Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԸ՝ 2009-ՈՒՄ

Հունվար 20,2009 00:00

\"\"Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է մրցաշրջան 2009-ի շախմատային անդրանիկ խոշոր իրադարձությունը՝ «Corus» ավանդական գերմրցաշարը, որին տրված է վարկանիշային 19-րդ կարգ: Այն անցկացվում է 71-րդ անգամ:

Ուժեղագույնների խմբում հանդես են գալիս երկու հայ գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը:

Խաղացված երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է արել, համապատասխանաբար, Վան Յուեի (Չինաստան) եւ Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ եւ 1,0 միավորով 14 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ հորիզոնականում: Մովսիսյանն առաջին տուրում միավորը բաժանել է հոլանդացի Դանիել Ստելվագենի հետ, երկրորդում՝ պարտության մատնել անգլիացի Մայքլ Ադամսին եւ 1,5-ական միավորով Յան Սմիթսի (Հոլանդիա) եւ Սերգեյ Կարյակինի (Ուկրաինա) հետ բաժանում է 1-3-րդ հորիզոնականները:

Երեկ երրորդ տուրում Լեւոնը հանդիպում էր Ստելվագենի, իսկ Սերգեյը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031