Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը հաղթեց ժամկետից շուտ

Սեպտեմբեր 15,2009 00:00 Share

\"\"Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բիլբաոյում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում, որին մասնակցում էին աշխարհի չորս ուժեղագույն շախմատիստներ, հինգերորդ տուրում պարտության մատնելով Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովին, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց հաղթողի կոչումը:

Հայաստանի լավագույն շախմատիստը միայն մեկնարկային պատիայում պարտվեց Գրիշչուկին, որից հետո տարավ չորս անընդմեջ հաղթանակ եւ եզրափակիչ տուրում, երբ բոլոր խնդիրներն ադեն լուծել էր, ոչ-ոքի արեց:

«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Լեւոն Արոնյան (Հայաստան) 13,0 միավոր

2. Ալեքսանդր Գիշչուկ (Ռուսաստան) 8,0

3. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) 7,0

4. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) 3,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930