Օրվա լրահոսը

ԵՐԻՑՅԱՆՆ ԻՐ ԹԻՄՈՎ Է ԵԿԵԼ

Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը՝ եկած-չեկած, թաղապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատվելու դիմում է գրել տալիս: Քանի օր է՝ Արաբկիրի թաղապետարանում բավականին լարված մթնոլորտ է: Բանն այն է, որ Արաբկիրի նորընտիր թաղապետը, համայնքի խնդիրներին ծանոթանալու փոխարեն, իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից՝ հոկտեմբերի 1-ից, սկսել է նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի կադրերից ազատվել: Այս օրերին Հ. Շահինյանի օրոք թաղապետարանում

«ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՁԵՎՈՎ

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն լուրերին, թե կառավարությունը «դեղին մամուլի» դեմ պայքարի շրջանակներում նախապատրաստում է մի նոր օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ լիցենզավորում կնախատեսվի նաեւ տպագիր ԶԼՄ-ների համար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել եւ վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների

«Խաղաղությունն ու ազատությունն անանջատ են»

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ հասարակության՝ ՀՀ նախագահից սպասվող ուղերձը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր։ «Կարելի էր ոչ մի ուղերձով էլ հանդես չգալ, ուղղակի ազատել քաղբանտարկյալներին: Դա կլիներ օրվա ուղերձը հասարակությանը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ին եւ հանրությանն ուղղած ուղերձի մասին կարծիք հայտնեց Աշոտ Բլեյանը: Մեր զրուցակցի համար ակնհայտ եւ անառարկելի է կալանավայրերում գտնվող իր

Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Սյունեցիք այլեւս չեն ուզում իրենց հաշվին հարստացող իշխանավոր Երեւան-Սիսիան ճանապարհը մոտ 250 կիլոմետր է, տաքսում ինձնից բացի՝ եւս երկու ուղեւոր կար: Շուրջ 3,5 ժամ տեւած ճանապարհի ընթացքում խոսք ու զրույցի թեման Սյունիքի եւ Սիսիանի մասով՝ Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումներն էին: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում հայտնաբերված չարաշահումների ցանկում լուրջ տեղ ունի նաեւ Սիսիանը՝ շուրջ 47

ՔԱՐ ՇՊՐՏՈՂՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆ ՄԻ ԳԾՈՎ

«Ժառանգություն» խմբակցության ներկայիս ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մարտի 1-ի վերաբերյալ իր ցուցմունքներում վկայել է սադրիչների մասին: «Մարտի 1»-ի մայր գործում տուժող ճանաչելու մասին որոշումները սկսվում են միեւնույն տրաֆարետային նախաբանով. «Մարտի 1-ին, ժամը 6-ի սահմաններում, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու այլք, օրենքով սահմանված

ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԱՅՍ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երկու անդամներ օրերս հանդիպել են «Մարտի 1»-ի գործով կապ չունեցող եւ քրեակատարողական հիմնարկներից մեկում խարդախության եւ խոշոր չափերի հասնող գումարի հափշտակության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված «Կլոր» մականունով Հովակիմ Բաբայանի հետ (լուսանկարում): Նա, որ դեռ այս տարեսկզբից ընդդիմադիր գործիչների շրջանակներում հայտնի էր որպես ոստիկանության գործակալ, ասում են, «Մարտի

ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԽԱՉՔԱՐ

Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնին հարող զբոսայգում խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանն իր անձնական միջոցների հաշվին տեղադրեց խաչքար՝ 1921թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը բոլշեւիկների կողմից Երեւանի բանտում կացնահարված 21 երեւելի քաղաքական եւ զինվորական գործիչների, Սարդարապատի հերոսների պատվին: Մինչ այդ նա դիմել էր Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին, որպեսզի ստանա թույլտվություն: Քաղաքապետը թույլատրել էր: Ռ. Մարկոսյանը

ՆՈՐ ԴՐՎԱԳՆԵՐ

ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ կապված «Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած դեպքերի հետ: Պարզվում է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 01.01-ին, Երեւան քաղաքի վարչությունն ահազանգ է ստացել ոստիկանության Կենտրոնականի բաժնից, ըստ որի՝ Խանջյան 49 հասցեում տեղի է ունենում վիճաբանություն: «Օդնոկլասնիկ» սրճարանի համասեփականատեր Աբել Միքայելյանը հայտարարություն էր տվել, որ մի խումբ անձինք մտնելով նշված սրճարան՝ խուլիգանական արարքներ են

Մարզական խճանկար

Արթուր Աբրահամը հիվանդացել է IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի՝ հոկտեմբերի 4-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում ամերիկացի Ռաուլ Մարկեսի հետ գոտու պարտադիր պաշտպանության մենամարտը հետաձգվել է եւ կկայանա նոյեմբերի 8-ին: Աբրահամը մարտի օրվա առավոտյան հիվանդացել է գրիպով, եւ բժիշկները նրան թույլ չեն տվել ռինգ մտնել: «Ես ափսոսում եմ, որ այսպես ստացվեց, – լրատվամիջոցներին

ՄԱՐԶԻՉ-ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ

Ուսուցչի օրվա նախօրյակին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեծարվեցին մարզիչ-մանկավարժները, դաստիարակները: Քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի հրավերով միջոցառմանը մասնակցեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը: Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած կոլեկտիվին, նշելով, որ սպորտը նախընտրած պատանին չի կարող դառնալ մեծ մարզիկ, եթե համակողմանի կրթություն

Վեդին կշարունակի զարգանալ

Արդեն ինը տարուց ավելի է, ինչ Արարատի մարզի Վեդի քաղաքը ղեկավարում է Վարուժան Բարսեղյանը, եւ վստահորեն կարելի է ասել, որ նրա ղեկավարման տարիներին Վեդին նկատելիորեն փոխել է իր դիմագիծը։ Քաղաքում նկատելի առաջընթաց կա թե բարեկարգման, թե քաղաքի մարզամշակութային կյանքի զարգացման ուղղությամբ։ 1999թ., երբ Վարուժան Բարսեղյանն առաջին անգամ ընտրվեց քաղաքապետ, Վեդի համայնքն ուներ 54 մլն դրամի

ՄԱՐՄՆԵՂԵՆ ԿՐԱԿ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ԴԱԼԻ

Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Հայֆեստ» 6-րդ միջազգային փառատոնը, որի կարգախոսն է՝ Remaking the city (վերափոխել քաղաքը): Այն կշարունակվի եւ տոնական շունչ կհաղորդի քաղաքին մինչեւ հոկտեմբերի 12-ը: «Հայֆեստի» բացումը կայացավ Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացմամբ՝ նվիրված Սալվադոր Դալին (ռեժիսոր՝ Իգոր Գրիգուրկո):

Օրենքը չի կիրառվում անվան պատճառով

Արդարադատության նախարարությունում սպասում են «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուն: 2007թ. սեպտեմբերի 4-ին ընդունվել է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքը: Ըստ վերջինիս 2-րդ հոդվածի՝ «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.lraber.am հասցեում գտնվող

ՄԵԿ ՏԱՐԻ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Լեհաստանում կատարված սպանության գործով չկան ապացույցներ Երեւանի քրեական դատարանում քննվող (թիվ 14808406) քրեական գործով Արմեն Թադեւոսյանը մեղադրվում է սպանության եւ սպանության փորձի համար՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1, 15 կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Արմեն Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննություն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է

Լրագրողները լրագրող չեն

Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը ռուս ժուռնալիստների՝ տարեցտարի որակազրկվելը պայմանավորում է նրանով, որ նրանց մեծ մասը ժուռնալիստական կրթություն չունի: Սոչին Ռուսաստանի ամենաթանկ քաղաքներից է, այդուհանդերձ, անգամ աշնանը հյուրանոցները տուրիստներով լեփ-լեցուն էին: Սոչիում մատուցվող ծառայությունների ու ապրանքների գները գրեթե նույնն են, ինչ ամենաթանկ քաղաքներից մեկում՝ Մոսկվայում: Պատկերացնելու համար նշենք, որ անգամ ամենասովորական կարտոֆիլով կարկանդակը, որը Երեւանում 60 դրամ

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐՈՎ

Վեդիի քաղաքապետի թեկնածուները հույսները դրել են իրենց բազմամարդ ազգուտակի վրա Առաջին հայացքից Արարատի մարզի Վեդի քաղաքը հազարավոր խնդիրներ ու սոցիալապես անապահով բնակչություն ունեցող գյուղ է հիշեցնում: Չնայած դրան, Վեդիի քաղաքապետի աթոռը շատերին է հրապուրում: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, քաղաքագլխի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Բարսեղյանը, Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ՝ կադաստրի

«ԵԹԵ ԼԱՎՐԵՆՏԸ 10 ՀԱԶԱՐ ՏԱ, ԵՍ 15 ՀԱԶԱՐ ԿՏԱՄ»

Խոստանում է Սիսիանի քաղաքապետի թեկնածու Աղասի Հակոբջանյանը Արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ին Սիսիանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծես «խաղեր է տալիս»՝ հայտարարելով, որ նախընտրում է թեկնածուներից Սամվել Թանգյանին, սակայն սիսիանցիները արդեն ունեն դառը փորձ, երբ մարզպետը կանգնելով այս կամ այն թեկնածուի կողքին՝ իրականում սատարում է իր հիմնական թեկնածուին: Երեկ «Առավոտի» թղթակիցը

Մարտի 1-ն է՞լ էր ահաբեկչություն

Որքանո՞վ օգտակար կլինի «Սեպտեմբերի 11»-ի գործով ամերիկյան հանձնաժողովի փորձը «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի համար: Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները երեկ հանդիպեցին Հայաստան ժամանած ամերիկյան փորձագետներ Քրիստոֆեր Կոյմին եւ Մայքլ Հարլիին, որոնք նախկինում եղել են ԱՄՆ նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների՝ «Սեպտեմբերի 11-ի» գործով հանձնաժողովի անդամներ: Վերջինիս փորձը

ՄԻ ՏՈՒԺՈՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող ճանաչվեց միայն սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ: Թերեւս չկա մարտի 1-ի վերաբերյալ որեւէ տեսաֆիլմ կամ հոլովակ, որում առկա չլինի այս երիտասարդի պատկերը: Սա 22-ամյա Արթուր Ավագյանն է, որը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԻ

Որքան էլ տարօրինակ է, բայց Կենտրոն համայնքի 15 ավագանիներից մեկը ՀՀՇ վարչության անդամ է ՀՀՇ վարչության անդամ եւ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը միակն է Հայ ազգային կոնգրեսի 12 թեկնածուներից, ով անցած շաբաթ կայացած մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ընտրություններում ընտրվեց ավագանու անդամ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞րն էր նրա հաջողության գրավականը, երբ իր իսկ ընկերների ու թիմակիցների

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ պետք է զգուշանա Ռոբերտ Քոչարյանից, քան Լեւոն Տեր-Պետրոսյանից: «ԱրմԻնֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը մի մարդ է, որը կարողանում է կառավարել զանգվածները. այդ առումով նա շահավետ է Սերժ Սարգսյանի համար, քանի որ ուրիշ վտանգ նա չի ներկայացնում: Իսկ Ռոբերտ Քոչարյանն

Վերականգնվում են մեր որմնանկարները

Դեռեւս խորհրդային տարիներից ճարտարապետներ, պրոֆեսորներ Ալպագո Նովելլոյի (Իտալիա) եւ Արմեն Զարյանի համագործակցության արդյունքում հայկական ճարտարապետությանը նվիրված 23 գիրք է տպագրվել եւ 5 համաշխարհային սիմպոզիում կազմակերպվել: Իտալիայից ժամանած ճարտարապետ-վերականգնող Գայանե Կազնատին, որն իր իտալացի եւ հայ գործընկերների հետ Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» եւ Քոբայրի վանքի որմնանկարների վերականգնողական աշխատանքներն էր իրականացնում, «Առավոտին» հայտնեց, որ ինքն աշխատում է

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ չորրորդ ԼԵՆԻՆ ՊԱՊԻՆ ԷԼ Եվ ես Վահրամին ասացի՝ «հերիք ա Մոցարտի պատճառով իրար նեղացնենք» եւ ժպտալով ավելացրի՝ «քիչ էր մնացել՝ կռիվ անեինք», եւ Վահրամը ժպտաց ու ասաց՝ «կռվից շատ կվախնաս» եւ ավելացրեց՝ «էդ եմիշգլուխներն էնքան սարսափելի չեն՝ ինչքան քեզի կթվա», եւ ես ասացի՝ «ճիշտ չհասկացար», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչը ճիշտ

ՖՈՒՏԲՈԼԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐՎՈՔ ՉԷ, ԲԱՅՑ ԼԱՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒՆԵՆՔ

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի վերլուծությունները հաճախ չեն համընկնում միմյանց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից սկսելու է նախապատրաստվել 2010 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի Բելգիա-Հայաստան (հոկտեմբերի 11-ին) եւ Բոսնիա-Հայաստան (հոկտեմբերի 15-ին) արտագնա հանդիպումներին: Երեկ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն այդ առիթով հանդիպեց լրագրողների հետ: Հրապարակելով հրավիրված 27 ֆուտբոլիստների անունները՝ դանիացին նշեց, որ

Լինել ընդդիմություն, նշանակում է՝ լինել անիծված

Երեկ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը Երեկ ՄԱԱ-ում կազմակերպված «Քաղաքական ընդդիմության կայացման միտումները, զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, Քաղաքագետների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը եւ այլք: Լ. Ալավերդյանի խոսքերով՝ ընտրված թեման օրհասական է ու դեռ երկար ժամանակ այդպես է

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ ԿԱՄ «ՀՈԳՆԱՏԱՆՋ ԱՉՔԵՐ»

Երջանիկ Կարախանյանի «Երվանդ Քոչարը իմ հուշերում» «գրքի» առիթով «Երվանդ Քոչարը իմ հուշերում» գրքի առաջաբանը մեզ ծանուցում է, որ Երջանիկ Կարախանյանը (նա այդ տարիներին տաքսու, թե ծառայողական մեքենայի վարորդ էր), «մխիթարանք է հանդիսացել» Ավ. Իսահակյանի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի եւ Ե. Քոչարի համար: Առաջաբանի տրամաբանական ջղաձգումներով՝ նույն ձեռագիրը մեզ ուղեկցում է նաեւ Ե. Կարախանյանի «գրած» խոսքում:

Լռությունն այլեւս խախտվել է

«Իմ տատը» գրքում («My Grandmother», Verso Books հրատարակչատուն, 2008 թ.) Ֆեթիյե Չետինը ներկայացնում է իր տատի պատմությունը՝ միաժամանակ նաեւ պատմելով իմ տատի մասին: Պարզվում է՝ զարմուհիներ ենք եղել, ում ծննդյան օրվանից բաժանել են իրարից: Արեւելյան Թուրքիայում՝ Անատոլիայում, բնակվող մի երիտասարդ աղջիկ, ում բռնությամբ բաժանել են ծնողներից վաղ տարիքում՝ այնքան վաղ, որ չի հիշում: Դա նրա

ԱՌԱՅԺՄ ՉԻ ԼՔԻ ՀՀԿ-Ն

Խոսքը նախկին սոցապ նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանի մասին է – Պարոն Մարտիրոսյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ առաջիկայում Դուք պատրաստվում եք համալրել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շարքերը: – Ես աշխարհի ամենաանշտապ ապրող մարդն եմ եւ երբեք հապճեպ որոշումներ այլեւս չեմ կայացնում: Վերջերս հանդիպել եմ ՍԴՀԿ երիտասարդական խմբի հետ, բայց՝ որպես հասարակագետ: Վերջին շրջանում ես

ՎՐԱՍՏԱՆ. ԽԱՌՆԱՇՓՈԹ՝ ԿԱՊՎԱԾ ԶՈՀԵՐԻ ԹՎԻ ՀԵՏ

Անհայտ կորած անձանց երկար ցուցակից կարելի է ենթադրել, որ զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալները կարող են թերի ներկայացված լինել: Թբիլիսիի Մուխատգվերդի գերեզմանատան շիրիմների երկար շարքի վրա գրված է՝ «Անհայտ զինվոր»: Այստեղ թաղված են օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հնգօրյա պատերազմում զոհվածները: Կան նաեւ շիրմաքարեր, որոնց վրա ոչ թե անուններ են գրված, այլ երկնիշ թվեր. այնուամենայնիվ, սգացող մարդիկ

Հպանցիկ անդրադարձ՝ գլոբալ ճգնաժամերի պատմությանը

Ներկայիս ֆինանսական փլուզումը հավակնում է ռեկորդակրի «դափնիներին» Համաշխարհային ինդուստրիալ հասարակության ձեւավորման եւ զարգացման գրեթե երկդարյա պատմության ընթացքում շատ երկրների տնտեսությունների մեջ արձանագրվել են ճգնաժամեր, որոնք հանգեցրել են արտադրության կտրուկ անկումների, բանկային համակարգի փլուզումների եւ ճգնաժամին բնորոշ այլ երեւույթների: Շուկաներում կուտակվել են հսկայական քանակությամբ չիրացված ապրանքներ, արձանագրվել է գների կտրուկ նվազում, կաթվածահարվել են փոխադարձ հաշվարկների համակարգերը,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031