Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է ԲՈՂՈՔԵԼ ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԴԵՄ

Հունվար 21,2009 00:00

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը 2008 թ. դեկտեմբերի 23-ին բողոք է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի՝ «Մարտի 1»-ի քրգործի շրջանակներում դեկտեմբերի 12-ին կայացրած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ: Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի մասով գործը կարճվել էր «նրա մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով»: Արամ Սարգսյանը բողոքարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը «հանցակազմի բացակայության պատճառով»:

Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Նադոյանը դեկտեմբերի 29-ին մերժել է այդ բողոքը: Ուշագրավ է, որ Կարապետ Ռուբինյանի համանման բողոքը մերժելով՝ դատախազ Կորյուն Փիլոյանն ուղղակի համակարգչային եղանակով արտագրել՝ copy/paste է արել Արամ Սարգսյանի դիմումի մերժումից: Այսպես նշել է. «Բողոքաբերը քրեգործով ձեռք բերված ապացույցները անջատելով միմյանցից, ենթարկելով յուրովի եւ չպատճառաբանված մեկնաբանության, արել է կանխակալ եւ անհիմն եզրահանգումներ՝ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ապացույցների հավաքման, հետազոտման եւ գնահատման սկզբունքները: Բողոքաբերն անտեսելով մեղադրանք առաջադրելու համար բավարար կասկածի առկայությունը՝ ապացույցները վերլուծել է անձին դատի տալու համար բավարար կասկածի տեսակետից: Մինչդեռ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար կասկած են առաջադրել եւ հիմք տվել Կարապետ Ռուբինյանին ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու համար»: Սակայն, ինչպես բացահայտել է Արտակ Զեյնալյանը, այժմ դատարան Կարապետ Ռուբինյանի անունից ներկայացրած բողոքում՝ «Վստահորդս իր բողոքում որեւէ ապացույց չի անջատել միմյանցից, չի մեկնաբանել, եզրակացություններ չի արել. դրանք արվել են մեկ այլ բողոքի մեջ», այն է՝ Արամ Սարգսյանի բողոքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել