Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր աղջիկներն աշխարհում 5-րդն են

Սեպտեմբեր 15,2009 00:00

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի կանանց թիմային 2-րդ առաջնությունը, որին մասնակցելու իրավունք տրված էր 10 ազգային հավաքականի, որոնց մեջ էր նաեւ Հայաստանի ընտրանին՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան եւ Սիրանուշ Անդրիասյան կազմով:

Շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարում Չինաստանի 1-ին, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականները վաստակեցին 12,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ էլ կազմեցին մրցանակակիրների եռյակը:

Մեր աղջիկները նույնպես լեհուհիների հետ ցույց տվեցին թիմային հավասար արդյունք՝ 10,0-ական միավոր, սակայն անհատական միավորների շնորհիվ մարզիչ Արսեն Եղիազարյանի սաները հանգրվանեցին 5-րդ հորիզոնականում:

Լիլիթ Մկրտչյանը, որ հանդես էր գալիս երկրորդ խաղատախտակի առջեւ, Կոսինցեւայի եւ Ձագնիձեի հետ ցույց տվեց լավագույն անհատական ցուցանիշ՝ ինը հնարավորից իր անվան դիմաց գրանցելով 6,5 միավոր: Իսկ Լիլիթ Գալոյանը 5,0 միավորով (8-ից) երրորդն է՝ 3-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկածների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել