Օրվա լրահոսը
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԱՔՐՎԵՑ»
Արմեն Աղայանը կարծում է, որ առաջին նախագահը վաղուց լուծել է իր առջեւ դրած երեք խնդիրները Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, «Առավոտի» խնդրանքով վերլուծելով ներքաղաքական իրողությունները եւ գնահատելով ընդդիմության կեցվածքը, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանն անդրադարձավ մասնավորաբար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Տեր-Պետրոսյանն ուներ երեք հիմնական խնդիր. որպեսզի պատմության մեջ մնար որպես Հայաստանի
ԻՆՉՊԵ՞Ս ՎՍՏԱՀԵՄ
«Ինչպե՞ս կարող եմ որեւէ լավ բան նկատել այն երկրում, որտեղ սեփական ազատամարտիկներին նման կերպով մեկ տարի պահում են անազատության մեջ եւ այդպես էլ չեն կարողանում բացատրել-հաստատել, թե ինչու: Ես քաղաքական գործիչ չեմ եւ զերծ եմ մնում գնահատական տալուց իշխանությունների գործունեությանը այնպիսի մեծ քաղաքական խնդիրներում, ինչպիսին է, ասենք, Արցախի հարցը: Բայց երբ տեսնում եմ, որ այդ
ԳՏՆՎԱԾ ՕՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դանդաղ, աննկատելի շարունակում էր բացվել տայգայի լուսաբացը, եւ համառորեն տարածվող ջրիկ լույսի մեջ մենք բոլորս գունատ էինք եւ անքնությունից ճմրթված, գունատ էին նույնիսկ խարույկի բոցերը: Ոչ մի մեքենա այդպես էլ դեռ չէր հայտնվել, եւ մենության, լքվածության զգացողությունը, ինչպես որ մարդը թերեւս կարող էր ունենալ տիեզերքում հայտնվելիս, մեզ մղում էր խմել երրորդ բաժակ կոնյակը: Այո,- ճակատը
«Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության»
Հայաստանի Հանրապետության գրականության եւ արվեստի թանգարանում օրերս ցուցադրվեց Ալեքսանդր Սարդուրիի «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» փաստագրական ֆիլմը: Այն ստեղծված է գերմանական արխիվային նյութերի հիման վրա: Ֆիլմում դրանք ներկայացնում էր գերմանացի լրագրող Վոլֆգանգ Գուստը, որը, երկար տարիներ ուսումնասիրելով հայոց պատմությունը, եկել է այն եզրակացության, որ ցեղասպանությունն այնպիսի ողբերգություն է, որի մասին անընդհատ պետք է խոսել: Վ. Գուստը ներկայացնում
Փետրվարի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Տանը եւ աշխատավայրում հանդարտ մթնոլորտ կլինի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեռու մնացեք կոնֆլիկտներից, հնարավոր է ձեր կարծիքը այնքան էլ չհետաքրքրի շրջապատի մարդկանց: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ճիշտ գնահատեք ձեր արարքներն ու ձեր հանդեպ ցուցաբերած մտերիմների վերաբերմունքը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սառը վերաբերմունք ցուցաբերեք անցանկալի իրադարձությունների
Զգուշացեք ալկոհոլից
Մի՛ չարաշահեք ալկոհոլը, այն վնասում է ձեր առողջությանը, եւ սադրում է անօրինական գործողությունների, անգամ՝ հանցանքների: Ոգելից խմիչքներ օգտագործում են ոչ միայն առիթների՝ ուրախության, տխրության ժամանակ, այլեւ հաճախ՝ նույնիսկ անառիթ: Ինչ առիթով էլ, որ ալկոհոլը օգտագործվի, միեւնույն է՝ պետք է պահել չափը եւ չտրվել գայթակղությանն ու իրար ետեւից դատարկել շշերը: Ոմանց կարծիքով, մի քանի բաժակ խմելուց
ԳՈՒՇԱԿՆԵՐԻ ՄՈՏ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոգեբանը, նրանց մոտ գնալու փոխարեն, խորհուրդ է տալիս դիմել հոգեւոր սպասավորների խորհուրդներին, աղոթքներին… Ինչո՞ւ են մարդիկ գնում գուշակների մոտ, ինչո՞ւ են հավատում գուշակություններին, ի վերջո, ի՞նչ է գուշակությունը: Կարելի՞ է, արդյոք, հավատալ, որ աշխարհում կան այնպիսի մարդիկ, որոնք ունեն պայծառատեսություն, կարողանում են տեսնել երեւույթներ, որոնք տեսանելի չեն սովորական մարդկանց: «Առավոտն» այս թեմայի շուրջ զրուցեց հոգեբան
ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՄԱՐԶՈՒՀԻՆ
«AskMen.com» ինտերնետային հանդեսը հրապարակել է աշխարհի 99 ամենացանկալի կանանց ավանդական ցուցակը: Այս տարի ցուցակում ընդգրկվել է չորս մարզուհի: Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան տեղ է զբաղեցրել 83-րդ հորիզոնականում՝ 13 քայլով գերազանցելով իր գործընկերուհի եւ գեղեցկության առումով գլխավոր մրցակից՝ սերբ Անա Իվանովիչին: Վերոնշյալ ցուցակում 86-րդ հորիզոնականն զբաղեցրել է պարագվայցի նիզականետորդուհի Լերին Ֆրանկոն: Իսկ խառը մենապայքարների մրցումների մասնակից
Ռեկորդ եւ հաճույք
Բասկետբոլի Ազգային ասոցիացիայի (NBA) առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» արտագնա խաղում 107:102 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նյու-Յորքի» նկատմամբ: Դրանում անսովոր ոչինչ, կարծես, չկա, եթե նկատի չունենանք, որ այդ հանդիպման լավագույն խաղացող ճանաչված «գերաստղ» Լեբրոն Ջեյմսը միայնակ վաստակել է իր թիմի միավորների գրեթե կեսը (52 միավոր), մրցակցի հետ գնդակի համար պայքարում հաղթել 10 անգամ եւ 11
Կրկին “Թուրքիայի հետ՝ բայց մարտի 28-ին
Դանիայի Օրհուս քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի 2011 թվականի (մինչեւ 21 տարեկաններ) առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությամբ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները կրկին հայտնվեցին նույն խմբում: Նրանց հետ են նաեւ Շվեյցարիան, Իռլանդիան, Վրաստանը, Էստոնիան: Որակավորման մրցաշարը մեկնարկելու է մարտի 28-ին եւ ավարտվելու՝ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին: Հավաքականներն այդ փուլում հանդիպելու են երկուական անգամ՝ սեփական հարկի տակ եւ մրցակցի
Մոտավորապես նույն խնդիրներն ունեն
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել էր, թե փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը արտասահմանյան ակումբներում հանդես եկող մեր հավաքականի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ չեն մասնակցի, քանի որ նրանցից ոմանք իրենց ակումբների կազմում գտնվում են հավաքներում՝ նախապատրաստվելով առաջիկա պատասխանատու հանդիպումներին, իսկ մյուսները զբաղված են
ՊԱՉԱՋՅԱՆԸ՝ ՆՈՐՎԵԳԻՅՈ՞ՒՄ
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որի տեղափոխվելը Հունաստանի ՊԱՕԿ չկայացավ, այս օրերին փորձաշրջան է անցնում Նորվեգիայի փոխչեմպիոն «Ֆրեդրիկստադ» ակումբում: Այս տեղեկատվությունը հաստատում է նաեւ նորվեգական ակումբի պաշտոնական կայքը: «Ֆրեդրիկստադն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգ քաղաքում եւ Պաչաջյանը նրանց հետ է: Սպասվում է, որ հայ
ԵՐԵՔ՝ 100%-ԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ
«Moscow Open» շախմատի հոբելյանական 5-րդ բաց առաջնությունը մոտենում է եզրագծին: Երեկ մասնակիցները խաղացին վեցերորդ տուրում: Իսկ մինչ այդ «B» խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից երեքը՝ Դավիթ Գեւորգյանը, Սուրեն Պողոսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, գերազանց մրցելույթներ էին ունենում: Նրանք պարտության էին մատնել իրենց բոլոր մրցակիցներին եւ 100%-անոց արդյունքով կազմում էին միայն հաղթանակներ տոնած հինգ հոգուց
Գեղարվեստական ղեկավարը փոխարինվել է խորհրդատուով
Մարզային թատրոնները նոր աշխատաոճ են ընտրել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան եւ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոններում, պարզվում է՝ նոր կազմակերպչական ու ստեղծագործական վիճակներ են տիրում: Գյումրիի թատրոնում վեց ամիս առաջ է տեղի ունեցել տնօրենի փոփոխություն՝ դերասանական կրթությամբ եւ վարչական աշխատանքի փորձ ունեցող Գեւորգ Խաչատրյանը փոխարինել է տնօրեն Կարինե Աղաբեկյանին, իսկ Վանաձորի թատրոնում մասնագիտական
ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ
Հայերն էլ ակնկալիք ունեն Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից Ըստ պատմական աղբյուրների՝ հայերը Լիբանանում մեծ թիվ են կազմել՝ սկսած 17-րդ դարից, իսկ 1861թ. Լիբանանի ինքնավարության առաջին կառավարիչ է նշանակվել հայազգի Արթին Դաուդյանը կամ Դաուդ փաշան: Վերջերս Հայաստանում էր ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հովիկ Մխիթարյանը: Նա կարծում է, որ ներկայումս էլ լիբանանահայությունը համարվում է Միջին Արեւելքի
ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԶԻՆԱԹԱՓՎԵԼ Ապրիլին Լոնդոնում կայանալիք 20 երկրների համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հավանաբար, կառաջարկի իր ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին թողնել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի զինված ուժերում միայն 1000-ական միջուկային մարտագլխիկ: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարությանը՝ ասելով, որ դա թարմ ազդանշան է, որը պետք է զարգացնել նախարար Լավրովի եւ պետքարտուղար
Դեսպանը դարձավ ընդդիմադիր ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն հրաժարական է տվել: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմումը նա ուղարկել է Վրաստանի արտգործնախարարին՝ իր քայլը հիմնավորելով երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականության հետ առկա տարաձայնություններով: Դոլիձեն խոստացել է երկրի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների վերաբերյալ մանրամասները հրապարակել հաջորդ շաբաթ՝ Թբիլիսի վերադառնալուն պես: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ
Քննություններին ընդառաջ
Ռուսական կրթություն ունեցողների համար ռուսերեն թեստեր կգրվեն «Ուսուցիչները չէին կարողանում իրենց տված գիտելիքները ցածր գնահատել, որի արդյունքում գիտելիք չունեցող երեխան քննության ժամանակ ստանում էր լավ կամ բավարար գնահատական, մենք այս ամենը փորձում ենք ուղղել ու տրված գիտելիքները ստուգում ենք թեստերով: Համակարգը նոր է ներդրվել եւ մենք նոր պետք է իմանանք՝ դա արդյունավե՞տ է, թե՝ ոչ:
ԴԵՌ ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՈՎ ԵՆ ՏԱՔԱՆՈՒՄ
Չնայած ոչ բարվոք պայմաններին՝ թիվ 6 արհեստագործական ուսումնարանում աշակերտները հաճույքով են սովորում խոհարարություն, ավտոէլեկտրիկություն եւ այլ արհեստներ: Աջափնյակ համայնքում գործող միակ՝ թիվ 6 արհեստագործական ուսումնարանում յուրաքանչյուր ուսումնական օր սկսվում է ժամը 8:30-ին, երբ ուսուցիչները վառում են դասասենյակներում տեղադրված փայտի վառարանները, որ մինչեւ աշակերտների գալը սենյակները տաք լինեն: «Առավոտն» այցելեց միջին մասնագիտական այս կրթօջախ՝ տեղում ծանոթանալու
«ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՅ»
«Սարերից իջան մի խումբ ձիավոր: Ու տեր ու տիրական են դարձել մեր Երկրին: Երբ հարցնում ես՝ բա ե՞րբ է Երկրի վիճակը լավանալու, ասում են՝ դե լավ ա, էլի: Արտագաղթի պատճառները փնտրեք Երեւանում: Ոչ ոք հենց էնպես չի լքում հարազատ օջախը»,- ասում է բժիշկ Գրիգոր Խաչատրյանը: Փախստական Արուսյակի ընտանիքը Երեւանից եկել, հասել է Լեհաստան: Վիզան Լեհաստանի
Շիրակից՝ Ասկերան ու հակառակը
Հայաստանը եւ Ղարաբաղը փորձում են համագործակցել շրջանների մակարդակով ՀՀ Շիրակի մարզի եւ ԼՂՀ Ասկերանի շրջանի միջեւ հաստատվել են բարեկամական եւ գործնական հարաբերություններ: Դրանց վառ վկայությունն էր Շիրակի մարզի մի խումբ խոշոր շինարարական կազմակերպությունների ղեկավարներից, մարզպետարանի մասնագետներից կազմված պատվիրակության՝ վերջերս կատարած այցը Ասկերանի շրջան: Մարզպետարանի պատվիրակությունը գլխավորում էր ճարտարագիտության եւ շինարարության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Եվ
ԳԱՆՁԱՍԱՐԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ
Պատերազմի օրերի ե՛ւ աշխարհիկ, ե՛ւ հոգեւոր զինվորը հնարավոր չի համարում ազատագրված տարածքների վերադարձը: Եթե չլիներ մեր 88-ը, շատ մարդկանց ճակատագիրն ու ուղին այլ կլիներ, շատերի կյանքն էլ կիսատ չէր մնա: 88-ից փոխվել է նաեւ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի կյանքի ուղին: Ուղի, որը մինչեւ 88-ը շատ ղարաբաղցիների ապրելաձեւից չէր տարբերվում: Այն ժամանակ նա հոգեւորական չէր, Լեռնային
Կարեւոր վկան հիվանդացել էր
Դատարանի անսպասելի որոշումը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իշխանությանը դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանի գործով երեկ դատարան պետք է ներկայանար Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Սամվել Ասատրյանը: Նա պետք է ներկայացներ այն փաստաթուղթը, որով առաջնորդվել էր՝ Ջհանգիրյաններին բերման ենթարկելիս: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝ նախագահող դատավոր
Բրովչենկոն՝ ընդդեմ Ռուսաստանի
Մոսկվայի փաստաբանների գրասենյակի նախկին աշխատակից Սերգեյ Բրովչենկոյի նկատմամբ քրեական դատավարությունը տեւել է դադարներով՝ գրեթե 9 տարի: Երեք անգամ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որը հետո անհիմն է համարվել: Նրան ամեն անգամ ազատ են արձակել, իսկ 4-րդ անգամ նորից ձերբակալել՝ դատապարտելով 6,5 տարվա ազատազրկման, ուղիղ անքան ժամկետով, որքան նա արդեն գտնվել էր անազատության մեջ: Անցյալ տարեվերջին,
Վրաստանը կվճարի դատապարտված լրագրողին
Վրաստանը Թբիլիսիի «TV202» անկախ հեռուստաընկերության ղեկավար Շալվե Ռամիշվիլուն եւ Դավիթ Կոխրեիձեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով կվճարի մոտ 26 հազար եվրո: Նրանք ձերբակալվել էին 2005թ. եւ դատապարտվել էին խորհրդարանի պատգամավոր Կոբա Բեկաուրիից (նրա հետ կապված գաղտնի նկարահանումները եթեր չհեռարձակելու համար) դրամաշորթության մեղադրանքով՝ ազատազրկվելով համապատասխանաբար 4 եւ 3 տարով: Ստրասբուրգի դատարանը գնահատական չի տվել. լրագրողներից մեղադրանքները
ՀԻԴՐՈԿԱՅԱՆԸ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ
Ծրագիրը տեսակետ էր եւ բանահյուսական արժեք Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) Գեղարքունիքի մարզի նախագահ, 2-րդ խմբի հաշմանդամ, թոշակառու Ավետիկ Ղազարյանը երեկ դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Նա բողոքարկում է ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի հունվարի 8-ի կայացրած վճիռը: Ա. Ղազարյանն ասաց, թե ինքն էր դիմել Հյուսիսային դատարան եւ պարտվել: 1998-2002թթ. Ա. Ղազարյանը կազմում է էլեկտրաէներգիայի
Ցուցարարներն ու ոստիկաններն իրար հարգում են
ՀԴՄ-ների համար օրերս ցույցի դուրս ելած առեւտրականների հայհոյելու պատճառով ոստիկաններն իրացման գոտու բնակիչներին էլ չեն թողնում կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա կազմակերպել: Այդ պատճառով էլ, երեկ իրացման գոտու բնակիչներն իրենց հերթական բողոքի ակցիան անցկացրին կառավարության շենքի դիմացի մայթին: Ցուցարարների խոսքերով, իրենց ավանդական «ցույցի հրապարակից» զրկելու հիմնական պատճառը եղել է ՀԴՄ-ների կիրառման դեմ բողոքողների պահվածքը. «Նրանք
Գյուղմթերքների շուկան վերածվում է աղբանոցի
Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող մթերքի տոնավաճառի փնթիության հետեւանքով՝ շրջապատում հակասանիտարական վիճակ է: Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Լուսաստղ» սուպերմարկետի հարեւանությամբ տարիներ ի վեր գործող գյուղմթերքների շուկան իր շուրջը ստեղծած փնթիության պատճառով նպաստում է, որպեսզի Մալաթիան դասվի ամենակեղտոտ համայնքների շարքին: Օրերս «Առավոտին» էին դիմել այդ շուկայի հարեւանությամբ ապրող բնակիչները՝ դժգոհելով իրենց տարածքի հակասանիտարական վիճակից. «Տարիներ առաջ տարածքի սեփականատերերը երկաթբետոնե կոնստրուկցիաներ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՂԿԻ՞
Մեր երկրի համար պատասխանատուները պնդում են, որ ճգնաժամը բացառիկ շանս է մեր գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Այս օրերին աշխարհի մի շարք զարգացած երկրների գյուղացիական տնտեսություններ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հսկայական վնասներ են կրում՝ խոշոր ֆերմերներ են սնանկանում, գյուղմթերքների իրացման խնդիրներ են առաջանում, ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չեն կարողանում արտադրություն կազմակերպել եւ այլն: Չնայած աշխարհում տնտեսության այս ոլորտի
ԳՐԱՎԱՏՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Ճգնաժամից դուրս գալու համար որոշ գրավատներ բարձրացրել են տոկոսադրույքներն ու սահմանափակել տրամադրվելիք գումարը: Ֆինանսական ճգնաժամն արդեն «թակում» է նաեւ գրավատների դռները: Որոշ գրավատների հավաստմամբ, այս օրերին մարդիկ այնքան շատ ապրանքներ են բերում գրավատուն, որ իրենց դրամարկղում գումարի դեֆիցիտ է առաջացել: Մոտ մեկ ամիս է, որ որոշ գրավատներ սկսել են քիչ քանակությամբ գումար տրամադրել, բացի այդ,