Օրվա լրահոսը
«ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԳՆԵՐԸ՝ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ԷԺԱՆ ԵՆ»
Այս կարգախոսով են առաջնորդվում բոլոր ռեստորանները Նախկինում դեկտեմբերի 31-ին Ամանորը ընտանիքների հետ, տանը դիմավորելը հայերի համար անխախտ սովորույթ էր: Բայց ինչպես ժամանակները, այնպես էլ սովորույթները գնալով փոխվում ու նորանում են: Եվ այժմ սեփական օջախում քչերն են Նոր տարի նշում: Մեր քաղաքացիների շրջանում անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ մարդկանց մեծամասնությունը՝ անկախ տարիքից, դեմ չէ Ամանորը դիմավորել
Իսկական նորվեգական մարզաձեւ
Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկված մարզաձեւերի մեջ ամենադիտարժաններից մեկը դահուկացատկն է՝ տիպիկ նորվեգական մարզաձեւ, որն ստեղծվել է Մորգեդալ քաղաքում: Սակայն Նորվեգիայում առաջին մրցումն անցկացվել է Տրուսիլում՝ 1862 թվականին: Դահուկացատկի պարբերական առաջնությունների ծննդավայրը, սկսած 1879 թվականից, Օսլոն է, բայց հանգամանքների բերումով դրանք 1892-ին տեղափոխվեցին Հոլմենկհոլ, որտեղ էլ անցկացվում են մինչեւ այսօր, սակայն արդեն աշխարհի գավաթի խաղարկության
ԱԲՐԱՀԱՄԸ՝ ՏԱՐՎԱ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ
Գերմանիայի «BoxSport» հանդեսի՝ ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների ամփոփումով, այդ երկրի տարվա լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Արթուրը վաստակած ձայների քանակով գերազանցել է նաեւ Կլիչկո եղբայրներին: Նա այս տիտղոսին արժանանում է չորրորդ անգամ անընդմեջ, ցուցանիշ, որ Գերմանիայում դեռ ոչ մի բռնցքամարտիկ չի ունեցել: Յուրատեսակ ռեկորդ է
ՀՈՒՆՎԱՐԻ 7-ԻՆ՝ «ՀԱՏԻՍ»-«ՆԱԴԵԺԴԱ»
Բասկետբոլի Եվրագավաթի խաղարկության ընտրական փուլը Երեւանի «Հատիս» կանանց թիմը «F» խմբում եզրափակեց երկրորդ հորիզոնականով եւ անցավ 1/16 եզրափակիչ: «Փլեյ-օֆֆ» մրցաշարի մեկնարկային խաղը մեր աղջիկները կանցկացնեն 2010 թվականի հունվարի 7-ին: Այդ օրը գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի սաները սեփական հարկի տակ կհյուրընկալեն Ռուսաստանի Դաշնության մեկ այլ թիմի՝ Օրենբուրգի «Նադեժդային»: Նրանց պատասխան խաղը նշանակված է դրանից մեկ շաբաթ
ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Միշտ լինել առաջինը, բարձր պահել Հայաստան երկրի անունն ու հեղինակությունը Երեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդիսավորությամբ մեծարեցին «Մրցաշրջան 2009»-ի մեր մարզաշխարհի հերոսներին: Արարողությունն այնքան մասշտաբային էր, որ դժվար է առանձին-առանձին թվարկել բոլոր կոչումներն ու պարգեւները, որ հանձնվեցին անցնող տարում հանրապետության պատիվը միջազգային ասպարեզներում բարձր պահած
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ՝ ԴԻՐԻԺՈՐԻՆ
Օրերս Վանաձորում նշվեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի երաժշտական խորհրդական, 3-րդ բանակային կորպուսի ավագ դիրիժոր, պահեստի գնդապետ Վլադիմիր Ռապացկու ծննդյան 80 եւ դիրիժորական գործունեության 53-ամյակը: Նա ծնվել է Օրենբուրգի Բուգուռուսլան քաղաքում: Վաղ հասակում զրկվելով ծնողներից` հայտնվել է մանկատանը, ուր եւ առաջին անգամ ծանոթացել է երաժշտական գործիքների եւ փողային նվագախմբի հետ: 1969թ.
ՊԱՏՎՈ ՆՇԱՆ՝ ՍԱՅԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության համար՝ Շարլ Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանին (Ֆրանսիա) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Ի դեպ, անցյալ տարի, դարձյալ դեկտեմբեր ամսին, նախագահը հրամանագիր էր ստորագրել Շարլ Ազնավուրին եւ Լեւոն Սայանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու
Անմխիթար պայմաններ, անտարբեր ղեկավարներ
Այս առումով վիճակը համարյա նույնն է մարզային բոլոր գրադարաններում 2009թվականին Հայաստանի Ազգային գրադարանն իր շրջիկ գրադարանով մարզային գրադարաններ այցելություններն ամփոփեց Տավուշի մարզով. վերջերս գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը եւ մի շարք աշխատակիցներ եղան Դիլիջանի, Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի եւ մարզի մի քանի գյուղերի գրադարաններում: Պատկերը համարյա ամենուրեք նույնն էր. շենքային անմխիթար պայմաններ, գրականության անբավարար համալրում, գրադարանների հանդեպ
ՃԳՆԱԺԱՄԸ ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
Ըստ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, հիմա մարդիկ ավելի շատ ժամանակ ունեն ներկայացումներ դիտելու: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամը լավ է ազդում թատրոնի վրա, քանի որ մարդիկ, զրկված լինելով աշխատանքից, ավելի շատ են ազատ ժամանակ ունենում եւ, թատրոն հաճախելով, փորձում հոգսերից ազատվել: Թատրոնը ոչ թե շատ գումար է պահանջում, այլ՝ ժամանակ:
Անունը կա, ամանում՝ չկա
«Մեռած հոգիներ»՝ դպրոցներում Դպրոցում գրանցված, բայց իրականում գոյություն չունեցող աշակերտներ, տնօրենի, դպրոցական խորհուրդների ընտրության կարգերի խախտում, դպրոցներում ստեղծված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, դպրոց ընդհանրապես չհաճախած, բայց ավարտական վկայական ստացած աշակերտներ եւ այլ… հիմնականում նման խնդիրների քննությամբ է զբաղվում ԿԳՆ կրթության պետական տեսչությունը: Երեկ «Դյուպլեքս» մամուլի ակումբում տեսչության այս տարվա աշխատանքներն ամփոփեց կրթության պետական տեսչության պետ Խաչիկ
QUID PRO QUO?
Թուրքիան բարոյականության եւ քաղաքականության միջեւ. ամեն ինչ դրե՛ք սեղանի վրա Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում եւ այլուր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Էրդողանը, արտգործնախարար Դավութօղլուն եւ մյուսներն ի սկզբանե կողմնակից են եղել, որ Հայաստանի հետ իրենց երկրի հարաբերությունների բնականոնացումը եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը միատեղվեն ընդհանուր մի քաղաքական օրակարգի մեջ: Ես համաձայն եմ: Նորանկախ Հայաստանի,
Արմավիրում ծառեր են արմատախիլ արել
Ծառահատման հիվանդագին սովորույթը հասավ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր: Քաղաքի ղեկավարության կացնի տակ են հայտնվել Արմավիրի թիվ 10 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի 40-50-ամյա ծառերը: Վերանորոգվող մանկապարտեզի բակը փողոցից բաժանող երեք հաստաբուն ծառերն արդեն արմատախիլ են եղել. Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանի ասելով՝ հետագայում այդ հատվածը սալարկելու եւ նոր տնկիներ դնելու նպատակով: Փոխքաղաքապետն ասաց նաեւ, որ դրանք հատվել են մասնագետների համապատասխան
ԽՈՒԼԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԴՌՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓԱԿ ԵՆ
Կամ՝ խուլերը դուրս են մնում պարտուսուցումից եւ պետության ուշադրությունից Խուլերի դպրոց կոչվածը Վանաձորի Խուլերի կրթամշակութային կենտրոնի խոնավ ու անհարմար փոքրիկ սենյակն է, որտեղ 12 նստարան կա, մի մաշված գրատախտակ, իսկ պատերին՝ ժեստերի լեզվի նշաններն են: 2006 թ. ձմռանը՝ ցրտերի պատճառով երեխաներին տուն էին ուղարկել, որ գարնանը՝ օրերի տաքանալու հետ, կրկին վերադառնային, սակայն դպրոցի դռները այդպես
Նիստերի միջոցով պայքարում են կոռուպցիայի դեմ
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Որոշվել է՝ համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման պահանջների, մինչեւ 2010 թվականի հունվարի վերջ ներկայացնել Հակակոռուպցիոն ռազմավարության 2009 թ. միջոցառումների իրականացման արդյունքները։ Քննարկվել են նաեւ ՀՀ քաղաքական գործունեության
Շամշյանը վճարել էր
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում ավարտվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային բաժնի պետ Կարեն Խաչատրյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ մեր գործընկերը, ով մեղադրվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, պատժվել էր 350 000 դրամի տուգանքով: Քրեակատարողական վարչության
Հարկային մուտքերը նվազել են
2009-ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ, հանրապետության խոշոր հարկ վճարողների կողմից իրացումից հասույթի, ներմուծման եւ արտահանման ծավալների ցուցանիշների առումով նկատվել է նվազման միտում: Պետեկամուտների կոմիտեի կողմից կատարված մոնիտորինգի համաձայն, մասնավորապես իրացումից հասույթի ցուցանիշը նվազել է 10,8 %-ով եւ կազմել 162,1 մլրդ դրամ: Միայն «Մաքուր երկաթի գործարան», «Գրանդ-Տոբակո Հայ-Կանադական» ձեռնարկություն, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Երեւանի կոնյակի գործարան»,
Հակամրցակցային համաձայնություն՝ դեղորայքի շուկայում
2009 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ստացված դիմում-բողոքների, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատակազմի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, դրանք տեղի են ունեցել հակամրցակցային համաձայնության հետեւանքով՝ սրտանոթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում: Երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ին,
Կանգառեն հակառա՞կ մայթին
Արշակունյաց պողոտայում՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնից մինչեւ «Այրարատ» կինոթատրոնի տարածք՝ ոչ մի կանգառ չկա: Մամուլի շենքի, տպարանի, ոսկու գործարանի, «Ջերմուկ գրուպի», կրկեսի մոտ իջնել ցանկացողները ստիպված են ամեն անգամ խնդրել, աղաչել ու պաղատել վարորդներին, որ այդ հատվածներում անօրինական կանգառեն: Հիմնականում երթուղայինները ստիպված կանգառում են Մամուլի շենքի դիմաց՝ բենզալցակայանի մոտ, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, հակառակ դեպքում` ուղեւորները
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԲՈՍՏԱՆՆ Է»
«Ժառանգության» պատգամավորին առանձին աշխատասենյակ չտրամադրելու համար՝ ԱԺ նախագահի մասին այս կարծիքին է պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձին աշխատասենյակ չի տալիս: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անահիտ Բախշյանն էլ ստիպված միասին մի փոքրիկ աշխատասենյակում են նստում: «2 պատգամավոր՝ 5 օգնականով ու փորձագետով մի սենյակում ենք նստում, բայց
Վթար՝ մահվան ելքով
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, երեկ, ժամը 16.55-ին, 1984թ. ծնված Վահե Ս.-ն «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի ճանապարհին բախվել է 1977թ. ծնված Գեւորգ Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի ուղեւոր, 1958թ. ծնված Ռաֆիկ Ի.-ն եւ «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդն ու նրա ուղեւորներ՝ 1986թ. ծնված Արայիկ Կոստանյանն ու 1974թ. ծնված Դավիթ Գ.-ն մարմնական վնասվածքներով
Դատապարտյալներին աջակցել են
«Ծրագրի արդյունքը կլինի այն, որ անազատության մեջ գտնվողները տեղեկացված կլինեն օրենքներով եւ միջազգային ակտերով իրենց համար սահմանված իրավունքներին եւ պարտականություններին: Կկարողանան պայքարել իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար, կբարձրանա տվյալ խոցելի խմբի ներկայացուցիչների իրավագիտակցության մակարդակը: Ծրագրի արդյունքում կապահովվի դատապարտյալների եւ կալանավորված անձանց խնդիրների մասին համապատասխան վայրերում լսելիությունը, ինչպես նաեւ խախտված իրավունքների հետ կապված խնդիրների
Միգրանտների թիվը նվազել է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձել է արտագնա աշխատանք գտնելու հայաստանցիների հնարավորությունների վրա։ Այս մասին երեկ նշել է ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: «tert.am»-ի փոխանցմամբ, ճգնաժամը, Գ. Եգանյանի խոսքերով, մասնավորապես անդրադարձել է սեզոնային աշխատանքի միգրանտների վրա: Ընդհանրապես, ամեն տարի հայաստանցի աշխատանքային միգրանտների թիվը կազմում էր մոտ 60-70 հազար: Սակայն, ճգնաժամի պատճառով, այդ ցուցանիշը կրկնակի նվազել է:
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿՈՒՄ ԵՆ
Փողոցում հայտնված երեխաները հուսահատությունից մարմնավաճառությամբ են զբաղվում, գողություն են անում ու թմրադեղ օգտագործում «Ես 14 տարեկան էի, երբ մայրս մահացավ, ինձ ու քույրիկիս տեղափոխեցին Գավառի մանկատուն: Ես այնտեղ ոչ մի կերպ չէի հարմարվում եւ, ի վերջո, փախա: Քույրիկիս էլ թողեցի այնտեղ: Չգիտեմ էլ ինչպես հայտնվեցի Երեւանում, որտեղ ես մի պապիկ ունեի: Ճիշտ է, նա իմ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 2009Թ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ 296 ԶՈՐԱԿՈՉԻԿ-ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: «Նովոստի-Արմենիա».- Ինչո՞վ է պայմանավորված զորակոչից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ներկայանալու դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Ձեր ցուցումը եւ որքանո՞վ է փոխվել իրավիճակը: Ա. Հովսեփյան.- Նպատակը շատ պարզ է՝ նպաստել մեր երեխաների վերադարձին հայրենիք: Շատերը կան, որ տարբեր պատճառներով նախկին տարիներին խուսափել են զինվորական ծառայությունից,
Վախենալ պետք չէ
Հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի փոխկապակցվածության մասին ասում է Սուրեն Սուրենյանցը: «Ընդդիմության աշխատանքը կգնահատեի հինգ, եթե երկրում վերականգնված լինեին ժողովրդավարական իրավունքները, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բայց քանի որ նման վիճակ չկա, ոչ էլ մեզ է հաջողվել լիարժեքորեն փոխել երկրում իրավիճակը, ընդդիմության աշխատանքը կգնահատեի բավարար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով տարին, ասել է «Հանրապետություն» կուսակցության
«ՔԱՂԱՔԱՑԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԷ»
ՀՀ գլխավոր դատախազությունը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, որ «Մարտի 1»-ի գործով ներկայացնելով տուժողների իրավահաջորդների շահերը, մտադիր է դատական կարգով վիճարկել դատախազության անգործությունը, պաշտոնապես հանդես եկավ հայտարարությամբ. «Ա. Զեյնալյանը դատավարչության մասնակից չէ, եւ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եւ որոշումները բողոքարկելու վերաբերյալ Ա. Զեյնալյանի դիմումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով
ԵՐԲ ԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՀԻՇԵՑՆԵՆ
Ըստ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի, առաջիկայում Արեւմուտքը ՀՀ իշխանություններին կհիշեցնի մարտի 1-ի մասին: – Պարոն Մարգարյան, վերջին շրջանում տեսակետներ են հնչում, որ Հայ ազգային կոնգրեսն ընդունել է պասիվ կեցվածք, մինչդեռ ընդդիմության հետեւորդները սպասում են վճռական քայլերի: Հանրահավաքների անհրաժեշտության մասին օրերս խոսեց նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը: – Անընդմեջ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
ԿԳՆ Կրթության տեսչության պետ Խաչիկ Մանուկյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է տեսչությունն արձագանքել Շիրակի մարզի Ողջի գյուղի եւ Երեւանի թիվ 11 դպրոցներում ստեղծված անառողջ մթնոլորտին: («Առավոտը» Ողջիի դպրոցին անդրադարձել է իր 10.12.09 եւ 15.12.09-ի համարներում, իսկ թիվ 11 դպրոցի պատմությանը՝ 11.12.09-ի համարում:) Ողջի գյուղի դպրոցի տնօրենի ընտրության մասին պետն ասաց. «Մեր միջամտությունը եղել է այն,
ԱՃԵՄՅԱՆԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԲՈԼՈՐԻՑ
Համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը երեկ «Հայելի» ակումբում հաստատեց, որ Հայաստանում ինքը բիզնես ունի: Պարզաբանեց, որ դա գալիս է Հայաստան-Սփյուռք համաժողովում երկու տարի առաջ իր ունեցած ելույթից, որ պետք է Հայաստանի գյուղական շրջանները զարգացնել: Հենց այդ մղումով էլ, իր ասելով, ներդրում է կատարել Հանքավանի հանգստյան տներից մեկում՝ գնելով այն 1 միլիոն 700 հազար դոլարով: Միաժամանակ
ՀԱՍՆԵՆՔ ԲԱՔՈՒ, ՄՏՆԵՆՔ ՎԱՆ
Aysor.am-ը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, տեղեկացնում է, որ Բաքվի նորակառույց «Բինա» առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող կանանց հագուստի սրահում բոլոր ապրանքները հայկական «Արցախ» ընկերության արտադրանքն են: Այս առթիվ Ադրբեջանի «Անկախ սպառողների միության» նախագահ Էյուբ Հուսեյնովը հայտնել է, որ եթե նախկինում Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության սպառողական շուկայի վերահսկման գծով պետական ծառայությունը հայտնաբերել եւ շուկայից հանել էր