Օրվա լրահոսը

Մարիխուանան առաջին տեղում է

«Թմրամոլների թիվը Հայաստանում տարեցտարի մեծանում է, պաշտոնական տվյալներով՝ հայ թմրամոլները հասնում են 1750-ի, որոնցից 12-ը կանայք են: Ոչ պաշտոնական տվյալներով մեր երկրում կա 7000 թմրամոլ: Ամեն 4 թմրամոլից միայն մեկն է դիմում բուժօգնության, իսկ դրա համար առաջնային քայլը հենց բուժման անհրաժեշտությունն ու կարեւորությունը գիտակցելն է»,- երեկ հրավիրած ասուլիսում թմրամոլների շատացման հետ կապված իր մտահոգությունները հայտնեց

«ԵՍ ՓՈՂ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ՝ ԻՄ ՏՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»

Ազատամարտիկի ընտանիքին վտարել են իրենց 20 տարվա տնից ու թողել փողոցում Սա Մադաթյանների տունն է: Հովնանյանների տրակտորը տնից թողել է այս ավերակները: Լուսանկարում պատկերված համեստ տունը, որը նախկինում եղել է երկրապահների կամավոր ջոկատի շտաբը, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում է եղել: Ներկայիս «բիզնես-դարաշրջանում» անտառների մեջ կորած այդ տարածքը կարող է ծառայել որպես գեղեցիկ հանգստյան գոտի, որը մեծ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ «Թամարա ֆրուտ» ՓԲԸ օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: «Թամարա ֆրուտ»-ը մեկն է այն մասնավոր ընկերություններից, որին կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում օպերատիվ շտաբի շնորհիվ հատկացվել է 300 մլն դրամ սուբսիդիա՝ օրգանիկ այգիների ստեղծման համար: Դրանից արդեն ծախսվել է մոտ 170 մլն դրամ: Ծրագրով

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Երեկ «Առավոտը» ստացավ Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը մայիսի 26-ի համարում տպագրված «Ջուրը, փաստորեն, թանկացրին» հոդվածի առնչությամբ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, գրված էր. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 8-ից Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագինը 1խմ-ի համար սահմանվել է 195 դրամ, նախկին 181-ի փոխարեն: Որպեսզի 14 դրամով թանկացումը չանդրադառնա մայրաքաղաքի բնակիչների սպառողական

Գրավո՞ր ընդունվել աշխատանքի, թե՞ բանավոր

ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծը գտնվում է ԱԺ-ում: «Առավոտը» անդրադարձել է Աշխատանքային օրենսգրքի նախագծի շուրջ «Գործք» ՍՊԸ-ի կազմակերպած քննարկումներին ու առաջարկություններին: Նախագծի հետ կապված իր կարծիքն է հայտնել նաեւ ՀՀ օմբուդսմենը: Օմբուդսմենն անդրադարձել է, մասնավորապես, «բանավոր աշխատանքային պայմանագրի ինստիտուտին», պայմանագիր կնքելու ընթացակարգին, գրավոր աշխատանքային պայմանագրի առավելության, աշխատանքի ընդունման ակտին՝ հրամաններին: Ըստ գլխավոր իրավապաշտպանի. «Բանավոր աշխատանքային պայմանագիր

«Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԹԵ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ

«Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանային Վերին Լարսի անցակետի վերաբացումը հայ բեռնափոխադրող ընկերությունների համար մեծ ձեռքբերում է եւ կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհ»,- հավաստիացնում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հերքելով վրացական կողմի այն հայտարարությունները, թե անցակետի բացումը Հայաստանին պետք չէ: «Ռուսաստանի ծայրամաս Նովոռոսիյսկից մինչեւ Երեւան բեռնափոխադրումը կարող էր իրականանալ լավագույն դեպքում 15-20 օրում, այժմ Ռուսաստանի ծայրամասերից

Ժողովուրդն է պահում ԼՂ-ն

«Սարդարապատ» շարժման անդամ Հայկ Բալանյանը կոչ է անում այս գիտակցումով վերաբերվել գործընթացներին: – Մի առիթով կարծիք հայտնեցիք, որ մոտ ապագայում ԼՂՀ հարցի լուծումը չեք տեսնում: Սերժ Սարգսյանի ամերիկյան այցին հաջորդած՝ ՌԴ-ի, Թուրքիայի ղեկավարների այցելությունները, հայտարարությունները, կուլիսային խոսակցությունները, 2216 բանաձեւը եւ այլն չե՞ն ստիպում վերանայել մոտեցումները: – Լուծում չեմ պատկերացնում ասելով՝ ես նկատի ունեի փոփոխություններ: Հայ

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԵՆ

Բայց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագծի հեղինակները դարձյալ առաջարկում են հետագային թողնել օրենքի կատարելագործումը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությամբ նախագծի 47 հոդվածով՝ թվային հեռարձակման ցանցով հեռարձակվող հեռուստաընկերությունների համար սահմանվում են թեմատիկ ուղղվածություններ: Հայաստանի 3 լրագրողական կազմակերպությունների եւ ԵԱՀԿ փորձագետների քննադատությունից հետո, թե հայտնի չէ՝ ի՞նչ հետազոտություն է անցկացվել, որով պարզ

ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆՔ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ

ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, որ ներկայումս ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը վտանգավոր է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «երեխայամտություն» է համարում, քանի որ Հայաստանը վաղուց է խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի, անկախության մասին, հետեւաբար վտանգով հղի պետք է լինի ցանկացած նման հայտարարություն: Կարծում է, որ Հայաստանի ինքնուրույն ճանաչումը որեւէ էական բան չի փոխելու, իսկ պատերազմի մասին Ադրբեջանը վաղուց է

ՈՒՇԱԳՐԱՎ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրավերով ժամանել է Մոսկվա: Ինչպես փոխանցում է «Ռեգնումը», նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության, այլեւ տարածաշրջանում ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակի ու նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Աղբյուրը հիշեցնում է, որ սա այս տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի արդեն երկրորդ այցն է

«ԱՆԲԱՎԱՐԱՐ» ՍՏԱՑԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

«Առավոտի» տեղեկություններով, արդեն 10 օր է, ինչ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ռազմական ոստիկանության մարզային պետերի եւ նրանց տեղակալների որակավորման ատեստացիա է անցկացվում: Մի քանի օր առաջ անցկացված ատեստացիայի արդյունքում «անբավարար» գնահատականի են արժանացել Ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանն ու Կոտայքի մարզի ռազմական ոստիկանապետ Ռոմիկ Մկրտումյանը: Այս օրերին որակավորման ատեստացիա

Դ. Հարությունյանն աջակցո՞ւմ է Չավուշօղլուին

ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում՝ հունիսի 21-25-ը, քննարկվելու է 2005թ. 1416 բանաձեւը, որով նախատեսվում է ԵԽԽՎ-ում ստեղծել ԼՂՀ հարցերով զբաղվող ենթահանձնաժողով: Երեկ այդ մասին «Ուրբաթ» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության եւ «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով. «Ցավում եմ, որ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կողմից եւս այդ գործընթացը աջակցվում է, քանի որ արդեն իսկ տեղի են

ԱԳՆ-Ն ԸՆԴՈՒՆԱԿ ՉԷ, ԲԱՅՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՌ ԴԻՄԱԳՐԱՎՈՒՄ Է ՎՏԱՆԳՆԵՐԻՆ

Գոնե այսպիսի հույսեր ունեցողներ Հայաստանում կան Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի պատվիրակները իրենց ընդունած թիվ 2216 բանաձեւով պահանջեցին «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից՝ թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: Հայաստանում այս բանաձեւը դեռ չէին «մարսել», երբ զորքերի

ԲԱՔՎԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»

Ադրբեջանը կարգելի Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած օտարերկրյա քաղաքացիների մուտքը ադրբեջանական տարածք: Այդ մասին հաղորդում է ԸկԸ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովի հայտարարությունը: Ըստ նրա՝ «սեւ ցուցակում» են, մասնավորապես, ռուսական Պետդումայի հինգ պատգամավորներ՝ Իգոր Չեռնիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան, Մաքսիմ Միշչենկոն եւ Կոնստանտին Զատուլինը: Այդ ցուցակում են հայտնվել նաեւ Արգենտինայի

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ»

Վստահ է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը – ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով՝ Թուրքիան սպառել է վստահության պաշարը։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք մենք հերթական անգամ վերանայելո՞ւ ենք մեր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ: – Հանրապետության նախագահի այդ հայտարարությունը պետք է

«ԷՍ ԿՐԱԿՆ ԷԼ ՄԱՐԵՑԻՆ»

Երեկ, ժամը 20.30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Սայաթ-Նովա 10 շենքում: Այն մարելու համար դեպքի վայր էին ժամանել հրշեջ եւ փրկարար ծառայության աշխատակիցները՝ 3 հրշեջ մեքենաներով: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե որն էր հրդեհի բռնկման պատճառը՝ դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանել՝ պատճառաբանելով, թե՝ «ըսե՞նց կրակներ ա էղել ու մարվել»:

Մայիսի 26

ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւեք ձեր արտաքինին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այցելեք հարազատներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սիրո հարցում խնդիրներն անխուսափելի են: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եսասեր մի եղեք, դա ձեզ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրն անցկացրեք որեւէ հետաքրքիր վայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մնացեք տանը, զբաղվեք հաճելի գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր նվեր կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Զվարճացեք ընկերների հետ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)-

Դեղամիջոցը հայտնաբերվել է Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց՝ կոկաինից սուր թունավորման դեմ: Ամեն օր հազարավոր մարդիկ են գալիս թունավորման եւ անհապաղ թերապիայի բաժանմունք՝ կոկաինի գերդոզավորմամբ: Մինչդեռ գոյություն չունի ոչ մի հաստատված դեղամիջոց, որը արագ եւ արդյունավետ արգելակում է այդ թմրանյութի ազդեցությունը: Այս իրադրությունը բացատրվում է նրանով, որ կոկաինը տեղակայվում է օրգանիզմի տարբեր մասերում, եւ թույնի

Մումիաների մոտ հայտնաբերվել է

Այն գիտնականները, ովքեր ուսումնասիրել են թանգարանում դրված մումիաները, հյուսվածքներում հայտնաբերել են ծանր հյուսվածքային ինվազիայի նախանշաններ՝ շիստոսոմոզ: Այն, որ անգամ բարձրաստիճան եգիպտացիները տառապել են այս հիվանդությամբ, վկայում է վերցված օրինակների 25%-ը: Մանչեսթերի համալսարանի կենսաբժշկական եգիպտաբանության կենտրոնի հետազոտողները փորձ են անում հետեւել հիվանդության զարգացմանը այն հիվանդների մոտ, ովքեր արդեն 5 հազար տարեկան են, եւ ստեղծել այդ ճիճվահարության

Բոլորս օգնենք Կարենին

Խոստումնալից պատանի դաշնակահարի բուժման համար ջանքերի մեկտեղում է պետք Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 10-րդ դասարանի սան, դաշնակահար Կարեն Սաֆարյանը ընդամենը 16 տարեկան է, բայց արդեն հասցրել է եւ Հայաստանում, եւ դրսում հաջողություններ գրանցել: 2005-ին Չեխիայի Բռնո քաղաքում պատանի դաշնակահարների «Ամադեուս» մրցույթում առաջինն է եղել, նույն թվականին Սանկտ Պետերբուրգում պատանի դաշնակահարների «Աստիճան դեպի վարպետություն»

«Աշխարհի կենտրոնը»՝ Կողբում

«Աշխարհի կենտրոն»: Նման հավակնոտ վերնագրով օտարալեզու գունավոր պաստառ կարելի է տեսնել Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքի` սահմանամերձ Կողբի «Ավագի ձոր» թաղամասում, միջպետական ճանապարհի կողքին: Այստեղ «Առաքելություն մանկություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը մանուկների եւ երիտասարդների համար ժամանցի եւ ակտիվ հանգստի կենտրոն է կառուցում: Այն հագեցած կլինի տարբեր խաղամիջոցներով, նաեւ բարձրաճաշակ եւ բարձրորակ ֆիլմերի ցուցադրումներ կլինեն: Նույն կազմակերպությունը

Վարուժան Հակոբյանը 7-րդն է

Սենտ Լյուիս քաղաքում ավարտվեց շախմատի Ամերիկայի առաջնությունը, որտեղ ուժեղագույնների մրցապայքարին մասնակցում էր հայազգի երեք շախմատիստ: Նրանցից լավագույն արդյունքը՝ 5,0 միավոր, ցույց տվեց յոթերորդ հորիզոնականն զբաղեցրած գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը եւ վարպետ Լեւոն Ալթունյանը 3,5-ական միավորով, համապատասխանաբար, գրավեցին 18-րդ եւ 21-րդ տեղերը:

Ֆրոչը հիմա էլ նախընտրում է ԱՄՆ-ը

Գերմիջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Կարլ Ֆրոչը հերթական պահանջն է ներկայացրել: Նա հիմա էլ առաջարկում է «Super Six»-ի շրջանակներում Արթուր Աբրահամի հետ կայանալիք մարտն անցկացնել Ամերիկայում: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները ընդհանուր հայտարարի չեն գալիս Անգլիայում կամ Գերմանիայում ռինգ մտնելու հարցում, որին որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվել էր Շվեդիան: «Fightnews.ru»-ն տեղեկացնում է, որ Ֆրոչի

Երկուսը՝ տասնյակում

Թբիլիսիում անցկացված շախմատի երկրորդ միջազգային բաց մրցաշարում՝ «Թբիլիսիի գավաթում», մեր հանրապետության ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր, նույնքան, որքան հաղթող ճանաչված Մերաբ Գագունաշվիլին, լրացուցիչ հաշվարկներով դարձավ երկրորդ մրցանակակիր: Իսկ Լեւոն Բաբուջյանը գրավեց 9-րդ տեղը՝ առաջատարներին զիջելով ընդամենը կես միավորով:

Մնաց վերջին տեղում

Աստրախանում ավարտվեց ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Grand Prix» մրցաշարի վերջին՝ 6-րդ խաղարկությունը: Հայաստանի միակ մասնակիցը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ եւ 5,5 միավորով եզրափակեց ամփոփիչ մրցաշարային աղյուսակը: Իսկ միանձնյա հաղթող ճանաչվեց 8,0 միավոր վաստակած Պավել Էլյանովը (Ուկրաինա): Այսպիսով, հավակնորդների մրցաշարին մասնակցելու երկրորդ ուղեգիրը «Grand Prix»-ի վերջնահաշվարկով բաժին հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Դաշտենցը՝ գրողի եւ մարդու կերպար

Ականավոր գրող Խաչիկ Դաշտենցի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է վավերագրական ֆիլմի նկարահանում: Երեկ «Ուրբաթ» ակումբում այս մասին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը եւ Դաշտենցի թոռնուհին՝ Անուշ Դաշտենցը: Ֆիլմի սցենարի հեղինակը գրողի թոռնուհին է, ռեժիսորը՝ Տարոն Ղափլանյանը: Դավիթ Գասպարյանի խոսքով՝ «Խաչիկ Դաշտենցն

Հայ կինոն՝ կատալոգում

Երեկ «Ակադեմիա» պատկերասրահում կայացավ վերահրատարակված հայկական կինոյի նոր կատալոգի շնորհանդեսը: Այն այս անգամ ներկայանում է անգլերեն եւ հայերեն տարբերակով՝ 290 օրինակով: Առաջին հրատարակությունն իրականացվել էր Բաց հասարակության ինստիտուտի կողմից, այս անգամ աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը: Կատալոգի համար աղբյուր են ծառայել 60-ականների սկզբին Դանիել Բզնունու կողմից հավաքված

ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՉԵՆ «ԱՏԵՍՏԱՑՎՈՒՄ»

Պատճառները՝ ըստ տնօրենների Տարիներ շարունակ թատրոններում որոշ դերասաններ զբաղված չլինելով խաղացանկում եւ, ըստ էության՝ բեմ չբարձրանալով, ստանում են աշխատավարձ, ինչը դժգոհությունների առիթ է տալիս այն դերասանների շրջանում, ովքեր, կրելով խաղացանկի ծանրությունը, վաստակում են գրեթե նույնչափ: ՀՀ մշակույթի նախարարի հրահանգով, դեռեւս 2009 թ. հունիսին հանձնարարվել է նախարարության ենթակայության տակ գործող թատերական կոլեկտիվներին՝ անցկացնել դերասանների որակավորում: Նպատակը

ԱՄՆ ՄԵԿՆԵԼԸ ԹԱՆԿԱՑԱՎ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հունիսի 4-ից ավելացնում է մուտքի այցագրի արժեքը: Ըստ այդմ, զբոսաշրջիկները, գործարարներն ու ուսանողները, ովքեր ցանկանում են այցելել Ամերիկա, պետք է մեկ տարով տրվող այցագրի համար վճարեն 140 դոլար՝ ներկայիս 131 դոլարի փոխարեն։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը: «Պետքարտուղարությունն ավելացնում է արժեքը՝ այցագրերի թողարկման հետ կապված աճող ծախսերը ծածկելու համար։ Արժեքի ավելացումը վերաբերում է

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱԳԱ՞Հ ԴԱՌՆԱԼ

Վրաստանում առաջիկա կիրակի օրը տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք համարվում են գլխավոր փորձ՝ 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ։ «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով վերլուծաբաններին, փոխանցում է, թե վերջիններիս ենթադրությամբ մայիսի 30-ի ընտրություններում անվերապահորեն աջակցելով Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գիգի Ուգուլավային՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սկսել է իրականացնել «Ժառանգորդ» քաղաքական օպերացիան, որի նպատակն է հետագայում ապահովել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031