Օրվա լրահոսը
Մարդկանց այգիները՝ կենդանիներին
Կենդանաբանական այգուն հատկացվել են բնակիչների՝ 40 տարվա այգիները «Մենք մեր ընտանիքներով Նոր Նորքի 1-ին եւ 3-րդ զանգվածների լանջեր կոչվող տարածքում 40 տարի առաջ հիմնեցինք այգիներ: Ահռելի գումարներ ծախսեցինք, մոտ 50 հա տարածք էր, մաքրեցինք, մեքենաներով հող ցրեցինք: Մեր միջոցներով տնկիներ գնեցինք, պտղատու ծառեր տնկեցինք, հետագայում նաեւ ոռոգման համակարգ անցկացրինք, որի համար նույնպես մեծ գումարներ պահանջվեցին:
ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ԷԼ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Շահագործման հանձնվեց նոր տրանսպորտային հանգույցը «Ձեր սպասումները եւ շինարարության ընթացքում կրած դժվարությունները, կարծում եմ, այսօր լիարժեք փոխհատուցում են ստանում այս առաջնակարգ մայրուղու շահագործմամբ։ Վստահեցնում եմ, որ թեպետ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացվել են աննախադեպ սեղմ ժամկետներում եւ լարված ռեժիմով, սակայն շինարարությունը կատարվել է այսօրվա պահանջներին համապատասխան բարձր մակարդակով եւ որակով, հաշվարկված՝ ծառայելու մեր ժողովրդին երկար տարիներ,
ԵԽ ԿՈՆԳՐԵՍԻ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ
Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի մշտական հանձնաժողովը երեկ ընդունեց «Տեղական ընտրությունները Հայաստանում» բանաձեւ: ԵԽ կոնգրեսը մասնավորապես կոչ է արել, որ «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի վերջնական քվեարկությունն իրականացվի հնարավորինս շուտ, որ այն ուժի մեջ մտնի 2009-ի դեկտեմբերից ոչ ուշ: Փաստաթղթում նշված է, թե պահպանվում է 2008-ի մարտի ողբերգական դեպքերի
Թե ինչ եղավ, երբ նախարարը չգնաց Բաքու
«Նախաձեռնողական քաղաքականության» եւս մի դրսեւորում Ինչպես երեկ արդեն հայտնել էինք, «Նովոստի-Ադրբեջանը» հաղորդել է, թե ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Բաքվում ճեպազրույցի ժամանակ դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի մշակույթի նախարարը հրաժարվել է մասնակցել Բաքվում ԵԽ անդամ երկրների մշակույթի նախարարների խորհրդաժողովին: «Արմինֆոյի» տվյալներով, նախարարի մերժման պատճառն այն էր, որ, խորհրդաժողովի օրակարգի համաձայն՝ պետք է քննարկվեր «Ադրբեջանական հուշարձանների
ՈՒՐԵՄՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՎՃՌՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՂԹԵ՞Լ ԷՐ
Ինչպես են խեղաթյուրվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակեց «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Այն կայացվել էր 2008-ի մայիսի 27-ի դռնփակ նիստում, գրավոր ծանուցվել՝ հունիսի 17-ին, ուժի մեջ մտել՝ հրապարակման պահից 3 ամիս անց: Վճիռը հրապարակելու հաջորդ օրն
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՉԵՆ
Իսկ դա կարող է փաստահավաք խմբում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչների համար «անհաղթահարելի խոչընդոտ» դառնալ: «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ «Փորձագետների փաստահավաք խումբ» ստեղծելու մասին ՀՀ նախագահի ստորագրած կարգադրությունից հետո Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՀ խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ժառանգությունը», հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Նրանք վերապահումով համաձայնեցին իրենց ներկայացուցիչներին գործուղել փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու, բայց միեւնույն
ԵՂԱՆԱԿԸ ԴԵՌ ՏԱՔԱՆԱԼՈՒ Է
Ձմռան համար արտասովոր տաք եղանակը շարունակվելու է առնվազն եւս մի քանի օր: Այս մասին երեկ «Ա1+»-ին հայտնել է «Հայպետհիդրոմետ»-ի Օդերեւութաբանական վարչության պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ օդերեւութաբանի՝ այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 7-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է 3-ից 5 աստիճանով: Եթե հիմա օդի առավելագույն ջերմաստիճանը 11-ն է, ապա չորս օրվա ընթացքում այն կհասնի 16-ի: Ներկայումս օդի ջերմաստիճանը,
Վիկ Դարչինյան. «Ռինգում անելիք դեռ շատ ունեմ»
Երեկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, IBF/WBC/WBA վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը Ավստրալիայից ժամանեց Երեւան: Բռնցքամարտի լեգենդ դարձած չեմպիոնին «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու եկել էին նրա մեծաթիվ երկրպագուները, ընկերները, հարազատները: Վիկը, որ իր առջեւ նպատակ է դրել փետրվարի 7-ին ԱՄՆ-ում կայանալիք հերթական մենամարտում արագ նոկաուտի ենթարկել նաեւ WBC-ի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ
Ստամբուլում անցկացված եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների հավաքին Հայաստանից մասնակցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նախարարը «Առավոտին» պատմեց, որ քննարկվել են գալիք ձմեռային եւ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ մասնակցության հետ կապված, ինչպես նաեւ այլ ընթացիկ հարցեր. «Թերեւս, ամենակարեւորը 2010 թվականին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող քննարկումներն
«ՄԻ՛ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՔ ԴՊՐՈՑԸ»
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը խոսում է փաստերով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը մտահոգված է, իր խոսքով՝ պաշտոնյաների «ջայլամային» պահվածքով եւ վերջին շրջանում դպրոցը հեղինակազրկելու փորձերով: «Կան պաշտոնյաներ, որոնք անթաքույց ասում են, թե թերթ չեն կարդում: Ես վախենում եմ նմաններից, ուրեմն պաշտոնյան չի ընկալում, թե սահմանադրական
Դարձյալ մենտալիտետն է խանգարում
Հայաստանում «ամաչում» են խոսել թրաֆիքինգի մասին Երեկ ստրկության դեմ պայքարի միջազգային օրն էր, ինչի առիթով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) միջոցառում էր կազմակերպել: Մարդկանց թրաֆիքինգը համարվում է ստրկության ժամանակակից տեսակ ու աճող հիմնախնդիր, որը ներառում է զոհերի ինչպես սեռական, այնպես էլ՝ աշխատանքային շահագործումը: Միջազգային իրավունքի համաձայն՝ կառավարությունները պարտավոր են թրաֆիքինգից պաշտպանել իրենց քաղաքացիներին: Օրվա առիթով ՄԱԶԾ-ի
«ԶԻՋԵԼՈՎ ԵՆՔ ՄՈՏԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
Փարատելով «Առավոտի» մտավախությունը, որ նախկին դեսպան Արա Պապյանի հեղինակած ԼՂՀ հարցի հանգուցալուծման առաջարկները հեռու են իրականությունից, քանի որ հիմնված են 80-ամյա վաղեմության փաստաթղթերի վրա, «Միացում» նախաձեռնության հիմնադիր անդամ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ եթե այդ առաջարկները կիրառենք Թուրքիայի նկատմամբ, բնականաբար, որեւէ իրական ազդեցություն կամ կիրառում չեն կարող ունենալ: «Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ այդ եւ
Իշխանություններն են կռվեցնում
Ըստ գյումրեցի ազատամարտիկների՝ սրբազան-քաղաքապետ կոնֆլիկտ հրահրողը իշխանություններն են: Օրերս Ամենայն հայոց կաթողիկոսը վստահեցրեց, որ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պաշտոնանկ չի արվի, այնուամենայնիվ, այս հարցը շիրակցիներին դեռեւս հանգիստ չի տալիս: Ի պատասխան քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որն արդեն քանի օր է՝ ստորագրահավաք է սկսել Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդի դեմ, ի պաշտպանություն սրբազանի՝ մի այլ
ՃԳՆԱԺԱՄ`«ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Գործարանի սեփականատիրոջ հավաստմամբ, իրենց արտադրանքի գինը միջազգային շուկայում նվազել է 2 անգամ, ինչի հետեւանքով էլ ստիպված են իրենց գործունեությունը դադարեցնել: Դեկտեմբերի 1-ից «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության 800 աշխատակցից 350-ը անցել է հարկադիր պարապուրդի: Գործարանի ղեկավարությունը կայացրել է այս որոշումը, քանի որ արտադրանքի իրացման խնդիր է առաջացել: Բանն այն է, որ «Վանաձոր-Քիմպրոմի» հիմնական արտադ րանքի 95%-ը արտահանվում
ՆԺԿ-Ն՝ «ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Երեկ տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության 5-րդ արտահերթ՝ փակ համագումարը: Ինչպես նախապես հայտարարվել էր, համագումարում պետք է քննարկվեր ՆԺԿ-ի՝ Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու հարցը: Սակայն, ինչպես պարզվեց համագումարից հետո, օրակարգում այդ հարցը չի եղել: Կուսակցության ղեկավարը «Առավոտի» հետ զրույցում չցանկացավ մանրամասնել հարցի հետաձգման պատճառները: Փոխարենը ՆԺԿ-ն որոշում է կայացրել ի դեմս կուսակցության ղեկավարի՝ այսուհետեւ
«Քաղաքական վրեժխնդրություն, հաշվեհարդար»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Հերթական նիստում շարունակվել են հրապարակվել գործով ապացույցները, որոնց առնչությամբ, պաշտպաններից բացի, հայտարարություններով հանդես է եկել նաեւ Գ. Ջհանգիրյանը: Նա վկայակոչել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը, որն արգելում է դատախազին բերման ենթարկել առանց
«Նախագահը ինչ էլ ասի`ճիշտ է»
Երեկ հայտարարեց Գալուստ Սահակյանը «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը խորհրդարանում վերածվեց քաղաքական շոուի: Պատգամավորներից շատերն առիթն օգտագործեցին ամպագոռգոռ հայտարարություններ անելու եւ ցուցադրվելու համար: Ընդդիմադիրները հայտարարում էին, թե օրենքում կատարվող փոփոխություններն անմիջականորեն կապվում են Արցախի հիմնախնդրի հետ, իսկ իշխանական պատգամավորները փորձում էին ապացուցել, որ դա պարզապես հանրաքվեի մասին է եւ կարող
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԷԻՆ
ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Երեւանում անցկացված ՏԻՄ ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը համարել է քվեարկությանը ցածր մասնակցությունը, մինչդեռ Արմեն Գեւորգյանը կարծում է, թե դրանք «առանձնացան քաղաքացիական ակտիվ մասնակցությամբ»: Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի երեկվա լիագումար նիստի օրակարգում 5-րդ կետը «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» հարցն էր, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ
«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՏՈՒԺԵԼ ԵՆՔ ՆԱԽԱՆՁԻՑ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարեց, որ մեզանում մարդու իրավունքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: – Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ եք ունենում արտերկրի տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը, ըստ որոշ պնդումների՝ հավակնում եք գալիք նախագահական ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Իրո՞ք ուզում եք նախագահ դառնալ: – Առաջիկայում
ՄԻԱՍԻՆ` ԸՆԴԴԵՄ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ
«Ժառանգության» եւ Տիգրան Թորոսյանի «ջրերը մի առվով չէին հոսում» շատ հաճախ, երբ նա դեռ ԱԺ նախագահ էր: Իսկ պաշտոնանկությունից հետո պրն Թորոսյանի եւ խորհրդարանական ընդդիմադիրների դիրքորոշումները շատ հարցերում սկսեցին համընկնել, ինչպես եղավ նաեւ երեկ՝ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության կապակցությամբ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այս օրինագիծը գնահատեց հակասահմանադրական, նշելով, թե Սահմանադրությամբ ամրագրված որեւէ
Ֆուտբոլային դետեկտիվը շարունակվում է
Անգամ բրազիլական եւ մեքսիկական սերիալները ինչ-որ ժամանակ ավարտվում են: Սակայն հայկական ֆուտբոլում սկանդալների վերջը դեռ չի երեւում: «Արարատը» պատրաստվում է առաջիկա օրերին դատախազություն հայց ներկայացնել ընդդեմ ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Ուրբաթ օրը ակումբի ղեկավարների հրավիրված մամուլի ասուլիսում, որին ներկա է եղել նաեւ «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը, ակումբի գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովը լրագրողներին հայտարարել
ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ «ԱՐԱԲԿԻՐ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
Օրերս Արաբկիր համայնքում, Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգում ծառատունկ էր: Միջոցառումը կազմակերպել էին «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը եւ Արաբկիր համայնքի թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանը: Արաբկիրցիները ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Ա. Հովսեփյանին, Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին եւ թաղապետ Ալբերտ Երիցյանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ արաբկիրցիներին խոստացել էր լուծել ոչ
«Մի ժանգոտեցրեք դերասաններին»
Թատրոնների գեղարվեստական ղեկավարներին խորհուրդ է տալիս դերասանուհի Գայանե Մկրտչյանը Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 21-28-ը անցկացվեց երիտասարդ բեմադրիչների փառատոն, որը կազմակերպել էր Թատերական գործիչների միությունը: «Առավոտը» ներկա գտնվեց Վահան Բադալյանի բեմադրած Էդ. Օլբիի «Ամերիկյան երազանք» պիեսի պրեմիերային: Վերջինիս վերլուծությունը թողնելով մասնագետներին՝ նշենք, որ խաղացող 5 դերասանից 4-ը վաստակաշատ էին՝ Ժենյա Ներսիսյան, Գայանե Մկրտչյան, Ռուզան Գասպարյան եւ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Սկսած 1988թ.-ից, ամեն տարի դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է իբրեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն անցկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով: Քսաներորդ դարի վերջին տասնամյակներին ի հայտ եկած ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից է: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին՝ ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը տարածվել է բոլոր մայրցամաքներում եւ
Խաչքարը չգիտենք
Ըստ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի՝ հայ մշակութային ժառանգությունը գործիք է, որից նախ օգտվել պիտի սովորենք: Օրերս լույս է տեսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» վերնագրով գիրքը: Այս մենագրության մեջ մանրամասն ներկայացված է հայկական խաչքարային մշակույթի «կենսագրությունը»: Աշխատության 6 գլուխներում հեղինակն անդրադարձել է խաչքարի
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
Իսկ մարզպետարանների ՏԻՄ հարցերով զբաղվող բաժինների աշխատանքը մնում է «անշոշափելի» «Առավոտը» դեռեւս 5 ամիս առաջ գրավոր դիմել էր մի քանի գյուղապետերի՝ խնդրելով հունվարի 1-ից մինչեւ հարցումը կայացրած օրը իրենց տրամադրել ավագանիների բոլոր որոշումների պատճենները: Արմավիրի մարզի Դալարիկի եւ Ապագայի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի, Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետերն այնքան «գաղտնապահ» գտնվեցին, որ նրանց ստիպված երկրորդ
Սրբազանը պաշտպանության կարիք չունի
Կարծում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արդեն քանի օր է՝ Շիրակի մարզում խոսակցություններ են պտտվում, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համառ ջանքերի շնորհիվ շուտով պաշտոնանկ են անելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Իսկ պատճառն այն է՝ իբր սրբազանը զբաղվում է քաղաքականությամբ, ընդդիմադիր հայացքներ ունի եւ սատարում է հացադուլավորներին։ Ըստ «Առավոտի» աղբյուրների, այս ամենը
ՈՒՂԵԲԵՌԸ ՏԵՂ Է ՀԱՍՆՈՒՄ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԵՂԱԾ
Ոչ մի երաշխիք չկա, որ «Արմավիայով» տեղափոխվող ուղեբեռդ հետ կստանաս անվնաս «Արմավիա» ավիաընկերության շատ ուղեւորներ թռիչքից հետո կամ ընդհանրապես հետ չեն ստանում իրենց ուղեբեռը, կամ՝ ստանում են քրքրված ու անճանաչելի վիճակում, իսկ ավիաընկերությունը հրաժարվում է բեռնափոխադրողների անփութության արդյունքում վնասված բեռների համար պատասխանատվություն կրել: Հոկտեմբերի 25-ին «Արմավիայի» ինքնաթիռով Օդեսայից Երեւան ժամանած ուղեւորներից՝ Հրաչիկ Հայրապետյանը, առ այսօր
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԴԵՌ ՉԵՆ ԼԻՆԻ
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեկտեմբերի 12-ին կայանալիք համաժողովի օրակարգում ընդգրկված են ընդդիմության հետագա ռազմավարությանն ու համազգային խնդիրներին առնչվող հարցեր: Երեկ «Ուրբաթ» ակումբում այդ մասին հայտարարել է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Անդրադառնալով հանրահավաքների վերսկսման հնարավորությանը՝ Ա. Մուսինյանն ասել է, որ այս պահի դրությամբ դեռեւս չկան այնպիսի ծանրակշիռ նախադրյալներ, որոնք կստիպեին ՀԱԿ-ի ղեկավարությանը վերանայել հանրահավաքների դադարեցման
«Ժողովրդի կողմից իշխանության իրականացում»
«Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները այսպես ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Երեկ, օրվա վերջում, նիստի ավարտից 45 րոպե առաջ, խորհրդարանը սկսեց քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Հանրության մեջ կար կարծիք, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Արցախի հարցով: Եթե դրանք ընդունվեն, ապա այդուհետ հանրաքվե անցկացնելու իրավունք կունենա ոչ միայն երկրի նախագահը, այլեւ կառավարությունը՝