Օրվա լրահոսը
Ամենագործազուրկ մարզը Սյունիքն է
Սյունիքի մարզում գործազրկության մակարդակն աճել է Հայաստանի ամենահարավային մարզում 2008 թվականին գրանցվել է 14.1% գործազրկություն՝ 2007- թվականի 13.1%-ի փոխարեն: Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի՝ գործազրկության մակարդակով Սյունիքը Հայաստանում առաջինն է, 2009 թվականին էլ այդ ցուցանիշը կշարունակի աճել՝ հիմնականում պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ճգնաժամի հետեւանքով մարզի հատկապես խոշոր լեռնահանքային ձեռնարկություններում եւ սրանց արբանյակ կառույցներում
Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԽՈՊԱՆԻ ՃԱՄՓԱՆ
Դեռ խորհրդային տարիներից Նոյեմբերյանի տարածաշրջանում տարածված է աշխատանքային միգրացիան: Հիմա «խոպանչիների» թիվն անհամեմատ ավելացել է: Դա իր բազմաթիվ հիմնավոր պատճառներն ունի: Գյուղատնտեսական տարածաշրջանում ոռոգման ջրի, թունաքիմիկատների եւ պարարտանյութերի պակասը, մթերքների իրացման շուկայի բացակայությունը (Բագրատաշենի շուկան փակ է, Երեւանն էլ հեռու է՝ 200 կմ), վերամշակող ձեռնարկությունների սակավությունը գրեթե անիմաստ են դարձրել հողագործությամբ զբաղվելը: Այս տարածքում անասնապահության
Մի փաստաթղթի հետքերով
2008թ. դեկտեմբերի 15-ին Նոր Նորք համայնքից գրություն էր ուղարկվել քաղաքապետարան՝ իմ խնամակալության տակ գտնվող երեխաներին հաշվառման վերցնելու մասին: Այդ գրությունը պետք է ուղարկվեր դեռ մեկ տարի առաջ, բայց 2008թ. աշնանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում պարզեցի, որ այն տեղ չի հասել: Տեղեկանալով այդ մասին՝ Նոր Նորքի թաղապետարանում զարմացան, բայց երբ համոզվեցին, որ իրենք են թերացել,
ԲԵՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
Մեքենայի զննումը նշանակում է բերման ենթարկե՞լ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ժորա Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իշխանությանը դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Փետրվարի 23-ին Ջհանգիրյանների՝ Երեւան շարժվող «զինված խմբի» մեքենաները զննելու եւ ուղեւորներին բերման ենթարկելու հրահանգ տված վկա Կարեն Բաբակեխյանից (6-րդ վարչության պետի տեղակալ) պաշտպանները հետաքրքրվեցին.
Գործազուրկների թիվն աճում է
Չնայած դրան՝ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ իրենց մարզում շինարարների, բարձրակարգ խոհարարների, մատուցողների, բարմենների ու գիդերի պահանջարկ կա: Այս օրերին Վանաձորում գործազուրկների բանակը համալրվել է եւս մի քանի հարյուր մարդով: Եվ որքան էլ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի պատասխանատուները գործազրկության աճը չեն պայմանավորում համաշխարհային տնտեսական ճգնաժամով, սակայն ակնհայտ է, որ պատճառը հենց դա
ԿՎՏԱՐՎԵՆ «ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ»
ՀՀ կառավարությունը կենտրոնը քիչ-քիչ իրացնում է Ընդամենը 3 ամսից Զավարյան, Խորենացի, Նար-Դոսի փողոցների հարյուրավոր բնակիչներ «հանուն պետական շահի» կվտարվեն իրենց բնակարաններից ու կհամալրեն նույն ճակատագրին արժանացած հազարավոր անտուն ցուցարարների շարքերը: Կառավարության պատասխանատուները Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Տերյան փողոցների ու Դալմայի այգիների բնակիչների պահանջները դեռ չբավարարած, ծրագրել են նոր գոտիներ իրացնել: Վերոնշյալ հասցեների բնակիչները, վտարվածների խնդիրներն աչքի
Անշարժ գույք վաճառելիս էլ պիտի ԱԱՀ վճարենք
ՀՀ քաղաքացիներն այսուհետ՝ խոշոր հարկատուներ Այսուհետեւ Հայաստանի քաղաքացիներն իրենց անշարժ գույքը՝ բնակարանը, հողատարածքը կամ, ասենք, ավտոտնակը վաճառելու դեպքում պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն (ԱԱՀ): Ըստ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի՝ հարկ վճարում են այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ 2 եւ ավելի անգամ միեւնույն տեսակի անշարժ գույք են վաճառում, այսինքն՝ եթե քաղաքացին ունի 2 բնակարան
ԵԶԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է
«Ավտոգեն-Մ» գործարանի 350 աշխատակից դարձավ գործազուրկ Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» գործարանը տնտեսական ճգնաժամի հետեւանքով դադարեցրել է իր գործունեությունը: Գործարանի 350 աշխատակից մնացել է գործազուրկ: Նշենք, որ «Ավտոգեն-Մ»-ն դեռեւս ԽՍՀՄ տարիներից համարվում է միակ գործարանը, որն զբաղվում է ձեռքի եւ մեքենայական գազակտրման ու եռակցման սարքավորումների արտադրությամբ։ Մոտ 30 տեսակի ապրանքներ արտադրվում են միայն վերոնշյալ գործարանում: Գործարանի աշխատանքների
«Կիրառված սանկցիաները քողարկված դատավճիռներ են»
«Յոթի» պաշտպանները հայտարարում են եւ պահանջում Երեկ «Յոթի գործով» քաղբանտարկյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը, Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանն ու Ստեփան Ոսկանյանը հանդես են եկել հայտարարությամբ: Մինչ օրս այդ գործով տեղի ունեցած, իսկ իրականում՝ տեղի չունեցած դատական նիստերը նրանց հիմք են տվել հանդես գալ հայտարարությամբ՝ հրապարակային եւ արդարացի դատաքննություն ապահովելու ակնկալիքով: Արձանագրելով դատավոր Մ. Մարտիրոսյանի
ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ-2
Մարտի 1-ից սկսած՝ հեռուստաընկերությունները կա՛մ լռում էին անցանկալի իրողությունների մասին, կա՛մ խեղաթյուրում դրանք՝ ըստ նպատակահարմարության: Փորձենք ապացուցել այս պնդումը փաստերով: Փաստ 1. Մեր ձեռքի տակ են տեսագրություններ, որոնք ապացուցում են, որ հեռուստաընկերությունները կամ նրանց տեսանյութեր մատակարարող պետական մարմիններն ուղղակի դիմել են կեղծիքի: Մի օրինակ՝ մարտի 2-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծառայության թողարկումներում ցուցադրվում էր գիշերը մեկուսի
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է ԲՈՂՈՔԵԼ ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԴԵՄ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը 2008 թ. դեկտեմբերի 23-ին բողոք է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի՝ «Մարտի 1»-ի քրգործի շրջանակներում դեկտեմբերի 12-ին կայացրած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ: Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի մասով գործը կարճվել էր «նրա մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով»: Արամ Սարգսյանը
«Ազգային անվտանգության ամենալուրջ գործոնը ոգին է»
Որը մենք կոտրում ենք ամեն օր՝ ասում է Ժիրայր Սեֆիլյանը «Երկար լռությունից հետո Արցախի խորհրդարանի խմբակցությունները տարածեցին հայտարարություն՝ ԼՂՀ հարցի հետ կապված, եւ մեր իշխանություններին ենթակա հայաստանյան որեւէ հեռուստաընկերություն այն եթեր չսփռեց»,- երեկ ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ի՞նչ է մտածում տարեվերջին ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ Արցախի խորհրդարանականների տարածած հայտարարության մասին, ասաց «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների»
ՆԵՐՈՒՄՆԵՐԻ «ՇՔԵՐԹՆ» ԱՎԱՐՏՎԱԾ Է
Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողները Հայաստանից մեկնեցին, էլ ոչ մի քաղբանտարկյալ ՀՀ նախագահից ներում չի հայցել: Այս ամիս, մինչ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը կժամանեին Հայաստան, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել 2008 թ. մարտի 1-ին «անկարգություններին մասնակցելու, ապօրինի զինամթերք ձեռք բերելու, ինչպես նաեւ իշխանության
ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ, ԺԱՄԸ 10-12-Ը
Ըստ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի՝ ոչ մի արտառոց բան – «Չափազանց կարեւոր է, որ ինչպես ՀՀ իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատասխանատվություն ցուցաբերեն եւ ճիշտ ճանապարհ գտնեն առաջացած ներքաղաքական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ». նման հայտարարություն էր արել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Երեւանում: Փաստորեն, մեր երկրի հարցը
ԵԿԱՎ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է առանց մարտի 1-ին Երեւանում կիրառված «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի առնչությամբ որեւէ պատասխանի: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին ասել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը: Հիշեցնենք, որ տարեվերջին, մեկնելով Մոսկվա, Արամ Կարապետյանն իր հետ տարել էր Նիկոյանի նամակը՝ ուղղված ՌԴ ՆԳ նախարարին, խնդրանքով՝
Մոկս, ինչպես որ է
Վանա լճի Աղթամար կղզուց 20 կմ հարավ. այստեղ է գտնվում մեր պատմական հայրենիքի՝ Արեւմտյան Հայաստանի Մոկս գավառը: Երեկվանից ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի դահլիճում վերսկսվեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած հայրենագիտական զրույցների շարքը, որը տեղի կունենա ամեն երկուշաբթի, ժամը 16-ին: «Դեռ նոյեմբերին պիտի վերսկսեինք արդեն եռամյա պատմություն ունեցող այս գործընթացը, սակայն դահլիճ չէինք գտնում:
ՆԵՂՎԱԾԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 16-ին մեր թերթում տպագրված «Հեռացել էր՝ հետ գալու ակնկալիքով» հոդվածի առնչությամբ Աջափնյակի թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը լրացուցիչ պարզաբանեց, որ իրենց դպրոցում դասվար աշխատած Անահիտ Բարսեղյանի երեխաներն անչափահաս չեն, քանի որ սովորել եւ ավարտել են իրենց դպրոցը, ամուսինն էլ զոհված ազատամարտիկ չէ, որովհետեւ նախկինում աշխատել է նույն դպրոցում՝ բանվոր: Ըստ տնօրենի ներկայացրած փաստաթղթերի՝
ԱՌԱՋԻՆ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԸ՝ 2009-ՈՒՄ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է մրցաշրջան 2009-ի շախմատային անդրանիկ խոշոր իրադարձությունը՝ «Corus» ավանդական գերմրցաշարը, որին տրված է վարկանիշային 19-րդ կարգ: Այն անցկացվում է 71-րդ անգամ: Ուժեղագույնների խմբում հանդես են գալիս երկու հայ գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Խաղացված երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է արել, համապատասխանաբար, Վան Յուեի (Չինաստան) եւ Թեյմուր
Առաջատարը Տիգրան Քոթանջյանն է Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 69-րդ առաջնության 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Նա կես քայլով առաջ է գտնվում բավականին հաջող մեկնարկած միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանից: Երրորդ հորիզոնականում է երիտասարդ մեկ այլ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր՝ նույնքան,
Հունվարի 20
ԽՈՅ (21.03-20.04) – Հետեւեք ձեր արտաքինին: ՑՈՒԼ (21.04-21.05) – Այցելեք հարազատներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06) – Սիրո հարցում խնդիրներն անխուսափելի են: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07) – Եսասեր մի եղեք, դա ձեզ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08) – Այսօր անցկացրեք որեէ հետաքրքիր վայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09) – Մնացեք տանը, զբաղվեք հաճելի գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10) – Այսօր նվեր կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11) – Բիզնեսում հաջողություններ
Պոռնոգրաֆիայի վտանգավոր հետեւանքները
Ըստ հոգեբանի՝ պոռնոֆիլմերի դիտումը վնասակար է դեռահասների առողջությանը «Քաղաքի ցանկացած DVD եւ CD վաճառքի եւ վարձույթի կետերից հեշտությամբ ձեռք եմ բերում իմ ուզած «էն» ֆիլմերից: Ամեն տեղ էլ կան «դրանցից»,- ասում է 16-ամյա Հրաչիկը: Նրա ընկերը՝ 15-ամյա Միքայելն, ասաց. «Ասում են, թե չի կարելի նման ֆիլմեր վաճառել, չի թույլատրվում: Բայց երբ մտնում եմ խանութ, հարցնում՝
10:0՝ ՀՈԳՈՒՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
Վիրտուալ սիրուց մինչեւ առաջին համբույր՝ մեկ քայլ է Իմ առաջին սերը վիրտուալ է եղել: Սիրահարվել եմ Նապոլեոնի ժամանակաշրջանում ապրած մաթեմատիկոս Էվարիստ Գալուային: Տարիներ շարունակ նրան չէի կարողանում համեմատել ինձ շրջապատող երիտասարդների հետ: Այս սերն ինձ համար ավելի թեթեւ չի եղել, քան իրական սիրահարությունը, որովհետեւ փոխադարձ էլ չի եղել… Իսկ ռեալ կյանքում առաջին սերս դպրոցական տարիքում
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԻ
Հայաստանի դահուկավազորդների առջեւ 2009 թվականին որոշակի խնդիրներ են դրված: Նրանք առայժմ Վանկուվերի օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել, սակայն դրա համար պայքարում են դեռ անցած տարվանից: «Առավոտը» այդ թեմաներով զրուցեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ: – Մեր նախորդ հանդիպման ժամանակ ասացիք, որ լեռնադահուկորդները մրցաշրջան 2009-ին նախապատրաստվել սկսել են անցած տարվա աշնանից: Իսկ դահուկավազորդնե՞րը: –
2009-ից էլ նույն ակնկալիքներն ունեն
Մշակույթի օջախների ղեկավարները 2008-ից գոհ են Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր տարեվերջ անցածի ամփոփման՝ «ճտերը հաշվելու» ժամանակն է: Արվեստագետները, մշակութային օջախները, տարեվերջ ասելով, հասկանում են նաեւ հղացված ու նախատեսված ծրագրերի ամփոփում: 2008 թ. մշակութային օջախներում ձեւավորված բոլո՞ր ծրագրերն ու հղացումներն իրականություն դարձան: Այս առիթով «Առավոտը» լսեց մեր որոշ մշակութային օջախների տնօրենների խոսքը: Ռուզան Սիրունյան, Հայաստանի
ԻՐԵՆՑ ՔԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
Երիտասարդ ծաղրանկարիչը՝ կոլեգաների եւ արվեստի մասին «Քաղաքական գործիչներից շատերի ծաղրանկարներն եմ նկարել, բայց ինչ-ինչ պատճառներով այս ցուցահանդեսիս մեջ չեմ ընդգրկել. ես դեռ 20 տարեկան եմ, դեռ մտածում եմ իմ ապագայի, կարիերայի մ ասին, չէի ցանկանա առաջին քայլերիցս հանդիպել խոչընդոտների»,- ասում է երիտասարդ ծաղրանկարիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի՝ կերպարվեստի եւ գծագրության
ԳՐԵՅՍ ՄՈՒԳԱԲԵՆ ՊԱՅՔԱՐԵՑ «ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ» ԴԵՄ Զիմբաբվեի առաջին տիկին Գրեյս Մուգաբեն (լուսանկարում) Հոնկոնգում ծեծի է ենթակել բրիտանացի ֆոտոթղթակից Ռիչարդ Ջոնսին, որը փորձում էր իրեն լուսանկարել, հաղորդում է BBC-ին: 43-ամյա Գրեյսը խիստ զայրացավ, երբ տեսավ, որ իրեն լուսանկարում են Հոնկոնգի 5-աստղանի շքեղ հյուրանոցից դուրս գալիս: Տիկնոջ թիկնապահը «կալմեջ արեց» ֆոտոթղթակցին եւ պահեց այնքան, որքան Գ. Մուգաբեն
Հիշում են Հրանտ Դինքին Հարյուրավոր երիտասարդներ ու մտավորականներ երեկ Թուրքիայում հարգանքի տուրք մատուցեցին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին՝ նշելով նրա սպանության երկրորդ տարելիցը: «Այդ օրը սպանվեց եւ վիրավորվեց նաեւ մեր հասարակությունը, եւ մենք երբեք չենք մոռանա այդ ցավը»,- թուրքական «Հուրիեթ» թերթին ասել է միջոցառումներից մեկի հեղինակը՝ «Բաշքա» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էյլեմ Աքայան: «Դինքը
«Կենգուրուն» կայցելի ՀՀ դպրոցներ
Հայաստանցի երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու աշխարհում հայտնի միջազգային մրցույթին: Մարտի 19-ը աշխարհի շուրջ 50 երկրների դպրոցների ավելի քան 5 միլիոն աշակերտների համար կլինի մրցութային, քանի որ այդ օրը կանցկացվի «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթը: ՀՀ-ում այն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, որը, դառնալով «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ, իրավունք ունի այդպիսի մրցույթ իրականացնել Հայաստանում:
ՇԱՏ ՊԱՐԱՊԵԼՈՒՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ
Դրանից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս պարապել ռեժիմով եւ քիչ ծանրաբեռնվածությամբ «Քննությունն ինձ համար միշտ տոն է»՝ այս հայտնի արտահայտությունը թերեւս չի վերաբերում «Առավոտի» զրուցակից, ԵՊՀ ուսանողուհի Արփինե Սահակյանին: Նա քննությանը պատրաստվելու պատճառով հայտնվել է բժիշկների ձեռքում: «Քանի որ Ամանոր էր՝ չէի հասցրել նախօրոք պատրաստվել հունվարի 7-ին նշանակված քննությանը: Երկու օր առաջ սկսեցի պատրաստվել:
ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Պատմական վավերագրությունը եւ «Հայք» կինոստուդիայի աղքատամտությունը Սկիզբը՝ «Առավոտ», 16.01.2009 Իմ հրապարակման նախորդ հատվածում ես հակիրճ անդրադարձել եմ այն բացթողումներին, որոնք, իմ կարծիքով, առկա են «Հայք» կինոստուդիայի «Նախիջեւան. կորուսյա՞լ աշխարհ…» ֆիլմում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Խաչատուր Սարգսյան), որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2008 թ. դեկտեմբերի 27-ին, Երեւանի կինեմատոգրաֆիստների տանը: Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ դիտողին պատմական