Օրվա լրահոսը
ՆԱՄԱԿԱՆԻ
Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին եւ շահագրգիռ անձանց Գյուտերս անուշադրության մի մատնեք Օրերս OPT հեռուստատեսությամբ արված հաղորդումը պատմում էր «Կուբիկ-Ռուբիկ»-ի Անգլիայում պատրաստման, մեծ տարածում ունենալու եւ վաճառքի մասին։ Հայտնեմ, որ իմ ստեղծած գլուխկոտրուկը եւս արտոնագրվել է, շահել է պատվոգիր, եւ իր կառուցվածքի ու լուծման հետաքրքրությամբ, սրամտությամբ գերազանցում է մինչեւ օրս հայտնի խաղ-գլուխկոտրուկները ու, չնայած իր խաղալիքային
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մոսկվայում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այս տարի անցկացվում է նոր ձեւաչափով: Թիմային մրցաշարին փոխարինել է անհատականը: Տասնմեկ քաշային կարգերից յուրաքանչյուրում հանդես է գալիս ութական բռնցքամարտիկ: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում է միայն մինչեւ 75 կգ քաշային, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Հակոբյանը, որը մեկնարկելով 1/4 եզրափակիչից, միավորների 19:4 տարբերությամբ համոզիչ հաղթանակ է
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ
Իսկ Հայաստանի աղջիկների հավաքականը «Տեսակետ» ակումբում ասուլիսից հետո քննարկում էր Մովսիսյան-Սվիդլեր խաղը, որտեղ նույնպես հաղթեց հայ շախմատիստը: Չինաստանի Նանյցզին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի դասակարգմամբ շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարում, որին մասնակցում են մարզաձեւում ժամանակակից վարկանիշային դասակարգմամբ աշխարհի ուժեղագույններից վեցը, երեկ կայացան երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով դասագրքային հաղթանակ տարավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի
Ինչպես անկախացնել ուսանողական շարժումները
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը եւ Եվրոպական ուսանողական միությունը անդրադառնում են «Առավոտի» հրապարակմանը: Կարելի է միայն ողջունել դեկտեմբերի 4-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Եվրոպացիները նախատում են հայ ուսանողներին» վերնագրով հոդվածը: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) իրականացրած գնահատման կարեւոր նպատակներից մեկը, որ նշված էր հոդվածում, Հայաստանում ուսանողների ներկայացվածության եւ հայ ուսանողական շարժման վիճակի վերաբերյալ քննարկումների խթանումն
ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ-2
Բոլոր առարկայական մասնագետները վստահեցնում են, որ քննական թեստերում ընդգրկված են միայն եւ միայն դպրոցական ծրագրի նյութերը: Եթե նախորդ տարվա շրջանավարտները նոր քննական համակարգով հանձնեցին միայն հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի եւ օտար լեզուների քննությունները, ապա այս տարի արդեն նրանք այդ համակարգով հանձնելու են մյուս բոլոր առարկաների քննությունները, այն է՝ հայոց պատմություն եւ հետեւյալ բնագիտական առարկաներից
Մի՛ վտանգեք ուսուցչի վարկը
Դրամահավաքի մասին խոսակցությունները դրան են տանում Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում հատուկ վերաբերմունք է ունեցել դպրության եւ ուսուցիչների նկատմամբ։ Պատահական չէ, որ գլխարկ են հանել ուսուցչի առջեւ եւ գլուխ են խոնարհել։ Այսօր իրականությունը փոքր-ինչ այլ է։ Հարձակման թիրախ է դարձել դպրոցը, եւ դա ինձ վրա թողնում է նախապես չախտորոշված վիրահատության տպավորություն։ Ախր դպրոցը կենդանի օրգանիզմ է
ԳՅՈՒՂԱԿԱԴԵՄԻԱՅԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Հարկադիր պարապուրդի մատնված նախկին դասախոսները դատի են տվել բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ա. Մելքումյան) լսվեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին դասախոս Մնացական Հարոյանի հայցն ընդդեմ ՀՊԱՀ-ի՝ իրեն աշխատանքում վերականգնելու եւ մեկ տարվա անհարկի պարապուրդի գումարը վերադարձնելու պահանջով (360 000 դրամ): «Առավոտի» 09.12.2008 թ. համարում «Հեռացված դասախոսը
Հակահայկականության «պտուղները»
Հայկականությունը քննարկման ենթակա չէ «Վրաստանում գտնվող եկեղեցիների հայկականությունը քննարկման ենթակա չէ, մտավախություն ունեմ մի հանձնաժողով էլ կստեղծվի, պարզելու համար՝ մենք հա՞յ ենք, թե՞ ոչ»,- երեկ «Փաստարկ» ակումբում ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Հայկական կողմը ակտիվացրել է իր քայլերը վրացիների բռնազավթած եկեղեցիների վերադարձման ուղղությամբ: Վրաստանը էթնակրոնական քաղաքականություն իրականացնելու մեծ փորձ ունի, որ փոխանցել են
Ո՞ՒՄՆ Է «ԱՐԱՐԱՏ-73»-Ը
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի եւ նրա ավագ գործընկեր Անատոլի Մոկացյանի այրու տեսակետները տարբերվում են: Այլեւս չէի կարող լուռ հետեւել, թե ինչպես վաստակ չունեցողը բավական չէ օգտագործում է ուրիշի գործը, նաեւ փորձում է համոզել բոլորին, որ հենց ինքն է վաստակավորն ու գործի հեղինակը՝ վստահ լինելով, որ ձայն հանող, հակառակվող, ձեռքը բռնող չի լինի… Ամուսինս՝ կինոռեժիսոր Անատոլի Մոկացյանը,
«Հոգեթերապիա»՝ դատարանում
Արագածոտնի մարզում գեղանկարներով ե ն լիցքաթափում դժգոհ քաղաքացիներին Հայտնի է, որ քաղաքացիների զգալի մասը դատարաններ մտնելիս «սթրես» է ապրում: Պատճառը ոչ միայն իրենց խնդրի լուծմամբ մարդկանց անորոշությունն է, որքան դատարանի խիստ «պաշտոնական» լինելը, նույնիսկ պատերի մռայլությունը: Այս առումով քաղաքացիների «պահանջմունքները» բավարարել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը: Նա դատարան է տեղափոխել գեղանկարների
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴԵՄ
Ոստիկաննե՞րն են սեւացնում քաղաքապետի աշխատանքը Արդեն երեք ամիս է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Շիրակ Հակոբյանի նախագահությամբ, շարունակվում է Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, անօթեւան Սվետլանա Մովսիսյանի տնակը հափշտակելու ու այն Թադեւոս Շիրվանյանին 240 հազար դրամով
Օրալ փուլը չեն հաղթահարել
Հոգեբան Նարե Գրիգորյանի կարծիքով, ծխելով՝ ենթագիտակցաբար վերադառնում են մանկություն, քանի որ այդ հասակում չեն կարողացել հաղթահարել ամեն ինչ բերանը տանելու սովորությունը: «Քանի որ ես թույլ նյարդերի տեր մարդ եմ, ծխում եմ, որպեսզի հանգստանամ եւ ինձ անհանգստացնող բաների մասին չմտածեմ: Երբ ծխում եմ, այդ պահին կտրվում եմ ամեն ինչից: Ճիշտ է, ես գիտեմ, որ դրանով վնասում
«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՆԵՐԿՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՐԱԿՅԱԼ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ
Ընկերության տնօրինության հավաստմամբ, իրենց կողմից գյուղացիական տնտեսություններին մատակարարվող պարարտանյութի որակը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին: Այսօր Հայաստանում պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք է գրավում «Դվին Հոլդինգ» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի մոտ 62 տոկոսը: Միայն 2007 եւ 2008 թվականներին ընկերությունը ներկրել եւ գյուղացիական տնտեսություններին իրացրել է ավելի քան 46 հազար տոննա պարարտանյութ: Նշենք, որ դեռեւս 2005-ին
Մարզպետն ինքն իրեն գնահատեց
Նախքան վարչապետը տարեվերջին կգնահատի այս կամ այն մարզը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Առավոտի» հետ զրույցում իր ղեկավարած մարզին «3-ին գումարած» նշանակեց: «Այսօր մեր մարզում բյուջեի կատարման առումով դժվարանում է ընդամենը 20 համայնք, որոնց բնակչությունը մոտ 100 մարդ է: Օրինակ, նախորդ տարի այդ համայնքները մոտ 20 տոկոսով են կատարել բյուջեն, բայց այս տարի նման ցուցանիշ գրանցած
«ԱՐՄԱՎԻԱՅՈՒՄ» ՕԴԱՉՈՒ ՉԿԱ՞
Ընկերությունում այնքան քիչ օդաչուներ են մնացել, որ ստիպված առանց հանգստի են թռիչքներ իրականացնում Ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկման որակի վերավերյալ բողոքներին մենք բազմիցս անդրադարձել ենք: Խնդիրներից մեկը, հավանաբար, նաեւ այն է, որ «դեֆիցիտ» են դարձել օդաչուները, ինչի պատճառով «Արմավիայում» մնացած օդաչուները թռիչքներ են իրականացնում գրեթե ամեն օր՝ առանց հանգստանալու: Հոգնած օդաչուները մի թռիչքից «խելքի չգալով», ստիպված
Աղվեսը պոչին վկա է բերում
ՀՔԾ քննիչը «ջրում» է մարդուն ապօրինի բերման ենթարկելու գործը, որովհետեւ ոստիկանությունը ժխտում է այդ փաստը: Ավելի քան երեք ամիս է անցել այն բանից, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 9-ին քաշքշել, վիրավորել, ապա նաեւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկել Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակից ՀՀ ԱԳ նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Դեռ սեպտեմբերի
ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ
Հետազոտությունը ցույց է տալիս, որ նախկին ԽՍՀՄ պետությունները գնալով անհետաքրքիր են դառնում միմյանց համար: «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալությունը 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին հետազոտություն է անցկացրել՝ «Նորանկախ պետությունների քաղաքացիների հումանիտար հետաքրքրությունները՝ որպես ինտեգրացիայի հիմք. ի՞նչն է մեզ մերձեցնում, ինչո՞վ ենք մենք հետաքրքիր միմյանց» թեմայով: Այն հրապարակված է https:// www. eurasiamonitor.org/wp-content /uploads/2008/10/080915.pdf կայքէջում: Բնակչության հարցումներ են
ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՓԱԿ ՆԻՍՏ ԷՐ ՈՒԶԵԼ
Երեկ «Մարտի 1»-ի հանձնաժողովը փակ նիստ էր հրավիրել՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի խնդրանքով: Նիստի ավարտից հետո հանձնաժողովականները եւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը լրագրողներին փոխանցեցին նրա տրամադրած տեղեկությունները: Գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը տեղեկացրել է, որ բացի ներքին զորքերի երկու ծառայողներից, զոհվածներից 3-ը «Չերյոմուխա 7»-ից են մահացել, 1-ը՝ բութ գործիքի հարվածից, մյուսները՝ հրազենային վնասվածքից:
ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը իրականացրել է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվեցին երեկ: Ըստ այդմ՝ պարզվել է, որ նրանց մեծ մասը զգալիորեն շեղվել է իրենց նախընտրական ծրագրային դրույթներից եւ հռչակած սկզբունքներից: Փորձագետներն ուսումնասիրել են տարբեր ոլորտներին վերաբերող 10 օրենքներ եւ համեմատել խմբակցությունների նախընտրական ծրագրերի հետ: Տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ուսումնասիրել է
Երկու «մեսիջ»՝ «Մարտի 1»-ի գործով
Մեկը՝ Հայաստանից, մյուսը՝ Արեւմուտքից Ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը նոյեմբերի 20-ից 22-ը հատուկ այցով գտնվում էր Հայաստանում, հայտարարել էր, թե՝ «ազատությունից զրկված անձանց իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության պատճառ լինել»: Նա ափսոսանք էր հայտնել, որ թվով 19 անձանց նկատմամբ քրգործերը հիմնված էին միայն ոստիկանական վկայության վրա, եւ հավելել էր՝
«ՄԱՐԴԸ ԻՐԱ ՍԸՌԸ ԴՈՒՐՍ ՉՊԻՏԻ ՏԱՆԻ»
ԱԺ գործերի նորանշանակ կառավարիչ Ալբերտ Հերոյանը առաջարկում է համերաշխ ապրելու տարբերակ – Չե՞ք նեղվել, երբ ԱԺ տոնածառի պատասխանատու նշանակվեց ԱԺ փոխնախագահը եւ ոչ թե Դուք: Ի պաշտոնե դա երեւի ավելի շատ Ձեր անելիքն է, քան ԱԺ փոխնախագահինը: – Մեր լրատվամիջոցները էնպիսի մի բնավորություն ունեն՝ մազը գերան կդարձնեն, գերանը կդարձնեն մի անտառ, բայց էդպես չի, այսինքն՝
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԱՅԼՈՑ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ» Է
Հելսինկյան հանդիպումներն ամրապնդել են ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի այս համոզմունքը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով վերջերս Հելսինկիում կայացած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որտեղ քննարկման առարկա դարձավ նաեւ ԼՂՀ հարցը, մի քանի արձանագրումներ արեց. «Կրկին ադրբեջանական կողմը հանդես եկավ որոշակի նախաձեռնությամբ, եւ այնտեղ աշխատանքային փաստաթուղթ տարածվեց, որում ադրբեջանական կողմը, ըստ
ԲՐԱՅԶԱՆ ԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ՊԵՏՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ քաղբանտարկյալներ չունենալը հենց Հայաստանին է պետք: «Բոլորի համար պետք է պարզ լինի, որ հանուն Հայաստանի՝ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, նույնիսկ չպետք է լինեն դեպքեր, որոնք առիթ կտան քաղբանտարկյալներ ունենալու մասին մեղադրանքների: Պետք է իրականացվի նորմալ իրավական գործընթաց, այդ քրգործերը
ՀԱԿ-Ը ՔՆՆԱԴԱՏԵՑ «ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել ՀՀ խորհրդարանում ընդունված «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը առնչվող հայտարարությամբ: Օրենքը համարելով երկրի համար կարեւորագույն ֆինանսական փաստաթուղթը՝ Կոնգրեսը շեշտել է, թե՝ «այն ցուցադրեց, որ վարչախումբը շարունակում է անհաղորդ մնալ աշխարհում եւ երկրի ներսում կատարվող կարեւոր գործընթացներին, իսկ իր հռչակած որեւէ տնտեսական ծրագիր առնչություն չունի իրականության հետ»։ ՀԱԿ-ի
Լույսից թաքնվողները
Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն՝ ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար երեք բան հաստատուն է, որոնց կարելի է անվերջ նայել ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ջահել ձուկն է ապրում: Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, հողի վրա եմ: Եվ
Արորդիներից մինչեւ «Գրեմմի»
Քուրմերի ասուլիսը «Կգա մի ժամանակ, երբ հայերը, հասկանալով, կվերադառնան հեթանոսությանը»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արորդաց ուխտի» խորհրդի նախագահ, թեմապետ Զոհրաբ Պետրոսյանը: Ըստ Զ. Պետրոսյանի՝ «Արորդաց ուխտը» ՀՀ-ում առաքելականից եւ կաթոլիկից հետո երրորդ կրոնական համայնքն է, որ պետականորեն գրանցվել է 1992թ.-ի մայիսին. «Իրականությունն այն է, որ չէինք ուզում գրանցվել որպես կրոնական
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԱԿՑԻԱ
Ում տարիքը ներում է՝ անպայման կհիշի 88-ի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժի օրը Տողերիս հեղինակն այդ ժամանակ աշխատում էր «Մարզական Հայաստանի» խմբագրությունում, որը ԴՕՍԱԱՖ-ի շենքին «կպած» էր մեկ ընդհանուր պատով: Ժամը 11.41-ին ուժեղ ցնցում զգացինք: Ամբողջ կոլեկտիվից ես ու լուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանը վազեցինք փողոց: Հետո՞… Ամեն բան նորմալ էր: Բայց բառացիորեն մեկ ժամ չանցած, նույն ԴՕՍԱԱՖ-ից
Կոնֆլիկտներն ու մշակույթը ըստ դիվանագետների
Լեհերը՝ ԵՊՀ-ում «Հայ-լեհական հարաբերությունները զարգանում են, լավ է»,- երեկ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Տոմաշ Կնոտհեն: «Միջազգային կազմակերպությունները եւ Հարավային Կովկասի հակամարտությունները» թեմայի շրջանակներում ելույթ ունեցան եւ ուսանողների հարցերին պատասխանեցին լեհ փորձագետներ՝ դիվանագետ Մարիան Ստաշեւսկին եւ Լոձի համալսարանի պրոֆեսոր Անջեյ դե Լազարին: Հյուրերը Հայաստան են ժամանել «Գլոբալիզացիայի
«ԻՍԿ ՆԿԱՐՉԻ ԽԻ՞ՂՃԸ»
Քանդակագործ Արա Շիրազը մտահոգված է Նկարիչների միությունում տիրող նախահամագումարյան իրավիճակով ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր, քանդակագործ Արա Շիրազը մտահոգված է Հայաստանի նկարիչների միությունում (ՀՆՄ) տիրող իրավիճակով: Նրա համոզմամբ, ՀՆՄ համագումարի նախաշեմին գործընթացներ են գնում, որոնք հարիր չեն ստեղծագործող մարդուն: Ճանաչված քանդակագործն ասում է, որ անիմաստ է համարում իր եւ իր համախոհների՝ համագումարին մասնակցելը, որովհետեւ
«Չտես ազգի տպավորություն»
Ըստ «Շարմ» հոլդինգի հիմնադիր Կարեն Ղազարյանի՝ դա հայկական գովազդների «վաստակն» է Հայկական գովազդների ու այդ քաղաքականության մասին օրերս «Առավոտը» նամակ-բողոք ստացավ: Նամակագիրը մտահոգություն է հայտնում, որ հեռուստասերիալներում 10-15 րոպե շարունակ ցուցադրվում են խաղատներում նկարահանված իրավիճակներ: Նա հարցնում է, արդյո՞ք դա գովազդի մասին օրենքի խախտում չէ եւ ինչո՞ւ դրանով չեն զբաղվում վերահսկող մարմինները: «Առավոտը» այս եւ