Օրվա լրահոսը
ԳՐԱԶԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես պատրաստակամորեն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին հանձնում եմ իր շահած 1000 դոլարը՝ 2004թ. հունվարին մեր միջեւ կայացած գրազի առթիվ։ Ցանկանում եմ նաեւ այդ կապակցությամբ հանդես գալ հետեւյալ մեկնաբանությամբ: Ես վստահեցնում եմ պարոն Աբրահամյանին, որ մեր նախաձեռնած Ազգային հեղափոխության գործընթացն անպայման հասնելու է տրամաբանական հանգուցալուծման, եւ Հայաստանում արձանագրվելու է ժողովրդահաճո իշխանափոխություն: Դրա համար գալիք
ՄՃԽ-ն խորապես անհանգստացած է
«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը եւ զսպեն ռազմատենչ հայտարարությունները, դրանք փոխարինելով ղարաբաղյան տարածաշրջանում իրավիճակը բանակցություններով կարգավորելու ջանքերով»: LՂ հակամարտության վերաբերյալ իր հերթական զեկույցում այսպիսի համոզմունք է հայտնել Միջազգային ճգնաժամային խումբը: ՄՃԽ-ի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի հնարավոր վտանգ» վերնագրված այս նոր փաստաթուղթն ուսումնասիրում է հակամարտության անտեսման հետ կապված վտանգները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ
Հավատարմության երդումներ
ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը վստահ է, որ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն ամենամեծն է, իսկ Խոսրով Հարությունյանը հերթական անգամ ճիշտ կողմնորոշվեց: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր (Վարդենիս) Հակոբ Հակոբյանը երեկ լրագրողներին բացատրում էր, որ մեր երկրում մայիսի 12-ին տեղի են ունեցել ազատ եւ արդար ընտրություններ եւ որպես իր ասածի ապացույց՝ հղում էր կատարում միջազգային կառույցների գնահատականներին:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների շեմին մեր հասարակությունը, հակառակ իշխանությունների ցանկությանը, սկսել է ինքնամաքրման, նաեւ քաղաքական դաշտն առողջացնելու գործընթաց: Այս համոզմունքը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Նրա ասելով՝ «թեեւ գործող իշխանությունները վերջին տասնամյակում ամեն ինչ արել էին քաղաքական դաշտը փոշիացնելու, այլասերելու, գաղափարազրկելու ու
ՇԱՏ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Եթե, ինչպես պնդում է վարչապետը՝ շատ սովորական են այն ստուգումները, որոնք հարկային ծառայությունն անցկացնում է «ՍԻԼ»-ում, մնում է միայն սարսափով պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել ոչ սովորականները: «Փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետ գործունեության համար»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթի այս տողերը երեկ կառավարության հարցուպատասխանի ընթացքում
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՂԻ ՄՈԼԱԳԱՐՆԵՐՆ ԵՆ
«Այսօր չկա առճակատում ազգայնականի, կոմունիստի եւ ժողովրդավարի միջեւ, ինչպես ոմանք փորձում են մեզ ներկայացնել։ Իսկական ազգայնականը, կոմունիստն ու ժողովրդավարը այսօր իրար փոխլրացնող են՝ երկրի առաջ ծառացած խնդիրներ, մրցակից ծրագրեր մշակելով, միմյանց ծրագրերը լրացնող, լավագույն լուծում գտնող եւ իրականացնող։ Մեր հակառակորդը կեղծ ժողովրդավարն է, կեղծ ազգայնականն ու կեղծ կոմունիստը, ովքեր պատրանքներին տրված, փողի եւ իշխանության մոլուցքից
ԱՆՊԱՅՄԱՆ ԴՐՍԻՑ ՄԱՍՆԱԳԵՏ Է ՀՐԱՎԻՐՎԵԼՈՒ
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Մեր ֆուտբոլի ազգային հավաքականն անպայման արտասահմանցի մասնագետ է մարզելու, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանում այնպիսի մակարդակի մարզիչ, որը կարողանա գլխավորել թիմը, չկա»,- ասել է նա: Պարոն Հայրապետյանի խոսքերով, ֆեդերացիան ներկայումս միանգամից մի քանի ճանաչված մասնագետների հետ բանակցություններ է վարում, սակայն թեկնածուների մեծ մասն արդեն
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք գտնել նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Դա անհրաժեշտ է գործի համար։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է անելիքները պլանավորելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նպաստավոր ազդեցություն կունենա ձեր ողջ մտավոր գործունեության համար։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝ կոմերցիոն ինչ-որ հաջողություն եւ եկամուտ ունենաք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Գործընկերների հետ ֆինանսական քննարկումներ պետք
Մշակույթով զբաղվում են «հակամշակութայինները»
Ինչպես են նշանակվել մշակույթի նախարարները Երբեւէ չեն հնանում այն պատմություններն ու իրողությունները, որոնք ծնվում են տարբեր ժամանակներում, քաղաքական իրականության թշվառության ու բարոյական անկման պայմաններում: Չեն հնացել նաեւ պատմությունները մշակույթի ՕԵԿ-ական նախարարների վերաբերյալ: Վերջերս «Առավոտը» հետաքրքրվեց թատերագետ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՕԵԿ անդամ Լեւոն Մութաֆյանից, թե ի՞նչ է նշանակում ժամանակին կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հեղինակային երեկոյին ՕԵԿ նախկին
«ՆՈՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԿԵՐՏՎԻ»
«Հասարակական բարեփոխումները եւ ինքնության հիմնախնդիրը հայ հասարակությունում» թեմայով գիտաժողովին հայտնեց հայտնի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: «Արտագաղթը միակ խնդիրն է, որն ընդհանուր է հայերի եւ ադրբեջանցիների համար: Չնայած Ադրբեջանի տնտեսական զարգացածության աստիճանին, աշխատուժի արտագաղթն այստեղ բարձր մակարդակի վրա է: Հայաստանում հիմնականում կանայք են այս խնդրի զոհը դառնում, միաժամանակ կատարելով եւ հայրական, եւ մայրական պարտականություններ»,- երեկ «Առավոտին» ասաց
ՀՀ քաղաքացիությունից չեն հանում
Քաղաքացուն, որը 15 տարի Գերմանիայում է ապրում, նույնիսկ իր խնդրանքով ՀՀ քաղաքացիությունից չեն զրկում Անահիտ Վիրաբյանի ընտանեկան կյանքը ամբողջությամբ փոխվեց, երբ 1991-ին ծանր հիվանդացավ նրա երկու տարեկան որդին: Երեւանի հիվանդանոցներում երեխայի բուժումն արդյունք չտվեց: Երեխային ստիպված տեղափոխեցին Մոսկվա, բայց նորից անօգուտ: Հուսահատված մայրը ստիպված օգնություն խնդրելու նպատակով դիմեց մի շարք երկրների: Բոլոր երկրներից ստացավ կարեկցական
«ՓՈՂՍ ԽԵԼՔԻՑՍ ՇԱՏ Ա»
Երեկ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, իսկ կոմունիստ Վազգեն Սաֆարյանը պնդեց, որ քրիստոնեական գաղափարախոսությունը կոմունիստական է: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանն ու Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն էին, թեման՝ նախագահացուների մասին սոցհարցումները: Կարապետիչի համոզմամբ, այդ հարցումներն այնքան էլ օբյեկտիվ չեն, որովհետեւ անցկացվում են 600-800 հոգու շրջանում:
Ախպարաշենը դեռ 90-ականների շեմին է
Այդ թաղամասում ոչ կապ կա, ոչ ջուր, ոչ էլ հոսանք Էլեկտրական հոսանքի փոխարեն մոմի լույս, դույլերով այլ թաղամասերից կրած ջուր, օրերով չաշխատող հեռախոսակապ… Այսպես մարդիկ ապրում են ոչ թե հանրապետության հեռավոր ու հետամնաց գյուղերում, այլ մայրաքաղաքում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Խոսքն Ախպարաշեն կոչվող թաղամասի մասին է, որտեղ բնակիչները շուրջօրյա ջրամատակարարման փոխարեն անգամ նվազագույն՝ 4-ժամյա ջրամատակարարում չեն ունենում:
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԸ ԶԳԱԼԻ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ
Ավիաընկերությունները պնդում են, որ դա ոչ թե իրենց ցանկությունն է, այլ՝ Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի հրամանը: Այս տարվա նոյեմբերի 1-ից ավիաընկերություններում տոմսերի գները բարձրացել են: Բանն այն է, որ Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիան որոշել է այսուհետեւ ավիատոմսերի գինը սահմանել եվրոյով: Հիշեցնենք, որ նախկինում ավիաընկերությունները տոմսի արժեքը սահմանում էին դոլարով: Այն, որ ավիատոմսերը թանկանում են՝ այդ մասին օրերս
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՐԱՑՆՈՒՄ Է
Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքական բանավեճի մակարդակը, փոխադարձ մեղադրանքները Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ՝ պատասխանեց, թե միտումն այն է, որ նախընտրական պայքարը կառուցվելու է ատելության վրա, իսկ դա միայն կնպաստի «ռեժիմի կոշտացմանը»: Ըստ նրա՝ միմյանց հանդեպ ունեցած թշնամանքը կուրացնում է իշխանամետներին եւ ընդդիմադիրներին ու «թույլ
Սահակաշվիլին գաղտնազերծում է
Տեւական խորհրդակցություններից հետո Վրաստանի ընդդիմադիր դաշինքը վերջապես հայտարարեց, որ 2008 թ. հունվարի 5-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններում իբրեւ միասնական ընդդիմադիր թեկնածու հանդես կգա պատգամավոր Lեւան Գաչեչիլաձեն: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, գինու գործարանի սեփականատեր Գաչեչիլաձեն ակնհայտ ընդդիմադիր կեցվածք է որդեգրել ու ակտիվ քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել միայն վերջերս՝ ընդդիմության միասնական հանրահավաքներում: Նա հայտարարել է,
Օգնություն՝ օգնության դիմաց
Հայ կոմունիստները ռուսներին կօգնեն քարոզչությամբ, ռուսները մերոնց՝ բարոյապես Անցած շաբաթ ՀԿԿ պատվիրակությունը վերադարձավ Մոսկվայից, որտեղ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 90-ամյակի տոնակատարություններին: Միջոցառումները մեկնարկել են Մինսկում, ապա Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, երթ, հանրահավաք: Միջոցառմանը մասնակցել են 73 երկրների 83 կոմունիստական, սոցիալիստական, բանվորական կուսակցությունների ներկայացուցիչներ: Այս միջոցառումը, փաստորեն, մեկնարկն էր նաեւ ՌԴ-ի կոմունիստական կուսակցության նախընտրական
«ԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԿՈՒԶԵՆԱՅԻ ԼՍԵԼ»
ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը համալրել է ՀՀԿ շարքերը եւ վստահ է, որ նախագահի ամենալավ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: – Ինչո՞ւ որոշեցիք կուսակցական դառնալ: – Աշխարհը սերտող դասեր ունի, որ մենք պետք է ճիշտ հասկանանք: Ի վերջո, յուրաքանչյուր երկրի մեջ գոյանում են բեւեռացված կուսակցական երեւույթներ, որոնք եւ ձեւավորում են քաղաքական դաշտը: Այս առումով ես
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը այցելեց «Առավոտի» խմբագրություն եւ օրաթերթի խմբագրին հանձնեց $1000-ը, որը նա պարտվեց՝ 2004 թվականի սկզբին գրազ գալով, թե նախագահ Քոչարյանը հրաժարական է տալու, եւ տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Պարոն Կարապետյանի մեկնաբանությունն այդ առթիվ կարդացեք վաղվա համարում:
ՄԵ՛Կ ԲԱԶԵ, ՄԵ՛Կ ԱՂԱՎՆԻ
ՀՀԿ համագումարում նախկինների հետ «պատերազմի արահետ» դուրս եկած հանրապետականները երեկ քարոզում էին «փոխադարձ սեր եւ հարգանք»: Նոյեմբերի 10-ին ՀՀԿ համագումարում ելույթների մի գերակշիռ մասը զբաղեցնող քննադատությունը հաշվի առնելով՝ բավական զարմանալի էին այն հաստատումները, որոնք վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ արեց խորհրդարանում՝ ներկայացնելով այն հիմնախնդիրները, որոնց լուծմանն է ծառայելու 2008-ի պետբյուջեն: Նշենք, որ նա այն անվանեց «բավականին
Արձան՝ նարդի խաղացողներին
Օրերս Մոսկովյան պուրակում բացվեց «Նարդի խաղացողը» արձանը: Մտահղացումը Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսինն է, որ ղեկավարում է Ռուբեն Ջաղինյանը: Ուսանողներից մեկը՝ Հայկ Ամիրյանը, «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Այս արձանը մեր կուրսի երկրորդ աշխատանքն է, առաջինը երաժշտական տեսահոլովակ էր, որը շուտով կհանձնենք հեռուստադիտողների դատին»: Նույն կուրսի ուսանող Հովհաննես Խաչատրյանն էլ հավելեց. «Նարդին
Քրեական խճանկար
Քարաթափում Ալավերդի քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող «Ընտանիքի եւ երեխաների աջակցության կենտրոնին» հարակից զառիվայրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 30 մ բարձրությունից: Քարաբեկորները վնասել են շենքի հետնապատը՝ 60 քմ մակերեսով եւ կոմունիկացիոն ցանցը: Պայթյուն եւ հրդեհ Նոյեմբերի 9-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Հատիսի փողոցի Ա. Բաղդասարյանին պատկանող ավտովերանորոգման արհեստանոցում, դեռեւս չպարզված հանգամանքներում, տեղի
ՀԱՋՈՂՎԱԾ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում արեւելյան մարտարվեստները բավականին մեծ պահանջարկ ունեն հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում: Մի քանի տասնյակի հասնող ֆեդերացիաների մեջ ամենատարածվածներից մեկը կիոկուշին-կան-կարատե-դոն է, որի ֆեդերացիան պաշտոնապես գրանցվել է 2005 թվականի սկզբին: Տեղեկացնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում է կիոկուշինի 5-րդ դանի սեւ գոտի: Չնայած կարճ կենսագրությանը, մարտարվեստի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքերով, այս մարտաոճով
45 սխալ՝ մեկ թեստում
Ըստ Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի քննական առաջադրանքների եւ Ուղեցույցի մշակման հանձնաժողովի նախագահ Յու. Ավետիսյանի, հայերենի թեստերը հեշտ են, որոշ ուսուցիչներ՝ անգրագետ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա առարկաների քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովների նախագահներ Յուրի Ավետիսյանն ու Գեղամ Գեւորգյանը, ԳԹԿ քննարկման աշխատանքների մշակման բաժնի վարիչ Գուրգեն Խաչատրյանը
ԱՊՐՈՒՄ Է՝ ԿԱՌՉԱԾ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Սպանության մեջ մեղադրվող՝ Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասի նախկին զինծառայող 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը երկարատեւ հալածանքներից հետո տառապում է սրտի, գլխի, աչքերի, ողնաշարի, թոքերի, երիկամների ու ծնոտի սուր ցավերով: Ինչպես բազմիցս անդրադարձել ենք՝ գյումրեցի Ռազմիկ Սարգսյանի ու նրա երկու զինվորական ընկերներ Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի համար հայոց բանակում ծառայելը դարձել էր կատարյալ դժբախտություն: Վերջիններս դեռ մեկ
«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում 12.11.07 Հարգելի տիկնայք եւ պարոնայք, Սիրելի հանրապետականներ, Հարգարժան հյուրեր: Առաջին հերթին ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ հանրապետության նախագահի ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր կուսակցության կարգավիճակը: Խորհրդարանում այլեւս մենք ունենք
Նախարարը գյումրեցիներին հիասթափեցրեց
Քաղաքաշինության նորանշանակ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը եկել էր Գյումրի՝ առանց տեղյակ լինելու քաղաքաշինական խնդիրներին: Oրերս առաջին անգամ Գյումրի այցելած քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն արժանացավ գյումրեցիների սառը ընդունելությանը: Նրան գրկաբաց չընդունելու պատճառներից մեկն այն էր, որ այս նախարարն էլ փորձում էր անօթեւան գյումրեցիների «վզին փաթաթել» բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) ծրագիրը, որի անարդյունավետ լինելու մասին գյումրեցիները տարիներ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ»
Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, ուզում է ազատվել ֆիքսված հեռախոսակապի գծով մասնագետներից, քանի որ կապը վաճառելու պլաններ ունի: Մեր տեղեկություններով՝ «ԱրմենՏելի» նոր ղեկավարներն ուզում են իրենց ընկերությանը պատկանող ֆիքսված (լարային) հեռախոսակապը վաճառել ռուսական «ԾՁհ» ընկերությանը, որը բջջային կապի երկրորդ օպերատոր «ՎիվաՍելլի» նոր սեփականատերն է: Ներկայումս, ըստ մեր աղբյուրների, «Բիլայնի» եւ «ԾՁհ»-ի միջեւ որեւէ հստակ պայմանավորվածություն չկա, նրանք
«ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ
ՀՀԿ համագումարում վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթում, այնուամենայնիվ, անդրադարձավ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությանը եւ հակադարձեց դրան՝ իր հերթին մեղադրանքներ ուղղելով ե՛ւ Լ. Տեր-Պետրոսյանին, ե՛ւ «նախկին» իշխանություն ՀՀՇ-ին: Արձագանքելով Ս. Սարգսյանի այդ ելույթին` երեկ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստ են
Իրավապահները խառնվել են
Նոյեմբերի 16-ի հանրահավաքին ընդառաջ՝ ոստիկանությունը «պլանքաշների» է որոնում Անցած ուրբաթ օրը, երեկոյան, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էր ենթարկվել «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության անդամ Տիգրան Եղիազարյանը: Հայրենի ոստիկանները գնացել էին նրա տուն եւ առանց փաստաթուղթ ներկայացնելու «հրավիրել» ոստիկանություն՝ սպառնալով, որ հակառակ դեպքում փողոցից կտանեն: Պարզվում է, իրավապահները «կասկածներ» են ունեցել, թե նա մի քանի օր