Օրվա լրահոսը

Խաչվերացը տխուր տոն չէ

Կամ ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը սովորեց քոչարի պարել: Սեպտեմբերի 13-ին «Արարատ հոլլ» ռեստորանում Սուրբ Խաչին կամ Խաչվերաց տոնին նվիրված տոնակատարություն էր, որը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը: Տոնի ճիշտ անվանումը Խաչվերաց է, այսինքն՝ խաչի վերացում, որը գրաբարյան տարբերակում նշանակել է խաչի բարձրացում: Սուրբ Հովհաննես

«ՀԱՆԳԻՍՏԸ՝ ՍՈՍԿ ԵՐԱԶՈՒՄ»

Սահմանադրական դատարանի դատավոր Ռաֆայել Պապայանը՝ առանց փողկապի – Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ: – Կնոջս՝ Արփինեի հետ ծանոթացել եմ 1967 թվականին։ Այդ ժամանակ ես Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտն արդեն ավարտել էի եւ այնտեղի ռուս գրականության ամբիոնում աշխատում էի որպես լաբորանտ: 25 տարեկան էի: Այդ տարիներին այնտեղ կազմակերպվում էր պոեզիայի թատրոն։ Բավականին

Վերադարձան 18 մեդալով

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 118 տղա եւ 56 աղջիկ: Հայաստանը մրցավայր ներկայացել էր 10 ծանրորդով՝ ութ տղա եւ երկու աղջիկ: Ըստ առաջնության պաշտոնական կայքի, մեր երկու հավաքականները գրավել են այսպիսի տեղեր: Թիմային ոչ պաշտոնական: Տղաներ. 3-րդ 486 միավոր: Աղջիկներ. 10-րդ 149 միավոր: Նվաճած մեդալների քանակով: Տղաներ. 6-րդ 2

Մեր աղջիկներն աշխարհում 5-րդն են

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի կանանց թիմային 2-րդ առաջնությունը, որին մասնակցելու իրավունք տրված էր 10 ազգային հավաքականի, որոնց մեջ էր նաեւ Հայաստանի ընտրանին՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան եւ Սիրանուշ Անդրիասյան կազմով: Շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարում Չինաստանի 1-ին, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականները վաստակեցին 12,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ էլ կազմեցին մրցանակակիրների

Արոնյանը հաղթեց ժամկետից շուտ

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բիլբաոյում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում, որին մասնակցում էին աշխարհի չորս ուժեղագույն շախմատիստներ, հինգերորդ տուրում պարտության մատնելով Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովին, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց հաղթողի կոչումը: Հայաստանի լավագույն շախմատիստը միայն մեկնարկային պատիայում պարտվեց Գրիշչուկին, որից հետո տարավ չորս անընդմեջ հաղթանակ

Անդրանիկ Հակոբյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Մինչեւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն աշխարհի գավաթակրի իր տիտղոսին Միլանում անցկացված սիրողական բռնցքամարտի հողագնդի առաջնությունում ավելացրեց նաեւ աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Հայաստանի հավաքականի առաջատարը Իտալիայի ռինգում մի շարք դժվարին, բայց տպավորիչ հաղթանակներ տոնելով՝ մտավ եզրափակիչ եւ միայն այստեղ միավորների մեծ՝ 0:9 տարբերությամբ զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբբոս Ատոեւին եւ արժանացավ արծաթե մեդալի:

ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՎԱՐՏՎԵՑ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը: Երեւանյան մրցաշարին մասնակցելու նախնական հայտ ներկայացրած 40 երկրներից մրցավայր ժամանել էին 38 ազգային հավաքականների 294 մարզիկներ (163 տղա եւ 131 աղջիկ): Անհայտ պատճառներով չէին եկել Լիտվան եւ Սլովակիան: Չնայած Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում առաջնության մեկնարկից առաջ լրատվամիջոցներին, մասնավորապես՝ «Առավոտին», տեղեկացրել էին, թե

ԼԵԳՐԱՆՆԵՐԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՀԵՏ

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում «Շերբուգյան հովանոցներ» ծրագրով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «ուղեկցությամբ» դարձյալ Միշել եւ Քրիստիան Լեգրանները կհնչեցնեն վաղուց արդեն հիթ դարձած իրենց ստեղծագործությունները: Նշենք, որ սերը դեպի արվեստը գալիս է իրենց ծնողներից՝ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանից եւ կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար եւ դերասան Ռայմոնդ Լեգրանից: Մաեստրոն երաժշտական իր առաջին դասերը ստացել է հորից, 1952 թվականին

ՆԻԿՈԼԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ժամը 14:30-ին կկայանա գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ հանդիպում եւ կբացվի նրա ցուցահանդեսը: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 19-ը: Մուտքն ազատ է:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՌՈՎԵԼ ԳԱՖԵՍՃԵԱՆՆԵՐԸ

Հանգստյան օրերին Կասկադից հանվում էին Գաֆեսճեան թանգարանին պատկանող հանրահայտ արձանները, որոնք արդեն քանի տարի է՝ «ապրում» են Կասկադում: Ժամանակին, երբ Բոտերոյի գլուխգործոցները մեծ շուքով հանգրվանեցին Երեւանում, ոչ միայն ասուլիսներ հրավիրվեցին՝ ի փառս քանդակների եւ նախաձեռնության հեղինակների, այլեւ լրագրողներիս համար հատուկ էքսկուրսիա կազմակերպվեց դրանք տեսնելու նպատակով: Արձաններից մեկը՝ Կատուն, որ սկզբում լավ չէր ընդունվել որոշ երեւանցիների

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Մոսկվայում անցկացվող գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսում Հայաստանը այս տարի 55 երկրներից 700 հրատարակչությունների շարքում արժանացել է երկու առաջին մրցանակի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց մշակույթի նախարարության գրահրատարակչության գործակալության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանը, «ցուցահանդեսի շրջանակներում ամփոփվեց «ԱՊՀ-ի երկրների գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, որի 8 անվանակարգերից 2-ում՝ «Տպագրվել է ԱՊՀ-ում» եւ «Արտկնիգա», առաջին մրցանակներ ստացել են Հայաստանում հրատարակված գրքեր՝ պետական պատվերով

Մեկնարկեց դասական երաժշտության փառատոնը

Այս անգամ էլ հայտնի երաժիշտների պակաս չի զգացվի Սեպտեմբերի 11-ից եւ մեկ ամիս շարունակ Երեւանում դասական երաժշտության տոն է լինելու: Մեկնարկել է դասական երաժշտության միջազգային 3-րդ փառատոնը: Նախօրեին փառատոնի մեկնարկին հնչեցին Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները՝ «Պարտիտա» եւ «Կոնցերտ N 2»՝ 85 -ամյա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Փառատոնի բացման համերգը նվիրված էր նաեւ Տ. Մանսուրյանի 70-

ՎՐԱՑԻՆԵՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶԸ»

Կոտե Մարջանաշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Երեւանում Կիրակի օրը Հ. Պարոնյանի անվան թատրոնում Թբիլիսիի Կոտե Մարջանաշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց «Ամառային գիշերվա երազը» բեմադրությունը՝ ըստ Շեքսպիրի: Ռեժիսորը Լեւան Ցուլաձեն էր: Ներկայացումը վրացերեն էր, սակայն դերասանների խաղն ու շարժուձեւը այնքան արտահայտիչ էր ու խոսուն, որ լեզվին չտիրապետող հանդիսատեսը ծիծաղի պոռթկումներ էր ունենում, չնայած դահլիճում կային

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ԻՐԱՆՈՒՄ

«Իրանը միջուկային զենք ստեղծելու որեւէ հավակնություն չունի»,- Ynet-ին տված հարցազրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նորանշանակ նախարար Ահմադ Վահիդին: «Զանգվածային ոչնչացման զենք արտադրելու փաստն անգամ չի համապատասխանում մեր կրոնին, մարդկային ու ազգային սկզբունքներին եւ այն մեր երկրի օրակարգում չէ»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը: Հիշեցնենք, որ Իրանի եւ «վեցյակի» բանակցությունները իրանական միջուկային խնդիրների շուրջ՝

ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Եվրոպան պատրաստում է Հարավային Կովկասի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ համագործակցության նոր մեխանիզմներ: Այդ մասին ադրբեջանական «1news»-ին ասել է Եվրամիության գլխավոր քարտուղարի մամլո քարտուղար Քրիստինա Գալլակը: Սեպտեմբերի 14-15-ին ԵՄ անդամ երկրների նախարարները հանդիպելու են՝ քննարկելու այս տարածաշրջանի հետ էներգետիկ համագործակցության, ինչպես նաեւ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում պայմանավորվածությունների սկզբունքների վերաբերյալ համագործակցությունը խորացնելու հարցերը: «Արեւելյան

ՍԱՐԿՈԶԻՆ ԿԱՐՈՂ Է ԼՔԵԼ «ՔՍԱՆՅԱԿԻ» ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Ֆրանսիայի նախագահը կարող է լքել Պիտսբուրգում կայանալիք «20-յակի» գագաթաժողովը, եթե այնտեղ կոնկրետ որոշումներ չընդունվեն: ԼՁԸՀ-ՁԸհհ–ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քատուղար Կլոդ Գեանը՝ «Էր-տե-էլ» ռ/կ-ին տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ Ֆրանսիայի նախագահի այդ քայլին հարկ է վերաբերվել «ամենայն լրջությամբ»՝ հավելելով, որ Նիկոլա Սարկոզին «շատ վճռականորեն» է տրամադրված: «Ճիշտ նույն կերպ նա

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երկուշաբթի օրը հայտարարել է 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: ԼՁԸՀ-ՁԸհհ -ի մատուցմամբ, այդ մասին երկրի վարչապետը հայտարարել է Ազգային սոցիալ-տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Փորձագետները գտնում են, որ Տիմոշենկոն նախագահի պաշտոնում ամենահիմնական թեկնածուներից մեկն է, թեեւ մեծ են նաեւ ընդդիմության առաջնորդ՝ «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտրվելու հնարավորությունները:

Ուսամա բեն Լադենը դիմել է ԱՄՆ ժողովրդին

Երկուշաբթի օրը իսլամական կայքերից մեկում հայտնվել է Ուսամա բեն Լադենի նոր ձայնային հաղորդագրությունը, որում «Ալ-Քաիդայի» առաջնորդը, դիմելով Միացյալ Նահանգների ժողովրդին, հայտարարել է, թե պատերազմները Իրաքում եւ Աֆղանստանում կապված են «պրոիսրայելական» լոբբիի եւ որոշակի կորպորատիվ շահերի հետ: BBC-ի փոխանցմամբ, բեն Լադենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ի վիճակի չէ» դադարեցնել զինված բախումները: «Եթե Դուք

Չինաստանում դատապարտվել է 3 ույգուր

Չինաստանում, Ույգուրական ինքնավարության Ցինցզյանի շրջանային դատարանը երեկ մի քանի ույգուրների (էթնիկ թուրքեր) նկատմամբ մեղադրկան վճիռներ է կայացրել եւ վերջիններիս դատապարտել է անցորդների վրա ներարկիչներով կատարած հարձակման համար, ինչը հանգեցրել էր զանգվածային անկարգությունների եւ մարդկային զոհերի: «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ի մատուցմամբ, դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 19-ամյա մի ույգուրի եւ 10-ական տարի ազատազրկման՝ 34-ամյա մի տղամարդու եւ 22-ամյա

Ռուսաստանը կարող է ԵԽԽՎ-ում զրկվել ձայնի իրավունքից

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը, քննարկվելու է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը՝ կապված այդ երկրի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի խնդիրների վերաբերյալ ԵԽԽՎ պահանջները չկատարելու հետ: Երեկ այս մասին տեղեկացրել է «Newsru»-ն: Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը ԵԽ անդամ երկրների 72 պատգամավորներ առաջարկել են ԽՎ օրակարգ մտցնել «Ռուսաստանի

ՏՈՆ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին ԵՊՀ-ի Չարենցի սրահում կայացավ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի դասախոսներ Գայանե Սողոմոնյանի «Նոր լրագրությունը Պոլսում 19-րդ դարի 80-ական թվականներին», Անահիտ Մենեմշյանի «Լը Մոնդը եւ հայ իրականությունը» եւ Անահիտ Բրուտյանի «Արեւելահայ մանկավարժական մամուլը» գրքերի շնորհանդեսը: «Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում յուրատեսակ տոն է՝ նշում ենք միանգամից երեք գրքերի ծնունդ: Առիթը հիշարժան է, քանի

Սպասվածը եւ անսպասելին

Պարզվում է՝ հայկական արտադրության գրենական պիտույքները կարող են այնքան ուշանալ, որ դառնան երկար սպասված անակնկալ: Աշակերտական տարիներին իմ եւ շատ ուրիշ աշակերտների ցանկությունն էր՝ օտարազգի համաշխարհային աստղերի եւ օտար մշակութային ժառանգությունը պատկերող տետրերի փոխարեն տեսնել հայկական արտադրության, համաշխարհային մեծության մեր գիտնականների ու մարզիկների, մեր մշակույթի հանրաճանաչ գործիչների լուսանկարներով տետրեր: Ամռան վերջին դպրոցահասակ եղբորս համար գրենական

ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Բուհերը չեն կրթում ձեռնարկություններին «ձեռ տվող» մասնագետներ Սեպտեմբերի 12-13-ը Աղվերանում անցկացվեց այս տարվա 3-րդ՝ «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորումը: Ի տարբերություն ոլորտին առնչվող նախորդ քննարկումների, այս հանդիպումը նվիրված էր բացառապես Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի կրթության հիմնախնդիրներին: Ֆորումի կազմակերպիչներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԿԳՆ-ը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Երկօրյա հանդիպումների ընթացքում «կլոր

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՄԵԿ ՇԻՇ ՕՂԻ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախօրեին Մոսկվայում միլիցիայի աշխատակիցները կալանել են մի հայաստանցու, որը փորձել է «Սեդմոյ կոնտինենտ» խանութից գողանալ մեկ շիշ օղի։ 23-ամյա ոչ մի տեղ չաշխատող կարգազանցին բերման են ենթարկել միլիցիայի մոտակա բաժանմունք։ «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց բաժանմունքի մոտ հավաքվել է 25 մարդ։ Նրանք հարձակվել են ոստիկանների վրա եւ փորձել են դուրս հանել գողին։ Բախման ընթացքում

ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՑ ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԿԵՂԾ ՌՈՒԲԼԻՆԵՐ

Մոսկվայում Հայաստանի երեք քաղաքացիներից առգրավվել է շուրջ կես միլիոն կեղծ ռուբլի: «Tert.am»-ի փոխանցմամբ, ձերբակալման գործողություններն իրականացվել են Դմիտրովի մայրուղու վրա: «Ոստիկանները շրջափակել են մեքենան, որում եղել են Հայաստանի երեք քաղաքացիներ: Նրանց մոտ հայտնաբերվել է 457 հազար կեղծ ռուբլի»,- ԼՁԸՀ-ՁԸհհ գործակալությանը տեղեկացրել է օրինապահ մարմինների ներկայացուցիչը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Մոսկվայի իրավապահ մարմինները պարզել են Lexus մակնիշի մեքենայի սեփականատիրոջ անունը, ով վրաերթի էր ենթարկել երկու 11-ամյա աշակերտների: Մեքենան գրանցված է Հայաստանի վերաբնակ, Մոսկվայի 39-ամյա բնակչի անունով: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե արդյոք վթարի ժամանակ նա՞ է եղել մեքենայի ղեկին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով ծՁԹ-ին: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը երեկոյան,

Ուսանելի երկխոսություն

Աբդուլ Համիդի, Թեոդոր Հերցելի եւ էլի ինչ-որ բաների մասին Աբդուլ Համիդը ճղճիմ ու դաժան մարդ էր, թերեւս որովհետեւ պատահական գահակալ էր: Կարգին կրթություն էլ չէր ստացել, քանի որ երկրորդական մարդ էր, այսինքն՝ հոր երկրորդ զավակն էր: Նա գուցեեւ ողջ կյանքում կզբաղվեր իր սիրած զբաղմունքով՝ կահույք պատրաստելով, եթե մի օր ուրիշները գահընկեց չանեին եղբորը եւ իր

ԱՂԱՎՆԻՆ ՍՊԱՆՎԵՑ

Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ վերջանալ Խոստովանեմ, որ կիրակի օրը գնում էի «Սպանված աղավնի» ֆիլմը դիտելու՝ նախապաշարված: «Հ1-Հրաչ Քեշիշյան-Նազենի» եռամիասնությունը իմ ընկալմամբ շարունակվում է «Ավետ-Ֆելիքս-կլիպներ-աստղեր–չերգիչներ–չպարողներ» շարքով: Այդ ամենն ինձ համար խորհրդանշում է մի աշխարհ՝ բարձրաշխարհիկ, «գլամուրային», որը, ինչպես հասկանում եմ, հոգեհարազատ է այսօրվա երիտասարդության մի մասին, բայց ինձանից չափազանց հեռու է: Ես

Ինչ դժվար է գանձվում հողի հարկը

Էլցանցի աշխատողները անբարեխի՞ղճ հարկատուներ են Մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվում էր համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակը: Հողի հարկի հավաքման ցածր ցուցանիշ ունեցող Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը նման դրությունը բացատրեց այն հանգամանքով, որ կան մարդիկ, որ ունենալով կայուն աշխատավարձ՝ տարիներ շարունակ չեն վճարում իրենց մշակած հողի դիմաց եւ դրանով համագյուղացիներին վատ

Հետգրություն կամ «մխիթարանք»

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների (ԵԽՏՏԻ) կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միկալլեֆը (Մալթա) սեպտեմբերի 10-14-ը Բաքվում էր՝ գնահատելու այս տարվա մարտին Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղական ժողովրդավարության վիճակը: Ըստ ԵԽՏՏԻ կոնգրեսի, սահմանադրական փոփոխություններից հետո Ադրբեջանի պետական իշխանության համար շատ ավելի վերահսկելի են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչը «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» խախտում է: Այս մասին

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031