Օրվա լրահոսը

Բագատիե տոժե պալաչուտ

Երեկ Աբովյան–Երեւան, Չարենցավան-Երեւան եւ մի քանի այլ երթուղիների ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների դեմ, որոնց պատճառով իրենց ավտոբուսներից քչերն են օգտվում։ «ՉԻ»- Զավեշտն այն է, որ այս հարցի շուրջ բարձրացած աղմուկն ակնհայտ քաղաքական երանգավորում ունի, եւ որեւէ մեկի մտքով չի անցնում հարցին նայել այդ անվճար ավտոբուսներից օգտվողների

Նունե Եսայանին հարց են ուղղել գազի գնի մասին

Հարց. Ձեր կարծիքով՝ ի՞նչ պիտի անի կառավարությունը, որպեսզի Հայաստանին մատակարարվող գազի գինը չբարձրանա, եւ ընդհանրապես, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ։ Պատասխան. Ինձ համար ավելի ճիշտ կլինի խոսել հետեւանքներից, քան թե ինչ կանի կառավարությունթ: Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի կառավարությունը, եւ առանձնապես չեմ էլ սպասում, որ կառավարությունն ինչ-որ բան կանի եւ, առհասարակ, սակագին կիջեցնի:

Լիլիթ Գալստյան. «Ես բաժնետեր ու հանձնառու եմ իմ քաղաքական թիմի որոշումներին»

«Շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին մեր ժողովրդի հավաքական հաղթանակի համար նաև իմ՝ իբրև քաղաքացու դերակատարությունը տեսնելու համար։ Իսկ իբրև քաղաքական և կուսակցական մարդ, հստակ է՝ ես բաժնետեր ու հանձնառու եմ իմ քաղաքական թիմի՝ ՀՅԴ-ի որոշումներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց չորրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Ակնհայտ է, որ

Շուշան Պետրոսյան. «Հայաստանը՝ իմ անուշ հայրենիքը, շատ ավելի մեծ խորհուրդ է, քան FB-ի մի քանի հասցեներով գուցե դժբախտ, չկայացած մարդիկ»

Հատված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույցից: – 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի շուրջ Ձեր որոշ հայտարարություններից հետո կարծես թե ժողովուրդը սկսեց ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել Ձեր նկատմամբ… – Ես որեւէ հայտարարություն չեմ արել, բոլորովին կապ չունեցող բաներ են դրանք։ Եթե իմ նկատմամբ ագրեսիվ տրամադրվեին կամ իմ վարկանիշն ընկներ, համերգներին այդքան մարդ ներկա չէր

10-ամյա Նաոմի Կուտինն աշխարհի ամենաուժեղ աղջնակն է

 Նյու-Ջերսի նահանգի Փարամուս քաղաքից 6-րդ դասարանցի Նաոմի Կուտինն ամենաուժեղն է կանանց այս տարիքային խմբում: Աղջնակը համաշխարհային ռեկորդ է սահմանել իր տարիքային խմբում՝ բարձրացնելով 97 կիլոգրամ ծանրաձողը: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Նաոմիի անձնական քաշը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ր քաղաքում ունեմ շատ բան. Միտք եմ անում՝ է՞ս, թե՝ էն: Մեջտեղ կանգնած միտք եմ անում, Չեմ հասկանում՝ է՞ս, թե՝ էն:

«Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը մեղադրանքները ՀՀ իրավապահների ուշադրությանը չեն արժանացել

ՀՀ իրավապահները երեկ հերթական հաղորդագրությունն են տարածել, ըստ որի՝ 100 դոլլար կաշառք վերցնելուց հետո ձերբակալվել է անձնագրային   եւ վիզաների վարչության մի աշխատակից, որը գումարը պահանջել է անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար: Նման խոշոր հանցագործության բացահայտումը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության համատեղ օպերացիայի շնորհիվ։ Մի բանի օր առաջ էլ քաղաքացուց

Պակիստանում զինյալները 8 ոստիկանի են սպանել

Պակիստանի Լահոր քաղաքում ոստիկանական հանրակացարանի վրա զինյալների հարձակման հետեւանքով սպանվել է 8 ոստիկան, եւս 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել: «Ազատություն» ռադիոկայան

Կողմերի քաղաքական կամքը ԼՂ խնդրի խաղաղ լուծման միակ ճանապարհն է. Լամբերտո Զանիերի հարցազրույցը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը: Վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ են եղել ԵԱՀԿ բարեփոխումների եւ զարգացման վերաբերյալ: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում իրականացնել առաջիկայում: ԵԱՀԿ-ն յուրօրինակ կազմակերպություն է. այն տարածաշրջանային անվտանգության ամենախոշոր կազմակերպությունն է, որը համախմբում է երբեմն հակադիր քաղաքական հայացքներ ունեցող 56 մասնակից պետություններ, եւ մեր նպատակն է հարթակ հանդիսանալ նրանց համար, որտեղ

Յուրի Դոխոյանը որոշել է Ռուսաստանի հավաքականի կազմը

 Հայաստանցի անվանի մարզիչ Յուրի Դոխոյանը, որը համեմատաբար վերջերս է նշանակվել շախմատի Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հրապարակել է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք համաշխարհային օլիմպիադա մեկնող հավաքականի անդամների անունները: Նրանք են. Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, Ալեքսանդր Մորոզեւիչ, Դմիտրի Յակովենկո: «Հուսով եմ, որ սա վերջնական կազմն է եւ այն փոփոխության կենթարկվի միայն

Սամվել Մկրտչյան. «Բռնության հակված իշխանությունները սարսափում են ուղեղից»

Հատված գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ հարցազրույցից:  – Պարոն Մկրտչյան, արդեն 10 օրից ավելի է, ինչ «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով սպանված Վահե Ավետյանին նվիրված ակցիաներ են տեղի ունենում, գնալով ավելի շատ մարդիկ են ընդգրկվում բողոքի ցույցերում, Սփյուռքը նույնպես իր բողոքի ձայնը բարձրացրեց, իսկ վերջին մոմավառության ժամանակ անգամ բախումներ եղան, ոստիկաններն ուժ կիրառեցին ցուցարարների նկամամբ…: Դեպքերի

Գաբրիել Սարգսյանը պահպանում է առաջատարի դիրքերը

  Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի ավանդական միջազգային բաց առաջնության 6-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հինգ անընդմեջ հաղթանակից հետո առաջին ոչ-ոքին արեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռիչագովի հետ եւ 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս ունեն նույն Ռիչագովը, ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն, հնդիկներ Կորե Ակշայրաջը եւ Սունդար Շյամը, ինչպես նաեւ

Համանախագահները եկան, Ադրբեջանը զորավարժությունները սկսեց

Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբՙ Ադրբեջանը ծավալուն զորավարժություններ է սկսել «մերձճակատային գոտում, որոնք կտեւեն մեկ շաբաթ»: Զորավարժությունները անցնում են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի անմիջական ղեկավարությամբ, ծրագրվում է, որ այդ ընթացքում «կօգտագործվեն արդիական տեխնիկա եւ սպառազինություն»: Հարցը, որ այս առթիվ հրատապ է, մեկն է` ինչ կապ կա զորավարժությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի, որ դեռեւս

Մերկ տղամարդը ընդհատել է օլիմպիական կրակի փոխանցավազքը

 Օլիմպիական կրակի ճանապարհորդության 57-րդ օրը, երբ այն Անգլիայում անցնում էր Թեմզայի Հենլի քաղաքի փողոցներով, 27-ամյա մի երիտասարդ, որի հագուստը եղել է միայն մարզակոշիկները եւ որի մեջքին գրված է եղել «Ազատություն Տիբեթին», ինքնաշեն կրակով դուրս է պրծել փողոց եւ մի կարճ տարածություն վազելով իսկական ջահակրի՝ Բրիտանացի լեգենդար թիավարորդ սըր Սթիվ Ռեդգրեյվի առջեւով՝ ինքնակամ հանձնվել է ոստիկաններին:

Պալաչը անհետացել է

«Քինգ դե Լյուքս»-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը Henaran.am-ի հավաստի տեղեկություններով հեռացել է Հայաստանից: Դեռեւս պարզ չէ, թե ուր է նա ընտանիքի՝ կնոջ  եւ անչափահաս երեխաների հետ: Նրա մտերիմների պատմելով,  իրենք եւս անակնկալի են եկել: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ ինքը կվերադառնա, երբ լուծվի իր սեփական ընկերության հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ  «Ծառուկյան» հիմնադրամը բարեգործական

Այրվածք հրդեհից

Հուլիսի 11-ին, ժամը 17.12-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 38 հասցեում գտնվող «Երևանի քաղա­քացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել` 17.47-ին: Այրվել է պահեստի տանիքը` 20 քմ մակերեսով և կից պահեստավորված 1 խմ փայտ: Հրդեհի հետևանքով ձեռքերի թեթև

Տուբերկուլյոզի նոր, անբուժելի ձևերը մտահոգություն են առաջացնում

Տուբերկուլյոզի վերահսկման պայքարում սա վատագույն տարբերակն է: Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցյալ տարվա վերջին բժիշկները հայտնել են մի խումբ հիվանդների մասին, ովքեր վարակված են այսպես կոչված «դեղորայքին դիմակայող տուբերկուլյոզով»: Հնդկաստանում առողջապահության ոլորտի մասնագետները հետաքննում են այս դեպքերը, սակայն բակտերային շնչառական հիվանդության այս դեպքերը նորություն չեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 69 երկիր է նշում, որոնք պաշտոնապես հայտնել են

Թուրք հաքերների զոհ են դարձել 255 էլ.փոստի հայկական հասցեներ

Թուրք հաքերները կոտրել են թվով 255 էլեկտրոնային փոստի հայկական հասցեներ: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այս հարձակումը կատարվել է դեռևս  մայիս ամսվա վերջին, սակայն հայկական կողմը նոր է իմացել այս մասին: «Ընդ որում ադրբեջանցի հաքերները իրենց «Անտի-արմենիա» խմբում այս մասին գրել են և տարածում են նորությունը՝ վերագրելով իրենց»,-նշեց փորձագետը: Ըստ փորձագետի, հաքերները

Երկար եղունգներով լրագրողներին դատարան չեն թողնում, մուտքը շտատիվներով է ու երեկոյան զգեստներով

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը ողջ լրագրողների ուշադրության կենտրոնում դատավոր Գագիկ Պողոսյանի օգնականն էր՝ իր երեկոյան զգեստով: Այդպիսի զգեստներ սովորաբար կրում են, ասենք, սեփական նշանդրեքին, հարսանիքներին, ռեստորան գնալիս: Օգնականի երեկոյան ու ոչ համապատասխան զգեստը առանց նկատելու՝ դատավոր Գագիկ Պողոսյանը ՀԱԿ-ի դատավարության ժամանակ գրիչ վերցնելիս, իրար մի թեթեւ ինչ-որ բան

Լորա Գուերրա. «Կանայք, իմացե’ք, սերը երբեք չի մեռնում»

Աշխարհահռչակ կինոռեժիսորներ Միքելանջելո Անտոնիոնիին, Տոնինո Գուերրային եւ Թեոդորոս Անգելոպուլոսին նվիրված այսօրվա հիշատակի երեկոն շատ հուզիչ էր: Այն կազմակերպել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները` «Մոսկվա» կինոթատրոնում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը փաստեց, որ այդ ռեժիսորները մեծ հետք են թողել համաշխարհային կինոյում, եւ այսօր «Ոսկե ծիրանը» զգում է նրանց պակասը: Միջոցառմանը մասնակցում  էին կինոյի երկու

Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին

Հրամանատա´ր, այս նամակը պետք է ստորագրեին «Արցախ գնդի» հրամանատարները` 1991թ-ին Շահումյանում (Էրքեջ) զոհված Սամվել Վարդանյանը, մեկ ամիս առաջ Երևանում ծանրագույն հիվանդությունից և պատերազմի տարիներին ստացած վերքերից մահացած Միքայել Ապրեսյանը:  Նրանք կստորագրեին, որովհետև նրանց համար, ինչպես և պատերազմում զոհված մեր ամեն մի ընկերոջ համար մինչև կյանքի վերջին շունչը մղվող կռիվն ընթանում էր ոչ միայն մեր ժողովրդի

Տոլմայի կռիվ՝ տոլմայի փառատոնում (տեսանյութ)

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Տոլմայի փառատոնը: Արդեն երկրորդ տարին է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տոլմայի փառատոն է կազմակերպում: 22 տաղավար ներկայացնող մասնակիցները ավելի քան  տոլմայի 50 տեսակներ էին  ներկայացրել: Փառատոնը դեռ չսկսված` մասնակիցներն արդեն տոլմայի կռիվ էին անում, իսկ որոշ տաղավարներում էլ տոլման ոչ թե հյուրասիրում էին,

Գայանե Սողոմոնյան. «Մանկապարտեզում երեխան օրը 3 անգամ լոբազգի էր ուտում, ինչպե՞ս կարելի է»

«Առաջ մանկապարտեզում երեխան օրը 3 անգամ լոբազգի էր ուտում, ինչպե՞ս կարելի է: Շաբաթվա 4 օրը ուտում էր վերմիշել ու մակարոն, բա այդքան հաց կարելի՞ է երեխային տալ»,- առաջվա մանկապարտեզներից այս դժգոհությունը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ վստահեցնելով, որ անվճար դառնալուց հետո, ճիշտ է, լուրջ խնդիրներ են առաջացել մանկապարտեզներում, բայց

Ինչո՞ւ է Ռուսաստանը ավելացնում իր զորքերի թիվը Գյումրիում

Այսօր  Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի  հզորացումը մի՞թե  կապված է հայ-ադրբեջանական  պատերազմի վերսկսման վտանգի հետ: «Ընդհանուր առմամբ ես դա ավելի շատ կբացատրեմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ   Սիրիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններով: Մեծ Մերձավոր Արևելքում, որի գաղափարակիցը ամերիկյան նախկին ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Զբիգնեվ Բժեզինսկին էր, ամերիկացիների համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր այցը Հայաստան սկսեց €10 հազար նվիրատվությամբ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զայնեն այցելել է Բաքու, Թբիլիսի եւ այժմ Հայաստանում է. նա տարածաշրջան իր այս այցից, իր իսկ խոսքերով ասած` շատ բան չի ակնկալում: Լրագրողների հետ զրույցի ընթացքում դեսպանն ասաց, որ տարածաշրջանում են գտնվում նաեւ Մինսկի խմբի համանախագահները, եւ այս այցի շրջանակներում քննարկվելու են գրասենյակի կողմից իրականացվող բոլոր հարցերը. «Դրանց համար կիրառվելու

ՀԱԿ ակտիվիստների պաշտպանը սպասում է արդարացման, իսկ մեղադրող դատախազը չի ասում՝ մեղադրանքը հե՞տ է վերցնելու, թե՞ ոչ

Այսօր ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը մեզ հետ զրույցում դժգոհեց իրենց դատավարության ընթացքում մեղադրող կողմի չափազանց երկար մեղադրական ճառից, որը դեռ կիսատ մնաց: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն էր, որի ընթացքում մեղադրող կողմը 4 ժամ մեղադրական ճառ կարդաց: Սարգիս Գեւորգյանի մեկնաբանությամբ՝ «Անդրադարձավ իբր բոլորիս մեղադրանք հանդիսացող ապացույցներին, բայց

460000 եվրո՝ Ղազարյանի մանրաքանդակի համար

Հայ մանրաքանդակագործ Էդուարդ Ղազարյանի «Անապատի քարավանը» կոչվող ոսկյա մանրաքանդակը Ֆրանսիայում Կաննի աճուրդում երեք օր առաջ վաճառվել է 460000 եվրոյով։ Քանդակը ստեղծվել է 1986թ-ին։ Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը՝ հայտնելով միայն, որ այն կմնա երկրում։ Հիշեցնենք,որ աշխարհահռչակ հայ միկրոքանդակագործ, այդ հազվագյուտ և բարդ արվեստի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը վախճանվել է այս գարնանը՝ ապրիլին՝ կյանքի 89-րդ տարում։

Մշակութային հուշարձանների ու բնապահպանական սպառնալիքների մասին վկայող լուսանկարներ Արցախից

Արցախից «Հետքի» խմբագրություն մի անհայտ անձ ուղարկել է մշակութային հուշարձանների ու բնապահպանական սպառնալիքների մասին վկայող լուսանկարներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` ուղարկողը հրաժարվել է նշել իր անունը: Առաջին լուսանկարում Մաղավուզի քաղաքատեղ Բերդավանի ուրվանկարն է, կարմիր գծով մոտավորապես նշված են քարածխի արդյունահանման համար փորված տեղերը: Այս լուսանկարում շրջանակի մեջ է առնված սպանված եղնիկը: Եղնիկների որսն Արցախում արգելված է,

Զինվորը մահացել է հոսպիտալում

Երեկ, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երեւանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։ Զինծառայողը հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 6-ին սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Էլեկտրոնային խարդախներն իրենց ցանցն էին փորձում գցել նաեւ Սերժ Սարգսյանին

Էլեկտրոնային փոստով հաճախ նամակներ եմ ստանում, որոնց նամակագիրները ներկայանում են  որպես աֆրիկյան  որեւէ  երկրում գործող  փաստաբան: Ընդ որում՝ այդ նամակները  միայն  իմ էլփոստին  չեն ուղարկված, այլ՝ ընդհանուր ինչ-որ հասցեով: Նամակագիրները հայտնում են, որ այդ երկրում բիզնես գործունեություն ծավալած  Սարգսյան ազգանունով մի  մեծահարուստ մահացել է՝ թողնելով մեծ  ունեցվածք, եւ  նրա ժառանգությունը ստանալու  համար խնդրում  են  իմ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031