Օրվա լրահոսը

«Եկել եմ ո՛չ ամառվա համար»

Երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի եւ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրողների «Ֆրիդրիխ Բոդեքեր» միության նախագահ Յուրգեն Յանկովսկու հանդիպումը: Ստորագրվեց համաձայնագիր, որ միտված է մշակութային կապերի հաստատմանը: Ըստ Լ. Անանյանի, վերջին տարիներին ՀԳՄ մշակած քաղաքականության արդյունքում կփորձեն միջազգայնացնել հայ գրականությունը, ստեղծել կապեր եվրոպական երկրների հետ: «Վերջին երկու տարիներին շատ աշխույժ գրական համագործակցության մեջ

«Հայաստանում ինձ զբոսաշրջիկ չեմ զգում»

Ասում է ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերը Հոկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերի հայաստանյան առաջին մենահամերգը: Համերգի նախապատրաստական աշխատանքների համար երաժիշտը ժամանել է Երեւան: Սա նրա 9-րդ այցելությունն է մեր երկիր: «Առավոտի» հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ երաժիշտն ասաց, որ բացի համերգին նախապատրաստվելուց, կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղում, որովհետեւ

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԵՍՏ ՄՇԱԿԸ

ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը  40 տարի բեմում է Ցանկացած թատրոն կենսունակ է ոչ միայն առաջին մեծության աստղերով, այլեւ նրանցով, ում նվիրումն անսահման է: Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը անմնացորդ ու համեստաբար 40 տարի ծառայում է օպերային արվեստին: Ազգային օպերային թատրոնում նա բեմ է բարձրացել ե՛ւ համաշխարհային, ե՛ւ հայկական օպերային գրականության շուրջ 20

ԿՈՆԳՈՅՈՒՄ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ՎՐԱՑԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ Կոնգոյի արեւելքում անհայտ գրոհայինները գնդակոծել են մասնավոր ինքնաթիռը, որի ուղեւորները «Միջազգային բժշկական կորպուսի» բժիշկներ են եղել: News.am-ի մատուցմամբ, գնդակոծման հետեւանքով ամերիկացի երեք եւ Վրաստանի մեկ քաղաքացի փախուստի են դիմել եւ ներկայումս թաքնվում են անտառում: Բժիշկներին գտնելու եւ օգնելու համար ՄԱԿ-ը խաղաղարարներ է ուղարկել: Ինչպես հաղորդում են վրացական

ՄՈՍԿՎԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿԻՆ ՍՏԻՊԵՑԻՆ ՄԱՔՐԵԼ ԴԱՋՎԱԾՔԸ

Մոսկվայի ներքին գործերի քաղաքային վարչության մամուլի խոսնակ Վիկտոր Բիրյուկովը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի լրագրողներին ցուցադրել է իր վիրակապված միջնամատը, որից մաքրվել է «բանտային» դաջվածքը: Պաշտոնյայի միջնամատի վրա եղած մատանու տեսքով ու դրա կենտրոնում մի կետիկով դաջվածքը մեծ աղմուկ էր բարձրացրել հատկապես սոցիալական բլոգներում: Ինտերնետ հասարակայնությունը ստիպել էր Բիրյուկովին մաքրել այն: Այն, որ իրավապահ մարմնի մամուլի ծառայության

ԱՄԵՆԱՀԶՈՐ ՓՈԹՈՐԻԿԸ ՀԱՍԵԼ Է ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Կոմպասու» փոթորիկը լուրջ վնասներ է հասցրել Հարավային Կորեայի տնտեսությանը, մի շարք շրջաններում, այդ թվում՝ Սեուլում, խաթարել է տրանսպորտի եւ էլեկտրամատակարարման աշխատանքները: Երկրի պետհիդրոմետի տվյալներով, վերջին 15 տարիների ընթացքում դա երկրի տարածքում ամենահզոր փոթորիկն է եղել: Դադարեցվել է օդանավակայանների աշխատանքը, ընդհատումներով են գործել նաեւ երկաթգծերն ու մետրոպոլիտենը: Երկրի արեւմտյան շրջանները զրկվել են հոսանքից: Փոթորիկի ազդեցության գոտում

Կատաղի փոխհրաձգություն՝ կալանավորների եւ իրավապահների միջեւ

Հինգշաբթի օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ռամիտ տեղանքում կատաղի փոխհրաձգություն է ընթացել կառավարական ուժերի եւ բանտից փախուստի դիմած կալանավորների միջեւ: BBC-ի մատուցմամբ, կալանավորներից չորսը շրջափակման մեջ է հայտնվել, մեկը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Դուշանբեում Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանից փախուստի էր դիմել ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 25 կալանավոր: Փորձագետների

Բրազիլական Դորադուսում անիշխանություն է

Բրազիլիայի 200 հազար բնակչություն ունեցող Դորադուս քաղաքն ընդհանրապես մնացել է առանց իշխանությունների՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքապետարանի գրեթե բոլոր պաշտոնյաներին: Վերջիններս, ներառյալ քաղաքապետը, նրա տեղակալն ու նույնիսկ կինը մեղադրվում են կոռուպցիայի եւ այլ մեքենայությունների մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ձերբակալությունները նախաձեռնել է դատախազությունը, որի տվյալներով՝ քաղաքապետը քաղաքում կոռուպցիայի մի ողջ ցանց

ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ՊԱՂԵՍՏԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱ՞Ն

Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդներ Բինիամին Նեթանյահուն եւ Մահմուդ Աբբասը առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Սպիտակ տանը գործնական ճաշի սեղանի շուրջ: BBC-ի փոխանցմամբ, ճաշին մասնակցել են նաեւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ու Հորդանանի թագավոր Աբդալլը: Արդեն հինգշաբթի օրը Նեթանյահուն եւ Աբբասը կնստեն ոչ թե ճաշի, այլ բանակցությունների սեղանի շուրջ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի

Գաղութատիրական մեթոդնե՞ր

Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոսները պատասխանում են ռեկտորին Երեկ խմբագրություն եկավ Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչ Գայանե Հակոբյանը՝ իր հետ բերելով իրեն եւ կոլեգաներին տրված հավաստագրերի տրցակը, որ վկայում էր իրենց մասնագիտական բարձր որակի մասին: Նա նաեւ ներկայացրեց նամակ՝ կրճատված դասախոսների անունից: «ՀՖՀ ռեկտորի օրերս արված հայտարարությանը պատասխանում ենք հետեւյալը: Աշխատանքից ազատվել

ՈՉ ԹԵ «ԳԱԼՈՉԿԱ», ԱՅԼ ԳՈՐԾ

Կրթական հաղորդումների պակասից դժգոհում են ծնողներն ու մանկավարժները Կրթական թեմաներով պարբերաբար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդաշարեր գրեթե չկան: Մասնավոր հեռուստաընկերությունները, բիզնեսի կազմակերպման տեսանկյունից, գուցե կարող են իրենց թույլ տալ եթեր չհեռարձակել նման հաղորդումներ, սակայն Հանրային հեռուստաընկերությունը, որը «սնվում» է նաեւ հարկատուներիս վճարած հարկերից, պարտավոր է դա անել: Օրինակ՝ բնապահպանության նախարարությունը, քաղաքապետարանը, Ազգային ժողովը եթերում ունեն իրենց հաղորդաշարերը, իսկ

ՆՈՐ ԳԻՐՔ՝ ԼԱՅՆ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…» հանրային լայն լսարանի համար նախատեսված գիրքը երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջոցով տրամադրվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ֆակուլտետների, ինչպես նաեւ մայրաքաղաքի ու մարզերի ավագ դպրոցների գրադարաններին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել

ԹԵՀՐԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ «ՆԱՐԵԿԱՑԻՈՒՄ»

Թեհրանաբնակ մի խումբ հայ երեխաներ այս օրերին երեւանյան ցուցահանդես են կազմակերպել: Աշնանային գույներն ու մրգային բազմազանությունը պատկերող աշխատանքների հեղինակները Թեհրանի «Ակունք» կենտրոնի հատուկ կարիքներ ունեցող սաներն են: «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ցուցահանդեսում երեխաներից մի քանիսը, աշնանային պատկերներից բացի, աստվածաշնչյան թեմաներով աշխատանքներ էին ներկայացրել: «Երեխաների համար երազանք էր հայրենիք գալը, իրենց աշխատանքներն այստեղ ներկայացնելը, նրանք այս

ԻՄ ՎԱՍԻԼԻ ՍՏՈՒՍԸ

Մենք մի հայ բանաստեղծ ունենք, որը Հայաստանի ճակատագրով մտահոգ, Հայաստանի համար կյանքը զոհելու պատրաստ, մշտարթուն անհատների մասին ասում է՝ Հայաստանի՝ «վերարկուով քնած զավակները»։ Այդպիսին էր Վասիլի Ստուսն իր Ուկրաինայի համար։ Ստուսը առաքյալ է Ուկրաինայի համար: Քաղբանտարկյալ Վասիլի Օվսիենկոյի հետ Ռազմիկ Մարկոսյանը խնկարկում է Ստուսի շիրիմը: Ստուսի հետ իմ մտերմությունը 35 տարվա պատմություն ունի։ Ես ունեցել

Հիմնանորոգվեց Լոռու միակ օտարալեզու դպրոցը

Իսկ Տավուշի օտարալեզու դպրոցների աշակերտների ծնողները բողոքում են Լոռու մարզի միակ ռուսական՝ Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցը 109 տարվա պատմություն ունի: 197 աշակերտները սովորում են ռուսական դեսպանատան կողմից տրամադրվող ռուսական գրքերով ու ծրագրերով: Ֆիոլետովոյում հիմնական դպրոցի շենք կառուցվել է 2 անգամ, երկրաշարժից հետո ռուսական Վոլգոգրադ քաղաքի շինարարների կառուցած դպրոցը երբեւէ չէր հիմնանորոգվել, եւ խարխլված տանիքի պատճառով

«ԹՈՂ ՓՈՐՁԵՆ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԳԱԼ ԳՅՈՒՂ»

Կառավարության անդամներին հորդորում է Արեւիկ գյուղի բնակիչը Արեւիկ հասնելու համար այսպիսի ճանապարհներ պետք է հաղթահարի «Արմավիր-Արեւիկ» ավտոբուսը: Արեւիկում կային մարդիկ, որ դոմիկներում էին բնակվում: Արեւիկցի Վահան Մինասյանը մեզ հանդիպած միակ մարդն էր, որ դժգոհ չէր ո՛չ խաղողի բերքից, ո՛չ էլ գյուղի կյանքից: Վստահ է՝ աշխատող մարդն ուր էլ գնա՝ լավ է: Նա իր ստացած բերքն

ՀՐԴԵՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Սեպտեմբերի 1-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ եւ անտառային տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի Եռաբլուրի տարածքում՝ 2000 քմ, Սարալանջի փողոցի վերջնամասում՝ 8000 քմ մակերեսով խոտ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհներ են բռնկվել նաեւ Կեչուտի ջրամբարին հարակից տարածքում՝ 5 հա անտառային տարածք (դեպքի վայր են մեկնել

ԳԱՐԵՋՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ

Օգոստոսի 31-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի հարեւանությամբ գտնվող առեւտրի կրպակից գողություն է կատարվել: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության ծառայողները նույն օրը բերման են ենթարկել 1964թ. ծնված Գնել Հ.-ին: Պարզվել է, որ նա եւ 1977թ. ծնված Անդրանիկ Վ.-ն, ժամը 04.30-ի սահմաններում, դանակով սպառնալով նշված

Լրագրողը շարունակում է մեղադրել

Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել է ադրբեջանական բանտում գտնվող լրագրող Էյնուլա Ֆատուլաեւի բողոքի վերանայումը: Ըստ «Թուրան» գործակալության, լրագրողը պահանջում է քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 6-ի դատավճիռը չեղյալ համարել եւ իրեն ազատ արձակել: Նշենք, որ նա դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման՝ «թմրամիջոցներ պահելու համար»: Նիստի սկզբում փաստաբան Իսախան Աշուրովը դատարանից խնդրել է Ֆատուլաեւին թույլ տալ

Հույսներս հո ահաբեկելը չէ

Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ 20 րոպեանոց դատական նիստ: Խարդախության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի, նկարիչ Հրայր Աղանիկյանի գործով հերթական անգամ դատարան չներկայացավ ԱԺ անվտանգության աշխատակից Սամվել Կարապետյանը: Նրա համար երեք անգամ բերման որոշում է կայացվել: Շենգավիթի ոստիկանությունից դատարան էր ուղարկվել պաշտոնական մի գրություն, որի համաձայն, դատարանի կողմից նշված հասցեում

ԱՎԱԳՈՒՄ ՇԱՏ ԵՆ, ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ՝ ՔԻՉ

Կրթական խճանկար Սեպտեմբերի 1-ին Երեւանի գրեթե բոլոր հիմնական դպրոցներում (1-9-րդ դասարան) ընդամենը 2-ական առաջին դասարան է լինելու: Վերջին տարիներին յուրաքանչյուր դպրոցի առաջին դասարան հաճախողների թիվը 60-ից չի անցնում: Պատճառները պարզ են՝ Հայաստանի անկախացումից հետո ծնելիության մակարդակը հանրապետությունում կտրուկ իջավ: Միայն վերջին 3-4 տարիներին են հայկական ընտանիքներում 2-րդ, որոշ դեպքերում՝ անգամ 3-րդ երեխա ունենում, ուստի մի

ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի ու թփերի մաքրման աշխատանքները կատարող «Տրի Գրեն» եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունների թույլ տրված թերությունների առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր: Երեկ այս մասին տեղեկություն էր տարածել գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Նրանք հայտնում են, որ իրենք իրենց ուսումնասիրությունները սկսել են մամուլի

ՁՄԵՐՈՒԿ, ԲԻԲԱՐ ՉԿԱՐ՝ ԱՂԲ ԷԼ ՉԿԱՐ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 6 շենքի բնակիչներն այնքան են զայրացած շենքի աղբահանությունից, որ շատերն ուզում են իրենց բնակարանը վաճառել ու հեռանալ այդ շենքից: Մոտ 10 օր է Օհանովի 6 շենքում, ամռան այս շոգ օրերին աղբահանություն չի իրականացվում: Բնակիչների պատմելով՝ այնքան ուշ-ուշ են տանում աղբը, որ գարշահոտությունը տարածվում է բակով մեկ. «Չենք կարողանում պատուհան բացել, սենյակներն օդափոխել:

Սղաճը կանխատեսողը նման է զգեստ ընտրող օրիորդի՞

Սակայն այս առումով վատ կանխատեսումներ,  այնուամենայնիվ, արդեն կան «Կենսապահովման նվազագույն զամբյուղը չպետք է 65 հազար դրամից պակաս լինի, իսկ պարենային զամբյուղը՝ 42-45 հազար դրամից, մինչդեռ այն, պաշտոնական տվյալներով, 41 հազար 52 դրամ է կազմում: Համաշխարհային բանկը, պարզվում է՝ մեզնից դաժան է, ասում է՝ Հայաստանում սպառողական զամբյուղը 33 հազար 60 դրամ է, իսկ պարենային զամբյուղը, պաշտոնական

ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆ ԱՆՎՏԱ՞ՆԳ ՎԱՅՐՈՒՄ Է

Մինչ մասնագետները դա կպարզեն, բնակիչներն ամեն վայրկյան պայթյունի են սպասում Արշակունյաց փողոցում վրա գտնվող «Maxoil» բենզալցակայանն է, որը բնակելի շենքին շատ մոտ է: Կիլիկիայի 1-ին փողոցի «Maxoil» բենզալցակայանն է: Կիլիկիա թաղամասում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարեւանությամբ արդեն մի քանի ամիս է՝ գործում է «Max oil» բենզալցակայանը: Այն բնակելի տներին այնքան մոտ է տեղակայված,

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԾԱՌԵՐ ՀԱՏՈՂԻՆ ԳՏԵԼ ԵՆ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով՝ Լոռու մարզի բնապահպանական տեսչության բաժնի տեսուչները մեկնել են մամուլում հրապարակված ահազանգի հետքերով: Այս մասին երեկ հաղորդագրություն է տարածել բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ այդ տեղեկատվության, Լոռու տարածքային տեսուչները՝ համագործակցելով տարածքային ոստիկանության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, հայտնաբերել են հատված ծառերը եւ հաշվարկել բնությանը հասցված վնասը, որը կազմել է 442.500 դրամ:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ

«Պապիռուս գլոբալ» ՍՊ ընկերությունը հայտնվել է  ՊԵԿ-ի «սեւ ցուցակում» Երեքուկես տարի առաջ սկսեցի զբաղվել գործարարությամբ: Ճիշտ է՝ գործարարություն ասածս ընդամենը արտերկրներից ապրանքների ներմուծումն է ու դրանք այստեղ վաճառելը, բայց, ինչպես ասում են՝ չեղածից լավ է: Երբ 2009 թվականի սեպտեմբերին Պետեկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային ծառայության տեսուչները եկան մեր ընկերություն ստուգում անցկացնելու, ինձ համար շատ վաղ թվաց

ՀԱԿ-Ը ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը երեկ ներկայացրեց նաեւ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին առնչվող մի ծրագիր, որի նպատակը քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է եւ օրենսդրությամբ դրա երաշխավորումը։ ՀԱԿ-ի դիտարկմամբ, «1998-2008թթ., չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20

Ճանաչման պահը չէ

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂՀ անկախության մասին՝ Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր, ԳԽ արտաքին գործերի մշտական հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանն ասել է, թե ԼՂՀ հռչակումը համապատասխանում էր ոչ միայն ԽՍՀՄ օրենքներին, այլ նաեւ բոլոր միջազգային ստանդարտներին, եւ հիմք էր տալիս ճանաչելու ԼՂՀ անկախությունը։ «Սա ճանաչման համար հիանալի հիմք էր, ցավոք, պետք

ԼՂՀ անկախությունը՝ բարձրագույն նպատակ

«Անկախությունը մեր ժողովրդի համար բացարձակ արժեք է, եւ այն ձեռք է բերվել առաջին հերթին մեր հազարավոր քաջարի որդիների գիտակցված անձնազոհության շնորհիվ: Մենք մեր պարտքն ենք համարում առաջին հերթին հիշելու նրանց բոլորին եւ որպես անձնազոհության գնահատական՝ փորձում ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ամրապնդենք այդ անկախությունը»,- «ԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ տոնական միջոցառումների ժամանակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031