Օրվա լրահոսը
«ՍՊՈՐՏ ԵՎ ՄԵԴԻԱՆ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼՈՒ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
«Սպորտ եւ մեդիա 2007» մարզական միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է Ստամբուլում, սեպտեմբերի 24-30-ը:Հայաստանում փառատոնի կազմկոմիտեի նախագահ, «Միր սպորտա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն երեկ մեզ տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների հավատարմագրման գործընթացն արդեն ավարտվել է: Նրա խոսքերով, Հայաստանից փառատոնին մասնակցելու համար հատկացվել է 40 տեղ եւ գրեթե բոլորն էլ արդեն զբաղված են: «Մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները,
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
ԱՆԻԾՅԱԼ ԿՈՐՈՒՍՏ Հատված նոր գրքից Ախր զենքն Ասլանի ինչի՞ն էր պետք: Նրա պես բարի, ազնիվ, աշխատավոր մարդն ի՞նչ գործ ուներ այդ սատանայի սարքի հետ: Չգիտեր էլ՝ մեջը փամփուշտ կա՞, թե չկա, կրակո՞ւմ է, թե փչացած է: Իրենից առաջ հայրը՝ Ավետիքն էր երեսուն տարի կրել այն, երբ աշխատում էր գաղտնի փոստի առաքիչ կոչվող այդ անիծյալ պաշտոնում:
Անցկացվեց «Բարեկամության կամուրջ» խորագրով փառատոն
Հայ-վրացական այս միջոցառումը ամենամյա կդառնա ՀՀ քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի հրավերով հունիսի 9-13-ը Երեւանում «Բարեկամության կամուրջ» խորագրով փառատոնի ընթացքում հանդես կգան Բաթումի «Մերանի» պարային եւ «Լիմպոպո» վոկալ խմբերը: Երեկ «Հայացք» ակումբում Բաթումի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Թամազ Նիկոլաշվիլին ներկայացրեց, թե ինչպիսի շարունակություն կունենա հայ-վրացական այս մշակութային համագործակցությունը: «15 տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմից
ԹԵՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Պատասխանի 4 ճիշտ տարբերակներով Հայաստանում վաղուց ի վեր շարունակում է գործել «ճիշտը մի քանիսն է» սկզբունքը: Կա տնտեսության երկնիշ թվերով առաջընթացի ճիշտ եւ խորը աղքատության եզրում գտնվող քաղաքացիների ճիշտ: Կա պաշտոնյաների՝ Երեւանի գլխավոր ճարտարապետների ճիշտ, որով Երեւանի շինարարությունը ներկայացվում է որպես ճարտարապետության հաղթարշավ, եւ մասնագետների ու երեւանցիների ճիշտ, որով ճիշտ հակառակը՝ փաստվում է Երեւանի դեմքի
Ռազմաքաղաքական դաշինք ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի համոզմամբ՝ վաղուց հասունացել է այս պահը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Սուրեն Զոլյանն էր, հանդիպման թեման՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Քաղաքագետը գտնում է, որ ժամանակն է իրականացնել դեռեւս 2 տարի առաջ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ԼՂՀ պատվիրակների կողմից հնչեցրած այն գաղափարը, ըստ որի՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պիտի ռազմաքաղաքական դաշինք սահմանվի: Միայն այս դեպքում
«ՋԱԼԱԴՅԱՆՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿԻՑ ԹՈՂ ՀԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ԱՆՁՆԱԳԻՐԸ»
Հորդորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականը Հովհաննես Ջալադյանին, որն իր խոսքերով՝ «նախկին ադրբեջանաբնակ» է, իր կնոջ ու դպրոցահասակ երեխայի հետ Դանիայի իշխանություններն արտաքսել են Հայաստան: 1999թ. Ռուսաստան գնացած Ջալադյանները մեկնել են Դանիա, 7 ամիս մնացել այնտեղ: Դանիայում նրանց չի տրվել քաղաքական ապաստան, իսկ Հայաստանում էլ, ըստ «Առավոտին» (30.05.2007) վերջերս դիմած Հովհ. Ջալադյանի, որեւէ կարգավիճակ
Նորագյուղում՝ ինչպես Վենետիկում
Այս թաղամասի բնակիչները շուտով նավակներով կերթեւեկեն Արդեն երկու տարի է՝ Նորագյուղ մտնող ճանապարհը տեղումների ժամանակ անանցանելի է լինում, քանի որ ճանապարհի հենց մեջտեղում անձրեւաջրերից հսկայական ջրափոս է գոյանում: Օրերս տեղացած հորդ անձրեւի պատճառով փողոցը կրկին ջրով լցվել է, ինչի հետեւանքով բնակիչներն ու ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են փողոցի այդ հատվածով անցնում: Ինչպես երեկ «Առավոտի» հետ զրույցում
ԷԺԱՆ ԴԵՂԻՆ ՄԻ ԽԱԲՎԵՔ
Երբեմն սպառողի առողջության վրա էժան դեղ գնելը թանկ է նստում Հայաստանի տարբեր դեղատներում միեւնույն դեղը գնային մեծ տարբերություններով է վաճառվում: Ասենք, մայրաքաղաքի մի դեղատանը վաճառքի գինը 1200 դրամ է, հարեւան դեղատնում՝ 3000 դրամ (դեղերի անունները չենք հրապարակում՝ Հայաստանում ընկերությունների ներկայացուցչության բիզնեսին չվնասելու համար): Դեղերի ներմուծմամբ զբաղվող մեր աղբյուրների հաղորդմամբ, դա դեղերի ձախ շրջանառության տիպիկ օրինակ
ՆՈՐ ՉԽՈՍԿԱՆՆԵՐԸ
Կառավարության կազմը համալրած նոր նախարարները թեպետ դեռ մեկ օր առաջ են անցել իրենց նախարարական պարտականությունների կատարմանը, սակայն արդեն մտել էին նախարարական դերի մեջ, եւ առանց բացառության բոլորը կանգնած էին Պանթեոնում։ Կարելի է արձանագրել, որ ձեւի իմաստով նախարարների մոտ ամեն ինչ «բնականոն» է. նրանք ե՛ւ հագուկապով, ե՛ւ կեցվածքով, ե՛ւ դեմքի անորոշ արտահայտությամբ իսկական նախարարական կերպարներ են:
Հերթական «հաթաթան»
«Ադրբեջանական կողմը կարեւոր է համարում կարծրացնել դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Այս մասին, ըստ PanARMENIAN.Net-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումը: «Այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա օգտագործել իր գերակա դիրքերը տարածաշրջանում,- պարզաբանել է Մամեդովը, հավելելով.- Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում կկոշտացվի
Նվիրյալը՝ Անդրանիկ Մարգարյան
«Ամեն օր, երբ նա տուն էր մտնում, մեր տանը ուրախություն էր տիրում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Անդրանիկ Մարգարյանի տիկինը՝ Սուսաննա Մարգարյանը: ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Պանթեոնում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ: Վարչապետի շիրմին դեռ առավոտից էին մարդիկ այցելում, խունկ ծխում, կանգնում մի քանի րոպե եւ հեռանում: Պատգամավորները եւ նախարարները Պանթեոն եկան կեսօրին,
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՂԱՆ
Նոր ձեւավորված կառավարության մասին ասում է ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Կառավարության ձեւավորումից ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 4-ին, վարչապետ Սերժ Սարգսյանն ասում էր, թե նոր կառավարությունում «ինչ-որ բաներ կլինեն, որոնք միգուցե երբեք չեն եղել մեր քաղաքական մշակույթում», նաեւ, որ «փոփոխությունները բավականաչափ ծավալուն կլինեն»: Իսկ ավելի վաղ՝ մայիսի 5-ին, «Եվրոպոլիսին» տված հարցազրույցում նա
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵՆ
Այս մի հարցում էին համամիտ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Երեկ «Հայելի» ակումբում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցն էին քննարկում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հենց ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում նկատի առնելով մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին միջազգային
ՈՐ ԴՈՒ ԱՊՐԵՍ ՆՄԱՆ ԵՐԿՐՈՒՄ
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ հրապարակել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջորջ Դանիլովիչին (ձախից) իր հետեւյալ նամակը. «Հարգելի պարոն դեսպան, այն «հաջողությունները», որոնք, Ձեր գնահատմամբ, մեր երկրի բնակչության համար արձանագրվեցին 2007թ. ԱԺ ընտրությունների արդյունքում՝ ցանկանում ենք մշտապես ուղեկցեն նաեւ Ձեզ եւ Ձեր գլխավորած կորպորացիային»: Զավեշտն այն է, որ այս անեծքը
Անին ապագայի հայտ է ներկայացնում
«Master Class» ակումբում ավարտվեց թենիսի «Ավստրիական ավիաուղիներ Երեւան գավաթ» պատանեկան ավանդական՝ 7-րդ միջազգային մրցաշարը մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների միջեւ, որն անմիջապես հաջորդել էր Արթուր Շիլաջյանի հիշատակին նվիրված նույն տարիքային խմբերի «Կարոլինա գավաթ» միջազգային մրցաշարին: Այն համատեղ կազմակերպել էին «Master Class» թենիսի ակումբը, Ավստրիական ավիաուղիները եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան (ՀԹՖ): Մրցաշարին
ՊԱՎԵԼ ԳՐԱՉՈՎ. «ՎԱԶԳԵՆՆ ԻՄ ԵՂԲԱՅՐՆ Է»
«Master Class» ակումբի կորտերում անցկացվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ թենիսի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին նրա մտերիմները, մարտական ընկերները: Ինչպես միշտ, նրանց մեջ էր ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը: Այս անգամ նրա հետ Հայաստան էին ժամանել նաեւ Ռուսաստանի ՊՆ նախկին եւ ներկայիս բարձրաստիճան սպաներ, գործարարներ, մարդիկ, որոնք ճանաչել են Վազգեն Սարգսյանին, շփվել նրա հետ: «Առավոտը» ճեպազրույց
«Լավ չեք հրավիրել՝ չեմ եկել»
Երեկ կես կատակ-կես լուրջ՝ հայաստանցիներին նախատեց երկրորդ անգամ մեր երկիր այցելող ռուս հայտնի երգիծաբան Ռոման Կարցեւը: «Իրականում շատ լուրջ մարդ եմ ու հենց այնպես հումոր չեմ անում, ոչ էլ ուզում եմ ասելիքս հումորով սկսել»,- երգիծաբան Ռոման Կարցեւը երեկ «Էրեբունի» հյուրանոցում այսպես բացեց ասուլիսը: Նա Երեւան է ժամանել «Բեմական խաչմերուկ» թատերական ընկերության հրավերով: Դասական մինիատյուրայի (մանրապատումի)
«ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ԽՑԿՎԵԼԸ ՉԷ»
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը քաղաքական այս կամ այն ուժի «կերակրամանից» պատառ փախցնող իր վրձնակիցներին «նկարչիստներ» է որակում: Այսօր Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հերթական ցուցահանդեսը: Թե թվով որերո՞րդը՝ նկարիչը չհիշեց, ասաց, որ Հայաստանում ու արտերկրում ունեցել է 60-ից ավելի ցուցահանդես: Նաեւ տեղեկացրեց՝ այս միջոցառումը խորհրդանշական է նրանով, որ 15 տարի առաջ նույն օրը
Վանաձորի նոտարները՝ «ամենաթողության» տիրույթներում
Սոնա Վերանյանի դաժան սպանությունից հետո Վանաձորի նոտարական գրասենյակում տիրում է խառնաշփոթ եւ բարձիթողի իրավիճակ: Տարածքի երկու նոտարները՝ Արուս Ազարյանը եւ Հայկուշ Գյոզալյանն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են այնպես, կարծես իրենք օժտված են միայն պաշտոնական իրավունքներով եւ ոչ նաեւ պարտականություններով: Իսկ այդ իրավունքները, ըստ իրենց, թույլ են տալիս հաճախորդների հետ վարվել կոպիտ ու անբարյացակամ, առանց հաշվի
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի ուղերձը՝ «Կրթություն-2015» համաժողովին Հարգելի տիկնայք եւ պարոնայք. Հայաստանի զարգացումը եւ բարգավաճումը պահանջում է ժողովրդավարական պայմաններում ձեւավորված կայուն եւ կենսունակ տնտեսություն, որի համար անհրաժեշտ է բարձրորակ կրթությամբ եւ մարդկային բարձր արժեքներով օժտված հասարակություն: Իսկ ներկա կրթական համակարգը դեռեւս պարունակում է մեր տարածաշրջանում դարեր գերիշխած բռնապետական քաղաքական մշակույթի բացասական երեւույթներն ու
Էլի երաշտ են սպասում
Մարզերում ոռոգման ջրի խնդիրը մնում է չլուծված Հայաստանի մի շարք մարզերում գյուղացիները կրկին խուճապի մեջ են: Նրանք մտավախություն ունեն, որ այս տարի էլ երաշտ է լինելու եւ իրենց բերքը նորից փչանալու է, քանի որ անցյալ տարվա նման ջրամատակարարման համակարգը գյուղերում նույն կաթվածահար վիճակում է: Նախորդ տարի, երբ հանրապետության մի շարք մարզերում երաշտ եղավ, գյուղացու բերքի
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ՞Ց ԷՐ
Մեր օդանավակայաններում գանձվող «օդի հարկը» վերացնելու մասին հայտարարությունները պարզապես հենց այնպես ասված «գաղափար» էին: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր (Առավոտ, 13.02.2007), որ Հայաստանից մեկնող յուրաքանչյուր ուղեւորից 10 հազար դրամի չափով գանձվող պետական տուրքը կամ, այսպես կոչված, «օդի հարկը» կվերացվի: Դրա անհրաժեշտությունն Ա. Մովսիսյանը բացատրեց նրանով, որ այդ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեր հարցին, թե արդյոք սպասելի՞ էր այն, որ ՍԴ-ն չփոխեց ԿԸՀ որոշումը համամասնական ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ պատասխանեց. «Իհարկե, սպասելի էր»: Մյուս հարցին, թե չի՞ համարում, որ ընդդիմությունն այս անգամ ավելի աղքատիկ փաստեր ներկայացրեց ՍԴ-ին՝ ԱԺՄ նախագահը պատասխանեց. «Դա էլ նշանակություն ունի: Այո, իմ տպավորությամբ՝ ավելի աղքատիկ էին փաստերը, քան 2003-ին: Նյութերն
«Մենք այլընտրանք ենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության»
Թեհրանում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հայաստանի Առաջին հանրապետության 89-րդ տարեդարձի առիթով օրերս Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդես է եկել հայաստանյան ընտրություններից հետո իր առաջին հրապարակային ելույթով, որում շեշտել է. «Մեզ եղավ համագործակցության առաջարկ-հրավեր՝ կոալիցիայի մաս կազմելու, մենք փոխադարձ առաջարկությամբ ներկայացանք իրենց, երեք առաջարկություն ներկայացրինք: Նախընտրական պայքարի ժամանակ
ՄԵԶԱՆՈՒՄ ՓԱՍՏԵՐԸ ՉԱՐԺԵՆ ՈՉԻՆՉ
ՍԴ որոշումից հետո արձանագրում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը հունիսի 8-ին լքելուց առաջ «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը հայտարարել էր, որ «դատարանը նույնիսկ համարձակություն չի դրսեւորում ընդամենը մի քանի ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել եւ դրան հակառակ որդեգրում է ընտրախախտումներն անճշտությունների վերածելու՝ ոչինչ չասող, քվեարկության արդյունքների վրա ազդեցություն
«ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ ԵՎ ԼՌԵԼ»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի համոզմամբ՝ սա Հայաստանի իշխանությունների համար ԼՂ հարցի լուծման լավագույն ձեւն է: Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը: Ու թեեւ դատելով եռանախագահների հայտարարություններից, որոնց համաձայն՝ բանակցային գործընթացում ազատագրված տարածքներն արդեն իսկ դիտվում են որպես ադրբեջանական տարածքներ, եւ դրանք վերադարձնելը
ՆՈՐ ԽՈՍՔ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Առայսօր քաղաքագիտության մեջ հայտնի էր երկու կարգավիճակ. իշխանություն (կուսակցություն, որը տիրապետում է համապատասխան լծակներին) եւ ընդդիմություն (որն այդ լծակներին հավակնում է): Սակայն դատելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Թեհրանում հնչած ելույթից, Հայաստանում ի հայտ է եկել մեկ այլ՝ երրորդ կարգավիճակ, որն առայժմ գիտությանը հայտնի չէ: Ըստ նորամուծության հեղինակ Հ. Մարգարյանի, դա «այլընտրանք է թե՛ իշխանությանը,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ երկրորդ ԴԱՆԴԱՂ ԺԱՄԱՆԱԿ Սումգայիթի մեր հրթիռային ու հույժ գաղտնի զորամասում ահավոր դանդաղ ու դժվար էին անցնում հատկապես Շաբլովսկու օրերը, եւ չնայած ինքը քնելուց բացի այլ զբաղմունք չուներ, բայց, իր ասելով, իր օրերը հենց էդ պատճառով էլ շատ դժվար ու շատ դանդաղ էին անցնում, եւ իր օրինակի վրա ինքը հայտնագործել էր,
ԽՈՅ 21.03-20.04: Լավատեսությունն ու ինքնավստահությունը ապագա ձեռքբերումների հիմքն են: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե լավ տրամադրություն ունեք՝ շփվեք ավելի մեծ թվով մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հնարավորություն ստեղծեք օրը առողջությանը նվիրելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մանրուքների վրա ուշադրություն չդարձնելու դեպքում՝ դուք ավելի բարի կդառնաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր կարելի է լուրջ գործարքներ կատարել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Խորհուրդ է տրվում կուտակված խնդիրների
ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ, ԹԵ՞ ՄԱՐԶԱԿԱՆ
Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 8-ին եւ 12-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրի մասին վերջնական որոշում ՈՒԵՖԱ-ն պետք է կայացնի հունիսի 22-ին կայանալիք գործադիր կոմիտեի հերթական նիստում: Երեկ զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե Իսպանիան, որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, պատրաստ