իր հայրենիքում՝ Թուրքիայում: Վանա կատուն հիմնականում սպիտակ մորթի ունի, գլխին ու ականջներին՝ շիկավուն երանգ, եւ շեկ պոչ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031