Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ ՄԱՆՐԱՁԿՆԵՐՆ ԵՆ

Տարին բնապահպանական էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարին ամփոփելով՝ նախարարն անդրադարձավ Սեւանա լճի հիմնախնդիրներին՝ նշելով, որ լճի ջրի մակարդակն այս տարի աճել է 40 սմ-ով. «Ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրածածկման ենթակա տարածքներում, վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով, 575 հա տարածքի վրա կատարվել են ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ: Սեւանա լիճ

ՈՐ ՄՅՈՒՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉՏՈՒԺԵՆ

Ընթերցելով 18.12.2009-ի «Առավոտ» թերթում տպագրված «Պետությունը երաշխավորում է, բայց չի վերահսկում» հոդվածը՝ հարկ համարեցի իմ տեսակետը ներկայացնել տվյալ կլինիկայի՝ «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոնի վերաբերյալ, որտեղ արդեն 1 տարի է, բուժվում է իմ երեխան. բարդ հիվանդության՝ կերակրափողի նեղացման պատճառով: Ես իրավունք չունեմ հերքել որեւէ մեկի կարծիքը, բայց եւ ուզում եմ հայտնել իմը, քանի որ խոսվում

Օրական 5 հազար դրամ են վաստակում

Արձակուրդ են վերցրել, որ Ձմեռ պապ ու Ձյունանուշ աշխատեն Պարզվում է՝ նախատոնական այս օրերին օրավարձով Ձմեռ պապ ու Ձյունանուշ աշխատելն ավելի եկամտաբեր է: Այդ պատճառով էլ ոմանք իրենց մշտական աշխատավայրից արձակուրդ են վերցնում ու Ձմեռ պապ ու Ձյունանուշ աշխատում: Ձյունանուշիկ Գոհարին ու Ձմեռ պապ Արմանին հանդիպեցինք Կոմիտասի պողոտայում գտնվող «պիցցայանոցներից» մեկի մուտքի մոտ: Նրանք ջանք

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Իսկ կոռուպցիայի նախահայրը, ըստ Հայ ազգային կոնգրեսի անդամների, Սերժ Սարգսյանն է Սերժ Սարգսյանին դարձյալ հիշելու պատճառն այն էր, որ երեկ Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Սմբատ Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Անդրանիկ Քոչարյանը ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակում ամփոփում էին անցնող տարին: Նրանք մեկ անգամ եւս անխնա քննադատելով «Մարտի 1-ից մինչեւ Նիկոլի դատավարությունն»

Կաշառակերների անունները չտվեց

«Թե որն է 2009-ի ամենամեծ ձեռքբերումը՝ դժվարանում եմ ասել, որովհետեւ այն, ինչ հիմա ձեռքբերում է թվում, հետո կարող է մանրուք համարվել, եւ հակառակը: Միգուցե ամրագոտի կապելն է ամենամեծ ձեռքբերումը, որը հիմա մանրուք է թվում»,- երեկ հրավիրած տարեվերջյան ասուլիսին, ամփոփելով տարին՝ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա համոզված էր, որ կառավարությունը կարողացել է ճգնաժամը հաղթահարել «մինիմալ

Դեղորայքի գնաճը բավարար ապացո՞ւյց չէ

2009-ի սեպտեմբեր ամսվանից սկսած՝ Հայաստանի դեղորայքի շուկայում շարունակական գնաճ է նկատվում: Որոշ տեսակի դեղամիջոցներ թանկացել են նույնիսկ 40%-ով: Այս փաստի առնչությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ էր հարուցել, որն ընդգրկել է դեղերի շրջանառության ոլորտում ներկրման ծավալներով առնվազն 1% բաժին ունեցող, ինչպես նաեւ դեղերի արտադրությամբ զբաղվող 25 տնտեսվարողների վարքագծի ուսումնասիրությունը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը փաստեց,

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՍԵՂԱՆԸ՝ 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ

Մոտ 150 հազար դրամ էլ պետք է նախատեսել՝ փարթամ ու զարդարված եղեւնի ունենալու համար Այս տարի վաճառակետերում բնական եղեւնիներն ու սոճիներն անհամեմատ քիչ են, քան նախորդ տարիներին, երբ ամբողջ Բաղրամյան փողոցը վերածվում էր բնական եղեւնիների փոքր պուրակի: Վերջին մի քանի օրերին էլ այդ փողոցում, 2-3 վաճառակետերում բնական եղեւնիներ են վաճառվում, որոնց գները՝ կախված ճյուղերի խտությունից

ԱԼԻԵՎՆ ԷԼԻ ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ադրբեջանական Խրդալան քաղաքում հայտարարել է, որ թեեւ 2009թ.-ին հնարավոր չեղավ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն որոշ հիմքեր դրվեցին: «Կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերը աջակցում են երկրների տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում հարցի կարգավորմանը: Հայկական կողմը, իր հերթին, ստիպված եղավ ստորագրել մի քաղաքական փաստաթուղթ, որը նախատեսում է հարցի կարգավորում տարածքային ամբողջականության շրջանակում»,- «Ա1+»-ի

«ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՏԱՐԻ»

 Այսպես է գնահատում անցնող տարին ԱԺ նախկին նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը: – Անցնող տարվա մասին գրեթե բոլորն են կարծիք հայտնում, եւ ոչ մեկը կարծես չի ասում, թե սա ամենասարսափելի տարին էր, ոմանք ասում են, թե անցնող տարում առճակատումը, միմյանց վրա ցեխ շպրտելու մոլուցքը կարծես մեղմացել է: Ձեր կարծիքով, այդպե՞ս է,

ԵԹԵ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ՝ ՆԵՐՈՒՄ ԿՇՆՈՐՀՎԻ

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով 8 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, որը դեկտեմբերի 4-ին առողջության կտրուկ վատթարացման արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել էր մի քանի ժամ տեւած վիրահատության, իշխանությունները որոշում են կայացրել այսօր ետ վերադարձնել «Դատապարտյալների հիվանդանոց»: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ-երկու օր առաջ,

Հրապարակեք բոլոր հանդիպումները, խնդրեմ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատրաստ է ՀԱԿ-ի համար հրապարակել իրենց աշխատանքային գրաֆիկները: Երեկ «Հայացք» ակումբում ամփոփելով անցնող տարին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Կոալիցիան շեղվել է իր 22 առաջնահերթություններից, եւ դրանք այսօր չեն իրականանում»: Նաեւ նշեց, որ թեեւ կառավարությունը մեծ մասամբ համաձայնություն էր հայտնել ՀՅԴ առաջարկած հակաճգնաժամային մեխանիզմներին՝ դրանք եւս

«ՄԵՆՔ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

«Առավոտի» հարցազրույցը «ՍԻԼ» կոնցեռնի համակարգող Սարիբեկ Սուքիասյանի հետ – Դուք այսօր փաստացի ղեկավարում եք «ՍԻԼ» կոնցեռնը, որը չնայած արդեն երկու տարի շարունակվող տարատեսակ ճնշումներին՝ շարունակում է մնալ Հայաստանի խոշոր բիզնես-կառույցներից մեկը: Որպես խոշոր գործարար՝ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա բիզնես-միջավայրը Հայաստանում: – Ես չեմ անդրադառնա քաղաքական ասպեկտին եւ ձեր հարցին կպատասխանեմ զուտ տնտեսական տեսանկյունից: Հայաստանում բիզնեսն

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՆՈՐՄԱԼ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Երեկ գնահատեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց իր «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանում» արտահերթ զեկույցը, որի մի բաժին նվիրված է սեփականության հետ կապված վեճերը քննելիս գործի արդարացի քննության ապահովման հիմնախնդիրներին, իսկ մյուս բաժինը՝ կողմերի հավասարությանն ու մրցակցությանը քրեական գործերի դատաքննության ընթացքում: Վերջինիս օրինակները հիմնականում բերված են

ԱՌԱՆՑ ՁՅԱՆ

Գլոբալ տաքացումը, նենգորեն շրջանցելով ամբողջ Եվրոպան, այս տարի որոշել է «կենտրոնանալ» Հայաստանի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը քաղաքակրթության օրրանն է: Տաքացման այն «գործելաոճի» պատճառով հնարավոր է, որ Երեւանը Նոր տարին դիմավորի առանց ձյան: Հուսանք, սակայն, որ դա չի փչացնի ոչ մեկի տրամադրությունը: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

Դեկտեմբերի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուս նության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում

Ամերիկացիները սովորել են բուժել հոգեկան խանգարումները Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ուղեղի որոշ հատվածների կապերի վիրաբուժական անջատումը արդյունավետ է որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես, օրինակ, սեւեռուն վիճակների սինդրոմն է: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ այս մեթոդը դեռ միայն փորձարարական է, քանզի անհրաժեշտ է տվյալները զգուշությամբ հավաքել, որպեսզի մեթոդի կիրառման պոտենցիալ ռիսկը չգերազանցի տված

Աստղացույցը նորաձեւության մեջ կանոններ չի թելադրում

Այս կարծիքին է դիզայներ Արամ Նիկոլյանը Ի՞նչ հագուստ է անհրաժեշտ կրել Ամանորի գիշերը, որո՞նք են 2010թ. մոդայիկ գույներն ու աքսեսուարները: Գաղտնիք չէ, որ մեզանից շատերն այսօր առաջնորդվում են աստղացույցի կանոններով: Մեր հարցերին պատասխանելով՝ դիզայներ Արամ Նիկոլյանը «Առավոտին» ասաց. «Ժողովրդի մեջ ընդունված մի ավանդույթ կա, եթե վագրի տարի է, ապա բոլորը պետք է վագրի պատկերով զգեստ

«ԶԱՐԴԵՐԸ ՊԻՏԻ ԻՄԱՍՏ ՈՒՆԵՆԱՆ, ՊԻՏԻ ՊԱՏՄԵՆ»

Արծաթե հրաշքներ՝ հայուհու ձեռքով Կարծես արծաթն ավելի է ենթարկվում հայուհու մատներին, քան ոսկին: Համենայնդեպս, այս ենթադրությունը կարելի է անել՝ հաշվի առնելով այն փաստը, որ արծաթագործությամբ շատ կանայք են զբաղվում, իսկ ոսկերիչ կին շատ դժվար է գտնել: Կարինե Ավետիսյանը՝ Կառան, այն կանանցից է, ով արծաթի «լեզուն» շատ լավ է հասկանում ու դրանով «մինի քանդակներ» անում: Բայց

Վիկտոր Դալլաքյան. «2009-ին հաջողություններով հպարտանալ չենք կարող»

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն արդեն մեկ տարի է, ինչ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է: Ֆուտբոլային տարվա ավարտին նա ամփոփեց իր այս մեկ տարվա գործունեությունը ֆուտբոլի կառավարման ոլորտում: – Այս մեկ տարվա ընթացքում երկու կարեւոր փաստաթուղթ է ստեղծվել, եւ ես եղել եմ համապատասխան աշխատանքային խմբերի ղեկավարը: Նախ, վերամշակվել է ՀՖՖ կանոնադրությունը: Այն ուղարկվել է միջազգային փորձաքննության,

2010 ԹՎԱԿԱՆԻՆ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՆԱՆՔ

Երեկ «Euromotors» ընկերությունում կայացավ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի տարեկան ամփոփիչ ժողովը Գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանը համառոտ հաշվետվությամբ ամփոփեց անցնող տարում ֆեդերացիայի կատարած աշխատանքը: Նա առաջնային համարեց «Մրցաշրջան 2009»-ում ֆեդերացիայի կազմակերպած ներհանրապետական մրցումները, որոնց մեջ իրենց ընդգրկումով ու կարեւորությամբ առանձնանում են Հովիկ Հայրապետյանի անվան ՄԴ-ի բաց առաջնությունը, ՀՁՖ-ի գավաթի, «Euromotors»-ի գավաթի խաղարկությունները, հանրապետության պատանիների եւ երիտասարդների առաջնությունները:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Միջնադարյան արվեստի սրահում կկայանա «EXPO- Թանգարանային ինդուստրիա» (MUSEX) ցուցահանդես-վաճառք եւ մեկօրյա սեմինար՝ Հայաստանի մարզերի եւ Երեւանի թանգարանների ներկայացուցիչների համար: Ցուցահանդեսը, որը Բրիտանական խորհրդի՝ «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի արդյունքում ծնված նախաձեռնություն է, կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության, Փայտարվեստի, «Էրեբունի» թանգարանների, ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի եւ Թանգարանների աշխատողների ու բարեկամների ընկերության կողմից:

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՏՈՆ

Երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը վերջին տարիներին բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց: Արարատյան հայրապետական թեմը տոնի առթիվ ամեն տարի երիտասարդական բազմաթիվ տոնախմբություններ, մրցույթներ, վիկտորինաներ, համերգներ է կազմակերպում: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը նշման 35 օրվա տեղաշարժ ունի՝ կախված Ս. Հարության տոնից: 2010թ. Ս. Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին: Հետեւելով բարի ավանդությանը՝

Որտե՞ղ եւ ի՞նչն է սխալ

«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 22-ին տպագրված «Ջարդ՝ Սիամանթոյի անվան դպրոցում» հոդվածը չէր կարող անտարբեր թողնել, չհուզել դպրոցում աշխատող ուսուցչական կազմին: Վերջին հաշվով մեր գործընկերների խոսքն է հրապարակվել, դարձել հրապարակային քննարկման նյութ։ Եվ այդ հրապարակումը իր արձագանքն ունեցավ դպրոցում: Այս հոդվածի մեխը կարելի է ձեւակերպել մեկ բառակապակցությամբ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Անշուշտ, ոչ միայն սխալ,

ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ-ԴՊՐՈՑ ԿԱՊԸ՝ ՆՈՐՈՎԻ

Մշակութային այս օջախը կշարունակի ձեւավորել ապագայի արվեստասեր, բարձրաճաշակ հանդիսատես Դեռեւս 1950-ականների վերջերին կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Դպրոցականի ֆիլհարմոնիան, որն իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հսկայական դեր կատարեց դպրոցականների գեղագիտական դաստիարակության գործում: Այսօր էլ շատերը հիշում են ֆիլհարմոնիայի հետաքրքիր միջոցառումները, այդ թվում՝ համերգ-դասախոսություններն ու համերգ-հանդիպումները: 1990-ականների վայրիվերումների պատճառով Դպրոցականի ֆիլհարմոնիան դադարեցրեց իր գործունեությունը, չնայած

ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՈՒ ՆԱՎ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ

Ֆիլիպիններում, Մանիլի նեղուցում ուղեւորատար լաստանավի եւ ձկնորսական նավի բախման արդյունքում ամենաքիչը երեք մարդ զոհվել եւ եւս 20 մարդ անհայտ կորած է համարվում: «BBC»-ի փոխանցմամբ, երկու նավերի տախտակամածում եղել է ավելի քան 70 մարդ: Բախումը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան, որի արդյունքում երկու նավերն էլ տեղում խորտակվել են: Հնարավոր է եղել փրկել 46 մարդու կյանք:

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող վեց երկրների ներկայացուցիչները որոշել են հետաձգել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ մինչեւ 2010թ. հունվարի կեսերը: «Newsru»-ի փոխանցմամբ, այդ որոշումը պայմանավորված է հիմնականում տեխնիկական խնդիրներով. նախ՝ Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին եւ մինչ այդ երկիրը կարող է որոշում ընդունել փոխել իր դիրքորոշումն ու համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: Երկրորդ՝ 2010թ.-ին

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Մոսկվան եւ Թբիլիսին պայմանավորվել են ցամաքային սահմանի բացման շուրջ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, այդպիսի պնդումներ է արել պաշտոնական Թբիլիսին: «Կազբեկ-Վերին Լարս» անցակետը, որը փակվել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ դեռ 2006թ. հուլիսին, հնարավոր է, որ բացվի արդեն 2010թ. մարտի սկզբին»,- երեկ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանթաձեն: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ Ռուսաստանի սահմանային անցակետի մամուլի

Ուղեւորները հացադուլ են հայտարարել

Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի օդանավակայաններում իրենց չվերթներին սպասող որոշ ուղեւորներ սպառնում են՝ ի նշան բողոքի՝ թռիչքները հետաձգելու դեմ, հացադուլ հայտարարել: «Euronews» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Էկվադորում եւ Կոլումբիայում որոշ ուղեւորներ արդեն իսկ հացադուլ են սկսել: Չվերթների հետաձգման պատճառն այն է, որ իսպանական ընկերությունները ի վիճակի չեն մարել «Air Comet» ընկերությանն ունեցած իրենց պարտքերը, որի արդյունքում

Պուտինը ԱՄՆ-ի համար նշանակալի թիվ երրորդ գործիչն է

«Newsweek» ամերիկյան հեղինակավոր պարբերականը կազմել եւ հրապարակել է հաջորդ տարվա ամենանշանակալից մարդկանց տասնյակի կազմը: Հարկ է շեշտել, որ այս վարկանիշում մարդկանց նշանակալի լինելը պայմանավորված է բացառապես ամերիկյան շահերի տեսանկյունից: Այդ ցուցակի երրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Պարբերականը գրել է, որ թեեւ հաջորդ տարի լրանում է Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման

Դիտորդները դժգոհ են ադրբեջանական ընտրություններից

Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացրել Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, իր դժգոհությունն է հայտնել ընտրությունների ընդհանուր ընթացքի կապակցությամբ՝ նշելով միայն քվեարկության դրական տեխնիկական մասը: «News.am»-ի փոխանցմամբ, այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դիտորդական պատվիրակությունը՝ նշելով քվեարկության եւ ողջ ընտրական արշավի հիմնական բացասական պահերը: Ինչպես հայտնել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031