Օրվա լրահոսը

Դատապարտվեցին ընտրողի կամքին բռնանալու համար

Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների առնչությամբ ընտրողների կամքի ազատ իրականացման դեմ ոտնձգելու համար, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2013թ. դատավճռով 3 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ Մասիս Ղազարյանը և Արմենակ Ծատուրյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Միաժամանակ դատարանը հաշվի առնելով

Զուրաբյանը հպարտանում է ՀԱԿ ակտիվիստների բարձր մակարդակով

«Մենք հավաքվել ենք այստեղ եւս մեկ անգամ մեր զորակցությունը հայտնելու մեր տղաներին, մեր երիտասարդներին, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, իրենց համարձակության եւ քաղաքացիական դիրքորոշման համար: Շնորհիվ այս համաժողովրդական շարժման, մենք Հայաստանում լայնացրել ենք ազատությունների սահմանները, մենք վերականգնել ենք սահմանադրական բազմաթիվ իրավունքներ եւ մենք վերականգնելու ենք նաեւ մարդկանց ազատության իրավունքը: Հայաստանում չի լինի որեւէ

Պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունվարի 18-ին, աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանին: Իրավաբան. net-ի այս տեղեկությունը հաստատեց Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը: Նա Իրավաբան.net-ին հայտնեց, որ աշխատանքից ազատման պատճառը երեկ Սովետաշենում ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանի մահվան դեպքի հետ է կապված: Իրավաբան.net  

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին. «Տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին»

«Ճգնաժամ, պառակտում, չգիտեմ, որեւէ նման խնդիր չկա, Կոնգրեսի նիստերում չի եղել ու չկա: Կոնգրեսի բոլոր կառույցներն արդյունավետ աշխատում են: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ մի բան է ՝ մամուլով են ասում , այն էլ հակասական հայտարարություններ : Նույն կուսակցության ներսում տարբեր կարծիքներ են ասվում: Ոչ ոք նման հարց ինստիտուցիոնալ կերպով ՀԱԿ քաղխորհրդում չի ներկայացրել:

Սուրենյանցը բերման կենթարկվի

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, որոշում է կայացվել Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու վերաբերյալ։ Այսօր՝ ժամը 15.30-ին նշանակված էր հերթական դատական նիստը, սակայն Ս.Սուրենյանցը առավոտյան դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել, որ ինքը և իր պաշտպան Կարապետ Գալստյանը Արագածոտնի մարզում մասնակցելու են հուղարկավորության։ Դատարանը հարգելի չի համարել բացակայությունը՝ նշելով,

Զուրաբյանի խորհուրդը՝ մի նյարդայնացեք, սթափվեք, որովհետեւ փոշմանելու եք

«Իշխանությունները տարիներ շարունակ ամեն ինչ արեցին, որ Հայաստանում բացառեն ընտրական համակարգով, ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխության որեւէ հնարավորություն: Այսօր կարելի է ասել, որ իրենք հասան իրենց նպատակին: Այսինքն, Սերժ Սարգսյանի ամենամեծ, իր տեսակետից, նվաճումը, իսկ մեր՝ բոլորի տեսակետից՝ ձախողումը, այն է, որ Սերժ Սարգսյանը ըստ էության ոչնչացրեց ընտրական համակարգը Հայաստանում: Դա է պատճառը, որ այսօր Հայաստանի

Նախագահի թեկնածուի մամուլի խոսնակը զոքանչն է

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ձեւավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբները, հայտնի՞ են վստահված անձանց անունները, ասաց. «Մեր շտաբների տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը՝ տան շեֆը, իսկ իմ մամուլի խոսնակը՝ զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի

Ադրբեջանական անձնագրեր` Ժաննա Մուրադյանին եւ դստերը

Ադրբեջանում ապրող հայկական ծագմամբ երկու կանանց այդ երկրի անձնագրեր են տրամադրվել, այսօր տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի` Ժաննա Մուրադյանը եւ նրա դուստրը, որի անունը հրապարակված չէ, Ադրբեջանի մայրաքաղաքի Նիզամիի շրջանի ոստիկանության դեմ հայց էին ներկայացրել վարչական-տնտեսական դատարան, բողոքելով, որ ոստիկանության շրջանային վարչությունը հրաժարվում է իրենց անձը հաստատող փաստաթղթեր տրամադրել, թեեւ ծնվել են

Արամ Հարությունյան. Հովիկ Աբրահամյանն իր փողերը լվալու տեղ չունի՞

Ի պատասխան  Aravot.am-ի այն հարցի, թե խոսակցություններ կան, որ ձեր ամեն անգամվա առաջադրումով Հովիկ Աբրահամյանն իր փողերն է լվանում, ինչպես կմեկնաբանեք սա, այն դեպքում, որ ձեր ամեն անգամվա առաջադրումն անարդյունավետ է լինում, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ինչի Հովիկ Աբրահամյանը լվալու տեղ չունի՞ իր փողերը, որ  պիտի, ասենք, այդ 8 միլիոնները տենց լվանա: Եթե

«Նման կարծիք հայտնելը տեղին չէ». Հովհաննես Սահակյանը ԵԽԽՎ հայտարարության մասին

Իշխանական ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը վաղաժամ և անտեղին է համարում ԵԽԽՎ-ի կողմից հնչեցրած գնահատականները, ըստ որի հասարակությունը կորցրել է իր հետարքրությունն ու վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: «Նման կարծիք հայտնելը, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ: Ճիշտ կլինի մի փոքր սպասել քարոզարշավի մեկնարկին, և երբ մրցակցային երևույթները կսկսվեն, կերևա հետաքրքությունը, մարդկանց վստահությունը ընտրական գործընթացներին, նոր

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի  Արտաշեսյան փող. 88-ից բարձր համարների, Ներքին Չարբախի 3-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր»

Կարգապահական տույժ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Կարլենի Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Լևոնի Կիրակոսյանի նկատմամբ` ծառայությունից ազատում կարգապահական տույժը: Արամ Խաչատրյանի նկատմամբ նման կարգապահական տույժի կիրառումը  պայմանավորված է Խաչատրյանի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, ինչպես նաև ծառայողական լիազորությունները

Սիրիահայերից շատերը «վայրկյան առաջ» ուզում են հեռանալ Հայաստանից. «Ըստեղ ապրելու երկիր չի, դուք ո՞նց եք եկել ըստեղ ապրում»

Պատերազմի հետևանքով սիրիահայ Ժիրայր Հելվաջյանի ընտանիքը բնակություն է հաստատել Հայաստանում, սակայն, ինչպես նրանք են նշում` «փոշմանել են»: Պատերազմի արհավիրքի, հայրենի տան կորստի կողքին Հելվաջյանների ընտանիքը` սոցիալական խնդիրներից զատ, ամանորի շեմին բախվել է ևս մի դժբախտության: Դեկտեմբերի 26-ին` Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող «Մարաշ» հացատանն աշխատող Ժիրայրի կնոջ` 38-ամյա Երանուհի Ջիմբաշյանի ողնաշարը հացատան վերելակի ընկնելու հետևանքով լրջորեն

Դավիթ Բեգինյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով Դավիթ Ռազմիկի Բեգինյանը 2013 թվականի հունվարի 17-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: Այս հրամանի համար հիմք են հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր Մ. Պողոսյանի միջնորդությունը: ՀՀ արդարադատության նախարարություն

Արամ Հարությունյան. Առաջին եւ երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները, մեկը պարզեց, որ ղարաբաղցի է, մյուսն էլ՝ 68 տարեկան է

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանություններին հաջողվել է քաղաքական դաշտն ամայացնել ու այնպես անել, որ ազդեցիկ դիրք ունեցող անձինք չառաջադրվեն, ու չեն բավարարվել դրանով, եւ այսօր, իրենք իրենց ներսում խնդիրներ ունեն, ինչի հետ կապված էլ նախագահականի կողմից ստեղծված կայքի թղթակիցն իրեն հարցրել է, թե չի վախենում, որ ինչպես 2003 թվին

Յոթ նախընտրական տարբերություններ

Փորձագետներն այս ընտրություններն առանձնացնում են նրանով, որ փետրվարի 18-ը գրեթե ոչնչով նման չէ Հայաստանի նախագահի նախորդ 5 ընտրություններից ոչ մեկին: Դիտարկելով նախագահի սպասվող եւ նախորդ ընտրությունները, առանձնացնենք 7 կետ, որոնք ցույց են տալիս 2013-ի եւ 2008-ի նախագահի ընտրությունների միջեւ եղած տարբերությունները։ Առաջին, 2008-ին ընդդիմությունն ուներ թեկնածու, որի ընդդիմադիր լինելուն ոչ մեկը չէր կասկածում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Հրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան 13 հասցեում, ղեկավարում է Արշակ Ավագյանը: Ինչպես տեղեկացանք շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանից, նա «Ազատություն» կուսակցության վարչության անդամներից է: Պրն. Ավագյանի տեղակալը Վարդան Մարգարյանն է: Տիկին Հարությունյանի հավաստմամբ, Հ. Բագրատյանը նախընտրական շտաբներ է ունենալու հանրապետության բոլոր մարզերում, Հայաստանում դրանց ընդհանուր թիվը

«Պարույր Հայրիկյան, դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկում մորդ թաղմանը, ա՞յս էր քո ձեռքբերումը»,- Արամ Հարությունյան

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը դիմելով նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանին, հանդես եկավ հայտարարությամբ. « Պարույր, քո համար ամենամեծ ձեռքբերումը անկախությունն էր, ԱԻՄ-ը, իսկ քո լավագույն  աշակերտը՝ Մովսեսից հետո ես եմ, եւ դու ինքդ ես ինձ ասել՝ չծախվել: Պարույր, բոլորը նախանձում  են քեզ քո կենսագրության համար, դու կենդանի լեգենդ ես, մի

Իսկ ո՞վ ասաց, որ երեք ուժերը չեն մասնակցում ընտրություններին. Ռուբեն Հակոբյան

Yerkir.am-ը զրուցել է ԱԺ  «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:   -Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող ուժերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցող ուժերին մեղադրում են կանխորոշված խաղին մասնակցելու եւ, ըստ այդմ, իշխանության լեգիտիմացման գործընթացին նպաստելու, մասնակցող ուժերն էլ այդ երեքին` պայքարից դուրս գալու ու իրենց

Կինոգետ. Դուք ո՜ւր, Գարեգին Նժդե՜հն ուր

Գարեգին Նժդեհին նվիրված Հրաչ Քեշիշյանի ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, սակայն  արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել անգամ ֆիլմի մի դրվագը, որտեղ Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը բացականչում է. «Я Гарегин Нждэ»: Այժմ youtube-ում հայտնվել են  «տեսահոլովակներ», որտեղ այս կամ այ ն  ֆիլմի ու մուլտֆիլմի հերոսը, սկսած  Ալեքսանդր Մակեդոնացուց՝ ավարտած Ջեյմս Բոնդով, խոսում է  Նժդեհի ձայնով: Aravot.am-ը

Անահիտ Սահակյանը հաղթել է միջազգային մրցույթում

Երիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանը վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Լևոնովնայի առաջարկությամբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է միջազգային «Երգող Կոստա Բրավա» մրցույթին: Անահիտը մրցույթի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ դրան մնացել էր ընդամենը մեկ ամիս: Հայաստանյան քասթինգն անցնելուց հետո երգչուհին մասնակցել է նաև Իսպանիայում կայացած նախընտրական փուլին, որը հաղթահարելուց հետո Հայաստանն առաջին անգամ այդ մրցույթում ներկայացնելու հնարավորություն

Ահազանգ` Հրազդան գետում կրկին ձկներ են սատկել

Հունվարի 18-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Հրազդան գետում կրին ձկներ են սատկել: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը մեկնեց Հրազդանի կիրճ եւ նկարահանումներ իրականացրեց: Գետում` հիմնականում «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրին մոտ, առկա էին սատկած ձկներ, ինչպես նաեւ ձկներ կային, որ դժվարությամբ էին շարժվում: Փաստի առնչությամբ Բնապահպանության նախարարությանը տեղյակ է պահվել: ԷկոԼուր

Դեդ Հասանի մահը Տարո՞ն է պատվիրել

Այսօր «Հայելի» ակումբում Սերգեյ Գալոյանը, որը  ուսումնասիրում ու գրքեր է գրում  քրեական աշխարհի, օրենքով գողերի մասին, անդրադարձավ Դեդ Հասանի մահվանը եւ «գողական աշխարհի» հետագա զարգացումներին: Գալոյանի փոխանցմամբ՝ միջազգային լրատվամիջոցներում Դեդ Հասանի մահվան վերաբերյալ, երկու օրվա ընթացքում հրապարակվել է մոտ 18.000 նյութ` հիմնականում Ռուսաստանում: Ըստ նրա՝ «Ասլան Ուսոյանը, նույն ինքը` Դեդ Հասանը, բավականին ճանաչված անձնավորություն էր

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 18-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի ազգականին թույլ չտվեցին մասնակցել ՀԱԿ ակցիային

Այսօր գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ համակիրների ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ ուշագրավ մի դեպք տեղի ունեցավ: Միջին տարիքի մի մարդ աղմուկ բարձրացրեց, թե ինքը, լինելով ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի ազգականը, ՀԱԿ համակիրներն իրեն թույլ չեն տալիս մասնակցել ակցիային: Ավելի ուշ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զւրաբյանը ոստիկաններին խնդրեց միջամտել, որ այդ մարդը չխոչընդոտի իրենց ակցիան: Ոստիկանները

Գ. Բեգլարյանը՝ նախագահի վարկանիշի գցելու մասին. «Դուք հորինեցիք»

Օրերս լրատվամիջոցներից մեկում հոգեբան Ռուբեն Պողոսյանը վերլուծելով նախագահի թեկնածուների կերպարները` նշել էր. «Սերժ Սարգսյան: Անկայուն անձնավորություն է, ինչն էլ միանշանակ երևում է նրա գործունեության մեջ: Օրինակ՝ Գագիկ Բեգլարյանի հանդեպ հաշվեհարդար է տեսնում, հետո, չգիտես ինչու, պաշտոն տալիս: Սա խոսում է նրա անկայունության մասին: Նրա այս գիծը հստակ արտացոլվում է քաղաքականության մեջ եւ խանգարում նրան»: Այսօր

Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը կոչ է անում քվեաթերթիկը դարձնել անվավեր` վրան գրելով` «Բոլորին դեմ եմ»

Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը •  Կոչ է անում ՀՀ ընտրողներին՝ ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին, քվեաթերթիկը դարձնել անվավեր` վրան գրելով` “Բոլորին դեմ եմ” • Դիմում է ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրած և առաջադրված թեկնածուներից որև մեկին չսատարող քաղաքական ուժերին՝ միանալ նշված առաջարկին • Ազգային Ժողովի խմբակցություններինառաջարկում է օրենսգրքում վերականգնել “Բոլորին դեմ եմ ” քվեարկելու իրավունքը, ինչը հնարավորություն

Յուրաքանչյուր ո՞ք, թե՞ 8 մլն ունեցող յուրաքանչյուր ոք

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր լսեց եւ ավարտեց ՀՀ նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Թեկնածուն վիճարկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 22- Ա որոշումը, պահանջում էր անվավեր ճանաչել այն եւ պարտավորեցնել ԿԸՀ-ին իր թեկնածությունը գրանցելու համար: Նարինե Մկրտչյանի հետ դատարան էր ներկայացրել Կարեն Վարդանյանը, իսկ ԿՀԸ-ն ներկայացնում էր իրավաբանական

Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է

Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայությունն այսօր տեղեկատվություն է տարածել, ըստ որի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ֆաքս է ստացվել, որում ֆեդերացիան խնդրում է ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փետրվարի 3-ից 5-ը ուղարկել հավաքական: Այդ ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին հավաք է անցկացնելու Ֆրանսիայում, իսկ փետրվարի 5-ին Վալանսում ընկերական հանդիպում է ունենալու Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Աշոտ

Նախարարը ստորագրել է հրամաններ օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մշտապես գործող հանրապետական օլիմպիական խորհրդի, 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմերը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցերը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետի  պահանջները: ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031