Օրվա լրահոսը
ԱՄՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մինչեւ 2003թ.-ին կոալիցիոն ուժերի կողմից Իրաք ներխուժումը, ԱՄՆ Գլխավոր հետախուզական վարչությունը Իրաքի ռեժիմի վրա ճնշում գործադրելու նպատակով մտադիր է եղել հեռուստալսարանին համոզել, որ Սադամ Հուսեյնը գաղտնի միասեռական է: ԿՀՎ-ն այդ նպատակով պատրաստել էր Հուսեյնի նմանակի մասնակցությամբ մի տեսագրություն, որը պետք է ներկայացվեր որպես գաղտնի նկարահանում, եւ որտեղ Իրաքի բռնապետը, իբր, մի պատանու հետ սեքսով էր
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՀԵՏ
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծում է, թե կարող է Մերձավոր Արեւելքը ժպիտներով նվաճել»,- «Ռեգնումի» մատուցմամբ, ասել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը՝ ամերիկյան «Wall Street Journal» պարբերականին տված հարցազրույցում: «Մեր ժամանակներում առաջնորդի գլխավոր պրոբլեմներից մեկը սեփական ժողովրդի մեջ տպավորություն ստեղծելն է: Լավագույն տարբերակը՝ ցույց տալն է, որ երկիրը իր ղեկավարությամբ ավելի հզոր է, քան կա
ՅԱՄԱՅԿԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Յամայկայի մայրաքաղաքում քրեական խմբավորումների եւ ոստիկանական ուժերի միջեւ տեղի ունեցած զինված բախման արդյունքում, ըստ «Ֆրանս-պրեսի» զոհվել է 60 մարդ, որոնց զգալի մասը խաղաղ բնակիչներ են: Քինգստոնի շրջանի Տիվոլի Գարդենս անունը կրող խուլ թաղամասերից մեկում արդեն երրորդ օրն է, ինչ իսկական մարտական գործողություններ են ընթանում ոստիկանության եւ հայտնի նարկոբարոն Քրիստոֆեր Կոուկի կողմնակիցների միջեւ: Երկրի իշխանություններն ուզում
Բարաք Օբաման ամրացնում է Մեքսիկայի հետ սահմանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը Մեքսիկայի հետ սահման է ուղարկելու Ազգային գվարդիայի 1200 զինվոր: Նախագահը մտադիր է նաեւ դիմել երկրի Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ սահմանների ամրապնդման համար պահանջվող $500 միլիոնի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրին: Օբամայի աշխատակազմի ներկայացուցչի ասելով, պահեստային զորքերը ժամանակավորապես են գործուղվել ԱՄՆ-ի հարավային սահմաններ: Նախատեսվում է, որ զինվորականները սահմանին կիրականացնեն հետախուզական գործողություններ եւ իրավիճակի
Իտալիան էլ է ձգում իր գոտին
Եվրագոտու երկրներից Իտալիան վերջինն է, որի կառավարությունը հայտարարել է իր պետբյուջեն կրճատելու ուղղությամբ խիստ միջոցառումների ձեռնարկման մասին: Դրանց միջոցով երկրի կառավարությունը փորձում է 2011-2012թթ.-երին տնտեսել 24 մլրդ եվրո: BBC-ի մատուցմամբ, Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած կառավարությունը առաջարկել է ծրագիր, որով նախատեսվում է երեք տարով սառեցնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Բացի այդ, մոտակա տարիներին բյուջետային կազմակերպություններից հեռացված հինգ
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում արձագանքել սադրանքներին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե աշխարհը պետք է արձագանքի հարավկորեական ռազմական նավի խորտակմանը, որի պատասխանատվությունը, միջազգային հետաքննության արդյունքներով, կրում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը: BBC-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը, հարավկորեական իշխանությունների հետ բանակցություններից հետո Քլինթոնը մարտի 26-ին «Չխոնան» ռազմանավի վրա կատարված հարձակումը, որի արդյունքում 46 ծովային էր զոհվել, անվանել է Փխենյանի կողմից իրականացված «անթույլատրելի
ՄԻԱՅՆ ԱՅԴ ԵՐԵՔԸ ՉԵՆ
Երեկ կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «ավետիս» է տվել լրագրողներին, թե Իրան կատարած իր վերջին այցի արդյունքում իրանական կողմը ճանաչելու է հայկական 3 բուհերի՝ ԵՊՀ-ի, Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հանձնած դիպլոմները: Նկատենք, սակայն, որ մինչ այս Իրանը ճանաչում էր եւս երկու հայաստանյան բուհերի դիպլոմները՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայինը եւ ԳԱԱ
ԲԵՄՈՒՄ ԵԶԴԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ
«Հատուցում»՝ այդպես էր կոչվում եզդիների ազգային հեքիաթը, որն օրերս ներկայացվեց Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի բեմում: Հեքիաթի հիմքում «Աշխարհում ոչինչ անհետեւանք չի մնում. հատուցումը վաղ թե ուշ գալիս է» եզդիական առածն է: Հեքիաթ բեմադրելու նախաձեռնությունը պատկանում էր «Շամս» եզդիների երիտասարդական հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս նրա նախագահ, ապագա իրանագետ Ռուստամ Բաքոյանի: «Առավոտի» հետ զրուցում Ռ. Բաքոյանն ասաց,
«Օտար լեզուն ճյուղ՝ մայրենիի ցողունի վրա»
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը՝ սեփական նախաձեռնության մասին «Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը, որը հիմա բուռն քննարկում են, ընդամենը նպատակ ունի թույլ տալ կառավարությանը համապատասխան կարգ սահմանել նմանատիպ դպրոցների գործունեության համար»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով օտարալեզու դպրոցների շուրջ առաջացած մտահոգությունները: Պարոն Աշոտյանի խոսքով, նախագծի լրամշակված տարբերակը բարեփոխվել է: Նախարարի մեկնաբանմամբ. «Օրենքով ֆիքսել
ՄԵՐ ՏԵՂՆ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ըստ մասնագետի, խորհրդային կրթությունից եկած ակադեմիականության պատճառով՝ հայաստանցի դպրոցականները կաղում են բնագիտական առարկաներից: «Կալցիումը լավ է ոսկորների համար: Թվարկվածներից ո՞րն է կալցիումի լավ աղբյուր՝ բրինձ, մակարոն, միրգ, վարունգ»: «Մոտավորապես քանի՞ գիրք կա Ձեր տանը». TIMSS-2011-ի մասնակից դպրոցականները օրերս կայացած ստուգատեսին այսպիսի հարցերի էին պատասխանում: TIMSS-ը կրթության որակի ուսումնասիրման միջազգային հետազոտություններից է, որն իրականացվում է 1950-ականներից:
Դեմագոգիա՝ ըստ ուսանողների
Իրանից օրերս վերադարձած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանց կողմից բարձրացված բուն հարցերին պատասխանելու փոխարեն նախ կիսվեց Իրանից ստացած իր տպավորություններով: Նախարարն ասաց, որ նախանձում է իրանցիներին, որովհետեւ հայ ուսանողության մեջ չի տեսնում այն տենդագին սերը դեպի գիտելիքը, ինչին վկա է եղել Իրանում. «Թեհրանի փողոցներում ուսանողությունը «վխտում» էր՝
Առջեւում Մայիսի 28-ն է
1929-ին Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ ընտրվեց Ջավահառլալ Ներուն: Նրա համառ ջանքերով hնդիկ ժողովրդի իրավունքների համար պայքարի 45-րդ տարում հռչակվեց «պուրնա սվարաջ» (մաքուր-լրիվ անկախություն) կարգախոսը: Մինչ այդ ՀԱԿ-ը ժողովրդի մեջ տարածում էր ընտրության-ազատության, արդարության-հավասարության, եղբայրության գաղափարները, եւ բավարարվում ինքնավարության պահանջով: 45 տարի մաշած հնդիկ ժողովրդի պայքարը 1930-ին մտավ Տուն տանող հուն: Դրանից հետո սաստկացան հալածանքներն ու
ՊՏՈՒՅՏ ՄԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐՈՎ
Ռուս ժամանակակից սոցիոլոգ կա՝ Տոշչենկոն, որի վերջին գրքերից մեկը վերնագրված է «Պարադոքսալ մարդ»: Տոշչենկոն այդպես է բնութագրում ժամանակակից մարդուն: Հետեւելով նրա կիրառած այս հասկացությանը՝ մեր հասարակությունը հաջողությամբ եւ իրավամբ կարելի է անվանել պարադոքսալ հասարակություն: Եվ վերջին օրերին օտարալեզու դպրոցների հնարավոր բացման շուրջ ծավալված թեժ քննարկումներն էլ ավելի ակնհայտ դարձրին մեր հանրային կյանքի մի քանի պարադոքսներ:
Կայծակ եւ ժանտա՞խտ՝ Ոսկեպարում
Մայիսի 24-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում կայծակը հարվածել է Վերան Գեւորգյանի տնամերձ հողամասում գտնվող էլեկտրական հենասյանը: Դրանից մեկ օր առաջ էլ կայծակը հարվածել է գյուղի տարածքում: Ընդ որում՝ կայծակի հարվածները մարդկանց համար անսպասելի են եղել, այդ պահերին անձրեւ կամ ամպրոպ չի եղել: Ոսկեպարի բնակիչներն ասացին, որ կայծակի հարվածից գյուղի տներում բազմաթիվ հեռուստացույցներ եւ հեռախոսներ են
Արձագանք «Առավոտին»
Մայիսի 21-ին «Արդեն երեք ամիս առանց ճանապարհի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ երրորդ ամիսն է, ինչ սողանքները քանդել են Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի ավտոճանապարհի մոտ 400 մետրանոց մի հատված, առավել վտանգավոր, գրեթե անանցանելի է մոտ 100 մետրանոց հատվածը: Տեղեկացրել ենք նաեւ, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարությամբ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը կատարել է
Ջրի խնդիր
Թե խմելու, թե ոռոգման ջրի կորուստներն առայժմ շատ են Այսօր Հայաստանում աշխատում են 44 ջրօգտագործող ընկերություններ, 220 հազար ջուրօգտագործողի հետ պայմանագիր է կնքված՝ 130 000 հեկտար տարածքի համար, Հայաստանի միայն մայր եւ երկրորդական ջրանցքների ընդհանուր երկարությունը 3000 կմ է, ներտնտեսային ջրանցքներինը՝ 14 000 կմ, այս ամենը առանձնապես բարվոք վիճակում չէ, դրա համար էլ միլիոնավոր դոլարների
22 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԵՌ ԱՆՏՈՒՆ ԵՆ
Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքը հայրենիքում չունի տուն ու տանիք, ապրելու նվազագույն պայմաններ Արտաշես Բեգլարյանի յոթ հոգանոց ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Բեգլարյանները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից բռնագաղթածներ են: 1988 թվականին մի կերպ հասել են Ռուսաստան, իսկ մեկ տարի անց՝ տեղափոխվել հայրենիք: «Ոնց ոտաբոբիկ հասանք Ռուսաստան, ըտենց ոտաբոբիկ էլ Հայաստան եկանք: Սումգայիթից ընենց ենք փախել, որ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ
Վանաձորում շարունակվում է էկլեր թխվածքից զանգվածային թունավորման պատճառների հետաքննությունը: Ապրիլի 13-19-ը Վանաձորի հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 30 քաղաքացի՝ սննդային թունավորման ախտանիշներով: Բոլոր թունավորվածները կերել էին «Մոնա-Մարի» ԲԲԸ հրուշակեղենի արտադրամասում արտադրված էկլեր: Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 277 հոդվածի առաջին մասով (սանիտարահամաճարակային նորմերի խախտում): ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ արտադրությունում մայիսի 17-ին
ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ստեփանավանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից («ՎԱԶ 2121» մակնիշի 77 ՕՍ 440 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել) ուղեւորը՝ Ագարակ գյուղի 50-ամյա բնակիչ Կարեն Քոչարյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը՝ նույն գյուղի 37-ամյա բնակիչ Մեսրոպ Քոչարյանը չի տուժել:
ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ Կապան-Կորսական ճանապարհին տեղի է ունեցել պատահար: Վթարի է ենթարկվել եւ շրջվել «ԿամԱԶ» մակնիշի 51 ԼՕ 113 պետհամարանիշի բեռնատարը, ինչի հետեւանքով վարորդը՝ Կապանի 37-ամյա բնակիչ Սոս Հակոբյանը տեղում մահացել է:
Դավադիր կրակահերթից
20 տարի առաջ՝ 1990թ. մայիսի 27-ի երեկոյան, Երեւանի երկաթգծի կայարանում եւ Նոր Արեշի Էրեբունի զանգվածում, խորհրդային բանակի ներքին զորքերի երեւանյան գնդի զինվորները գնդացիրներից անսպասելի կրակահերթեր բացեցին արցախյան շարժման պայքարի ակտիվ մասնակից՝ առաջին ազատամարտիկների վրա: 11 անձինք զոհվեցին, իրենց արյունը ցողելով անկախության ու Արցախի ազատագրության համար ոտքի ելած մեր ժողովրդի ճանապարհին… Հարգելով մայիսին զոհված 11 ազատամարտիկների
ՆՈՏԱՐԻ ՄԵՂՔՈ՞Վ
Ժառանգությունից զրկվել են «Մենք այսօր նոտար Էմմա Շաբոյանի թեթեւ ձեռքով հայտնվել ենք փողոցում, զրկվել մեր տնից: Ժառանգականության սկզբունքով մեզ հասանելիք մեր հայրական տունը նա ձեւակերպել է հորաքրոջս՝ Սոնյա Թովմասյանի անունով, իբրեւ թե նա է Նոր Արեշի 46 փողոցի 37 տան միակ ժառանգը, այնինչ, այդտեղ պետք է ապրեինք մենք՝ 2 եղբայրներով ու մայրս: Ի դեպ, նշենք,
ՀԱՅԵՐԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՐԱԲԵՐԵՆ
Հայաստան ներկրվող դեղերի մեծամասնությունը հայերեն մակնշված չէ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խոսքերով՝ հայկական շուկայում կան դեղեր, որոնք մակնշված են տարբեր լեզուներով, ընդհուպ մինչեւ արաբերեն, սակայն հայերեն մակնշում չունեն, կամ էլ հիմնականում անգլերեն, ռուսերեն, վրացերեն են լինում, ինչը մատչելի չէ սպառողի համար. «Դեղի ներդիրի մեջ հայերեն
ԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ 2500 ԴՐԱՄՈՎ
Կառավարության որոշմամբ՝ այս տարվա նոյեմբերից կենսաթոշակներն ավելանալու են 2500 դրամով եւ ներկայիս 8000 դրամի փոխարեն կենսաթոշակառուները կստանան 10500 դրամ, որով բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 18 միլիարդ դրամով: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նա հավաստիացրեց, որ վատագույն դեպքում 2-3 տարի հետո Հայաստանի կենսաթոշակառուներն այնքան թոշակ կստանան, որ կկարողանան
Մարիխուանան առաջին տեղում է
«Թմրամոլների թիվը Հայաստանում տարեցտարի մեծանում է, պաշտոնական տվյալներով՝ հայ թմրամոլները հասնում են 1750-ի, որոնցից 12-ը կանայք են: Ոչ պաշտոնական տվյալներով մեր երկրում կա 7000 թմրամոլ: Ամեն 4 թմրամոլից միայն մեկն է դիմում բուժօգնության, իսկ դրա համար առաջնային քայլը հենց բուժման անհրաժեշտությունն ու կարեւորությունը գիտակցելն է»,- երեկ հրավիրած ասուլիսում թմրամոլների շատացման հետ կապված իր մտահոգությունները հայտնեց
«ԵՍ ՓՈՂ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ՝ ԻՄ ՏՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Ազատամարտիկի ընտանիքին վտարել են իրենց 20 տարվա տնից ու թողել փողոցում Սա Մադաթյանների տունն է: Հովնանյանների տրակտորը տնից թողել է այս ավերակները: Լուսանկարում պատկերված համեստ տունը, որը նախկինում եղել է երկրապահների կամավոր ջոկատի շտաբը, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում է եղել: Ներկայիս «բիզնես-դարաշրջանում» անտառների մեջ կորած այդ տարածքը կարող է ծառայել որպես գեղեցիկ հանգստյան գոտի, որը մեծ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ «Թամարա ֆրուտ» ՓԲԸ օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: «Թամարա ֆրուտ»-ը մեկն է այն մասնավոր ընկերություններից, որին կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում օպերատիվ շտաբի շնորհիվ հատկացվել է 300 մլն դրամ սուբսիդիա՝ օրգանիկ այգիների ստեղծման համար: Դրանից արդեն ծախսվել է մոտ 170 մլն դրամ: Ծրագրով
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ «Առավոտը» ստացավ Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը մայիսի 26-ի համարում տպագրված «Ջուրը, փաստորեն, թանկացրին» հոդվածի առնչությամբ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, գրված էր. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 8-ից Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագինը 1խմ-ի համար սահմանվել է 195 դրամ, նախկին 181-ի փոխարեն: Որպեսզի 14 դրամով թանկացումը չանդրադառնա մայրաքաղաքի բնակիչների սպառողական
Գրավո՞ր ընդունվել աշխատանքի, թե՞ բանավոր
ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծը գտնվում է ԱԺ-ում: «Առավոտը» անդրադարձել է Աշխատանքային օրենսգրքի նախագծի շուրջ «Գործք» ՍՊԸ-ի կազմակերպած քննարկումներին ու առաջարկություններին: Նախագծի հետ կապված իր կարծիքն է հայտնել նաեւ ՀՀ օմբուդսմենը: Օմբուդսմենն անդրադարձել է, մասնավորապես, «բանավոր աշխատանքային պայմանագրի ինստիտուտին», պայմանագիր կնքելու ընթացակարգին, գրավոր աշխատանքային պայմանագրի առավելության, աշխատանքի ընդունման ակտին՝ հրամաններին: Ըստ գլխավոր իրավապաշտպանի. «Բանավոր աշխատանքային պայմանագիր
«Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԹԵ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ
«Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանային Վերին Լարսի անցակետի վերաբացումը հայ բեռնափոխադրող ընկերությունների համար մեծ ձեռքբերում է եւ կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհ»,- հավաստիացնում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հերքելով վրացական կողմի այն հայտարարությունները, թե անցակետի բացումը Հայաստանին պետք չէ: «Ռուսաստանի ծայրամաս Նովոռոսիյսկից մինչեւ Երեւան բեռնափոխադրումը կարող էր իրականանալ լավագույն դեպքում 15-20 օրում, այժմ Ռուսաստանի ծայրամասերից


















































