Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿԵՔ ՀԱԿ-Ի ՕԳՏԻՆ

«Ձեզ չենք հիասթափեցնի»,- կոչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Վերջին երկու օրերի ընթացքում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայ ազգային կոնգրեսը բավականին մարդաշատ հանդիպումներ ունեցավ երեւանցիների հետ: Կիրակի օրը Կոնգրեսը Քանաքեռ համայնքում էր, իսկ երեկ՝ Շենգավիթում: ՀԱԿ-ի երեկվա հանդիպման ժամանակ, ի թիվս այլ բանախոսների՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի,

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Երեւանի 7-րդ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին «Ժառանգությունը» մեղադրել էր 8-րդ ընտրատարածքային հանձնաժողովում կուսակցության ներկայացուցչի միջոցով ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը գնելու մեջ՝ երեկ խորհրդարանում նստել էր «Ժառանգություն» խմբակցության անդամների համար նախատեսված տեղում: Սամվել Ալեքսանյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանից հետաքրքրվել էր. «Ինչի՞ չունեք իմ հետ»: Անահիտ Բախշյանն «Առավոտին» պատմեց. «Ասացի, թե քանի

ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՍԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել հայկական կողմին՝ Երեւանի քիմիական գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքները վերացնելու համար: Տ. Սարգսյանն էլ նշել է, որ Հայաստանում գործում է հազարից ավելի համատեղ ներդրումով ձեռնարկություն, եւ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավորինս

ՀԱՆՈՒՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ՝ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՆՈՒՅՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ

Երեկ «Առավոտին» զանգեց թիվ 20 դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկի ծնողը եւ խնդրեց, որ երբեմն չմոռանանք լավ բաների մասին էլ գրել: Իսկ այս դեպքում լավը, ըստ ծնողի, այն հուզիչ ավարտական հանդեսն էր, որ կազմակերպել էր հիշյալ դպրոցի դասվար Սուսաննա Մուշեղյանը: Երեխաները բեմադրել էին հայկական հեքիաթների մոտիվներով մի ներկայացում, եւ իրենց յուրահատուկ արտիստիզմով ցուցադրում էին չորս

ՔԼԻՆԹՈՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

ԱՄՆ-ը պատրաստ է հետեւողական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակում: Քլինթոնը հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում անցկացվող միջնորդական աշխատանքներում: Նա նաեւ անդրադարձել է հայ-ամերիկյան

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿԻՐ ՉԷ

«Ինձ համար դժվար է մեկնաբանել սեփական նախագահի հայտարարությունները, սակայն կարող եմ նշել, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշումն անփոփոխ է. Ֆրանսիան աննպատակահարմար է գտնում այդ երկրի լիարժեք անդամությունը Եվրամիությունում»:,- «ԱրմԻնֆո»-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը: «Մենք նպատակահարմար եւ ճիշտ ենք համարում Թուրքիայի հետ սերտ հարաբերությունները: Անկասկած, հարկավոր է զարգացնել

ՖՐԱՆՍԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՀԱԷԿ-Ի ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ֆրանսիան քննարկում է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը իր մասնակցության հնարավորությունը: Այդ մասին «Արմինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը: «ՀՀ կառավարության կողմից՝ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը մեր մասնակցության վերաբերյալ առաջարկությունը ստացել ենք բավականին վերջերս: Դա նոր նախագիծ է, որը մեր կողմից տրամադրվել է «Արեւա» ընկերության մասնագետների քննարկմանը, որոնք այժմ ուսումնասիրում են

ԱՅՍ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՆ ԷԼ ԳՈՒՆԵՂ ՉԷՐ

Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը կրկին կհանդիպեն «Եվրատեսիլի» եզրափակիչում: Երկրորդ կիսաեզրափակիչի արդյունքում հայտնի են դարձել եզրափակիչ շոուի մասնակիցները: Եզրափակիչ փուլ են անցել Ադրբեջանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Ալբանիայի, Մոլդովայի, Դանիայի, Էստոնիայի, Նորվեգիայի եւ Հունաստանի ներկայացուցիչները: Ըստ «Արմինֆոյի»՝ Ադրբեջանն իր առջեւ խնդիր է դնում ոչ այնքան հաղթանակ տանել «Եվրատեսիլում», որքան հաղթել Հայաստանին: Կարո՞ղ են, արդյոք, Ինգա եւ Անուշ

ԿՈՐՍՏԻՑ ՓՐԿՈՒՄ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ազգային գրադարանում մայիսի 15-ին բացվեց մի յուրօրինակ ցուցահանդես՝ նվիրված հայագետ Արգամ Այվազյանի՝ Նախիջեւանի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության 45-ամյակին: Գրադարանի ցուցափեղկերում ներկայացված են հեղինակի՝ 1966-2008թթ. հրատարակած գրքերը, հոդվածները: Առանձին բաժնով ներկայացված են նրա գործունեության մասին պատմող լուսանկարներ, մամուլում հրապարակված հոդվածներ, Ա. Այվազյանի մասին գիտության եւ մշակույթի հայտնի գործիչների կարծիքները: Շնորհավորելով հեղինակին՝ հայ մշակույթին, հայագիտությանը եւ հուշարձանների

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ ութերորդ  ԳՆԱ ՄԵՌԻ՝ ԱՐԻ ՍԻՐԵՄ  Երբ ճաշարանի տիկինն օղին բերեց, օղու հոտից հիշեցի, որ մոտավորապես մի տարի առաջ էդ նույն ճաշարանում Վալոդի ու Տիկոյի հետ մեր շախմատիստների հաղթանակն էլ էինք տնական թթի արաղով նշել, բայց նաեւ հիշեցի, որ շախմատիստների էն արաղը Վալոդն էր իրենց Նոյեմբերյանից բերել, եւ երբ ճաշարանի տիկինը

Մայիսի 16

ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ձեզ համար ցանկալի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր առանձնացեք բոլորից, մտածեք ձեր ապագայի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ինքներդ ձեր հանդեպ փոքր-ինչ շռայլ եղեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ավելի շատ ժամանակ տրամադրեք երեխաների դաստիարակությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այցելեք հարազատներին, նրանք ձեզ կարոտում են: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հնարավոր է ղեկավարությունը բարձրացնի ձեր աշխատավարձը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Բիզնեսում հաջողություններ ունենալու փաստը քիչ

2008 ԹՎԻՆ ԿԱՅԻՆ ԱՆՏԵՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Կան ոլորտներ, որտեղ հաղթողներ չեղան Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ հանրապետության նախագահի 2008թ. մրցանակների հանձնման արարողությունը։ Այս անգամ նախագահի մրցանակին են արժանացել մրցութային հանձնաժողովների կողմից ընտրված 188 մասնակիցներից 21 լավագույնները՝ տարբեր բնագավառներից: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար նախագահի մրցանակի արժանացան պատմաբան, գրող ամերիկաբնակ Վահագն Տատրյանը՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ գիտական

Մարդու խառնվածքը՝ ըստ դեմքի

Աչքերը, հոնքերն ու քիթը «պատմում» են ձեր մասին Մարդու դեմքը բաց գիրք է համարվում: Դեմքի յուրաքանչյուր գիծ, ամեն մի կնճիռ շատ բան կարող է ասել տվյալ անձնավորության բնավորության եւ խառնվածքի մասին: Կարեւորվում են մարդու դեմքի հինգ հատվածներ՝ հոնքերը, աչքերը, քիթը, բերանը եւ ականջները: Ներկայացնում ենք դրանցից երեքի՝ հոնքերի, աչքերի եւ քթի կապվածությունը մարդու բնավորության առանձնահատկությունների

ԱՆՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՂՆ Է

Անունը չի կարող մարդու կյանքում որեւէ ազդեցություն ունենալ «Անունս Վրույր է: Դա իմ մահացած քեռու անունն է: Մայրիկս է դրել՝ ի պատիվ նրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 13-ամյա Վրույրը եւ շարունակում, որ երազում է դաշնակահար դառնալ, այնպես, ինչպես քեռին է եղել: Ամեն օր աշխարհում տասնյակ երեխաներ են ծնվում եւ անվանակոչվում: Իսկ ի՞նչ է անունը

ՍՊՈՐՏԸ ԵՎ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ

Սպորտը գեղեցկություն է: Դրա համար էլ տասնյակ միլիոնավոր մարդիկ իրենց կյանքն առանց սպորտի չեն պատկերացնում: Ասվածը հավասարապես վերաբերում է ինչպես խաղային, այնպես էլ անհատական մարզաձեւերին: Մարզական պայքարի գեղեցիկ դրվագներն ակնթարթ են տեւում: Աչքդ թարթեցիր՝ պահն անցած է անվերադարձ ու այլեւս չի կրկնվի: Մարզական լուսանկարչությունը, ասես, հենց դրա համար է ստեղծվել. որսում է հանդիսատեսի աչքից վրիպած

Էստոնուհիները դարձան հաղթող

Աբովյան քաղաքում կայացավ կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի ազգային հավաքականները: Դաշտի տերերին 3:0 խոշոր հաշվով հաղթելուց հետո՝ էստոնուհիները երկու օր անց առավելության հասան նաեւ Ղազախստանի նկատմամբ՝ 2:1, եւ, անկախ այսօր կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղում գրանցվելիք արդյունքից, իրենց համար ապահովեցին մրցաշարի հաղթողի կոչումը:

Մրցավարները արդեն հայտնի են

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 2011 թ. երիտասարդների առաջնության որակավորման փուլում 2-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին Շվեյցարիայի իր հասակակիցների հետ արտագնա խաղն անցկացնելու է Վիլ քաղաքի «Բերգհոլցե» ստադիոնում: Այդ հանդիպումը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ սպասարկելու է Սերբիայի մրցավարական բրիգադը՝ գլխավոր մրցավար Բոշկո Յովանետիչի գլխավորությամբ: Եզրային մրցավարի պարտականությունը կատարելու են Ռադովան Ստեպանովիչը եւ Վլադանկո

Պայքարը շարունակում է 3-րդ տեղում

Բուլղարիայի մայրաքաղաքում շախմատի՝ երկու շրջանով անցկացվող «Bosna 2009» միջազգային մրցաշարի (այն ավանդաբար կազմակերպում է համանուն շախմատային ակումբը) էլիտար խմբի մասնակից վեց գրոսմայստերները, որոնց մեջ է նաեւ մեր հայրենակից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, երեկ խաղատախտակների առջեւ նստեցին յոթերորդ անգամ: Մովսիսյանը մինչ այդ Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո հանդես եկող Իվան Սոկոլովի հետ պարտիան 29-րդ քայլում ոչ-ոքի ավարտելուց

Սոֆիայում եռիշխանություն է

Բուլղարիայում մեկնարկած շախմատի 21-րդ կարգի «Mtel Masters» միջազգային գերմրցաշարի երկրորդ տուրում միակ հաղթանակը տարավ Չինաստանի ներկայացուցիչ Վան Յուեն: Նա պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին: Սա ուկրաինացու երկրորդ անընդմեջ պարտությունն էր Սոֆիայում: Լենյեր Դոմինգես (Կուբա)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) եւ Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Երկու տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է: Կարլսենը, Վան Յուեն եւ

Յոթերորդ տուրն անհաջող ստացվեց

Սենտ-Լյուիսում ընթացող շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնության մասնակիցները երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած 7-րդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող երկու հայ գրոսմայստերներն անհաջողության մատնվեցին: Վարուժան Հակոբյանը պարտվեց Հակիրա Նակամուրային, իսկ Մելիքսեթ Խաչիյանը՝ Իլդար Իբրահիմովին: Միավորի կորուստը հատկապես նկատելի էր մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Վարուժանի համար, որը դրանից հետո նույն 4,5 միավորով նահանջեց

«Ձեւաչափը փոփոխելու կարիք չկա»

Եվրոպացիները՝ տարածաշրջանի, ԼՂՀ կոնֆլիկտի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ՝ մայիսի 15-16-ը Երեւանում անցկացվում է «Անվտանգություն եւ համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը» թեմայով միջազգային համաժողով: «Այսօր մեր տարածաշրջանը կարեւորվում է որպես ժողովրդավարության զարգացման, միջազգային անվտանգության ու համագործակցության հարթակ, նաեւ որպես էներգետիկ պաշարների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի, որ արդի իրողությունների պայմաններում

ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԳՈԳՈԼԻ «ՇԻՆԵԼԻ»

Կամ տիկնիկային ներկայացում՝ մեծահասակների համար Ասում են՝ Գոգոլի «Շինելը» մեծ դեր է խաղացել ռուս գրականության զարգացման գործում: Դոստոեւսկին պատահական չի ասել. «Բոլորս ինչ-որ առումով սերում ենք «Շինելից»: Վիպակի հերոս Ակակի Ակակիեւիչ Բաշմաչկինը, որ ստորացված ու իրավազուրկ պետերբուրգցի չինովնիկ է, հրաշալի մարմնավորվել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Ak. Ak.» բեմադրության մեջ (բեմադրիչ՝ Ռուբեն Բաբայան): Բեմադրիչը

Ոստիկանները ստուգում են հայկական եկեղեցին

Հռոմի Պապի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելության կապակցությամբ հայկական եկեղեցու տարածքում իսրայելական ոստիկանությունն անցկացնում է ստուգումներ՝ անվտանգության նկատառումներով: Այս առնչությամբ «Հայերն այսօր»-ին գրած նամակում վրդովմունք է հայտնում Հայր Ղեւոնդը՝ նշելով. «Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ զինված մարդիկ կարողանան հանգիստ մուտք գործել մեր եկեղեցու տարածք: Հետաքրքիր է, որ նույնիսկ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ, 40-ական եւ 60-ական թվականներին,

Քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունները

ԱՄՆ-ի Կոնգրեսի թուրքական խմբի համանախագահ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերի նախաձեռնությամբ մայիսի 14-ին կազմակերպվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ ունկնդրում: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, լսումներին մասնակցել են ԱՄՆ-ի գերմանական «Մարշալ» հիմնադրամից Յան Օ. Լեսսերը, Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից Ստեֆան Ֆլանագանը եւ ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդից Դավիթ Լ. Ֆիլիպսը: Անդրադառնալով

Բացակայում են անվտանգության երաշխիքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահող Վլադիմիր Կազիմիրովը գտնում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Ըստ նրա, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերը մոտավորապես նույն ռազմական ներուժն ունեն, եւ այդ պայմաններում պատերազմը կարող է երկար տեւել եւ ոչ մի արդյունքի չհանգեցնել: Բացի այդ,

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում՝ Երեւանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին եւ արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ ու փոխկախվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին

Կյանք՝ մահից հետո

Արվեստի նվիրյալների կյանքը շարունակվում է անգամ մահից հետո, հարատեւում նրանց մտքի եւ ձեռքի արգասիք գործերում: Գեղանկարիչ Սպարտակ Սարգսյանի երկրային կյանքը ավարտվեց 2008 թվականի մայիսի 17-ին՝ 60-ամյակը նշելուց 15 օր անց: Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում նկարչի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել, բազմավաստակ գեղանկարչին ներկեր նվիրեցին: Հիմա, նկարչի մահից մեկ տարի անց,

Երգ ու պար՝ Պոլիտեխնիկում

Երեկ ՀՊՃՀ-ում տեղի ունեցավ ոչ թե տեղեկատվական տեխնոլոգիաներին կամ ծրագրավորմանը նվիրված, այլ հայ ավանդական երգի եւ պարի փառատոն: Միջոցառումն ավանդական է, այն իրականացվում է արդեն 30 տարի, դեռ այն ժամանակվանից, երբ Ճարտարագիտական համալսարանը կոչվում էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ճարտարագիտական համալսարանի հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պատասխանատու Վերոնիկա Խորասանյանն ասաց. «Այդ տարիների ընթացքում փառատոնին մասնակցել

3-րդ հազարամյակի ԵՊՀ

Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի կունենա «Երրորդ հազարամյակի համալսարանը 90 տարեկան է» խորագրով համերգային թատերականացված ծրագիր՝ նվիրված Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Հիմնադրման 15-ամյակն է նշում նաեւ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ուստի մայր բուհի ծննդյան օրը համալսարանականները կշնորհավորեն նաեւ բուհի ակտիվ ուսանողներին: Միջոցառմանը ներկա կլինեն 1994 թվականին Ուսանողական խորհուրդը հիմնած երիտասարդները եւ նրանց հաջորդած բոլոր

Ֆանտաստիկայի մրցույթ

Օրերից մի օր երկու ուսանող որոշեցին կազմակերպել ֆանտաստիկայի ժանրում գրական մրցույթ՝ երիտասարդների շրջանում:Երեկ «Գրքերի աշխարհ» գրախանութում տեղի ունեցավ այդ մրցույթում հաղթողների մրցանակաբաշխությունը: Դրամական մրցանակների եւ գրքերի արժանացավ 7 մասնակից: Մրցույթի կազմակերպիչ, «Արմկոն» ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Ստեփան Սմբատյանն «Առավոտին» ասաց. «Ժամանակին ՌԴ-ում մասնակցել եմ «Ցարկոն» գրական փառատոնին: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ ֆանտաստիկայի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031