Օրվա լրահոսը

«1998-2007թթ. Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցից: – Նախորդ շաբաթ տեղեկատվություն տարածվեց Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Այն բանից հետո, երբ Դուք հաստատեցիք այդ հանդիպման փաստը, որոշ ԶԼՄ-ներում հայտնվեցին բազմաթիվ բացասական հրապարակումներ, այնուհետեւ ռուսաստանյան կայքերից մեկը, վկայակոչելով անանուն աղբյուրին, տեղեկատվություն տարածեց, որ նման հանդիպում

ՉՇՏԱՊԵԼ, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԵԼ, ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՍԵԼ

Այսպիսին է ՀԱԿ-ից բանակցողի հորդորը   Հունիսի 2-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց իշխանությունների հետ երկխոսության համար լիազորված պատվիրակության հինգ հոգուց բաղկացած կազմը՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ: Բացի նրանից, այդ կազմում ընդգրկվել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս

«ՏՎԵՔ ՑՈՒՑԱԿԸ»-«ՎԱՂԸ ԿՈՒՂԱՐԿԵՄ»

ՀԱԿ ներկայացրած ցուցակը դեռ չի գտել իր իշխանական «զույգին» Նախորդ օրը ՀԱԿ-ը քաղաքական խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել, որից հետո հրապարակել էր այն անձանց ցուցակը, որոնք կկազմեն, այսպես ասած, «երկխոսության պատվիրակությունը»: Իշխանությունը չի շտապում անել պատասխան քայլը. իշխանությունը դեռ աչքն իսկ չի թարթել եւ ՀԱԿ առաջարկության մասին ոչ մի խոսք չի ասում: Եվ ՀՀԿ մամուլի

ՀԱԿ-Ը ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅԱ՛Ն ՉԻ ԳՆՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանությունների հետ երկխոսության համար լիազորված պատվիրակության հինգ հոգուց բաղկացած կազմում ընդգրկված ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների՝ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ցանկության բացակայությանը, ասել է, թե Կոնգրեսն իրեն դրանից նեղացած չի զգում. «Մենք խնամախոսության չէինք գնում, որ հիմա էլ նեղացած զգանք: Մենք ուղղակի ուզում էինք եւ ուզում

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃՈՒՐԴ

Հոլիվուդում հուլիսին տեղի կունենա աննախադեպ աճուրդ: Կներկայացվի աստղերի ավելի քան 3500 զգեստ, որոնք նրանք կրել են հայտնի ֆիլմերում: Ներկայացվող զգեստներից մեկը, օրինակ, լինելու է 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի զգեստը: Ենթադրվում է, որ այն կվաճառվի մի քանի միլիոն դոլարով:

Վեճերի հիմնական պատճառը

Փորձագետները պարզել են, թե որքան բուռն է ընթանում ամուսիննների համատեղ կյանքը միջին վիճակագրական ընտանիքում: Ամուսինների միջեւ տեղի ունեցող վեճերը տեղի են ունենում միջինը օրական 7 անգամ, գրում է Newsland.ru-ն: «Ամենօրյա վեճերը նորմալ, առողջ ընտանեկան հարաբերությունների անբաժան մասն են: Սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել է 3 հազար մարդ, սկանդալները տեղի են ունենում օրական

Կորսվում է 4 տարվա քուն

Կանայք կյանքի ընթացքում մի շատ լուրջ խնդրի են բախվում՝ տղամարդիկ ուժեղ խռմփացնում են, ինչը թույլ չի տալիս նրանց կարգին քնել: Գիտնականները պարզել են, որ խռմփոցը կարող է լուրջ վնաս տալ մարդու առողջությանը: Համաձայն վիճակագրության՝ մոտ 980 միլիոն տղամարդ քնած ժամանակ խռմփացնում է: Բրիտանական ամսագրերից մեկի հրապարակած տվյալների համաձայն, 50 տարեկանում խռմփացնող ամուսին ունեցող կանայք կորցնում

Սեքսը չի նիհարեցնում

Ամերիկացի գիտնականները ցրում են սեքսի հետ կապված առասպելը, թե սեքսով զբաղվելը նիհարեցնում է: Նրանք ուսումնասիրություն են անցկացրել, որից պարզվել է, որ մեկ ժամ սեքս անելն այրում է 250, իսկ օրգազմը՝ 400 կալորիա: Որպեսզի սեքսը ծառայի որպես «դիետա», դրանով պետք է զբաղվել գիշեր-ցերեկ եւ ոչինչ չուտել, ասում են մասնագետները: Գիտնականները բացատրել են, թե որտեղից է գալիս

Պոռնոգրաֆիկ շոու՝ 10-ամյակի կապակցությամբ

Երգչուհի Նատաշա Կորոլյովան եւ իր ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն (մերկապարող Տարզանը) նշել են իրենց համատեղ կյանքի 10-ամյակը: Dni.ru-ի փոխանցմամբ՝ հոբելյանական այս իրադարձությունը զույգը նշել է Ամստերդամում: «Այս իրադարձությունը մենք ամեն անգամ նշում ենք այնպես, ինչպես առաջին անգամ՝ հարսանեկան զգեստով, քողով: Լավ է, որ զարմուհիս սեփական հարսանյաց սրահ ունի: Ամեն անգամ նա ինձ տրամադրում է ամենագեղեցիկ ու

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ

Հերթական առիթ է ինքնադրսեւորվելու համար Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  Օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժինը դեռեւս չի որոշել՝ որ ռեստորանում է իր ավարտական երեկոն անցկացնելու, փոխարենը՝ այդ բաժնի ուսանողուհի Թագուհի Արամյանն արդեն գիտի՝ ինչ  հանդերձանքով  եւ սանրվածքով է լինելու: «Ոչ մի առանձնահատուկ բան չենք մտածել, մի ռեստորան ենք ընտրելու, գնալու ենք ուրախանալու՝ երգեր, պարեր, որոշել

«Իսկական հունգարացին նա է, որ ծագումով հայ է»

Մեծ է հունգարացի գիտնական Էդմոնդ Շյուտցի վաստակը հայագիտության ասպարեզում: Նրա մահից հետո թվում էր, թե դաշտը կարող էր դատարկ մնալ, բայց Էդմոն Շյուտցի գործը շարունակում է նրա աշակերտ Բենեդեկ Ժիգմոնդը։ Օրերս ՀՀ լեզվի պետական տեսչությունում էր հյուրընկալվել հունգարացի հայագետը։ Տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը ընդգծեց, որ Բենեդեկ Ժիգմոնդը շարունակում է օտարազգի հայագետների, մասնավորապես, հունգարացի հայագետ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն

ՀՊՃՀ-ն չէր մասնակցել

Օրերս պաուերլիֆթինգի Հայաստանի առաջնության արդյունքների մասին տպագրված ինֆորմացիայում աղբյուրի տված սխալ տեղեկատվության պատճառով գրել էինք, թե մրցմանը մասնակցել էր նաեւ ՀՊՃՀ-ի հավաքականը: Առաջնության գլխավոր մրցավար, մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հետ լրացուցիչ զրույցից պարզվեց, որ ՀՊՃՀ-ի պաուերլիֆթինգի հավաքականը դրանից առաջ՝ մայիսի 13-ին մասնակցել է հանրապետության եռամարտի առաջնությանը եւ թիմային հաղթող դարձել: Ընդ որում՝ հաղթելով

Վիկը կհանդիպի Ալեքսանդր Բախտինի հե՞տ

Այս մասին տեղեկացրել է Բախտինի մարզիչ Ալեքսանդր Զիմինը: «Բախտինի մենեջեր Վլադիմիր Խրյունովը վերջին զրույցներից մեկում ասել է, թե սեպտեմբերին Դարչինյանի հետ մենամարտ է պլանավորվում: Սակայն դա իրականում ե՞րբ եւ որտե՞ղ կլինի, ճշգրիտ հայտնի չէ: Հոգեպես խիստ հոգնում ես այն մարտերից, որոնցում հաղթանակները վարկանիշի բարձրացում չեն տալիս: Դրա համար էլ Ալեքսանդրին հարկավոր է հանդիպել այնպիսի բռնցքամարտիկների

Դիկ Ադվոկատ. «Հայաստանի հետ խաղին ֆուտբոլիստները պետք է տրվեն 100 %-ով»

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ընտրանու հետ հանդիպման մասին լրատվամիջոցներին հայտարարել է. «Բոլորն էլ գիտակցում են, թե մեզ որքան կարեւոր հանդիպում է սպասվում: Մարզումների ժամանակ մենք գնահատում ենք ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Սկզբում պլանավորել էինք վերջին մարզումներն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, սակայն այնտեղի մարզումային պայմանները թույլ չտվեցին մեր ծրագիրն իրականացնել:

Բուլղարիան մտադիր է իր ծանրորդներին ետ կանչել Ադրբեջանից

Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը մտադիր է վերադարձնել իր բոլոր ծանրորդներին, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի դրոշի ներքո: Անցած տարի, Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահի համաձայնությամբ, Բաքու մեկնել էին Վելիչկո Չոլակովը, Իվան Ստոյցովը, Ռումյանա Պետկովան եւ Սիլվիա Անգելովը, իսկ մի քանի ամիս առաջ իր մարզիչ Զլատան Վանեւի հետ միասին նրանց էր միացել նաեւ 17-ամյա

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

«Օրրան» բարեգործական կազմակերպության համար հունիսմեկյան տոնակատարությունների շարքի սպասված շարունակությունը տեղի ունեցավ երեկ՝ Վանաձորում, որտեղ կատարվեց «Օրրանի» մասնաճյուղի շենքի հիմքի օրհնության արարողությունը՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ: «Օրրանը», որի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին եւ միայնակ ու անօգնական ծերերին, հիմնադրվել է Րաֆֆի եւ Արմինե Հովաննիսյանների կողմից՝ 2000 թ.:

ԳԱԼՍՏՅԱՆԻ «ՍՐԲԱԳՐՈՂԸ»

Հովհաննես Գալստյանի նոր՝ «Սրբագրողը»  ֆիլմի պրեմիերան կկայանա 2013 թվականին: Նկարի նախնական անվանումն էր «Գաբրիել եւ Մարի», սակայն  հետագայում այն վերանվանվել է «Սրբագրողը»: Ամուսնական զույգի մասին պատմող հոգեբանական դրամայի սցենարը Հովհաննես Գալստյանը գրել է իր տիկնոջ՝ Մարինե Զաքարյանի հետ միասին: Ֆիլմի հերոսուհին պարուհի է, եւ «Արմինֆոյի» հետ զրույցում Գալստյանը չի բացառել, որ այդ դերի համար ընտրվի

Հզոր էներգետիկա ունեցող բանաստեղծը

Կամ՝ Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերականի» շնորհանդեսը «Բանաստեղծական արվեստի վերջին 50 տարիների բարձրակետերից մեկը»,- գրող, բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանին իր գրախոսականում այսպես է ներկայացնում բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը: Ռաֆայել Բազիկյանը կամ, ինչպես նրան դիմում են ընկերներն ու հարազատները՝ Ռաֆիկը, երբեւէ չի տպագրվել: 1966 թվականից հետո գրողի ընտանիքը Ռաֆիկից տեղեկություններ չունի: Ռաֆիկը հեռանալուց առաջ իր ձեռքով այրել է ձեռագրերը,

ԶՈՐԱՎԱՐԻ ԱՆՈՒՆՈՎ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐ

Անվանի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը համերգաշար է  սկսում՝ Եղեռնի տարելիցի առիթով Ի պատիվ նշանավոր մարդկանց, շատերն իրենց զավակներին կոչում են նրանց անունով: Փարիզում 1991-ից մշտական բնակություն հաստատած ճանաչված դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ծնողներն էլ, կնքելով իրենց որդուն մեծ զորավարի անունով, հավանաբար ցանկացել են կենդանի պահել այդ սրբացած անունը եւ հույս փայփայել, թե այդ հնչեղ անունը կյանքում կօգնի

ԲԱՅԴԵՆԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉԽԱՆԳԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Իտալիայում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, թե Վաշինգտոնն աջակցում է Ռուսաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը եւ կոչ է արել Վրաստանին՝ չխոչընդոտել այդ գործընթացին: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ու թեեւ կողմերի բանակցությունների մանրամասնությունների մասին շատ բան հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ փոխարենը վրացական կողմը ԱՄՆ-ից որոշակի

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՆԼԵԳԱԼ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀՈՍՔԻՑ

Վերջին հինգ տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունում անօրինական ներգաղթյալների 40 տոկոսը քաղաքական ապաստան է ստացել: Սա այն դեպքում, երբ հարկադրաբար երկրից վտարվել է ապօրինի ներգաղթյալների միայն 9 տոկոսը: Բրիտանացի օրենսդիրները գտնում են, որ դա հավասարազոր է համաներում հայտարարելուն: BBC-ի մատուցմամբ, 403,5 հազար գործերից, որոնք քննարկում է Բրիտանական սահմանապահ գործակալությունը (UKBA), վերջին 5 տարիներին 161 հազար դեպքում

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ՓԱԽՍՏԱԿԱՆ Է ԽԵՂԴՎԵԼ

Միջերկրական ծովում ջրասույզ է եղել անլեգալ գաղթականներ տեղափոխող մի նավ, որում գտնված ավելի քան 200 մարդ անհայտ կորել է: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել են Թունիսի իշխանությունները: Թունիսի մերձափնյա փրկարար ծառայությանը հաջողվել է փրկել 570 փախստականի կյանք, իսկ 200-270-ի ճակատագիրը մնում է անհայտ: Ենթադրվում է, որ նրանք խեղդվել են, երբ փորձել են դուրս պրծնել խորտակվող

«Գորշ գայլերից» եւս մեկը ձերբակալվեց

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալվել է 1992թ.-ին ղարաբաղյան պատերազմի՝ ադրբեջանցիների կողմից, մասնակից, «Գորշ գայլերի» (որոնց քաղաքական թեւը «Ազգայնական շարժում» կուսակցությունն է) պարագլուխներից մեկը՝ Զիյա Արփաջըքը։ 1in.am-ի փոխանցմամբ, վերջինս իրեն հռչակել է որպես «խորքային պետության ֆիդայի» («խորքային պետությունը» երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մեխանիզմ է)։ Արփաջըքը հայտնվել է այն 18 ձերբակալվածների թվում, ովքեր հունիսի

Ճապոնիայի վարչապետը մի կերպ խույս տվեց իմփիչմենթից

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կարողացել է խույս տալ երկրի խորհրդարանում իրեն անվստահություն հայտնելու հեռանկարից՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ խոստանալով, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ իր կառավարությունը հաղթահարի միջուկային ճգնաժամն ու երկրաշարժի հետեւանքները: Reuters-ի մատուցմամբ, վարչապետն այդ քայլին է դիմել՝ իր կուսակից դեմոկրատների աջակցությունը ստանալու նպատակով, քանի որ վերջիններս սպառնացել էին քվեարկել հօգուտ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵՑ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԹԱՐՄ ՄՐԳԻ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄ

BBC-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը Ռուսաստանը Եվրամիության երկրներից թարմ բանջարեղենի ներմուծման արգելք է սահմանել՝ դա պայմանավորելով եվրոպական պետություններում տարածված ստամոքսային վարակով: Այդ արգելքի մասին հայտարարած Ռուսաստանի պահանջարկի նկատմամբ վերահսկողության ղեկավար Գեննադի Օնիշչենկոն խստորեն քննադատել է եվրոպական երկրների իշխանություններին, որոնք, նրա ասելով, ընդունակ չեն եղել վերահսկելու իրավիճակը: «Քանի՞ քաղաքացու կյանք է պետք ԵՄ-ին, որպեսզի, ի վերջո, Եվրոպայի

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԼՈՒԾԵՑԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

2010-2011 ուստարին սկսելուն պես՝ 128 դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Լուսյա Մուրադյանը աշակերտներից ձեւավորեց «Քաղաքացի նախագիծ։ Համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ» թիմը։ «Աշակերտների անվտանգ երթեւեկության ապահովումն» էլ ընտրվեց որպես հիմնախնդիր։ Աշխատանքի ընթացքում պարզվեց, որ ուսումնասիրվող հիմնախնդիրը համամարդկային հնչեղություն ունի, որովհետեւ 2011 թվականի գարնանը մեկնարկեց ՄԱԿ -ի կողմից հռչակված «Անվտանգության ապահովման 10-ամյակը»: Հարցումներին մասնակցել է 500

Դարձյալ Ֆրանսիական համալսարանի մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անհանգստացած է՝ ի՞նչ է կատարվում Ֆրանսիական համալսարանում: Ըստ նրա,  Ֆրանսիական համալսարանում երբեմն-երբեմն բռնկվող միջադեպերը լրջորեն մտահոգում ու ստվերում են համալսարանի մասին հասարակության կարծիքը: «Ինձ լրջորեն մտահոգեց «Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիա» հ/կ-ի հայտարարությունը, որը համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի եւ շրջանավարտի միջեւ տեղի ունեցած տգեղ միջադեպի մասին վերջերս լրատվությամբ տարածված հրապարակման շարունակությունն

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԵՎ ԲԻԶՆԵՍ Է

Կամ՝ ինչպես զբաղվել մասնագիտական  կրթության էկոնոմիկայով Հայազգի ուսանողները հաճույքով են մասնակցում միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերին, մեկնում արտասահմանյան բուհեր, որոնց մի մասն էլ, ցավոք, չի վերադառնում հայրենիք: Իսկ արդյո՞ք նկատվում է հակառակ միտումը եւ ինչպիսի՞ն է արտասահմանցի ուսանողությանը մեր հանրապետությունում կրթական ծառայությունների մատուցման վիճակը: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է ՀՀ-ում արտասահմանցի ուսանողության աճ, սակայն այդ թվերը խոսուն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031