Օրվա լրահոսը

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԻ

Առաջին անգամ փաստաթղթային հաստատում են ստացել այն պնդումները, թե Իսրայելը միջուկային սպառազինությունների է տիրապետում: «Newsru»-ի մատուցմամբ, այդ մասին փոխանցել է բրիտանական «The Guardian» թերթը, որը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր առ այն, որ Իսրայելը դեռ 35 տարի առաջ ՀարավԱֆրիկյան Հանրապետությանն առաջարկել է Իսրայելից գնել միջուկային մարտագլխիկներ: Թերթի տվյալներով, գերգաղտնի այդ փաստաթղթերում վկայություններ կան 1975թ.-ին երկու երկրների

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՎՏԱՐՎԵՑ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՑ

Ավստրալիայի արտգործնախարար Սթիվեն Սմիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում երկրից վտարվելու է իսրայելցի մի դիվանագետ, որը կասկածվում է այս տարվա հունվարին Դուբայի հյուրանոցներից մեկում ՀԱՄԱՍ շարժման համակարգող Մահմուդ ալ-Մաբհուհի (նկարում) սպանությունն իրականացրած Իսրայելի հատուկ ծառայությունների չորս աշխատակիցների համար ավստրալիական անձնագրեր կեղծելու մեջ: Ինչպես փոխանցում է «Newsru-Israel»-ը, վտարման ենթակա դիվանագետի անունն ու զբաղեցրած

Ալժիրը ստիպված էր զենք գնել Ռուսաստանից

Ալժիրի պաշտպանության նախարարությունը որոշել է 50 տոկոսով կրճատել ԱՄՆ-ից սպառազինություններ գնելու իր պատվերների ծավալը եւ համարժեք զենքեր գնել Ռուսաստանից: Նման որոշման պատճառ է դարձել դեռ 2007թ.-ից ԱՄՆ-ի կողմից Ալժիրին սպառազինություններ վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ձգձգումը: «ԱՄՆ-ից ժամանակակից տեսակի զենքերի մատակարարման հարցում տեղի ունեցող ձգձգումները հետաձգում էին Ալժիրի ՊՆ-ի կողմից ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ սպառազինությունների

Իրանում մահապատժի է ենթարկվել սունի ահաբեկիչ Ռիգին

Իրանում մահապատժի է ենթարկվել սունիների «Ջունդալլահ» («Ալլահի մարտիկներ») ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբդուլմալիկ Ռիգի եղբայրը՝ Աբդուլհամիդ Ռիգին: Մահապատիժը՝ կախաղանի միջոցով, իրականացվել է Զահեդանա քաղաքի բանտում, երկուշաբթի առավոտյան՝ անցյալ տարի քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվածների հարազատների ներկայությամբ: Աբդուլհամիդ Ռիգին, որը մեղադրվում էր նաեւ այս պայթյունին առնչություն ունենալու մեջ, Իրանին էր հանձնվել անցյալ տարվա ամռանը, Պակիստանի

Լեհաստանում ջրհեղեղ է

Լեհաստանի հարավ-արեւմուտքում, Վարշավայից 100 կմ հեռավորությամբ, Օդեր գետի վրա կառուցված ամբարտակից տեղի ունեցած արտահոսքի արդյունքում ջրհեղեղ է սկսվել, որը խորտակել է մոտ 18 բնակավայր եւ 8 հազար հեկտար տարածք: Աղետի զոհ է դարձել 12 մարդ: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, մոտ չորս հազար տեղի բնակիչ տարհանվել է: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով, լեհական ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները ուղղաթիռներ

ԵԶԵԿՅԱՆԻ ԱՐՋԸ՝ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ «ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԵՑ»

Հայաստանում ընդունված է բնության մեջ կենդանիներ վերացնելը, եւ նույն կենդանիներին տանը պահելը: Չկա մի օլիգարխ կամ քիչ թե շատ հարուստ անձնավորություն, որ չունենա մինի-գազանանոց: «Առավոտի» տեղեկություններով, «Շանթ» TV-ի տնօրեն Արթուր Եզեկյանը երեկ իր արջին, որին երկար տարիներ պահում էր փակ տարածքում, հանձնել է Երեւանի կենդանաբանական այգի՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ու

100-ամյա Դաշտենց եւ հեքիաթներ

Այսօր առավոտյան գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի արվեստի երկրպագուները կայցելեն նրա շիրմին, իսկ ավելի ուշ Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա նրա ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Խ. Դաշտենցի ստեղծագործություններից հատվածներ կներկայացնեն գրողի անունը կրող թիվ 114 դպրոցի աշակերտները: Գրադարանում կբացվի Խ. Դաշտենցին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գրողի հեղինակած եւ նրան նվիրված գրքեր, կարծիքներ նրա մասին,

«ԽԱՐԿՈՎՑԻ» ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒ ԹԻՎ 181-Ը

Օրերս Երեւանի թիվ 181 դպրոցը, ՀՀ-ի եւ Սփյուռքի կրթօջախների միջեւ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում, համագործակցության համաձայնագիր ստորագրեց Խարկովի Հենրիկ Ալթունյանի անվան կրթամշակութային կենտրոնի հետ: Թիվ 181 դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանը նշեց. «Հատկապես կարեւոր է Հայաստանից դուրս հայ դպրոց պահելու հարցը, հայ երեխաներին հայեցի կրթելն ու դաստիարակելը: Այդ հարցում մեծ դեր ունեն հայաստանյան դպրոցները»: Խարկովի

Աշոտյանն ու «Ալիքը»

Թեհրանի «Ալիք» օրաթերթը մայիսի 23-ի համարում՝ «Էժանագին հայրենասիրութեան խաղ կամ կեղծ սոցիալիզմ» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի պաշտոնական այցին՝ Իրան: Այնտեղ նախարարը հանդիպել է թեհրանահայ համայնքի հետ: «Թերեւս այս հանդիպման մանրամասներն առաւելագոյնս այլ կերպ լուսաբանւէին, եթէ Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ երկար ու մանւածապատ բացատրութիւնների ընդմիջից պարոն նախարարը

«ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՎԱԾ» ԴԻՊԼՈՄՆԵՐ

Դրանք «պատմում» են ոչ միայն ուսանողի առաջադիմության, այլեւ ՀՀ կրթահամակարգի մասին Այս տարվանից ՀՀ բուհերն ուսանողներին կտրամադրեն նոր նմուշի դիպլոմներ՝ «եվրոպականացված» հավելվածով: Այն մշակվել է Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Հավելվածը պիտի նպաստի դիպլոմների հեշտընթերցմանը, ճանաչմանը, շարժունակությանը: Նման դիպլոմների տրամադրումը նաեւ Բոլոնիայի գործընթացի պահանջներից է: ՀՀ-ում մշակվել եւ հաստատվել է նման դիպլոմների տրամադրման կարգը:

ՃՈԽ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ, ՄԻ ՔԻՉ ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ

Անցած հանգստյան օրերին Երեւանում եւ մարզերում նշվեց «վերջին զանգը»   Շամպայնը չխմեցին Արմավիր քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցի «վերջին զանգի» սցենարը գրել էին 11«ա» եւ 11«բ» դասարանների դասղեկները, դպրոցի կազմակերպչական հարցերով զբաղվող Գ. Կնյազյանի օգնությամբ, իսկ հումորային մասի հեղինակը գրադարանավարուհի Ալվարդն էր: «Մեր դպրոցում «վերջին զանգի» արարողությունն առանձնանում է նրանով, որ բոլոր «տասերով» ենք բեմում

ԺԱՆՏԱԽՏ ԵՎ ԲՐՈՒՑԵԼՈԶ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մայիսի 18-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բրուցելոզ հիվանդության 185 դեպք: 2-ը՝ Սեւանի, 8-ը՝ Վարդենիսի, 30-ը՝ Մարտունու տարածքներում: Հիվանդությունը առավել տարածված է եւ համաճարակի առավել խոցելի գոտիները Գավառի եւ Ճամբարակի տարածքներն են, որտեղ գրանցվել են համաճարակի համապատասխանաբար 71 եւ 74 դեպքեր: Անասնաբուժության պետական տեսչության մասնագետների հավաստմամբ, հիվանդ կենդանիների մեծ մասն

Իջեւանում բախվել է երեք մեքենա

Տավուշի մարզում «վերջին զանգը» շուքով է նշվել: Մարզկենտրոն Իջեւանում մայիսի 22-ին էլ շրջանավարտները շարունակում էին շատ բուռն տոնել դպրոցն ավարտելը: Ինչպես ողջ Հայաստանում, Իջեւանում էլ շրջանավարտները, մեքենաների շարասյուն կազմած, ավտոմեքենաներից դուրս կախված վիճակում շրջում էին մարզկենտրոնով: Մայիսի 22-ին, կեսօրից հետո քաղաքի երկրագիտական թանգարանի մոտ շրջանավարտների մեղքով երեք մեքենա բախվել է: Մեքենաներից մեկի սեփականատերը ոստիկան է:

«Գերազանցիկին» անհարիր պահվածք

Մայիսի 22-ին Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղում հանդիսավորությամբ բացվեց վերակառուցված ոռոգման ջրագիծը: Ջրատարը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի նվիրատվությամբ: Ջրատարի գործարկումով ոռոգելի կդառնան Դիտավանի եւ հարեւան գյուղերի հողատարածքներ, ինչը ուրախալի է: Սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառմանը Տավուշի մարզետարանը հերթական անգամ «մոռացել» էր հրավիրել մարզում աշխատող հանրապետական թերթերի թղթակիցներին: Չենք ուզում

Անմրցակից հինգից հինգը ընտրվեց

Մայիսի 4-ին «Գյուղապետի 9 թեկնածուներից 6-ը ՀՀԿ-ից են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մայիսի 23-ին Սյունիքի մարզի 7 գյուղերում գյուղապետ են ընտրելու: Ընտրությունները կայացել են՝ յոթ գյուղերից 6-ում վերընտրվել են գործող գյուղապետերը: Ալվանք գյուղում վերընտրվել է հանրապետական Վարուժան Թումանյանը, Լեհվազում՝ հանրապետական Սասուն Զաքարյանը, Վարդանիձորում՝ հանրապետական Ալբերտ Բեկլարյանը, Նժդեհում՝ հանրապետական Գեղամ Օհանյանը, Տորոնիքում՝ հանրապետական Անահիտ Հակոբյանը, Նռնաձորում՝

Ջուջեւանի դպրոցի մարզադահլիճը նորոգվեց

Մայիսի 21-ին Ջուջեւան գյուղում  հանդիսավորությամբ բացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» կողմից իրականացվող  Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրով վերանորոգված գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը: Այս նպատակով ծախսվել է 7 միլիոն դրամ: Ջուջեւանի դպրոցի շենքը կառուցվել է 2002-2003 թվականներին: Տեխնիկական թերությունների պատճառով անցած 8 տարում մարզադահլիճի փայտե հատակը փտել էր, առաջացել էին բազմաթիվ

«ԵԹԵ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԼԻՆԻ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԵՄ»

Երկու զինվորի մայր Սոֆիկ Հովսեփյանը հայտնվել է փողոցում մնալու վտանգի առաջ Սոֆիկ Հովսեփյանն ապրում է Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում: Երկու տղա ունի, երկուսն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում: Տղաներից մեկը չորս ամիս առաջ է զորակոչվել, իսկ մյուսը աշնանը կզորացրվի: Կգա, բայց տունն այլեւս չի լինի. մոր հետ կհայտնվի փողոցում: Մինչ բանակ մեկնելը,

ԳԼՈՐՎԵԼ ԷՐ ՑԱԾ Մայիսի 22-ին Սյունիքի  մարզի Փայտահանի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Ավանեսյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Որոնողական աշխատանքների շնորհիվ Տ. Ավանեսյանին փրկարարները հայտնաբերել են գյուղից 800 մ հեռավորության վրա. վերջինս 15-20 մ  բարձրությունից գլորվել էր թփուտի մեջ եւ գտնվում էր անգիտակից վիճակում: Տուժածին տեղափոխել են

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, մայիսի 21-ին Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել պատահար: «Արփա-Սեւան» ԲԲԸ-ին պատկանող «ՄԱԶ» մակնիշի 487 ՏԼ 67 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով 46-ամյա վարորդը` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Հրայր Հազեյանը տեղում զոհվել է:

ԵՐԵԽԱՆ ԳՏՆՎԵՑ

Արտաշատի ոստիկանության բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է ապրիլի 20-ից որոնվող Ազալիա Գադելշինայի դիակը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ օրը «Փառապանծ մարտիկներ» կազմակերպության ղեկավար, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանը զանգահարել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի խմբագրություն եւ սպառնալիքներ տեղացել: Լսափողին պատասխանել է թերթի փոխտնօրեն Մհեր Ղալեչյանը, որին Գրիշա Սարգսյանը հորդորել է «ՉԻ» լրագրող Թագուհի Թովմասյանին եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին զգուշացնել, որ ինքը պատրաստվում է պատժել նրանց: Սարգսյանն ասել է, որ

Իջեւանյան կրքեր

Քաղաքապետի եւ ավագանու ջրերը մի առվով չեն հոսում Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի արդեն նախկին 8 ավագանիները, որոնց համայնքի ղեկավար Վարուժան Ներսիսյանը, անհարգելի բացակայությունների հիմնավորմամբ, զրկել է ավագանու անդամի լիազորություններից, դիմել են ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին, ՀՀ նախագահին, տարածքային կառավարման նախարարություն, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն՝ խնդրելով «աջակցություն՝ ստեղծված իրավիճակից

«ՄԱՆԿԱՊՂԾԻ ՀԱՄԱՐ՝ 1,5 ՏԱՐԻ, 21 ՕՐ ՕԴ ՇՆՉԱԾՆԵՐԻՍ՝ ՑՄԱ՞Հ»

«Փախուստ բանտից-5» Դատավոր Ա. Օհանյանը դատավճիռը կհրապարակի հունիսի 7-ին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Արթուր Օհանյանը (լուսանկարում) երեկ ավարտեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից անցյալ տարվա նոյեմբերին փախուստի դիմած, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունն ու մտավ խորհրդակցական սենյակ: Հունիսի 7-ին կհրապարակվի դատավճիռը: Պաշտպանական ճառ

Տաղավար՝ Պտղավանում

ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը Վրաստանի սահմանի մոտ գտնվող Պտղավան գյուղում բացել է «Բարի գալուստ» տաղավար: Հանդիսավորությամբ բացված տաղավարում ցուցադրվեցին Պտղավանի բնակիչների եւ Նոյեմբերյանի հաշմանդամ երեխաների զարգացման կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներն ու հուշանվերները: Շատերը կարծում են, թե գոյություն ունի Հայաստանի Մետաքսի ճանապարհի միայն մեկ ուղի: Իրականում, սակայն, ժամանակին Արեւելքն Արեւմուտքին է կապվել բազմաթիվ ճանապարհներով, որոնց մեծ մասն անցել է

Աղքատները հեռուստացույց չե՞ն նայի

Էկոնոմիկայի նախարարությունը փորձել է այդ հարցին լուծում տալ Մինչեւ 2013 թվականը Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության կապուղիները պետք է ամբողջությամբ թվայնացվեն: Դրանով հայկական հեռուստատեսության հեռարձակման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կլուծվեն, սակայն, ինչպես պարզվում է, դա խնդիրներ կառաջացնի հեռուստատեսություն դիտող լայն հասարկության համար: Հին, այսպես ասած, խորհրդային հեռուստացույց ունեցող քաղաքացիները ստիպված պետք է լինեն կամ փոխել իրենց հեռուստացույցները,

ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Մինչ հարեւան երկրները խուճապի մատնված փորձում են պայքարել պոլիոմիելիտի վարակման եւ մահվան դեպքերի դեմ՝ Հայաստանում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ այդ դաժան հիվանդությունից մեր երեխաներին հեռու պահելու համար: Այս օրերին Տաջիկստանում մեծ խուճապ է. ապրիլի վերջից սկսած՝ պոլիոմիելիտի ուժեղ բռնկում է, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 409 վարակված մարդ տարբեր աստիճանի ծանրության կաթվածահարություն է ստացել,

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԱՎԻ ՓՈԽԱՐԵՆ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը «Սեւանա լճում եւ նրա ավազանում կատարվող հիդրոօդերեւութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ ձեռք բերելու համար,

«ՀԱՅՓՈՍՏԸ» ԿԶԱՐԳԱՑՆԵՆ

«Հայփոստը» շուտով դառնալու է ժամանակակից, արդյունավետ եւ արդիական տեխնիկայով հագեցած փոստային օպերատոր, որը հնարավորություն կտա մատուցել առավել որակյալ փոստային եւ հարակից ծառայություններ: Երեկ «Հայփոստը» եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ» ԷսԷյ-ի հետ համագործակցության պայմանագիր են կնքել, որն ուղղված է «Հայփոստի» զարգացմանը: Ֆրանսիական «Լա Փոստ» ԷսԷյ-ի փորձագետների խումբը շուտով ժամանելու է

Արդեն թողնում են լուսանկարել

«Դու իրավունք չունես ստեղ նկարես, հենց հիմա գնա, քանի համապատասխան մարմիններին տեղյակ չենք պահել, դու «դաժե» ստեղ մտնելու իրավունք չունես, ուր մնաց թե՝ նկարելու»,- այսպես երեկ հարձակվել են «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի վրա եւ Ազատության հրապարակից նրան դուրս արել, երբ վերջինս ցանկացել է լուսանկարել Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի նորոգված եւ թարմացված արձանները տեղադրելու գործընթացը:

«ՀԱՅԻՆ ԳԵՆՈՑԻԴ ԱՆՈՂԸ ՀԱՅՆ Է»

Այսպիսի մտքեր հնչեցին Գյումրիում ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների շարքը սկսվեց Գյումրիից, եւ այն պատճառով, որ ըստ ՀԱԿ–ի պատասխանատուների, սա ամենաազատամիտ քաղաքն է, միակ տեղն է, որի հեռուստատեսություններով գոնե կարելի է ընդդիմության հանրահավաքի մասին հայտարարություն տալ: «Փորձեք Երեւանի 17 հեռուստաընկերություններից որեւէ մեկում ՀԱԿ-ի միտինգի մասին լուր տալ՝ չես կարող: Պատահաան չէ, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031