Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձան 18 մեդալով

Սեպտեմբեր 15,2009 00:00

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 118 տղա եւ 56 աղջիկ:

Հայաստանը մրցավայր ներկայացել էր 10 ծանրորդով՝ ութ տղա եւ երկու աղջիկ:

Ըստ առաջնության պաշտոնական կայքի, մեր երկու հավաքականները գրավել են այսպիսի տեղեր:

Թիմային ոչ պաշտոնական:

Տղաներ. 3-րդ 486 միավոր:

Աղջիկներ. 10-րդ 149 միավոր:

Նվաճած մեդալների քանակով:

Տղաներ. 6-րդ 2 ոսկի, 7 արծաթ, 3 բրոնզ

Աղջիկներ. 4-րդ 1 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ:

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան երկու հավաքականների ընդհանուր առմամբ նվաճած 18 մեդալը, կարծում ենք, վատ ցուցանիշ չէ: Բայց առաջիկայում կլսենք մեր մասնագետների գնահատականները: Իսկ այժմ տեսնենք, թե մարզիկներից ո՞վ երկամարտում ի՞նչ տեղ է զբաղեցրել եւ ի՞նչ արդյունքով:

48 կգ

2. Իզաբելլա Յաըլյան -136 կգ:

63 կգ

1. Քրիստինե Պետրոսյան 200 կգ:

56 կգ

1. Սմբատ Մարգարյան՝ 235 կգ,

10. Վարդան Կարապետյան՝ 210 կգ:

69 կգ

2. Րաֆֆի Մելիքյան՝ 297 կգ:

77 կգ

6. Արեն Ներսիսյան՝ 285 կգ,

9. Կարեն Աթյան՝ 266 կգ:

85 կգ

Ազատ Սայադյանը պոկել է 137 կգ, հրումում ստացել զրո եւ դուրս մնացել պայքարից:

94 կգ

2. Համլետ Պողոսյան՝ 303 կգ:

+94 կգ:

2. Հրաչ Ղարիբյան՝ 329 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել