Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Այս շաբաթ հայրենի խորհրդարանում տապալվեց Հանրային ռադիոյով «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը վտանգող երկու օրինագծերի փաթեթի ընդունումը: Որ այդ գործում մեծ էր խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմության եւ 1-2 անկախ պատգամավորների՝ քվեարկությանը չմասնակցելու մարտավարությունը՝ փաստ է: Այդուհանդերձ, մինչեւ երեկ էլ քաղաքական շրջանակներում այս առնչությամբ երկու հիմնական տեսակետներ էին շրջանառվում. ոմանք կարծիք էին հայտնում, թե

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱԴԱՐՄԱՆ ՉԷ

Ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը Երեկ մեր երկրում պաշտոնապես նշվում էր Սահմանադրության օրը: Ասում ենք՝ պաշտոնապես, որովհետեւ մեր հասարակության ներկայացուցիչները խորապես անտարբեր են այս երեւույթի նկատմամբ՝ այն պատճառով, որ երկրի հիմնական, ինչպես նաեւ գործող այլ օրենքները, որպես կանոն, որեւէ դեր չեն խաղում շարքային քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների ապահովման, սոցիալ-տնտեսական, կենցաղային հարցերի լուծման

ՀԱՅԸ` ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք («Առավոտ», 03.07.07), Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Գորդոն Բրաունի կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոնին է նշանակվել ազգությամբ հայ՝ գործող վիրաբույժ, պրոֆեսոր Արա Դարզին (Թերզյան): Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ը, սըր Արա Դարզին ծնվել է Իրաքում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ընտանիքում, մանկության մեծ մասն անց է կացրել Իռլանդիայում: Արա Դարզին լրջորեն հետաքրքրվում է

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր անձնական կյանքում արմատական փոփոխություններ կատարելու անբացատրելի պահանջ կունենաք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր ներուժը ծառայեցրեք նոր գործընկերներ գտնելուն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Չափից ավելի տպավորվող եք: Դա խանգարում է իրադարձությունները ճիշտ հասկանալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Երեխաների հետ մշտական շփումները ձեզ հոգեւոր հաճույք կպատճառեն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտածեք նոր, հեռանկարային աշխատանքային ծրագրեր մշակելու մասին: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սեքսի եւ սիրային

«Մեդալներ էլի կլինեն»

Երեւանում անցկացված ծանրամարտի հանրապետության պատանիների եւ աղջիկների առաջնության ավարտից հետո վստահեցրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Այս առաջնությունը նախորդներից առանձնացավ մասնակիցների մեծ քանակով եւ տղաների մի քանի քաշային կարգերում գրանցված բարձր արդյունքներով: Պայքարի մեջ ներգրավվել էին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 140 տղաներ եւ աղջնակներ: Ֆեդերացիայի նախագահն առանձնակի գոհունակություն հայտնեց, որ աշխարհի ու

ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ

Եկեք խաղանք ժողովրդավարություն Սկիզբը՝ 23.06.07թ. համարում Այսօր ազգայնականության հիմնական սկզբունքներն ամբողջ աշխարհում ավելի մեծ տարածվածություն են ստացել, քան ազատականության կամ այլ գաղափարախոսության: Եվ չնայած հանուն «ազգային շահերի» արյան գետեր են թափվել՝ ողջ աշխարհի ազգերը համախմբող միակ կազմակերպությունը ՄԱԿ-ն է, որի հիմքում ազգայնականության սկզբունքներն են՝ «ազգային անկախության հանդեպ հարգանք», «ազգային սահմանների անքակտելիություն», «ազգային ինքնորոշում» եւ այլն:

«Ոսկե ծիրանը» կտեղափոխվի Ազատության հրապարակ

Փառատոնի օրերին այստեղ տեղադրված հսկայական էկրանին անվճար ֆիլմեր կցուցադրվեն «Երեւան» հյուրանոցում երեկ ասուլիս էին հրավիրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը: Նրանք տեղեկացրին, որ «Ոսկե ծիրանի» բացման հանդիսությունը այս տարի կկայանա հուլիսի 9-ին, ժամը 22-ին, բայց ոչ թե նախորդ տարվա պես «Մոսկվա» կինոթատրոնում, այլ Ազատության հրապարակում: Փառատոնը կբացվի Պաոլո եւ

ՆՈՐ ԽՈՍՔ՝ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏԱԿԱՊԱՏՄԱՆ ՄԵՋ

Կառույցն իր ավարտին հասցնելով՝ շինարարների առջեւ կանգնում է հատակի ստեղծման ոչ այդքան հեշտ խնդիրը: Իսկ որքան մեծ է կառույցը, այնքան բարդ է նրա հուսալի եւ ամուր հատակի ստեղծումը: Սակայն արդեն երկու տարի է, որ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի կազմում գործող «Հատակշին» շինարարական կառույցը մի շարք ձեռնարկությունների արդեն իսկ ձերբազատել է այդ հոգսից, եւ ներկայումս լուծված կարելի

Ռեկտորը հայհոյել ու ծեծել է ուսանողին

Համատեղության կարգով՝ Երեւանի տնտեսագիտական համալսարանում աշխատող Կառավարման ակադեմիայի ռեկտորին բուհում պատժել են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 03.07.2007թ.), Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանի առանձնասենյակում գնահատականի համար վեճի ժամանակ դասախոսի կողմից ծեծի է ենթարկվել 2-րդ կուրսի ազգությամբ հույն մի ուսանող: Պարզեցինք, որ ուսանողի անունը Անդրեյ Զելիկով է (նա ՀՀ քաղաքացի է), իսկ նրան ծեծողը

ԱՓԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՆ Է

Այդ անձը քննությանը հայտնի չէ: Իսկ Լեւոն Գուլյանի բջջային հեռախոսը եւ մարտկոցը հարազատների մոտ է: Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրատվամիջոցների հետ հանդիպեցին փաստաբան Հրայր Ղուկասյանն ու մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքի 2-րդ հարկից անհայտ հանգամանքներում ցած ընկած եւ մահացած «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի հարազատները: Երեւանի դատախազությունում երկրորդ ամիսն է, ինչ

Օդանավակայանի հիմնավորումներն ընդունեցին

Չնայած դրան, օդանավակայանը պարտավորվեց իր ծառայության համար պահանջել ոչ թե 1.2 մլն դրամ, այլ առավելագույնը՝ 550000: «Արմենիա միջազգային օդանավակայանները» (ԱՄՕ) «Հատուկ կապ» ընկերության ավտոմեքենաներին թույլ է տալիս մուտք գործել օդանավակայանի տարածք՝ մինչեւ ինքնաթիռի կայանատեղին եւ հետադարձ (դուրս գալ): Առանց օդանավակայանի այդ ծառայությունից օգտվելու՝ «Հատուկ կապը» չի կարող սպասարկել իր հաճախորդներին, քանի որ այդ ընկերությունը ձեռնարկությունների

ՇԱՏ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ ԿՓԱԿՎԵՆ

Ըստ գործարարների, գազի լիցքավորման կետերի հաստատագրված հարկի ավելացումը կհանգեցնի դաշտում մոնոպոլիայի ձեւավորմանը: Ազգային ժողովն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարոթյան հեղինակած օրինագիծը, որով «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեությունը մեր երկրում հարկվում է հաստատագրված վճարով: Հաստատագրված հարկ են վճարում նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի բիզնեսով զբաղվողները:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ՞ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ

Երեկ «Փաստարկ» ակումբում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ գործող կառավարությունը ժամանակավոր է եւ կոմպրոմիսային՝ նախագահի եւ վարչապետի միջեւ: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, իշխանությունների ներսում իշխանության համար մրցակցություն կա. մի կողմից՝ ամենաերիտասարդ թոշակառու լինել չցանկացող նախագահ, որը փորձում է առավելագույնս պահել իր ազդեցությունը, մյուս կողմից՝ մաքսիմալ իշխանության ձգտող վարչապետ, որը փորձում է ամբողջացնել իր իշխանությունը:

ԼՂ-ի եւ խոսքի ազատության մասին

Երեկ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը հուլիսի 4-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշել է, որ հակամարտության հաղթահարման գործընթացում առաջընթաց չկա եւ չեն կատարվում հասարակական կարծիքի ձեւավորման աշխատանքներ՝ խնդիրը բանակցային գործընթացով լուծելու համար: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Տիգրան

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԻԴԵԱ-ՖԻՔՍ ՉԴԱՐՁՆԵԼ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, գեներալ Սուրեն Աբրահամյանը վստահեցնում է, որ ընդդիմությունը ճշգրիտ եւ հաղթող քայլեր է անելու: – Ակնհայտ է, որ իշխանությունները գիտեն, թե ինչ են անում՝ նախապատրաստվում են 2008-ի նախագահական ընտրություններին: Կարելի՞ է արդյոք նույնն ասել ընդդիմադիր ուժերի մասին: – Սկսեմ նրանից, որ ընդդիմադիր ուժերը լավ վիճակում են: Հայաստանյան «քաղաքական» իրականության մեջ ազնիվ ընդդիմադիր

ՕԼԻԳԱՐԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱ՞Չ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԵՆ

Նրանք արդեն «սկսե՞լ են իրենցից» Վարչապետ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ի ԱԺ նիստում ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա ծրագիրը՝ հայտարարեց, որ իր գլխավորած կառավարությունը բոլորին բերելու է օրենքի դաշտ, որ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու, եւ որ բարեփոխումները պատրաստ են սկսել իրենք իրենցից. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը ենթադրում է նաեւ հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելը եւ

ՎԱՆ ԴԵՐ ԼԻՆԴԵՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի՝ ՀՀ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս, հավանաբար, այնքան համոզիչ էր բացատրում հյուրին, որ Հայաստանը անշեղորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով, որ ԱԺ հրավիրված ասուլիսը սկսվեց 1 ժամ 20 րոպե ուշացումով: Լրագրողները՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ միասին, համբերատար սպասում էին ԵԽԽՎ նախագահին (լուսանկարում): Կարդացեք նաեւ՝

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր դուք ինքներդ ձեզ համար անհասկանալի լինելով՝ շրջապատի համար էլ խորհրդավոր կլինեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հարմար չէ մեծ գործերի համար: Ձեր շրջապատում նյարդային ու անառողջ մթնոլորտ է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Համոզմունքների եւ հնարավորությունների հաղթանակի օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ներդաշնակ շփումները շրջապատի հետ գործնական հարաբերությունների հիմքն են: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կնշանավորվի հոգեբանորեն կայուն իրավիճակով: ԿՈՒՅՍ

ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հուլիսի 2-ը Մարզական լրագրողների միջազգային օրն է: Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ առիթով կազմակերպած ընդունելության ժամանակ Հայաստանի մարզական կյանքը լավագույնս լուսաբանող մի շարք լրագրողների ՀԱՕԿ-ի շնորհակալական վկայագրեր հանձնեց: Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Միքայել Իսպիրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահներ Ռազմիկ Ստեփանյանը եւ Դերենիկ Գաբրիելյանը բարձր գնահատեցին մարզական լրագրողների աշխատանքը՝ նշելով, որ

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ

Բելգրադում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները: Աղջիկների մրցապայքարում մեր հանրապետության միակ մասնակիցը՝ 72 կգ քաշային Հասմիկ Յոլչյանը, հենց առաջին գոտեմարտում «մաքուր» պարտվեց մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից: Նա վերջերս է ծնողների հետ Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան ու բնակություն հաստատել Աբովյանում: Իրենց ասելով, Հասմիկը Ռուսաստանում պատանիների մեջ երկրորդ տեղն է գրավել: Մենք

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմին»

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ Սլավոնական համալսարանում հայտարարեց, որ կյանքն առայժմ ստիպում է ապրել այս բանաձեւով: Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ) ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպեց ուսանողներին: Ռեկտոր Արմեն Դարբինյանը գիտական խորհրդի կողմից նախագահին հանձնեց Սլավոնական համալսարանի Պատվոշքանշանը: Այնուհետեւ պրն Ղուկասյանը դասախոսություն կարդաց «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով: Դասախոսությունը անց էր կացվում ՌՀՀ-ի եւ «Ռիա

ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ ՏԱՐԱՆ

Գրողների միության արժեզրկված մրցանակների մասին Եթե մեր օրերի հայ մարդու ընտրություն կատարելու բարոյական մակարդակի վերլուծության փորձ անենք, երեւի թե ամենաբնորոշը, իբրեւ բնաբան, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի մի առիթով ասածն է. «Կարմիր խնձորը տարան, բայց այդպես էլ մութ մնաց՝ հարսը կո՞ւյս էր, թե՞ ոչ…»: Ընդ որում, ասվածը գրեթե առանց բացառության կարելի է վերագրել բոլոր ոլորտներում համատարած զեղծարարություններին:

Որտե՞ղ փնտրել գիտության պատիվը – 3

Մտորումներ պարզ թվաբանական գործողությունների ու գիտնականների մասին Հայաստանում շուրջ 125 գիտահետազոտական ինստիտուտ կա, ուրեմն՝ նույնքան տնօրեն, 250 փոխտնօրեն, 250 քարտուղարուհի, 125 վարորդ, 125 գիտքարտուղար, 125 ռեժիմի պետ, 125 գլխավոր հաշվապահ, 125 կադրերի բաժնի վարիչ: Փաստորեն, միայն «նաչալնիկները՝» մոտ 1500 են: Մոտ 2000 էլ կազմում են պահակները, հավաքարարները, սովորական հաշվապահներն ու մատակարարները: Եթե «մեռած հոգիներին» էլ

«ՉԿԱ ՄԻ ԴԱՏԱՐԱՆ, ՈՐՆ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԴԱՏԻ»

Ասում է 2006թ. հունիսի 1-ից Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը – Ինչպիսի՞ն է իրավիճակը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատաիրավական բարեփոխումներից հետո: – Առաջին դրական տեղաշարժն այն էր, որ, ի վերջո, դատարանը տնակայինից վերադարձավ քարե շենք: Նախկինում գործում էր 4 դահլիճ, սակայն դրանք էլ չեն բավականացնում 12 դատավորներին, որոնցից 4-ը աշխատում է

Մադոյաններից այգին խլում են

Գյումրիի քաղաքապետը առավելությունը մարզպետի եղբորն է տվել ու Մադոյանների կողմից 55 տարի մշակվող այգին նրան հանձնել: «Ես ամբողջ կյանքս ապրել եմ այդ տարածքում եւ եթե ես սեփականաշնորհելու իրավունք չունեմ, առավել եւս՝ ոչ մի պաշտոնյա չունի: Մարզպետը գյուղից եկել՝ ուրիշի ստեղծածն է խլում: Սա շնորհակալության փոխարե՞ն է: Քաղաքապետարանը հանկարծ սխալվի մի ծառ տնկի՝ հազար հեռուստատեսությամբ ցույց

«ՀԱՏԿԱՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԾՐԱԳԻՐԸ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում ԼՂՀ ԱԱԾ պետ Բակո Սահակյանը: Պարոն Սահակյանի հետ մեր այս հարցազրույցը հիմնականում առնչվում է նրա ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթներին եւ մոտեցումներին: – Պարոն Սահակյան, ԼՂՀ-ում նույնպես, տուրք տալով մոդայիկ դարձած «բարեփոխումների» թեմային, սկսել են հաճախակի խոսել բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս հարցի

ՀԱՂԹԱՆԱԿ «ԿՈՃԱԿԱՅԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ» ՀԱՆԴԵՊ

ԱԺ արտահերթ նստաշրջանը երեկ ավարտվեց, ֆուտբոլային լեզվով ասած, խորհրդարանական փոքրամասնության որակական հաղթանակով: ԱԺ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները աշխատեցին միասին եւ իրականացրին մի սցենար, որի արդյունքում կառավարության նախաձեռնած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ստանալով 63 կողմ ձայն՝ չընդունվեց: Ձեռնպահ էին Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) եւ Ալվարդ Պետրոսյանը (ՀՅԴ), քվորումը 66 էր, իսկ քվեարկեց 65-ը։ «Ժառանգությունը»

Պետդեպն ասաց իր խոսքը

«Միացյալ Նահանգները սատարում է ազատ խոսքին ու մամուլի ազատությանը եւ բացասական է գնահատում Հայաստանում կամ որեւէ այլ երկրում մամուլի ազատությունը սահմանափակելու որեւէ փորձ»: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում, որը երկուշաբթի օրը տարածել է Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակը: Ներկայացնելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովում քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որոնք, ըստ մի շարք

«Իրար աչքերի նայելու տեղ թողնենք»

Կոչ է անում է ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում նկատեց, որ ինքն իր կողմից արել է մաքսիմալը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի ընդունումը հետաձգելու կամ որոշ պարզեցում մտցնելու համար. «Արել եմ ավելին, քան հնարավոր էր,

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է

Սակայն, ըստ Շենգավիթի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի, ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ համայնքապետ: – Պատգամավոր դառնալով՝ դուք, փաստորեն, կրակը գցեցիք բոլոր այն անձանց, ովքեր հավակնում են դառնալ Շենգավիթի համայնքապետ։ Ըստ մամուլում արդեն հայտնի տեղեկությունների, հուլիսի վերջին Շենգավիթում սպասվող ընտրություններում լինելու է բավականին լուրջ մրցակցություն, թեպետ դեռ առաջադրման պահը չէ, բայց արդեն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031