Օրվա լրահոսը
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՓՈՍԸ Կենդանաբանական այգի հաճախած 5-ամյա երեխայի կոշիկը հայտնվեց պատահական բացված այս փոսում: Փոսը դեպի «սեւ կարապներ» տանող արահետի վրա էր: Երեխայի տատն ու հորաքույրը կանչեցին այգու աշխատակիցներին, որպեսզի նրանք օգնեն կոշիկը փոսից հանել: Այգու աշխատակիցները հրաժարվեցին, պատճառաբանելով, թե փոսի տակ 5 մ խորությամբ ճահիճ է եւ ոչնչով չեն կարող երեխային օգնել: Տատն ու
Հրդեհները սկսվեցին
Նախորդ երեկոյան հրդեհ էր բռնկվել Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռան Օյլ» բենզալցակայանի տարածքում: Իսկ Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում այրվել էր «Հայաստանի առողջարաններ» հիմնադրամին պատկանող՝ թիվ 3 չգործող մասնաշենքի տանիքը՝ 360 քմ մակերեսով: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Աճառյան 2-րդ փակուղում՝ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի շենքի 3-րդ հարկում: Ըստ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության, ամբողջությամբ այրվել էր
Լուծեք ցմահների խնդիրը
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հանրահավաք էին կազմակերպել 80 ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները: Նրանք պատրաստել էին նամակ, որն ուղղված էր ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ու նախագահականին կից գործող Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին: Նամակին կից ցմահ ազատազրկվածների հարազատները կցել էին 12 500 ստորագրությամբ դիմում: Նրանք գտնում են, որ ցմահների խնդիր մեզանում կա եւ դրա լուծման
Լրագրողներին խոչընդոտեցին
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ի պաշտպանություն «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի, բողոքի ցույց էին կազմակերպել լրագրողները: 3 տարի առաջ նույն այս օրը զորակոչից խուսափելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման ենթարկվեց Ա. Բաբաջանյանը: Երեկ, սակայն, լրագրողները չկարողացան ակցիան շարունակել, քանի որ ոստիկանները խոչընդոտում եւ թույլ չէին տալիս նրանց իրենց պահանջները ներկայացնել: «Oգնության» եկած քաղբանտարկյալ Վարդգես
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ «ԹՐԱՖԻՔԻՆԳ»
ՀՀ ոստիկանության ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Լ. Զաքարյանի դեմ բողոք են բերել ոստիկանության մի շարք աշխատակիցներ: Մինչ «Առավոտին» դիմելը, նրանք դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն հարցը որեւէ լուծում չի ստացել: ԶԼՄ օրենքի համաձայն, աղբյուրի խնդրանքով չբացահայտելով ոստիկանների ինքնությունը, հրապարակում ենք բողոքն ամբողջությամբ: «Արդեն 3-րդ ամիսն է լրանում՝ ինչ մեր աշխատավարձերը չեն
Կառավարությունը՝ Սյունիքում
Պաշտոնյաները խոստացան վերականգնել Տաթեւի վանքը, մարզն ապահովել ինտերնետով, «Զորաց քարերն» էլ պատմամշակութային արգելոց դարձնել: Երեկ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած կառավարության արտագնա նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Իսկ որ դրան ըստ արժանվույն էին փորձել պատրաստվել մարզպետարանում, նկատվեց հենց առաջին իսկ հայացքից. նիստերի դահլիճը միանգամայն այլ տեսք էր ստացել. հյուրերի համար նոր սեղաններ ու աթոռներ էին
ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ ԵՆ «ԼԵՎԻ» ԴԵՂԵՐՈՎ
Չնայած այդ դեղերը պետականորեն գրանցված չեն, բայց շատ բժիշկներ իրենց պացիենտներին հենց դրանք են խորհուրդ տալիս: Հայաստանում ինքնաբուժմամբ զբաղվելը սովորական երեւույթ է: Եթե ոչ յուրաքանչյուր, գոնե ամեն 2-րդ մարդն ինքնազգացողության վատթարացման դեպքում առաջին հերթին ոչ թե բժշկի է դիմում, այլ հարեւան-բարեկամի, լավագույն դեպքում՝ դեղատան աշխատակցին եւ միայն ծայրահեղ դեպքում՝ բժշկի: Գլխացավի կամ ատամի ցավի դեպքում
Համաձայնել են աշխատել անվճար
«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության 800 աշխատակից տնօրինության հետ համաձայնության է եկել աշխատել առանց աշխատավարձի՝ կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Հղում անելով «Սքայ նյուզին»՝ գրում է «Panorama.am»-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, եւս յոթ հարյուր աշխատակից համաձայնել են, որ իրենց աշխատավարձերը կրճատվեն, իսկ 6940 մարդ էլ կգնա չվճարվող արձակուրդի: Հիշեցնենք, որ վերջերս ավիաընկերության
Բժշկական թափոնները կոչնչացվեն
Հայաստանում տարիներ շարունակ բժշկական թափոնների վնասազերծման խնդիրը մնացել է չլուծված: Հիմնախնդիրը սրվել է տարեցտարի, քանի որ գնալով մեր երկրում ահռելի քանակությամբ ժամկետանց, այսինքն օգտագործման համար ոչ պիտանի դեղեր են կուտակվել: Խնդրի լուծման համար Էջմիածին քաղաքում կառուցվեց հատուկ բժշկական թափոնների ոչնչացման համար նախատեսված գործարան: Գործարանը կառուցվել է «Էկոլոգիա Վ.Կ.Հ» ընկերության նախաձեռնությամբ: Ընկերության տնօրեն Անժելա Մովսիսյանը «Առավոտի»
«ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ ԱՎԵԼԻ ԷՖԵԿՏԻՎ Է, ՔԱՆ ՀԵՏԱԳԱ ԲՈՒԺՈՒՄԸ»
Անչափահասների՝ խաղատներ ու խաղասրահներ մուտքն արգելելու մասին նման կարծիք ունի ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության պետ Լեւոն Խալիկյանը: «Մեր ստուգայցերի ժամանակ խաղատներում հայտնաբերել ենք կենդանի՝ «պոկեր», «պտուտակախաղ» (ռուլետկա), «բլեք ջեք» խաղերի կանոնների խախտումներ: Խաղասրահներում ավտոմատները պետք է 86% շահում ապահովեն՝ հօգուտ խաղացողի, մեր ստուգումների արդյունքում նաեւ այս տոկոսն է խախտված եղել: Եղել է, որ ստուգման ժամանակ
Համաներումը պարտադրված քայլ էր
ՀԱԿ-ը պնդում է, որ իշխանություններ ը ստիպված էին համաներում հայտարարել, իսկ իշխանության ներկայացուցիչը հակադարձում է՝ մենք ՀԱԿ-ին չենք հաճոյացել, այլ կատարել ենք հասարակական պահանջը: Երեկ Հայ ազգային կոնգրեսը, ըստ էության, ամփոփել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման վերաբերյալ իր ներկայացուցիչների, նաեւ՝ հենց «համաներված» քաղբանտարկյալների կողմից մինչ այս հնչեցված գնահատականները: Հայտարարված համաներումը, ըստ Կոնգրեսի,
ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ԻՐՈՔ ԿԱ
Ընդունում է ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը եւ ԵԽ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը: – ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի վերաբերյալ քննարկման ընթացքում ամենաշատը հնչած արտահայտությունն էր, որ թեեւ քաղաքական կյանքի կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ, բայց արդեն իսկ կա առաջընթաց: Արդյոք, կվիճարկե՞ք այս գնահատականը: – Չեմ էլ ցանկանում
FIDH ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
Երեկ Երեւանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը իր գործընկերների հետ այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող եւ քաղբանտարկյալների ցուցակը համալրած Արշալույս Հակոբյանին։ Վերջինս Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկն է, ով դիտորդի կարգավիճակով մասնակցել էր մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին: Հիշեցնենք, որ FIDH-ը Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԴԱՏՎԻ
Ինչպես փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա. Մուրադյանին առաջադրված մեղադրանքը եւ դատախազության կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունն ու քրեական գործն ուղարկվել դատարան: Սպանության փորձ կատարելու համար դատապարտված Ա. Աղաբաբյանի՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից 2009 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած
FIDH-ը զեկուցեց
Ու կոչ արեց ՀՀ իշխանություններին Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) հրապարակել է «Արդար դատավարության իրավունքի իրականացումը ՀՀ-ում» վերտառությամբ իր նախնական եզրակացությունները «2008թ. մարտի գործերով դատավարությունների դիտորդության եւ օրենսդրական վերջին փոփոխությունների հիման վրա»: Հիշեցնենք, որ FIDH-ը եւ իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետեւել են 2008թ. մարտի 1-ի ոստիկանության եւ ընդդիմության բախումների գործերով ձերբակալված անձանց
Ո՞Վ Է ԴԱՎԱՃԱՆԸ
Ինչո՞ւ հայաստանյան պատվիրակության անդամները չէին միացել Զարուհի Փոստանջյանի առաջարկներին Իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում, թերեւս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդքան չէր արժանացել հայկական հեռուստաալիքների ուշադրությանը, որքան ԵԽԽՎ ընթացող նստաշրջանում իր գործունեության մի դրվագի համար: Ամբողջ հարցն այն էր, որ պատգամավորը սեփական առաջարկներն էր ներկայացրել՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթում ընդգրկելու համար: Առաջարկները, բնականաբար, անտեսվեցին մեր
«ԿՆՈՋ ՍԵԹԵՎԵԹԱՆՔ»
Այդպես է գնահատել իր գործընկերուհու՝ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան գործունեությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի քայլը՝ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին առնչվող հարցերում ներքաշել թուրքերին եւ ադրբեջանցիներին, իրարանցում է առաջացրել քաղաքական իշխող կուսակցությունների ներկայացուցիչների մեջ: Կարելի է կարծել՝ տիկին Փոստանջյանը Վարդան Օսկանյանի «կեղտոտ լվացքն է» հանել դրսում լվանալու: Համենայնդեպս,
ՁԵ՛Զ ՆԱՅԵՔ
«Մի՞թե Հայաստանի նախկին արտգործնախարարը չէր, որ ազատագրված տարածքները հայտարարեց օկուպացված, ո՞ր մեկդ է այդ ժամանակ խոսել դավաճանության մասին։ Ո՞վ է ձեզանից ասել, որ այն քարտեզները, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները աղավաղված են ներկայացված, մինչեւ անգամ Երեւանի կենտրոնում փակցված պաստառների վրա, եւ որոնք հզոր զենք են դարձել Ադրբեջանի ցանկացած քաղաքացու ձեռքին՝ դավաճանություն են»,- երեկ մամուլի ասուլիսում
ՊԱՐԶՎԵԼ Է ԱՎԻԱՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ
2008-ին «Բելավիա» ավիաընկերության «CRJ-100LR» ինքնաթիռը Երեւանում վթարի է ենթարկվել այն պատճառով, որ չի ախտահանվել հակասառեցնող լուծույթով։ Ըստ «tert. am»-ի, այդ մասին երեկ մամուլի ասուլիսում հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը։ «Վթարի պատճառն այն է, որ համակարգի արտադրողը բավականաչափ չի մշակել ինքնաթիռի պաշտպանողական համակարգը՝ հնարավոր սառեցման պայմաններում: Ինչպես ցույց են տվել մի շարք հետազոտություններ եւ
«FAST-FOOD»-Ը՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵ՞Ք
ՀՀ ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է, թե իրեն բոլորովին չի զարմացնում այն փաստը, որ ԵԽԽՎ լիագումար նիստում լուրջ քննարկման առարկա չդարձան Երեւանի ավագանու ընտրությունները, դրա ընթացքում տեղի ունեցած համատարած խախտումները: «Ես եվրոպացիներին, ընդհանրապես Արեւմուտքին լուրջ չեմ վերաբերվում: Արեւմուտքն այնքան է հղփացել, որ ժողովրդավարական արժեքները նրանց համար դարձել են
ԱՆԳՈՐԾ ԿՄՆԱՆ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ
Միգրացիոն գործակալության կողմից տարեսկզբին արված կանխատեսումները, թե Ռուսաստանում աշխատանքը կորցրած շուրջ 150 հազար հայ կվերադառնա հայրենիք՝ չի իրականացել. արտերկրից Հայաստան վերադարձողների մեծ ներհոսք չի եղել: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Ըստ Գ. Եգանյանի, չնայած ներհոսք չի եղել, սակայն բավականին նվազել է նաեւ Ռուսաստան աշխատանքի մեկնողների թիվը: «Եթե մենք ցանկանում ենք հստակ
ԸՍՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ «ԳԱՂՏՆԻՔ» ԷՐ
Հունիսի 26-ին, ժամը 16-ին, ՀՀ վարչական դատարանում կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատական նիստ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի քանի անգամ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն` 2008 թ. գարնանային զորակոչի վերաբերյալ ստանալու հետեւյալ տեղեկությունները. մասնավորապես Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջաններից քանի՞սն են ենթակա
Հունիսի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգ կստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր եղեք համբերատար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հարմար օր է գնումներ կատարելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԵՐ ԸՆՏՐԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
Սիրելի կանայք, հիշեք, որ յուրաքանչյուր նվերի արժեքը բարձրանում է, երբ դրան զուգահեռ գրավիչ ժպիտով ասվում են գեղեցիկ խոսքեր:… Հաճելի է, երբ նվերը դրական էմոցիաներ է առաջացնում ստացողի մոտ եւ դրանով իսկ ընդգծում ձեր վերաբերմունքը տվյալ մարդու նկատմամբ: Մինչ նվեր ընտրելը՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ո՞ւմ եք ցանկանում շնորհավորել եւ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ: Նվեր
Ամուսնության «բանաձեւը»
Տղամարդկանց եւ կանանց ամուսնության նպատակները տարբեր են «Տղամարդը կին համարում է նրան, ում հետ անկողին է կիսում»,- ասում է հոգեբան Արմեն Կարախանյանը: Թերեւս յուրաքանչյուր մարդ երբեւէ ցանկանում է ամուսնանալ: Ամուսնությունը մի մասի համար կյանքի նպատակ է, մի մասի համար՝ երեխա ունենալու «հարմար տարբերակ»: Սակայն շատ են հանդիպում մարդիկ, որոնք մինչեւ 35-40 տարեկանն այդպես էլ չեն
ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՈ՞ՒՄ
Ըստ Գերմանիայի ադրբեջանական մշակույթի ինստիտուտի՝ այս տարածաշրջանի յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ կարող է ամազոնուհի լինել: Գերմանիայում գործող ադրբեջանական մշակույթի ինստիտուտը՝ Գենցեվին, նախատեսում է առաջիկայում անցկացնել միջազգային մրցույթ՝ «Կովկասյան ժամանակակից ամազոնուհիների բացահայտում» խորագրով: Ինստիտուտի աշխատակիցներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքում պնդում են, որ ամազոնուհիների իրական նախատիպերն առաջացել են կովկասյան տարածաշրջանում: Հին հույները առաջին ամազոնուհուն անվանել են Պենտեսիլեա
Հոմոսեքսուալիստ մրցավարը դատի է տալիս ԹՖՖ-ին
Երբ թուրք 33-ամյա ֆուտբոլային մրցավար Հալիլ Դինկդագը այս տարվա մայիսին հրապարակայնորեն հայտարարեց իր սեռական ոչ ստանդարտ կողմնորոշման մասին, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան զրկեց մրցավարական լիցենզիայից: Դրան ի պատասխան՝ Դինկդագը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով եվրոպական դատարան: Առայժմ, նախկին մրցավարի խոսքերով, այն պահից, ինչ ինքը հայտարարել է իր՝ հոմոսեքսուալիստ լինելու մասին, նրա կյանքը «դժոխքի
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
Անցած մեկ տարվա արդյունքների ամփոփումից հետո ամերիկյան «Forbes» հանդեսը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Այն ութերորդ տարին անընդմեջ գլխավորել է գոլֆիստ Թայգեր Վուդսը: Նա նախորդ տասներկու ամիսներին ընդհանուր առմամբ վաստակել է $110 միլիոն: Հանդեսը վարկանիշային այդ ցուցակը կազմելիս մարզիկների վաստակի մեջ ներառել է նրանց բոլոր եկամուտները՝ աշխատավարձը, պարգեւավճարները, գովազդային պայմանագրերի գումարները, հեռուստա եւ
ԸՆՏՐՎԵՑ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ կայացած մարզաձեւի ֆեդերացիայի հերթական համաժողովը հասարակական այդ կազմակերպության նոր նախագահ ընտրեց նախկին հեծանվորդ, Հայաստանի հավաքականի անդամ (1976 թվականից), «Բուրեվեստնիկ» համամիութենական մարզական ընկերության կենտրոնական խորհրդի հավաքականի անդամ (1980թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալեքսանդր Բերեզովսկուն, որը, չնայած ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր՝ 4-րդ վարչության պետի տեղակալը լինելով, ոչ միայն կապերը չի խզել հարազատ մարզաձեւի հետ,
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԱՐԵԼ
Հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից Վարդերես Սամուրգաշեւը, որը հանդես է գալիս մինչեւ 74 կգ քաշային կարգում, Կրասնոդարում անցկացված Ռուսաստանի առաջնությունում ծնոտի բազմակի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մենամարտի ժամանակ Վարդերեսի՝ «գլորում» հնարք կիրառելիս, մրցակիցը անհաջող ընկել է հայ ըմբիշի վրա: Արդյունքում՝ Սամուրգաշեւի ծնոտը երկու տեղից