Օրվա լրահոսը
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՐԿՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Պատգամավորներն ասում են՝ պրոֆեսիոնալ, զուսպ եւ բանիմաց Կենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը դարձավ Հայաստանի 12-րդ վարչապետը: Որքան շիկացած էին կրքերը վարչապետի աթոռի համար մղվող ընդհատակյա մարտերում, այնքան, զարմանալիորեն, քաղաքական ուժերը հանգիստ ընդունեցին պարոն Սարգսյանի նշանակման փաստը: Երեկ մենք փորձեցինք ավելի հստակեցնել հատկապես ընդդիմադիր եւ կիսաընդդիմադիր խորհրդարանական քաղաքական ուժերի դիրքորոշումը երկրի նոր վարչապետի կապակցությամբ:
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Նրա փաստաբանները շարադրել են այն օրինախախտումները, որոնք թույլ են տրվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հետապնդումների ընթացքում: Գագիկ Ջհանգիրյանը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ եւ եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի եւ ինքնաբերաբար կրում է քաղաքական բնույթ: Համաժողովրդական շարժման ընթացքում որպես Հայաստանի ապագայով
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱՎ ՀԱՋԻ ՄՈՒՐԱՏԻ ՊԵՍ»
«Մարտիմեկյան արյունոտ շաբաթը վերջնականապես շեփորահարեց՝ ազդարարելով երրորդ բուրժուական հանրապետության վախճանը եւ նոր Հայաստանի չորրորդ Հանրապետության ծննդյան երկունքը: Ժողովրդավարությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում ընկավ կտրուկ, միանգամից, հնձած գառան նման, ինչպես Լեւ Տոլստոյի Հաջի Մուրատը: 20 տարի շարունակ Հայաստանն արյունոտ շահատակությունների թատերաբեմ դարձրած վայ-ժողովրդավարները եւ վայ-բարեփոխիչները կչքանան պատմության ասպարեզից այնպես, ինչպես լուսատտիկն արշալույսին»,- համոզված է մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. 9-Ը ԱՊՐԻԼԻ
Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ: Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց վերցնել լուսանկարչական սարքը: Սեւ դրոշով այստեղ կանգնած Նոր Հաճնից Փառանձեմ մայրիկին, որն ասաց՝ «Քառասունքի եմ եկել», Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց. «Գերեզմա՛ն գնացեք»: Սակայն հենց Մյասնիկյանի արձանի մոտ էր եկել մարտի
Թուրքիայի քեմալական վերնախավն անցնում է հակահարձակման
Իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործունեությունն արգելելու, իսկ նրա 71 անդամներին, ներառյալ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հնգամյա ժամկետով քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հայցով: Հիմնական պատճառն ԱԶԿ-ի
«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Կարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա լավագույն պիես» անվանակարգում այդպես էլ հաղթող չեղավ: Ներկայացված էին Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունին», Արմեն Սանթրոսյանի «Դալար շիվերը» եւ Երվանդ Մանարյանի «Էլի էն Հուռին» պիեսները: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, օրինակ, Կ. Խոդիկյանի պիեսի օգտին ձայն էր
Հին ընկերները հետապնդվում են
Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: Այս մասին օրերս «Առավոտին» բողոքով դիմել էին Անդրանիկ Գեւորգյանի ընկերները՝ ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի անդամները, տեղեկացնելով, որ արդեն մի քանի ամիս է՝ Շիրակի մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ՝
ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»
Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ Բաղրամյան-Մոսկովյան-Բայրոն-Տերյան-Սայաթ-Նովա-Ամիրյան-Սարյան փողոցներով, փակվել էր թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտնի համար: Մասամբ փակ էր նաեւ Հյուսիսային պողոտան: Ոստիկանական ստորաբաժանումները, ոստիկանության դպրոցի կուրսանտները շուրջկալի մեջ էին վերցրել Օպերան՝ իր ողջ տարածքով, որպեսզի Սերժ Սարգսյանն
Այս տարի՞ էլ դեղձ չենք ունենա
Կառավարությունը նոր ցրտահարություններից տուժած գյուղացիներին փոխհատուցելու մասին առայժմ չի մտածում: Մոտ մեկ-երկու շաբաթ առաջ մի շարք մարզերում կրկին ցրտահարություններ եղան, որոնցից գյուղացիները հսկայական վնասներ կրեցին: Օրինակ, մոտ 10 օր առաջ գրանցված ցրտահարությունների պատճառով ամբողջովին վնասվել են Արմավիրի մարզի Այգեվան գյուղի պտղատու այգիները: Գյուղացիները ոչ մի հույս չունեն, որ կառավարությունն իրենց վնասի համար կփոխհատուցի, քանի որ,
ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Երկար տարիներ ուսումնարանում աշխատած մանկավարժները, չհարմարվելով նոր տնօրենի «նոր մեթոդներին», սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվում են: Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արծրուն Բարսեղյանը, իր պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում, ուսումնարանի մանկավարժների ներկայացմամբ, «այնպիսի ստորացուցիչ պայմաններ է ստեղծում», որ մի շարք մասնագետներ իրենց դիմումի համաձայն ստիպված ուսումնարանից ազատվում են: «Առավոտին» դիմած ուսումնարանի արդեն նախկին աշխատակիցների խոսքերով,
Բրայզան խուսափում է Սարգսյանին լեգիտիմ ճանաչելուց
Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունն առ այն, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: «Կոնկրետ քայլերը ներառում են բոլոր ազատությունների ամբողջական վերականգնում. մամուլի ազատություն, խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք: Չափազանց կարեւոր է,
«ՄԻԱՍՆԱԲԱՐ ՓՆՏՐԵՆՔ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Երեկ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի երեկվա նիստը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հենց այդտեղ էլ երդվեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի ելույթը եւ երդման արարողությունը չորրորդ իշխանության ներկայացուցիչները դիտեցին Օպերայի եւ բալետի թատրոնի սենյակներից մեկում, հեռուստաէկրանի առաջ: Անգամ օպերատորներն արարողությունը նկարում էին էկրանից: Սա, իհարկե,
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
Ընդամենը երկու ամիս առաջ անպատկերացնելի տեսարան՝ մարդիկ խաչակնքվում են հեղափոխական կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջեւ ու մոմ վառում: Երեկ արդեն ժամը 12.30-ից Մյասնիկյանի արձանի մոտ կարելի էր ականատես լինել նման տեսարանների: Կանգնեց մի ավտոմեքենա, դուրս եկավ այն վարողը՝ երիտասարդ մի տղա, սպիտակ մեխակներ դրեց արձանի վերանորոգվող պատվանդանին ու անմիջապես հեռացավ՝ նստելով մեքենան: Քիչ անց երեւաց
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ
Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկանները մարդկանց դարձյալ փորձում էին բերման ենթարկել, մասնավորապես՝ նրանք բռնեցին այգում գտնվող մի զույգի եւ նրանց ձեռքերն ոլորելով փորձում էին տանել, պատճառաբանելով, թե երիտասարդը մարտի 1-ին տրոլեյբուսի վրա կանգնած է եղել: Երիտասարդը ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանն էր, որը լրագրողներին պատմեց, թե մասնակցել է Ազատության հրապարակում մինչեւ մարտի
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
Երկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվելու մասին Ս. թ. ապրիլի 10-ին լրանում է մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող՝ անհրաժեշտ ապահովագրական uտաժ ունեցող եւ oրենքով uահմանված տարիքը չլրացած անձանց հաշվառվելու՝ օրենքով սահմանված ժամկետը: Մինչեւ ս.թ. ապրիլի 10-ը վերը նշված անձինք կարող են դիմել իրենց մշտական բնակության վայրի Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին՝ հաշվառվելու եւ օրենքով
Մշակութային խճանկար
55 նկար՝ ծննդյան առթիվ Ապրիլի 5-ին Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: «Սա Երեւանում իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է: Անցած տարի Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում եմ ցուցահանդեսներ ունեցել»,- «Առավոտին» փոխանցեց տիկին Բաղրամյանը: Ներկայացված էր 55 նկար: «55-ը պատահական թիվ չէ, այս տարի ես դարձել եմ 55 տարեկան: Այնպես որ, ծննդյանս օրվա առիթով
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ
Երաժիշտների պարզաբանումները՝ ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի առիթով «Առավոտը» մշտապես անդրադարձել է հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների ձեռքբերումներին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Իսկապես ունենք կայացած վոկալ դպրոց, ինչի ապացույցն են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսում ստացած վոկալիստների փայլուն ելույթները՝ եվրոպական հեղինակավոր բեմերում, տարբեր միջազգային մրցույթներում նրանց շահած մրցանակները: Բայց, չգիտես ինչու, հենց այս ոլորտում տեղի
Սերժը Կարապետիչին չի հրավիրել
Բայց եթե հրավիրի երդմնակալության արարողությանը, անպայման կգնա ու հարցազրույցներ կտա անարդարության թեմաներով: «ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ-ի միջեւ կնքված հուշագիրը մեր քաղաքականությանն ի նպաստ չի գործի: Օրինակ, ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն, ձեռնարկել է կոալիցիա, որ ունենա ոչ թե խորհրդարանի աշխատանքի կամ ընդհանուր շահերի ներդաշնակություն, այլ՝ քաղաքական կայունություն: ՀՅԴ-ի կարկառուն դեմքերից Ալվարդ Պետրոսյանն ասել է, որ
«ՇԱՀԱՐԿՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Այս կարծիքին է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը – Տեր հայր, անգամ սովորական թվաբանական գործողությամբ մարտի 1-ից հետո 40 օրը լրանում է ապրիլի 9-ին եւ ոչ թե 6-ին, ուրեմն, ինչո՞ւ եկեղեցին շտապեց եւ մարտի 1-ի զոհերի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը կատարեց ապրիլի 6-ին: – Դուք գիտեք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ
Հաղթեց ՀՅԴ հովանավորյալը
Դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի որդին դարձավ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն: Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Հիշեցնենք, որ այդ տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Նարեկ Առուշանյանը, որը դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդին է, ԲՀԿ անդամ Մեխակ Էլբակյանը եւ անկուսակցական, արվեստագիտության թեկնածու, նկարիչ Արթուր Հակոբյանը:
«ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ»
«Առավոտի» հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ – Պրն Դանիելյան, նախ, ինչպիսի՞ն է հրդեհի հետեւանքով նախարարության աշխատանքների վերականգնման վիճակը, ի՞նչ է արվում շենքի վերանորոգումը շուտափույթ ավարտելու ուղղությամբ: – Նախարարության աշխատանքների բնականոն ընթացքը փորձել ենք հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել, ինչը հաջողվել է. հրդեհի արդեն 3-րդ օրը ավարտվել է նախարարության հաշվեկշռում գտնվող տարբեր տարածքներում աշխատակիցների հիմնական
«Մեզ մոտ ամեն օր էլ հանրաքվե է»
Համայնքապետերը տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չեն տեսնում Երբ Արմավիրի մարզի Մրգաստանի գյուղապետ Սերյոժա Կարապետյանին հարցրինք, թե իրենց գյուղում երբեւէ տեղական հանրաքվեներ նախաձեռնե՞լ են, նա պատասխանեց. «Էդ ի՞նչ պահով ա»: ՀՀ սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն, համայնքի անդամները կարող են տեղական հանրաքվե կազմակերպել ու համայնքային նշանակության հարցեր լուծել՝ մասնակցելով համայնքի գործերի կառավարմանը: Հայաստանում այս դրույթը դեռ ոչ
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունները գտնում են, որ միայն ժողովրդավարական Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում գործոն դառնալ: «Ազատություն», Ազգային արժեքների պաշտպանություն, «Այլընտրանք» «Երրորդ Հանրապետություն», «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», Հայաստանի առաջադիմական ազատական կուսակցություն, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի մարքսիստական, «Հայոց հայրենիք», Հայոց Համազգային Շարժում, «Հայրենիք եւ Պատիվ», «Հանրապետություն», «Մարդու իրավունքներ–96», «Նոր ժամանակներ», Պահպանողական, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն, Սոցիալ-էկոլոգիական, Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ
ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, Կամո Թորոսյանը, Գեղամ Աբրահամյանը, Գագիկ Մաթեւոսյանը եւ էլի մի քանի ազատամարտիկներ: Վերջիններս Վանատուր թաղամասի եկեղեցու հարեւանությամբ տեղադրել էին իրենց վրանը, որտեղ էլ պետք է գիշերեին: Սակայն ինչպես մեզ պատմեց
Անզորները
Ուղղակի ապշել կարելի է Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը հյուրընկալող երկրների ղեկավարների անձեռնհասությունից ու տկարությունից: Մի քանի օր առաջ ագրեսիվորեն տրամադրված հազարավոր ցուցարարներ, թքած ունենալով Մեծ Բրիտանիայի կայունության վրա, առանձնակի լկտիությամբ հարձակվեցին օլիմպիական ջահը Լոնդոնի փողոցներով տանող մարզիկների ու նրանց անվտանգությունն ապահովող ոստիկանական մեծաթիվ ջոկատների վրա՝ ջանալով խոչընդոտել համաշխարհային նշանակություն ունեցող այդ միջոցառման
«Ուզում եմ լինել միայն տանտիկին եւ մայր»
Ասաց քաղբանտարկյալների կանանցից մեկը, որն այժմ հարկադրված զբաղվում է քաղաքականությամբ: «Ամռանը 4 քաղբանտարկյալ ունեինք, իսկ հիմա՝ 135»,- այսպես սկսեց երեկ ասուլիսը կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը: Ներկա էին 15 կանայք, որոնց ամուսինները եւ հարազատները կա՛մ բանտերում են, կա՛մ էլ՝ ընդհատակում: Եվ բոլորը պնդեցին, թե իրենց հարազատները հետապնդվում են սեփական քաղաքական հայացքների համար, ու պահանջեցին
ՊԱՏՃԱՌ ԿԱ՞ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության տեքստ, որը, ըստ ամենայնի, խորհրդարանը կքննարկի այս հինգշաբթի: Մինչ այժմ խորհրդարանը երկու անգամ է հանդես եկել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հայտարարություններով, բայց դրանք չեն եղել այնքան «մտահոգված», որքան այս մեկը: ԱԺ նախագահը նշել է, որ հայտարարության անհրաժեշտությունը ծագել է մի
«ՀԼԱ ՄԻ ԻՆՁ ՔՆՆԻՐ…»
ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել երիտասարդ ընդդիմադիրներով, իսկ ոստիկանությունը՝ այլախոհ կանանցով «Շոյված ենք, որ ԱԱԾ-ն ավագ քաղաքական գործիչներից անցում է կատարել մեզ՝ երիտասարդ եւ խոստումնալից սերնդին»,- «Առավոտի» հետ զրույցում հումորով նկատեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: Ապրիլի 5-ին Նարեկենց տուն են այցելել Ազգային անվտանգության աշխատակիցները եւ ծանուցագիր հանձնել՝ ամսի 7-ին ԱԱԾ ներկայանալու մասին:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
Ոստիկանության Հրազդանի բաժնի մուտքը երեկ շրջապատված էր մահակներով եւ սաղավարտներով զինված ոստիկաններով, որոնց ղեկավարում էր Հրազդանի ոստիկանապետը: Այդպես դիմավորեցին ապրիլի 7-ի կեսգիշերին Վանատուր թաղամասից ոստիկանություն բերման ենթարկված հացադուլավոր ազատամարտիկների հարազատներին: Հրազդանի ոստիկանապետը նրանց հորդորում էր, թե ձեր գործողությունները ապօրինի են, դադարեցրեք՝ հակառակ դեպքում բոլորդ կենթարկվեք վարչական պատասխանատվության: Հետո, երբ լուր տարածվեց, որ ոստիկանները հացադուլավորներին դուրս
դատապարտում եւ պահանջում է
«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի երեկոյան եւ 2-ի գիշերը՝ վեր է ամեն տեսակ մղձավանջից: Իշխանությունների հրահանգով ծեծում ու ջարդում էին ժողովրդի մի հատվածի, որոնց մեկ օր առաջ վարչապետն անվանում էր մեր քույրերն ու եղբայրները, իսկ նրանց «մեղքն» էր՝ իմանալ ընտրությունների իրական արդյունքները: Այս դժոխային դեպքերի, որոնք սկիզբ առան Օպերայի հրապարակից, մեղավորներն են երկրի իշխանությունները,