Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կհարցնեին Աստծուն, երբ հանդիպեին նրան. Պատասխանում են երիտասարդները

Սեպտեմբեր 29,2012 15:24

Մեզանից յուրաքանչյուրն էլ, երևի թե, իր մտքում ունի այնպիսի հարց, որի պատասխանը չգիտի ու, դժվար թե, երբևէ իմանա: Այդպիսի դեպքերում մենք հաճախ ենք օգտագործում`«Դա միայն Աստված գիտի» արտահայտությունը: Մենք հետաքրքրվեցինք երիտասարդներից`եթե հնարավորություն ունենային, ի՞նչ կհարցնեիք Աստծուն, ո՞ր հարցի պատասխանն են ամենաշատո ցանկանում ստանալ: Պատասխանները տարբեր էին և հետաքրքիր: Դրանցից մի քանիսի հետ կծանոթացնենք նաև ձեզ:

23-ամյա Հռիփսիմեն, հնարավորության դեպքում Աստծուն հետևյալ հարցը կտար. «Մենք`հայերս, իսկապե՞ս, ընտրյալ ազգ ենք»:
Իսկ ահա 22-ամյա Մարիայի հարցը խիստ անձնական կլիներ. «Ե՞րբ եմ ամուսնանալու»:
19-ամյա Սյուզաննան կհարցներ. «Իսկ ինչու՞, երբ մարդ ամենից շատ մի բանի կարիք ունի, նրանց դա չի տրվում»:
20-ամյա Արթուրն էլ իր հարցը այսպես ձևակերպեց. «Ինչու՞ է այս երկիրը ծուռ»:
26-ամյա Լուսինեն երկար մտածեց. հարցեր շատ ուներ և վերջում ընտրեց իրեն ամենաշատ մտատանջողը. «Հայաստանում երբևէ կանցկացվե՞ն ազատ ընտրություններ»:
20-ամյա Պերճուհուն էլ իր ապագան է հետաքրքում. «Երբևէ ինչ-որ բանի կհասնե՞մ կյանքում ու քանի՞ տարվա կյանք է ինձ մնացել ապրելու»:
22-ամյա Սիրանույշը կհարցներ. «Ի՞նչ է լինում մահից հետո»:
19-ամյա Դավիթը, իր խոսքերով, երկար մտածել է այս հարցի շուրջ, սակայն պատասխանը ոչ մի կերպ չի ստացել. «Ինչու՞ են մեր հավաքականի տղաները իրենց ակումբներում լավ խաղում, խփում գոլեր, իսկ հավաքականի խաղերում շատ վատ խաղում»:
23-ամյա Լուսինեն առանց երկար մտածելու կհարցնի. «Ինչու՞ են մարդիկ դարձել անհավատ և անտարբեր»:
Իսկ 20-ամյա Նունեն էլ իր երազանքի մասին է հարցնելու. «Ե՞րբ կգնամ Գերմանիա»:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930