Օրվա լրահոսը
Նախարար Բարաքը ստանձնեց ողջ պատասխանատվությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ստանձնել է «Ազատության նավատորմի» վրա այս տարվա մայիսին տեղի ունեցած գրոհի ողջ պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: «Ես եմ կրում պատասխանատվությունն այն ամենի, ինչ կատարվում է բանակում»,- երեկ Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննություն սկսած պետական հետաքննչական հանձնաժողովում հայտարարել է նախարարը: Բարաքն ասել է, թե ինքն է պատասխան
Անօրինական ոչինչ չկա
Պատասխան «Առավոտի» հունիսի 1-ի՝ «Որտեղ փնտրել արդարությունը» հրապարակմանը Թե «Պրոգրես» համալսարանի տնօրինությունը որեւէ կեղծիք թույլ չի տվել, որեւէ մեկի իրավունքները չի ոտնահարել: Ավելին, հանդես է բերել մեծ մարդասիրություն, ապօրինաբար ուրիշի տարածքները զբաղեցնողներին առաջարկել է բնակարանների գնման վկայագրեր, մեծ գումարներ՝ բնակարաններ գնելու համար, խաթարելով ուսումնական գործընթացների համակողմանի կազմակերպումը՝ տեւական ժամանակ լռել ու չի կամեցել փողոց նետել
ԱՌԱՋԱՐԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ
Կամ՝ մտորումներ միասնական քննություններից հետո Ո՞րն է ընդունելության քննությունների նպատակը… Բոլորը միանշանակ կպատասխանեն՝ բուհ ընդունվելը… Ո՞րն է բուհ ընդունվելու նպատակը: Այս հարցի մասին կարծիքները, բնականաբար, միանշանակ լինել չեն կարող: Շատերի համար բուհի դիպլոմը ձեւական բնույթ է կրում՝ ինչ-որ տեղ ինչ-որ կերպ խցկվելու համար անհրաժեշտ փաստաթուղթ: Բայց որ մեր հասարակության մեջ շատ քչերն են կարեւորում որակյալ
ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ
Ոչ կոմպետենտության ու նորանոր «ականների» տրամաբանական շարունակությունը Այս զգացողությունը անծանոթ չէր մեզ: Տարիներ շարունակ այն կրնկակոխ հետապնդում էր ու շարունակում է հետապնդել բոլորիս՝ թույլ չտալով գոնե ակնթարթ ձերբազատվել իրենից: Սրանում մեզ հաջողությամբ «օժանդակում են», մասնավորապես՝ մասնագիտական կարողությունները իսպառ մոռացած ու հարցերը ծեծ ու ջարդով «կարգավորող» ոստիկանները, մարդկային տրամաբանությանը անհասանելի որոշումներ կայացնող, կամակատարի վերածված դատարանները, տնտեսությունը
20 տարի անց
Հիմա էլ ջուր կա, գյուղացին գլո՞ւխ է պահում Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները խորհրդային կարգերի փլուզումն այնքան ծանր տարան, որ նույնիսկ կարեւորություն չտվեցին փաստին, թե ինչպես են «ուրիշի կրակի վրա տաքացողները» քարուքանդ անում իրենց փոքրիկ տնտեսությունը: Գյուղացիների աչքի առաջ, նրանց լուռ անտարբերության պարագայում «դարի հնարամիտներից» մի քանիսը, սեփական շահը գերակայելով հանրայինից, թալանել ու հիմնահատակ ավերել
ՎՏԱՆԳՎԱԾ Է ԳՅՈՒՂԻ ԱՊԱԳԱՆ
Սյունիքի մարզի Աղվանի գյուղը կամաց-կամաց «վերանում» է Հայաստանի քարտեզից Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի գյուղերից է Աղվանին: Ժամանակին այստեղ կյանքը եռում էր, ամենուր երիտասարդներ, հովեկներ, զբաղվելու շատ բան կար գյուղում: Գյուղացիներն իրենց հողերն էին մշակում, կարտոֆիլ ցանում, խոտհունձի շրջանում էլ օրվա մեծ մասը սարերում էին անցկացնում: Իսկ այժմ, երբեմնի մարդաշատ Աղվանիից բան չի մնացել, գյուղը դատարկվել,
ՓԱԿ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 28 հրշեջ ավտոմեքենաների տրամադրման կապակցությամբ այսօր առավոտյան ժամը 6-12-ն ընկած ժամանակահատվածում փակ են լինելու Երեւանի Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները, բացի Աբովյան փողոցից Ամիրյան փողոց եւ Ամիրյան փողոցից՝ Վազգեն Սարգսյան փողոց տանող հատվածները:
ՏՈԻԺՈՂԸ ԼԵՔՍՈՒՍՆ ԷՐ
Երեւանի Շիրակի 5/2 հասցեում գտնվող գազալցակայանին հարակից գազի բալոնի տեղադրման արհեստանոցում ամբողջությամբ այրվել է Շուշան Զիրոյանին պատկանող «Լեքսուս RX-300» մակնիշի 22 ԼՏ 778 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը:
ՕՁԸ ԽԱՅԹԵԼ Է
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ջրաշեն գյուղի 61-ամյա բնակչուհի Ալվարդ Հակոբյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը միջին ծանրության է:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ
«Առավոտի» տեղեկություններով՝ օգոստոսի 8-ի Երեւան-Բարսելոնա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է, ինքնաթիռը կանգնեցվել է: Պատճառը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») որդին՝ Վիլիկն է եղել, որը «դեբոշ» է սարքել ինքնաթիռում: Նշենք, որ Վիլիկ Կարապետյանը զինծառայության մեջ է գտնվում եւ, ըստ էության, չպետք է լիներ ինքնաթիռում:
ՈՉ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ ՄԵՐԸ
«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 10-ի համարում տպագրվել է հոդված՝ «Խախտում են բոլորը, այդ թվում՝ ուժայինները» վերնագրով, որտեղ հոդվածագիրը օգտագործել է սխալ տեղեկություններ, նշելով, թե «Մերսեդես Բրաբուս» մակնիշի 800 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից է: Օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ընձեռված իրավունքից եւ հարգելով հանրության ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկացնում
«ՏՂԱՍ ՈՒՆԵՐ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ»
Մի ինքնասպանության պատմության հետքերով Մայրն ուզում է արդարության հասնել: Համլետ Քարհանյանը ինքնասպան եղավ այս տարվա ապրիլի 25-ի երեկոյան, Վանաձորի Տավրոս թաղամասի իրենց տան բակում: Նա 33 տարեկան էր: Ինքնասպանների գրպաններում ընդունված է գտնել երկտողեր, որպեսզի ինչ-որ կերպ մոտենան այն հարցի պատասխանին, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչն է դրդել նման ողբերգական քայլի: Համլետի հագուստի
«Ռոբինզոնից էլ մենակ եմ»
«Երբ մանկատնից դուրս եկա, մորս գտել էի, բայց երկար ժամանակ մոտը չէի գնում. չէի կարողանում ներել, որ ուրիշ ընտանիք է կազմել եւ ինձ մոռացել: Ու ամբողջ կյանքում նրան չներեցի, որովհետեւ նրա պատճառով ամբողջ կյանքում ապրել եմ մանկատներում ու հանրակացարաններում: Անհաջող ամուսնացա ու շուտով նորից մենակ մնացի: Չգիտեմ, երեւի ճակատագիր է»,- մեզ հետ զրույցում իր պատմությունն
«Ես բարեխիղճ սեփականատեր եմ»
«Առավոտի» (05.08.2010) «Օդից կախված շենքի, «օդում կախված» բնակիչները» հրապարակման մեջ նշել էինք, որ Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքի բնակիչները շուտով կվտարվեն: Նշել էինք նաեւ, որ շուրջ 17 ընտանիք այդ կիսակառույցում փաստացի գրանցում ունի, բայց մոտ 7 տարի ապօրինի կերպով է զբաղեցնում բնակարանները: Բնակիչների ներկայացմամբ՝ վերջերս պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում եւ հայտարարում, որ իրենց
Մետրոն «զարգացրե՛ք»
Քաղաքային տրանսպորտի հիմնական միջոցը, մասնագետների կարծիքով, համարվում է մետրոն։ Այն նպատակահարմար է թե՛ էկոլոգիայի եւ թե՛ անվտանգ լինելու տեսանկյունից: Սակայն, չգիտես ինչու, մեր երկրում տրանսպորտի այս տեսակին լուրջ չեն վերաբերվում: Հակառակ դեպքում՝ կսկսեին կառուցել դեռեւս խորհրդային տարիներից կիսատ թողած դեպի Աջափնյակ եւ Աջափնյակ-Դավիթաշեն տանող մետրոյի ճանապարհը: Մետրոյի կառուցումից հետո զգալի կթեթեւանա փողոցների ծանրաբեռնվածությունը: Քաղաքակիրթ երկրներում
«ԹՈՂ ԲԻԼԼ ԳԵՅԹՍԸ ՄԵՐ ՉԱՓ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ»
Մեր փողատերերը վստահ են, որ աշխարհի մեծահարուստներից մեկը՝ Բիլլ Գեյթսը, բարեգործության հարցում իրենց հետ չի կարող համեմատվել: Ինչպես հայտնի է՝ օրերս ԱՄՆ-ի 38 միլիարդատերեր իրենց ստորագրությունը դրեցին, այսպես կոչված՝ «Նվիրատվության երդում» փաստաթղթի տակ եւ պարտավորություն ստանձնեցին իրենց կարողության ուղիղ կեսը բարեգործությանը նվիրաբերել: Աշխարհի մեծահարուստներ Բիլլ Գեյթսը եւ Ուորեն Բաֆֆեթը օրինակ ծառայեցին ամերիկացի այլ փողատերերի համար
ՎՏԱՆԳ ՉԿԱ՞
Չի բացառվում, որ Ռուսաստան-Հայաստան գազամուղը գնի Հայաստանը։ Այս մասին tert.am-ին ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Հնարավոր համարում եմ, որ այդ գազամուղը չի վաճառվի։ Հնարավոր համարում եմ, որ այդ գազամուղը գնի Հայաստանը, իսկ Ադրբեջանի գնելու դեպքում առանձնապես սպառնալիքներ չեմ տեսնում: Դա միջազգային գազամուղ է, սպասարկման իրավունքը գնելը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանն այդ գազամուղը
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ՛ ՈՉՆՉԱՑՐԵՔ
«Ցավալի է, որ պետական պաշտոնյաները անողոք վերաբերմունք են ցուցաբերում հայրենի բնության հանդեպ»,- երեկ news.am-ին ասել է բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ Վայքի պետ Հովհաննես Հակոբյանի մահվան փաստին: Վերջինս օրերս էլեկտրահարվել էր՝ Արփա գետում գեներատորով ձուկ որսալու ժամանակ: «Ցավալի է, որ նման դեպք է եղել, եւ մարդ է մահացել,- ասել
Այսպե՞ս են բյուջեն լցնում
Շաբաթներ շարունակ «Առավոտը» տարբեր տնտեսավարողներից բողոքներ է ստանում այն մասին, որ հարկային տեսուչները, նրանց խոսքերով՝ «նստում են բկներիս՝ փող տվեք, որ մեզ վրա դրված պլանը կատարենք եւ գերակատարենք»: Մեզ բողոքել է 4 կրպակատեր՝ 2-ը՝ Արաբկիր, 1-ը՝ Էրեբունի, 1-ը՝ Կենտրոն համայնքներից, 3 խանութպան՝ 2-ը՝ Կենտրոն եւ 1-ը՝ Արաբկիր համայնքից, 2 վարսավիրանոցի տեր՝ մեկը Դավիթաշեն, մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիա
«ՆԱՄՅՈԿ» ՉԿԱ, ՈՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ Է
Հավաստիացնում է Հայպետհիդրոմետը, սակայն կայքերն այլ բան են կանխատեսում Մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների, այդ թվում mail.ru եւ yandex.ru կայքերի եղանակի տեսությունը հավաստում է, որ առաջիկայում Երեւանում օդի ջերմաստիճանն առնվազն 5 աստիճանով բարձրանալու է, իսկ արդեն օգոստոսի 19-ին ու 20-ին հասնելու է +46-+49 աստիճանի: Տեղումներ էլ չեն լինելու: Չնայած ցերեկային ջերմաստիճանի՝ գնալով ավելանալուն, գիշերային ժամերի համար
Խախտվել է Ժնեւի կոնվենցիան
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Օգոստոսի 10-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, APA, 1news. az, day.az կայքերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրեւ թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ եւ կայքերում լուսանկարներ տեղադրել: Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները՝ ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ
Ես դավաճա՞ն եմ
Բլոգային նախորդ նյութերիցս մեկում մի անմեղ հիշատակում էի արել իմ եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման մասին: Խոր քնի մեջ ընկղմված ու յոթ երազ տեսնող մեր քաղաքական դաշտն ալեկոծվեց: Ես մեղք եմ գործել, այնպիսի մի մեղք, որն աններելի է, առանց դատ-դատաստանի՝ պետք է ինձ կախել, որ ընդդիմության ջահել անպիղծ հոգիները չքայլեն մեղավորիս խոտոր արահետով: Մանավանդ
«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴՐԴՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ»
Կարծում է ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, միեւնույն ժամանակ պնդելով, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային եւ գործընկերային են: – Պարոն Սարգսյան, հայ- ռուսական երկկողմ ռազմական համաձայնագրի սպասվելիք փոփոխությունների, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման եւ այս ֆոնին՝ Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքի հետ կապված Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի արմատական վերանայման պահանջներ են հնչում: Որքանով եք
«Կբարելավվի զինված ուժերի մակարդակը»
Երեկ պաշտպանության նախարարությունում քննարկվեց երկու կարեւոր փաստաթուղթ Պաշտպանության նախարարությունում երեկ քննարկվեց երկու փաստաթուղթ՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ու ՀՀ ռազմաարդյունաբերության զարգացման պետական ծրագրերը: Երկու փաստաթուղթն էլ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բնութագրմամբ, շատ կարեւոր են, իսկ դրանց իրականացումը կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում որակապես կբարելավի զինված ուժերի այսօրվա մակարդակը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նկատեց,
«ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԵՑ ՊՈՉ ԲՌՆԵԼ»
Վստահ է ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը – Վերջին շրջանում ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված մի տեսակետ է հրապարակ նետվում, այն մասին, որ թեպետ ֆորմալ հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, սակայն, վճռորոշը լինելու է ԱՄՆ-ի ձայնը, եւ ոչ թե՝ Ռուսաստանի, եւ հարցն այս պահին որոշակի սառեցված է, քանի որ
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԳՆԵԼ «X5»-Ը
«Առավոտի» ս.թ. օգոստոսի 5-ի համարում տպագրված «ՀՔԾ-ն վաճառում է իր ջիփ X5-ը» վերտառությամբ հրապարակմանն ի պատասխան, օգոստոսի 6-ին Ձեր իսկ օրաթերթում տպագրված՝ «Նույն բանը չի՞» հոդվածը գուցե արտառոց ոչինչ չի պարունակում, իրենց բառերով ասած՝ «այսօր ավտոմեքենաների շուկայական գներին անտեղյակ» մարդկանց համար: Բայց այսօր ավտոմեքենաների շուկայական գներին տեղյակ մարդկանց մոտ այդ բառերը, մեղմ ասած, ծիծաղից փորացավ
ՄԻ ԵՐԿՐԻՑ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ-2
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամառային հանգստի եւ ընդհանրապես արտասահմանյան ուղեւորությունների վայրերը գաղտնի պահելու թեման թողած, երեկ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ամառային հանգստի օրակարգին՝ շեշտելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճատեւ հանգստի էր մեկնել, բայց, այ, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները ոչ միայն գաղտնի էին պահում նրա գտնվելու վայրը, այլեւ, իրենց առաջին էջերում զետեղելով նրա
ՄԻ ԵՐԿՐԻՑ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ-1
Պարզվում է, մրգի ու բանջարեղենի գները բարձր են ոչ միայն Հայաստանում, այլեւ Լեռնային Ղարաբաղում: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում մրգի ու բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատությամբ շոշափելիորեն բարձրացել են: Եթե անցած տարի, օրինակ՝ մեկ կիլոգրամ լոլիկը վաճառվում էր 100-150 դրամով, իսկ վարունգը՝ մինչեւ 100 դրամ, ապա այս տարի լոլիկի գները սկսվում են
ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԷ
Իսկ դիվիդենտներ շահելու համար ջանքեր գործադրում են թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը Հուլիսի 30-ին Associated Press-ը լուր տարածեց, թե ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները առաջին անգամ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության եւ երկրի երկու խոշոր բանկերի՝ Կենտրոնական բանկի եւ Գյուղատնտեսական բանկի: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում՝ 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ եւ
ՈՎ Է ՀԱՅԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ
Աղրըի նահանգապետարանը հետաքննություն է սկսել հայկական արշավախմբի՝ Արարատ լեռ բարձրանալու եւ լեռան գագաթին Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները պարզելու փաստի առնչությամբ: Ըստ tert.am-ի, այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է թուրք պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ: «Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, որի ընթացքում կպարզվի, թե որտեղ են մնացել 11 օտարերկրացիները, եւ ովքեր են


















































