Օրվա լրահոսը
Փողերը հավաքել են, գազի մասին մոռացե՞լ
«ՀայՌուսգազարդը» բնակիչներին գազ մատակարարելու սահմանված ժամանակացույցը խախտում է Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պարտավոր է բնակարանների գազիֆիկացման աշխատանքներն ավարտել բնակչի հետ պայմանագիր կնքելուց հետո 40 օրվա ընթացքում: Սակայն Երեւան քաղաքում գազամատակարարում իրականացնող «Երեւան գազ» ընկերությունը վերջին ամիսներին մայրաքաղաքի բազմաթիվ բազմաբնակարան շենքերում իր աշխատանքներն իրականացնում է ժամանակացույցի խախտումներով: Սա տեղի ունեցավ հատկապես այն
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓԱՌԱԲԱՆԵՑ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ
Եվ, ինչպես միշտ, մեծ «բարությամբ» խոսեց առաջին նախագահի մասին Նախագահի այցին շիրակցիները պատրաստվում էին դեռեւս մեկ շաբաթ առաջ, նույնիսկ նրա պատվին լվացել էին Շիրակի մարզպետարանի բոլոր ջահերն ու փայլեցրել էին հատակը, այնպես որ, երբեմնի փնթի կառույցը անճանաչելիորեն փոխվել էր: Սակայն նախքան Գյումրի գալն ու մարզպետարան մտնելը, նախագահը իր շքախմբով՝ մի քանի թիկնապահ-նախարարների ուղեկցությամբ, կանգնեց Արթիկի
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն «Առավոտին» երեկ հայտնեց. «Քանի որ նոյեմբերի 30-ին կայանալու է ՀՅԴ գերագույն ժողովը, որտեղ պիտի որոշենք՝ մեր թեկնածուն Վահան Հովհաննիսյա՞նն է, թե՞ Արմեն Ռուստամյանը, հասարակությանն ինչ-որ իմաստով այդ գործընթացին ներգրավելու, նաեւ մեր թեկնածուների հասարակական ընկալման վարկանիշը ստուգելու նպատակով մենք կիրառում ենք հետեւյալ մեթոդը: Երեւանի բոլոր համայնքների բանուկ խաչմերուկներում
Ո՞վ է դավել Տիգրան Ուրիխանյանին
ՀԱԿ նախագահի համոզմամբ, իր դեմ տեղի է ունեցել մահափորձ, բայց բացահայտում կանի 30 հազար ֆունտի դիմաց: «Ամեն ընտրությունից առաջ կամ ամեն անգամ, երբ հարց է առաջանում՝ ես պիտի մնա՞մ կուսակցության նախագահ, թե՝ ոչ, երբ ներկուսակցական հակասություններ են լինում՝ ինձ հետ անպայման մի բան կատարվում է. տուն են թալանում, մեքենա են ջարդում եւ, որպես կանոն՝ անհայտ,
Ի՞ՆՉ ԿԱ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐՈՒՄ
Իսկ դրանք փոխանցվել են միջազգային կառույցներին Դեռ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթում հրապարակելով առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին որոշումը, նաեւ հայտարարել էր՝ «այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն կամ հարկային ծառայության որեւէ ապօրինի պատժիչ գործողություն դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանցավոր խախտում եւ այդպես էլ ներկայացվելու
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 1991-92-Ի ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ասում է Թբիլիսիից վերադարձած ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն օրերս եռօրյա այցով գտնվում էր Վրաստանում: Առիթն արդեն 2-րդ հանդիպումն էր, որի ընթացքում հայկական ու վրացական կողմերը փակ շրջանակով՝ առանց լրագրողների, քննարկում են ջավախահայության խնդիրները: Վրաստանն այս քննարկումների ընթացքում ներկայացրել է Գիա Նոդիան, որը Կովկասի Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի ղեկավարն է, իսկ
ՄԵԴԱԼԸ՝ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն աճուրդի է հանել Բարի կամքի երկրորդ խաղերում ստացած իր ոսկե մեդալը: Ստացված գումարով նա պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել 2008թ. նախագահական ընտրություններում եւ մասնավորապես վճարել առաջադրման համար անհրաժեշտ է 8 մլն դրամ ընտրագրավը:
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ԵԼՑԻՆԻ ՍՑԵՆԱՐՈՎ»
Կարծում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու հավաստիացնում, որ ՀՀ առաջին նախագահին պաշտոնավարության 3 տարի է անհրաժեշտ՝ հայոց Պուտինի համար հող նախապատրաստելու համար: «Առավոտը» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի ապաշխարությանը, թե ներողություն է խնդրում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ իր սխալ կադրային քաղաքականության համար: «Ես միակ
ՏՂԱՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, թե իրենք միշտ կարեւորել են քաղաքական նոր մշակույթի առաջացումը, սակայն այս առումով առկա միտումները դրական չեն. «Համենայնդեպս, իշխանությունների վերջին շաբաթների գործելաոճը ցույց է տալիս, որ այն ոչ համարժեք քայլերը եւ հակադարձումները, որոնք իրականացվում են հատկապես ոստիկանության կողմից ընդդիմության այս կամ այն ուժի հանդեպ՝ բավականին
ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՐԱՔԱՐՈՒՄ
Երեկ երեկոյան տեղի է ունեցել հերթական հրաձգությունը: Փարաքարից դեպի Մերձավան գյուղ տանող ճանապարհին գտնվող «Ռուբինա» հյուրանոցային համալիրի մոտ 9 անձանց միջեւ անձնական փոխհարաբերությունների պարզաբանման ընթացքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակահերթ է բացվել արտասահմանյան մակնիշի 99-888 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա: Հրազենային վնասվածքներով, ժամը 21-ի սահմաններում, Երեւանի եւ Էջմիածնի հիվանդանոցներ են
Մենամարտը կկայանա փետրվարի 2-ին
IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորրեսի միջեւ մենամարտն անցկացնելու նպատակով պրոումոթերների համար հայտարարված մրցույթը, որ պետք է կայանար երեկ, տեղի չի ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Allboxing.ru»-ն, մրցակիցների ճամբարների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ մարտը կկայանա եկող տարվա փետրվարի 2-ին՝ Ֆիլիպիններում եւ այն կազմակերպելու է Գորրեսի կողմը: Ինչպես
ԽՈՅ 21.03-20.04։ Աստղերն այսօր բարեհաճ են ձեր հանդեպ։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Սեքսուալ կյանքը կարող է շատ ակտիվ լինել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Խուսափեք ընդհարումներից։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Աշխատեք շրջապատին վերաբերվել հանդուրժողականությամբ։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Ձերբազատվեք բացասական լիցքերից։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Զգույշ եղեք։ Բացառված չէ, որ դրամ կորցնեք։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Դուք մի կլորիկ գումարի տեր կարող եք դառնալ։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Աշխատավայրում իրադրությունը
Աստանայի «պտուղները»
ԱՊՀ երկրները «հումանիտար շփվեցին» Երեկ մշակույթի նախարարությունում ասուլիս էին հրավիրել նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Հ. Պողոսյանը խոսեց նոյեմբերի 10-12-ը Աստանայում կայացած ԱՊՀ պետությունների՝ ստեղծագործական եւ գիտական մտավորականության երկրորդ համաժողովից, որին մասնակցել էին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պատվիրակություններ: «Հայաստանը երկրորդ անգամ էր մասնակցում այս համաժողովին:
Տուժողից մատնահետքեր են վերցնում
Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հոկտեմբերի 14-ին Զեյթուն թաղամասի թռչնի շուկայում բռնարարքի էր ենթարկվել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Վերջինս «Առավոտին» տեղեկացրել էր, որ իր վրա բռնարարք կազմակերպողն ու իրականացնողը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկան Գագիկ Կոստանդյանն էր: Նույն օրը Սիմոնյանի բնակարան էին եկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության աշխատակիցները, որոնց հայտարարություն էր տվել
ՈՍԿԻՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ
Ոսկերիչները հավաստիացնում են, որ շուկայում էժան ոսկի վաճառողներն իրականում վաճառում են ոսկեջրած պղինձ: Ոսկու եւ ադամանդի գինը Հայաստանում բարձրանում է ոչ թե օր օրի, այլ նույնիսկ ժամ առ ժամ: Միայն նախորդ ամսվա ընթացքում ոսկին եւ թանկարժեք քարերը թանկացան մոտ 12%-ով: Դա, ըստ մասնագետների, ոսկու շուկայում աննախադեպ թանկացում է: Ոսկերիչներն ու ոսկու բիզնեսով զբաղվողները մեր երկրում
ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ
Երեկ ակադեմիկոսների եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ հնչած ելույթներն ապացույց էին, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» երկն այսօր էլ արդիական է: Երեկ գումարվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստը: Այս խորհուրդը ստեղծվել է 2007-ի օգոստոսին, եւ առաջին ընդլայնված նիստի հյուրը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Ահա երեկ էլ
«Հաղթելու է ավտորիտար համակարգի թեկնածուն»
Ալեքսանդր Աղամալյանը հոռետես է Երբ 2003 թվականին ընդդիմությունը ձախողվեց՝ Ալեքսանդր Աղամալյանն իր համար արձանագրեց. «Քաղաքական կյանքը Հայաստանում մեռնում է, քաղաքական գործընթացներն այդպիսով Հայաստանում վերջանում են: Այնուհետ ինչ էլ որ լինի, դրանք լինելու են իմիտացիոն: Այսինքն՝ ընդդիմությունն այլեւս չի հետապնդելու իր հիմնական նպատակները, այլ իշխող խմբի համար ընդամենը շղարշ է լինելու, իբր Հայաստանում ժողովրդավարություն կա: Իսկ
«ՎԱՏԱՄԱՐԴ» ԼԻՆԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀՀ ոստիկանության համակարգում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելուց հավանական թեկնածուները ձեռնպահ են մնում: Դեռ խորհրդային տարիներից ի վեր ոստիկան լինելը Հայաստանում ոմանց համար համարվել է «պրեստիժնի» աշխատանք, բայց ոչ այն պատճառով, որ հասարակությունը ոստիկանին մեծ ակնածանքով եւ վստահությամբ է վերաբերվում, ա յլ այն պատճառով, որ դա ոմանց թույլ է տալիս այլոց «վերեւից» նայել, նրանց ղեկավարել
ՕՊԵՐԱՅԻ, ԲԱԼԵՏԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԹԱՏՐՈՆ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում վերջերս կայացավ ձյուդոյի միջազգային մրցաշարը: Երեկ ԳԱԱ-ում «Արմինֆո»-ի թղթակիցը ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե հետագայում է՞լ են օպերայի բեմահարթակին անցկացվելու նման մրցույթներ: «Մրցույթներ լինելու են: Մենք դռները բացել ենք մարզական աշխարհի համար,- պատասխանեց պրն Ծառուկյանը:- Ես, օրինակ, առաջարկել եմ, որ աշխարհի,
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այլ հասարակական-քաղաքական գործիչներ այցելեցին «Գրանդ Հոլդինգի» թղթի արտադրամաս եւ նույն կազմակերպության կազմում գործող «Ար» եւ «Հայրենիք» հեռուստաընկերություններ: Արտադրամասում հյուրերը ծանոթացան, թե ինչ տեխնոլոգիաներով են այսօր Հայաստանում թուղթ ստանում, իսկ շրջելով հեռուստաընկերություններում, տեղեկացան, թե ինչպիսի նոր սարքավորումներով են վերազինվել դրանք: «Ար» եւ «Հայրենիք» հեռուստաընկերությունների վերազինվան ծախսերը կազմել են 3 մլն ԱՄՆ
Նոյեմբերի 21-ին՝ Հայաստան-Ղազախստան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրը Լեյրիա քաղաքում Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան խաղում 0:1 նվազագույն հաշվով զիջեց աշխարհի ուժեղագույն ազգային ընտրանիներից մեկին՝ Պորտուգալիայի հավաքականին: Այս երկու թիմերի երեւանյան հանդիպումն ավարտվել էր ոչ-քի՝ 1:1: Մեր թիմը մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու հնարավորություն, ցավոք, չունի: Հետեւաբար, ներկայումս կոնկրետ խնդիրներ չի հետապնդում: Սակայն «Եվրո 2008»-ի
ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ
2008 թվականի ամռանը Պեկինում անցկացվելիք Պարաօլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու է միայն մի մասնակից՝ 21-ամյա Եվրոպայի փոխչեմպիոնուհի, ծանրամարտիկ Գրետա Խնձրցյանը: Նա ունի ոչ միայն դժվար արտասանվող ազգանուն, նաեւ՝ ճակատագիր: 1988 թվականի երկրաշարժը վրա հասավ այն ժամանակ, երբ նա ընդամենը երկուսուկես տարեկան էր: Գրետան, կամ ինչպես նրան քնքշորեն անվանում են՝ Լալան, այդ օրը Լենինականի իրենց բնակարանում էր՝
Ա՛յ քեզ «Իմ արեւ»
Հեռուստահաղորդում՝ կենցաղային մակարդակով «Դար 21» հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում երգչուհի Արմինե Գրիգորյանի հեղինակային «Իմ արեւ» հաղորդաշարը: Այն սովորաբար նվիրված է լինում որեւէ երգչի: Հրավիրվում են նաեւ վերջինիս մերձավորներն ու ընկերները՝ ներկայացնելու հաղորդման «մեղավորին»: Եթե հյուրը հետաքրքիր զրուցակից ու բարձրակարգ արվեստագետ է լինում, ինչը ոչ միշտ է պատահում, «Իմ արեւը» քիչ թե շատ ստացվում է: Բայց
«ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ ԿՐԹԵԼ»
«Ոսկե կլառնետ» նախագծի մասին այսպես արտահայտվեց երգիչ Արմեն Դարբինյանը, որի համոզմամբ՝ ռեստորանային երգիչների մեծ մասը ավելի լավ է կենդանի երգում: Շուրջ 1 ամիս Հ1-ով հեռարձակվում է Հայաստանի ռեստորանների երգիչների «Ոսկե կլառնետ» մրցույթը: Հետեւելով մրցույթի փուլերին, այդպես էլ չհասկացանք, թե ինչու հիշյալ մրցույթը գովազդելիս նշվում է, որ այս միջոցառման նպատակը ռեստորանների երգիչներին կրթելն է: «Առավոտը» զրուցեց
«Ծուղակը չենք գցի»
Երեկ խոստացան ավարտական եւ միասնական քննություն հանձնողներին օտար լեզուների քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովների նախագահները: Գիտելիքների թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) երեկվա հյուրերը անգլերենի, գերմաներենի, ռուսերենի եւ ֆրանսերենի քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովների նախագահներ Ռուբինա Գասպարյանը, Յուրի Գաբրիելյանը, Նինա Տատկալոն եւ Արամ Բառլեզիզյանն էին: Նրանք խոսեցին նոր Ուղեցույցների եւ նոր համակարգով հանձնվելիք օտար լեզվի քննությունների
Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ ԷՐ ԹԻՐԱԽԸ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ հետաձգվեց 9 տարվա ազատազրկման դատապարտված Վիրաբ Գասպարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այս անգամ դատարան չէին ներկայացել նրա պաշտպանները՝ Նիկոլայ Բաղդասարյանն ու Կրոմվել Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Վիրաբ Գասպարյանը (հայտնի է «Բանգլադեշի Վիրաբ» անունով) մեղադրվում է Հայկ Մելիքյանի («Օշականցի Հայկո» մականունով) դեմ 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող «Բոուլինգ» կենտրոնի
Քարտուղարուհիներին կրթում են
Նրանք ոչ թե սուրճ եփելու համար են, այլ՝ աշխատելու Մեր հասարակությունում գործավար-քարտուղարուհու կերպարը ասոցացվում է «շեֆի» համար սուրճ եփողի, մատուցողուհու եւ շատ դեպքերում՝ անգամ սիրուհու կերպարի հետ: Հենց իրենք՝ քարտուղարուհիներն էլ իրենց պարտականությունները լավ չեն պատկերացնում եւ հավատացած են, որ սուրճ մատուցելով, հեռախոսազանգերին պատասխանելով ու «շեֆի» համար «դոշ» տալով է սահմանափակվում իրենց աշխատանքը: Մինչդեռ քարտուղարուհին
ՍԻՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՍԻՐՎՈՒՄ
Հաշմանդամներն էլ աղջիկ են «փախցնում», ամուսնանում, աշխատում ու սպորտով զբաղվում Շուշանիկն ու Հմայակը երգում են Շարլ Ազնավուրի հրապարակում: Նրանք նաեւ զբաղվում են սպորտով: Դավիթը նաեւ սիրում է փորագրել: Նա հավատացած է, որ իր տաղանդների շնորհիվ կգրավի սիրած աղջկա սիրտը: «Մի հանգստյան օր ընկերներով որոշեցինք գնալ Հրազդան գետ՝ լողալու: Եվ քանի որ ես հաճախում
3 ՏԱՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵ՞ՐԸ
Հաղորդել ենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը նախապատրաստել է 2008-ի բյուջեի նախագծի վերլուծությունը: Այստեղ նշված է, թե 2.5 մլրդ դոլարին համարժեք մեր հաջորդ տարվա բյուջեի նախագծում առկա են «եկամուտների ուռճացվածության, բյուջետային միջոցների աննպատակ, ոչ ծրագրային վատնման բազմաթիվ փաստեր»։ «Ժառանգությունն» աննպատակահարմար է համարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ստեղծումը, «ինչը զգալի ռեսուրսներ է կլանում պետբյուջեից»։ Այս նախարարության պահպանման
Սա՞ էր ներողությունը
Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ըստ որոշ քաղաքական գործիչների «Քանի գնում՝ ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոստովանում եմ՝ սա