Լրահոս
Օրվա լրահոսը

Պալաչը անհետացել է

Հուլիս 12,2012 10:18

«Քինգ դե Լյուքս»-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը Henaran.am-ի հավաստի տեղեկություններով հեռացել է Հայաստանից:

Դեռեւս պարզ չէ, թե ուր է նա ընտանիքի՝ կնոջ  եւ անչափահաս երեխաների հետ: Նրա մտերիմների պատմելով,  իրենք եւս անակնկալի են եկել:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ ինքը կվերադառնա, երբ լուծվի իր սեփական ընկերության հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ  «Ծառուկյան» հիմնադրամը բարեգործական երթուղիներ է մտցրել այն ուղղություններով, որը շահագործում է «Քինգ դե Լյուքս»-ը: Երեկվանից ընկերության վարորդները գործադուլ են հայտարարել:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Արթուր Հարությունյանի հետ, սակայն նրա բոլորը հեռախոսահամարները կամ անջատված են, կամ անհասանելի են:

Արմեն Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031