Օրվա լրահոսը
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ՈՒԽՏԱԳՆԱՑԸ 100 ՀԵՌԱԽՈՍ Է ԳՈՂԱՑԵԼ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են Մեքքա ուխտագնացություն կատարած 80-ամյա մի օտարերկրացու։ Մուսուլմանական սրբազան ծիսակատարություններին մասնակցելուն զուգահեռ՝ ծերունին զբաղվում էր բջջային հեռախոսների գողությամբ։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են ավելի քան 100 հեռախոս, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 135 հազար դոլար։
ԾԱԾԿԱՄԻ՞Տ ԵՔ, ԱՐԴՅՈՔ
Պարզեք այս թեստի միջոցով 1. Ընկերները, բարեկամները գիտե՞ն, թե որքան աշխատավարձ եք ստանում եւ որքա՞ն է ձեր բնակվարձը. ա) ինձնից ավելի լավ՝ 2, բ) մասամբ տեղյակ են՝ 1, գ) ամենեւին՝ 0: 2. Երբ ընկճված եք, ձեր դեմքի արտահայտությունից ո՞վ է դա զգում. ա) ամեն ոք՝ 2, բ) միայն մտերիմ մարդիկ՝ 1, գ) ոչ մեկը՝ 0:
Էմոների մոտ բացակայում է ամոթի զգացումը
Ըստ հոգեբանի՝ նրանց շրջանում շատ են սեռական սանձարձակությունները «Էմոները կործանարար են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանը գտնում է, որ Հայաստանում «էմո» շարժումը տարածելու համար օգտագործվում են դեռահասների տարիքային յուրահատկությունները՝ շեղվող վարքը խթանելու համար. «Էմոյականությունը շեղվող վարքի ուղղակի արտահայտություն է: Պատանի տարիքում շատ կարեւոր է երեւալ, ինքնահաստատվել, տարիքին բնորոշ է նաեւ
«ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՉՊԵՏՔ Է ՍՏԻ ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»
Այս կարծիքին է քանոնահարուհին Գյումրու երկրաշարժից հետո փլուզվեց նաեւ գյումրեցիների ներաշխարհը, նրանք կորցրին իրենց հավատը կյանքի նկատմամբ, սակայն այդ ժամանակ փոքրիկ տնակում ապրում էր մի աղջնակ, ով անգամ մոմի լույսի տակ շարունակում էր նվագել իր սիրելի երաժշտական գործիքը՝ քանոնը. «Երբ նվագում էի, շատերը հեգնում էին: Ասում էին՝ մարդիկ մահանում են, իսկ դու քո երաժշտությամբ ես
«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունեցավ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մշտական մասնակից Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ եկող մրցաշրջանում թիմը հանդես է գալու նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ: Ակումբը մեկ տարի ժամանակով պայմանագիր է ստորագրել «Արարատ 73»-ի խաղացող Սամվել Պետրոսյանի հետ: 56-ամյա մասնագետն ակտիվ սպորտը թողնելուց հետո երկար տարիներ աշխատել է հանրապետության տարբեր ակումբներում, նաեւ Հայաստանի պատանեկան
Պարտվեց համառ պայքարում
«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Պենզա քաղաքում նախատեսվում է արագ եւ կայծակնային շախմատների յուրօրինակ մրցամարտ կազմակերպել ժամանակակից շախմատի աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ երկար տարիներ Իսպանիայի մարզական դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովի եւ Պենզայի մարզի ամենահեռանկարային շախմատիստ, մեր հայրենակից, միջազգային վարպետ Պողոս Նահապետյանի միջեւ: Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ մրցամարտում
Չեմպիոնը «հայտնվեց»
Վերջին ամիսներին շախմատային աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների պատճառով մի տեսակ անուշադրության էին մատնվել դրանցից դուրս մնացած մեր առաջատար գրոսմայստերներից շատերը: Նրանց մեջ էր նաեւ Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, որը Հայաստանի ազգային հավաքականի կազմում դեռ ասելիքներ ունի: Երեկ Ավետիքի մասին վերջապես տեղեկատվություն եղավ: Ըստ armchess.am-ի, գավառցի շախմատիստը դեկտեմբերի 12-19-ը Բուլղարիայի Բանսկո քաղաքում մասնակցելու
Հաղթանակ՝ Արթուրին եւ Վիկին
Վաղը Հելսինկիում Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտում պարզ կդառնա, թե ո՞վ կնվաճի WBC վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Այս ընթացքում մենք հնարավորին չափ մանրամասն ներկայացրել ենք բռնցքամարտիկների նախապատրաստության ընթացքը՝ տեղյակ պահել դրան նախորդող երկուստեք բորբոքված կրքերի մասին, որոնք գնալով ավելի են թեժանում: Կայանալիք սկզբունքային մենամարտի հավանական ելքի մասին խոսել է նաեւ Աբրահամի մարզիչ
ԱՌԱՋԻՆ ՈՍԿԻՆ: ՀՈՒՍԱՆՔ՝ ՈՉ ՎԵՐՋԻՆԸ
Երկրորդ շարքում Արայիկ Միրզոյանը (ձախից) եւ Աղասի Աղասյանը:: Կիպրոսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունում վերջապես Հայաստանի ներկայացուցիչը բարձրացավ պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Իսկ նրանից ընդամենը մեկ աստիճան ցածր կանգնեց հայաստանցի երկրորդ ծանրորդը: Ոսկե մեդալի մենք ավելի վաղ էինք սպասում, բայց չնախատեսված պատճառներով այն եկավ համեմատաբար ուշ: Առաջնության երրորդ օրը
Ցուցահանդես՝ աստվածաշնչյան թեմաներով
Երեկ Երեւանում բացվել է հայտնի նկարիչ Ռուբեն Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես «Արմինֆոյին» խոստովանել է Ռ. Գաբրիելյանը, իր աշխատանքներում ձգտել է ներկայացնել վերաբերմունքն արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: «Ես ողջ կյանքիս ընթացքում եղել եմ կռվարար: Չեմ կարող հանգիստ նայել, թե ինչ է կատարվում, այդ ամենն իմ հոգում ցավ է առաջացնում: Չեմ սիրում, եթե անկեղծ ասեմ,
Ասորիների նահատակները հուշաքար կունենան
Օրերս Հայաստանի «ԱԹՈՒՐ» ասորիների ասոցիացիան 1915թ. ասորի նահատակների ցեղասպանության հուշաքարի հիմք գցեց Երեւանում: Հուշաքար, որը մի անգամ եւս կհիշեցնի հայ-ասորական ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ ցեղասպանության վարակն է, որ մարդկության ապագան կանգնեցնում է վտանգի առջեւ: «ԱԹՈՒՐ» ասորիների ասոցիացիայի նախագահ Արթուր Միխայլովը փաստում է. «Հայերն ու ասորիները միասին քիչ արցունք չեն թափել գաղթի ու եղեռնի ճանապարհին: Եթե 1915թ.
Վերադարձ Գերմանիայից
Դերասանուհի Մարիամ Ղազանչյանի «Օֆելյան» դուր է եկել օտարերկրյա հանդիսատեսին Նոյեմբերի 9-14-ը դերասանուհի Մարիամ Ղազանչյանը գտնվում էր Գերմանիայում: Նա հրավեր էր ստացել մասնակցելու «THESPIS» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին, որն անցկացվում է երկու տարին մեկ: Փառատոնը հիմնադրվել է 1999 թվականին: Մասնակիցների թիվը հասնում է սովորաբար 15-ի: Պարտադիր նախապայման է. յուրաքանչյուր մասնակից ներկայացումը խաղում է իր մայրենիով, բնականաբար
ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ Ղ. ՍԱՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ
Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, դոցենտ Շահեն Շահինյանի հետ Շ. Շահինյանը (ձախից) Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ալ. Սոկոլովի հետ: – 2010թ. հայտարարված է սարյանական տարի՝ նվիրված կոնսերվատորիայի պատմության մեջ ահռելի վաստակ ու ծառայություն ունեցող հայ ականավոր կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի ծննդյան 90-ամյակին: Եվ քանի որ կոնսերվատորիան տարբեր միջոցառումների անցկացման մեծ փորձ ունի,
ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿԱՆԱՅՔ ԿՄՆԱՆ ԱՌԱՆՑ ԲՋՋԱՅԻՆԻ
Հնդկաստանի Մուզարանգաֆա քաղաքի խորհուրդը արգելել է չամուսնացած աղջիկներին բջջային հեռախոս ունենալ: Հայրերը հույս ունեն այդ ծայրահեղ քայլով խանգարել աղջիկների հնարավոր փախուստը երիտասարդ սիրեկանների հետ: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Mignews-ը: «Բջջային հեռախոսը հնարավորություն է տալիս աղջիկներին կապ ունենալ երիտասարդների հետ եւ փախչել հայրական տնից: Այդ արատավոր երեւույթը պետք է արմատախիլ արվի»,- հայտարարել է քաղաքային
ԻՍՐԱՅԵԼԸ ՏՈՐՊԵԴԱՀԱՐՈՒՄ Է ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«Իսրայելը պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղ գործընթացների տապալման համար, հետեւաբար՝ այդ երկրի ներկայիս կառավարության հետ խաղաղության մասին խոսակցությունները ժամանակի իզուր վատնում են»,- Trend-ի մատուցմամբ, այդպիսի հայտարարություն է արել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում: ԱԳ նախարարի ասելով, Իսրայելում, որի ղեկին գտնվում են «ծայրահեղ էքստրեմիստական ուժեր», լիովին բացակայում է «արդար եւ համապարփակ խաղաղության
ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Իրաքի նախագահ, էթնիկ քուրդ Ջալալ Թալաբանին շիաների առաջնորդ Նուրի Մալիկին (նկարում) խնդրել է նոր կառավարություն ձեւավորել: BBC-ի մատուցմամբ, վարչապետը երկրի քաղաքական եւ կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչներից նախարարների նոր կաբինետ ձեւավորելու համար 30 օր ժամանակ ունի: Հիշեցնենք, որ մարտին այդ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո արդեն ութ ամիս է, ինչ Իրաքը կառավարություն չունի: Երկրի խորհրդարանն իր
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՈՒԶՈՒՄ Է ՆՈՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐ ՀԻՄՆԵԼ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե Ռուսաստանը արտերկրում նոր ռազմական բազաներ ձեւավորելու գաղափարներ ունի: «Այդ իմաստով մեր ներկայիս գործընկերներն ավելի լավ պայմաններ ունեն, որովհետեւ նրանք աշխարհի ամենատարբեր հատվածներում իրենց համար բազաներ են ձեռք գցել»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մեդվեդեւը: Նույն աղբյուրի մատուցմամբ, ՌԴ նախագահը ՌԴ ռազմական ուժերի միավորված հրամանատարության ժողովի մասնակիցների հետ հանդիպման
Բրիտանացի ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները
Բարձրագույն կրթություն ստանալու համար վարձավճարները կտրուկ բարձրացնելու՝ բրիտանական կառավարության ծրագրերի դեմ Լոնդոնում արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող ուսանողական բողոքի ակցիաներն այս անգամ ավարտվել են առանց մեծ ցնցումների: BBC-ի մատուցմամբ, ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին վերահսկողության տակ առնել, բայց դա, այդուհանդերձ, տեղի է ունեցել զոհերի եւ ավերածությունների գնով՝ թեեւ դրա մասշտաբներն այս անգամ ավելի փոքր են
Վրաստանում ընդդիմությունը հանրահավաք է արել
Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, մոտ 7 հազար ընդդիմադիրներ փակել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող Ռուսթավելու պողոտան եւ պահանջել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը։ Ընդդիմության առաջնորդները հաղորդել են, որ նախաձեռնում են 2003 թվականին իշխանությունը ստանձնած Սահակաշվիլիին հրաժարական պարտադրելու նոր փուլ։ Նախագահի ընդդիմախոսները նրան մեղադրում են կառավարման գործելակերպը
Հյուսիսային Կորեան սպառնում է նոր հարձակումներ իրականացնել
Հինգշաբթի օրը Չինաստանը դժգոհություն է հայտնել Դեղին ծովում անցկացվող ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների առնչությամբ, իսկ Հյուսիսային Կորեան սպառնացել է Սեուլի կողմից «հերթական սադրանքների դեպքում» նոր՝ երկրորդ եւ նույնիսկ երրորդ անգամ հարձակումներ իրականացնել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Փխենյանի կողմից Յոնպխենդո կղզիների հրետակոծությունից հետո Սեուլը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ սահմաններին զինվորականների թիվն ավելացնելու
Անվճար ինտերնետ՝ 4 գոտիներում
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը տեղեկացնում է Երեւանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում՝
Ագրարային համալսարանի պատասխանը
Ի պատասխան նոյեմբերի 20-ին «Առավոտի» «Անցած տարվանից մնացած պանիրն են «սաղացրել» հրապարակման, երեկ պատասխանեցին Երեւանի պետական ագրարային համալսարանի լրատվության բաժնից: «Ագրարային համալսարանը վերջին 16 տարիներին միակն է իր տեսակի մեջ, որ մասնագետներ է պատրաստում ցանկացած երկրի ռազմավարական տեսակետից ամենակարեւոր, պետության անվտանգության նախապայման ու երաշխիք՝ գյուղատնտեսական ոլորտի համար: Այն, որ բուհի պատրաստած մասնագետները մրցունակ են՝ եւ
Ոտնահարո՞ւմ են գիտխորհուրդների իրավունքները
Կամ՝ ինչպես ֆինանսավորել գիտական թեմաները Գիտության պետական կոմիտեի ՀՀ գիտության բնագավառում ի հայտ գալուց հետո՝ այս ոլորտում կատարվող ցանկացած նորամուծություն չափից ավելի սուր քննարկումների է արժանանում: Վերջերս որոշ փոփոխություններ կատարվեցին՝ կապված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի կարգի հետ: Արդյունքում ակադեմիական ինստիտուտների գիտական խորհուրդների իրավասության շրջանակը կրճատվեց, քանի
10031 ՀՈԳՈՒՑ ՈՉ ՄԻ 9-10 ՄԻԱՎՈՐ
Հայոց լեզուն վտանգված է «Առավոտը» անդրադարձել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) իրականացրած արտաքին ընթացիկ գնահատումներին: ԳԹԿ մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտի» խնդրանքով որոշակիորեն «բացեց փակագծերը»: Նա հայտնեց, որ Հայաստանի 91 ավագ դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն առարկայից ուսումնասիրել են 10031 աշխատանք, մաթեմատիկայից՝ 9814: Արդյունքներն էլ գոհացուցիչ չեն եղել: Պարզվում է՝ մաթեմատիկայի
57. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Բեմադրիչ Արտաշես Հովհաննիսյանը, դրամատուրգ Լիանա Անթառանյանը եւ դերասան Կարեն Ջանիբեկյանը: Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը: Ես կրկին հայտնվեցի կրկեսի բակում։ Շենք մտնել դռնապանը կրկին թույլ չտվեց։ – Միայն տնօրենի տեղակալի՝ Նարա Պետրոսյանի թույլտվությամբ, տնօրենի աղջիկն է, ուր որ է՝ կգա,- ասաց նա։ Սակայն Նարան այդպես էլ չեկավ, իսկ հեռախոսի զանգերին չէր պատասխանում։ – Գուցե ճանապարհին
20 ՄԻԼԻՈՆԻՑ ԲԱՇԽՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 15 ՄԻԼԻՈՆԸ
2010 թվականի պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով ինչպես այլ մարզերը, Տավուշը եւս 20 միլիոն դրամ է ստացել, որը այլ մարզպետարանների նման ծախսվել է սոցիալապես անապահով եւ առողջական խնդիրներ ունեցող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ այդ գումարից արդեն բաշխվել է 15 միլիոն 600 հազար դրամ, դրամական աջակցություն է ստացել 766 անձ: Մարզպետարան
«Հայրենիքը միայն Երեւանը չէ»
Շվեյցարահայ բարերարը կօգնի Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի մի բազմազավակ ընտանիքի Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում սոցիալական ծանր վիճակում գտնվող բազմաթիվ ընտանիքներ կան: Նրանցից է նաեւ Աղաբաբյանների բազմանդամ ընտանիքը: 34 քմ մակերեսով, առաջին հայացքից գոմ հիշեցնող տանն են բնակվում 31-ամյա Եղսիկ Հովակիմյանը եւ ամուսինը՝ Արտավազդ Աղաբաբյանն ու նրանց 10 անչափահաս երեխաները: Երեխաներից 3-ը զույգեր են, Աղասին ու
27 երթուղուց 7-ը թափուր է մնացել
Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի, երթուղիները գործարարներին չեն գրավում ուղեւորահոսքի սակավության եւ անմխիթար ճանապարհների պատճառով: Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններում՝ Սիսիանում, Գորիսում, Կապանում եւ Մեղրիում անցկացվել են կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների մրցույթներ՝ ընդհանուր 27 ուղղություններով, որոնցից 7-ում հայտեր չէին ներկայացվել: Կապանի տարածաշրջանում դեպի գյուղական համայնքներ տանող ութ երթուղիների համար միայն 6 կազմակերպություն էր հայտ
4 ԵՐԵԽԱՅԻՑ 2-ԻՆ ՓՐԿԵՑԻՆ
Նոյեմբերի 11-ին «Կյանքի հատակում» հրապարակմամբ ներկայացրել ենք Տավուշի մարզի՝ հայ-վրացական սահմանին մերձ Բագրատաշեն գյուղում ապրող 46-ամյա Լիդիա Գադիյանի եւ նրա չորս անչափահաս երեխաների կյանքի անմարդկային պայմանները: Մայրը զբաղվում է հարբեցողությամբ, երեխաներից երկուսը ընդհանրապես դպրոց չեն գնացել, հինգերորդ երեխան չորս ամսական հասակում մահացել է մոտ մեկ ամիս առաջ՝ կենցաղային անտանելի պայմաններից: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը փորձել


















































