Օրվա լրահոսը
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԿԻՐԻԼԱ. «ՁՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ»
Մոտ մեկուկես ամիս է, ինչ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հատուկ հանձնարարականով Հայաստանում է ռումինացի սենսեյ, սեւ գոտի 5-րդ դան Ալեքսանդրու Կիրիլան: Նա ծանոթանում է մեզ մոտ մարզաձեւի ընդհանուր դրվածքին: Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը «Առավոտի» առաջարկով սկզբում ներկայացրեց ֆեդերացիայի՝ անցնող մրցաշրջանի առաջին կիսամյակում ունեցած
Ամենաեկամտաբերները
«Ֆորբս» ամսագրի տվյալով, Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանը Շայա Լեբյոֆն է (աջից): Նրա վրա ծախսված ամեն մի դոլարը բերել է 81 դոլար: Հաջորդը Էնն Հեթուեյն է, երրորդը՝ Դենիել Ռեդկլիֆը: lragir.am-ի մատուցմամբ, տասնյակում նաեւ տեղ են գտել Ռոբերտ Դաունի-կրտսերը, Քեյթ Բլանշետը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մերիլ Սթրիփը, Ջոնի Դեպը, Նիքոլաս Քեյջը եւ Սառա Ջեսիկա Փարքերը (ձախից):
Մկրտություն եւ մատաղ
Օրերս «Հայորդիք» հկ-ի նախաձեռնությամբ Սիսիանի շրջանի Որոտնավանքի վանական համալիրում Դարբաս գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մկրտվեցին Նորավանի զորամասի 9 զինծառայողներ: Վերջում մատաղ մատուցվեց:
Հանրակրթական խնդիրներ
Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին: Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելով մանկավարժներին՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ասաց. «Կարեւորում եմ ուսուցչի երդման արարողությունը: Գուցե դա քմծիծաղ է առաջացնում, բայց ուզում եմ, որ ամեն ուսուցիչ հիշի, որ աշակերտների եւ ծնողների առաջ երդվելով, ինքն այն բարձր նշաձողն է սահմանում, որին պիտի ձգտի: Իսկ իշխանությունը պարտավոր է ապահովել ուսուցչի բեղուն աշխատանքի
Նոր ուստարվան ընդառաջ
Այսօր առաջին անգամ դպրոց կհաճախի հանրապետության 37039 առաջին դասարանցի: Ուսումնական նոր տարում աշակերտների առջեւ դռները կբացեն ՀՀ 1404 դպրոցներ՝ 1313 հիմնական, 91 ավագ: Ավագ դպրոցներից 37-ը կգործեն Երեւանում, 11-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արմավիրում, 5-ական՝ Լոռիում եւ Գեղարքունիքում, 4-ական՝ Սյունիքում ու Տավուշում, 3-ական՝ Արարատում, Վայոց ձորում եւ Արագածոտնում: Նոր ուսումնական տարում կգործի 59 մասնավոր դպրոց:
ԵՊՀ ռեկտորը չի հեռանա
Նա առայժմ զբաղված է ԵՊՀ խնդիրներով Այս ուսումնական տարում ԵՊՀ-ն ուսանողների թվի խնդիր չունի: Երեկ ՄԱԱ-ում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին պետական համալսարանը շուրջ 3000 առաջին կուրսեցի կունենա: Ռեկտորը գոհ է այս տարվա դիմորդների ընդհանուր թվից, բայց թվի՝ մասնագիտությունների բաշխման առումով՝ ոչ. «Մասնավորապես բնագիտական թեւ դիմողների խնդիր կա, դիմորդների ճնշող մեծամասնությունը
«ՄԻԼԻՈՆ ԳՈՒՅՆԻՑ» ՄԵԿԸ
Նկարիչ Արմեն Աթայանը իր հոբելյանի եւ արվեստագետի խնդիրների մասին՝ ընդհանրապես Այս տարին հոբելյանական է ճանաչված նկարիչ եւ հասարակական գործիչ Արմեն Աթայանի համար. լրանում է նրա ծննդյան 50 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակը: «Առավոտը» հարցեր ուղղեց արվեստագետին՝ ակնկալելով նրա անկեղծ պատասխանները: – Ձեր համախոհներով 2000թ. հիմնեցիք «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոն», որի նախագահն եք: Ի՞նչ կարծիքի
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՈՒՂԵՎՈՐԻ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
Ամստերդամի օդանավակայանում հոլանդական ոստիկանությունը ձերբակալել է Չիկագոյից ժամանած երկու տղամարդու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները վերջիններիս բեռներում կասկածելի իրեր են հայտնաբերել եւ այդ մասին տեղեկացրել են Հոլանդիայի իշխանություններին: Ինքնաթիռի երկու ուղեւորներից մեկի պայուսակում հայտնաբերվել է պեպտե բիսմոլ դեղամիջոցին՝ սոսնձվող ժապավենով ամրացված բջջային հեռախոս, եւս երեք հեռախոս ու մի քանի ժամացույց,
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՊԿՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻՆ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին յուրացրել է փոքր ավիացիայի օդաչուի մասնագիտությունը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նախօրեին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ցուցադրվել են կադրեր, որտեղ Վրաստանի առաջնորդն Աջարիայի ղեկավար Լեւան Վարշալոմիձեի ընկերակցությամբ Բաթումի օդանավակայանում նստում է չորստեղանի եւ մեկ շարժիչով ինքնաթիռի ղեկին, օդ է բարձրանում, օդաչուի խցիկից անգլերեն բանակցություններ է վարում ավիակարգավորողի հետ, թռչում է
ԲԱԽՎԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ
Երեքշաբթի օրը Չինաստանի Չզենցզյան նահանգի ջրային տարածքում բախվել են Flandre ֆրանսիական լցանավն ու չինական Huanchi-8 չոր բեռներ տեղափոխող նավը: Trend-ի մատուցմամբ, միջադեպից հետո ջրում հայտնված վեց նավաստիներին գտնելու նպատակով որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Միջադեպի արդյունքում ջուրն են ընկել չինական նավի անձնակազմի յոթ անդամներ, որոնցից առայժմ միայն մեկին է հաջողվել փրկել: Վթարի պահին ֆրանսիական լցանավը դատարկ
Քաբուլում իրականացված ահաբեկչության թիրախը պետծառայողներն էին
Երեքշաբթի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում զինված գրոհայինների մի խումբ գնդակոծել է պետական ծառայողներ տեղափոխող ավտոբուսը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Քաբուլ քաղաքն ու Լոգար գավառն իրար կապող ավտոճանապարհին: Հարձակման թիրախ են դարձել երկրի Գերագույն դատարանի աշխատակիցները: Գնդակոծման արդյունքում երկու պետծառայող է սպանվել, եւս վեց հոգի վիրավորվել է: Հարձակումից ժամեր անց որեւէ կազմակերպություն չէր ստանձնել ահաբեկչական
Իրաքն ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերեց
Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական առաքելության ավարտով երկիրը ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերեց: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը իրաքցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին (աջից): «Հիմա մենք ազատ եւ անկախ ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե երկրի անվտանգության ուժերն ամբողջությամբ կստանձնեն ինչպես Իրաքի ներսից, այնպես էլ դրսից երկրին ուղղված սպառնալիքներին դիմագրավելու առաքելությունը:
Մինսկում ՌԴ դեսպանատան վրա դյուրավառ հեղուկով շշեր են նետվել
Լույս երեքշաբթի գիշերը Բելառուսում անհայտ չարագործները Ռուսաստանի դեսպանատան տարածք դյուրավառ հեղուկով երկու շիշ են նետել. մեկը դիպել է դեսպանատան տարածքում կայանված Mazda3 ծառայողական մեքենային, ու մեքենան այրվել է: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Փոխարենը երկու երկրների դիվանագիտական առաքելությունները հանդես են եկել հայտարարություններով: Նախ, Ռուսաստանի դեսպանությունն է նոտա ներկայացրել Բելառուսի ԱԳՆ-ին՝ տեղի ունեցած միջադեպը որակելով որպես «վրդովեցուցիչ
Երկու մեկնաբանություն
Ֆրանսիականի ռեկտորը մի բան է ասում, ազատված դասախոսները՝ այլ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 29 դասախոս ազատվել է աշխատանքից: Ըստ ազատված դասախոսների՝ զանգվածային ազատումները հիմնավորված չեն եւ չեն տեղավորվում օրենքի սահմաններում: Թե ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններով է միանգամից 29 դասախոս ազատվել աշխատանքից, երեկ «Արմենպրես» ակումբում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Ժոել լը Մորզելեկը պարզաբանեց, որ ամեն ինչ օրենքով է:
«ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻՍ ՀԱՄԱ՛Ր ՉԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ»
ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը՝ իր անցած ուղու եւ գործունեությունը քննադատողների մասին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը երկար լռելուց հետո որոշեց անդրադառնալ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանի հեղինակությամբ «Առավոտի» օգոստոսի 26-ի համարում լույս տեսած «Բանավեճի եմ հրավիրում» հոդվածին եւ ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀ
Վրաստանից էլ կարելի է սովորել
Միայն թե ցանկություն լինի Օրերս հայկական կայքերն ու մի շարք լրագրեր, սեպտեմբերին ընդառաջ, անդրադարձան վրացական իշխանությունների՝ դպրոցներում ազգային-ազգագրական պարերի ուսուցումը պարտադիր դարձնելու որոշմանը: Մասնավորապես այդ երկրի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, ԿԳ նախարարի հետ խորհրդակցելուց հետո, վստահություն էր հայտնել, որ այդ նախաձեռնությունը միայն կնպաստի առողջ սերունդ դաստիարակելու գործին: Սահակաշվիլին նույնիսկ կատակել է՝ էլ ինչ վրացի, որ իր
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՊԱՏԱՆԴ
Քիրվայության եւ ավազակապետության միջեւ Հայաստանի քաղաքական համակարգին ի սկզբանե բնորոշ է եղել անտագոնիզմը: Անցած 20 տարիներին իշխանություններն ու ընդդիմությունը շռայլորեն անվանարկել են միմյանց՝ «թալանչի», «դավաճան» բառերը դարձնելով քաղաքական բանավեճի անքակտելի մաս: Բացառությամբ 1991թ. նախագահական եւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների՝ մնացած բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են օրվա ընդդիմության կողմից, հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», հետընտրական զարգացումները
ԿՐԿԻՆ ԽԱԽՏՎԵԼ Է
Երեկ Գեղի-Կապան ջրագծում կրկին վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով հերթական անգամ խախտվել է Կապան քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը: Վերջերս Կապան քաղաքին ջուր սնուցող այս ջրագիծը հաճախակի է վթարի ենթարկվում ու արդեն որերորդ անգամ բնակչության դժգոհությունն ու զայրույթն առաջացնում: Ի դեպ, նախորդ օրերին էլ էր խնդիրներ առաջացել ջրամատակարարման գրաֆիկում: Ընկերության Հարավային մասնաճյուղի տրամադրած տեղեկատվության համաձայն` գրաֆիկի
Հերթական ուխտագնացությունը
Խաղաղության ամենալավ պաշտպանը ազատագրված հողում կառուցված տունն է 1993 թվականին՝ արցախյան պատերազմի թեժ տարիներին, Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղից Նազիկ մայրիկը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մայրը, հավաքելով պատերազմում զոհված մի քանի տղաների ծնողների, այցելեց Հադրութ: Հենց Հադրութում էին ընկել նրանց հերոս զավակները, հենց Հադրութում էր դեռ շարունակվում պատերազմը: Տարեց կնոջ քայլը նախադեպ հանդիսացավ բոլոր այն հայերի
Սյունիքում կփակվի 2 դպրոց
Գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թիվը նվազում է Օգոստոսի 27-ին եւ 28-ին «Առավոտը» անդրադարձել է հերթական ուսումնական տարվան ընդառաջ ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություններին եւ ներկայացրել այս կամ այն մարզում առկա հիմնախնդիրները: Օրինակ, որ Գեղարքունիքում աճել է անչափահաս հանցագործների թիվը, Շիրակում անչափահաս հանցագործների աճը ուղեկցվել է աշակերտների քանակի նվազմամբ, Արագածոտնում կան դպրոց չհաճախող երեխաներ եւ այլն: Անցած
ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՄԻՍԸ՝ ԵՐՇԻԿԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իսկ Արագածոտնի մարզպետարանում տեղյակ չեն Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի յոթ երեխա գտնվում է Թալինի հիվանդանոցում: Նրանց օրգանիզմում բրուցելոզ է հայտնաբերվել, որը երեխաներին է փոխանցվել նույն այդ հիվանդությամբ վարակված անասնամսից: «Առավոտի» տեղեկություններով, կենդանիների վարակված միսը նույնիսկ մայրաքաղաք է հասել՝ հանձնվել խանութներին եւ անգամ՝ սուպերմարկետներին: Թե Իրինդում, թե հարեւան գյուղերում մարդիկ անհանգիստ են. վախենում են՝ հանկարծ վարակված
ՈՒՂԵՎՈՐԸ ԽԵՂԴՎԵԼ Է
Օգոստոսի 31-ին, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Նախնական վարկածի համաձայն, «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր Գ. Մնացականյանը խեղդվել է: Ավտոմեքենայի վարորդ Գ. Խլղաթյանը չի վնասվել՝ դուրս
ԿԻՆԸ ԹԱՔՆՎԵԼ Է
Մոսկվայի ոստիկանությունը սկսել է Հայաստանի քաղաքացուհու որոնումները: «Ինտերֆաքսի» համաձայն, տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը խոհանոցային դանակով վիրավորել է 4 անձի՝ 42-ամյա մի տղամարդու, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի մարզի 32-ամյա մի բնակչուհու եւ նրա 13-ամյա որդուն: Պարզվել է, որ բոլոր վիրավորներն էլ Հայաստանից ժամանածներ
ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչի եւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել
Հերքո՞ւմ, թե՞ մեղադրական
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը, արձագանքելով օգոստոսի 28-ին «Առավոտի» «Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել» հրապարակմանը, մասնավորապես այն միտքն էր առաջ քաշել, թե «Հոդվածում տեղ են գտել անճշտություններ եւ խեղաթյուրումներ, որոնք կարող են ազդել դատաքննության ընթացքի վրա»: Ոստիկանությունը պահանջում է հերքում: Մի կողմ թողնենք դատարանի անկախ եւ անաչառ լինելու մասին մեր պատկերացումները,
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
Գործն իրար վրա են գցում Սկիզբը՝ նախորդ համարում Անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը: Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը: «Խնդիրը ոչ
ԽՈՍՏԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Երեկ Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) դիմաց ու բանկի տնօրինությանը հանձնվեց իրենց դժգոհության մասին նամակ: Նրանցից 3-ին բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Վալերիու Ռազլոգի եւ գլխավոր բանկիր Ալեքսանդր Բաբայանի, ընդունեցին: Այդ հանդիպումը տեւեց մոտ 30 րոպե: EBRD-ի ներկայացուցիչները հավաստիացրին, որ բարձրացված խնդիրը քննարկվելու է գլխավոր գրասենյակի
«ՌԱՅՍՈՎԵ՞ՏՆ» Է ԽՑԱՆԵԼ
Ազատության պողոտայում երեկ կեսօրից հետո խցանումներն այնքան էին «երկարել», որ վարորդներն արդեն հայհոյում էին այդտեղ աշխատող բանվորներին: Խցանումներից տուժած Աղասի Արշակյանն էլ «Առավոտին» դժգոհեց, որ Հաղթանակի զբոսայգուց մինչեւ Բաբայան խաչմերուկ է հասել մոտ 1 ժամում: Նրա պատմելով՝ այդ լայն փողոցում, ընդամենը 1 մեքենայի ճանապարհ էին թողել. «Ոչ էլ հասկացանք, թե ինչ շինարարություն էր՝ մալուխնե՞ր էին
ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Երեկ «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք մի քանի ուղղություններով մինչ այժմ իրականացվող ավիաչվերթներ են դադարեցրել՝ մասնավորապես սեպտեմբերի 5-26-ը նախանշված Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ, ինչպես նաեւ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 30-ը՝ Երեւան-Մոսկվա (Վնուկովո)-Երեւան եւ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 30-ը՝ Երեւան-Մոսկվա (Շերեմետեւո)-Երեւան ուղղություններով չվերթները: Այս չվերթները չեն իրականացվելու նաեւ ողջ ձմռան ընթացքում:
ԿՐԿԻՆ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎՈՒՄ
Օգոստոսի 30-ին Հանքավանի «Տաք ջրերի» մոտ գտնվող անտառում ծառեր են հատվել: Այս մասին ահազանգում է «ԷկոԼուրը»: Նրանց ներկայացմամբ, իրենք Կոտայքի մարզ էին այցելել՝ բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու եւ «Տաք ջրերի» մոտ նկատել են մի երիտասարդի, որը ջանասիրաբար ծառեր էր հատում. «Մեզ տեսնելով՝ երիտասարդը հեռացավ: Դրանից հետո, շրջելով անտառում, մենք տեսանք բազմաթիվ կտրված ծառեր, կոճղեր, գետնին ընկած


















































