Օրվա լրահոսը
«ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ԴԱՐՁԵԼ Է ՍԵՎ ԱՂՎԵՍ»
Աշխատատեղերի բացակայությունից են բողոքում գրեթե բոլոր գյուղերում եւ քաղաքներում Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը հանդիպեցին ընտրողների հետ, լսեցին նրանց, տեսան եւ իրենց տեսանելի դարձրին: Մարդիկ բոլորին ընդունեցին, լսեցին, ոմանց հավատացին, ուրիշներին՝ ոչ այնքան, իսկ հիմնականում՝ գրեթե ոչ մի քաղաքական ուժով չհիացան եւ չոգեւորվեցին, քանի որ հասարակությունը ընտրությունների փորձ ունի, հասարակությունը գիտի, որ ընտրությունները գալիս
Ջուրը կթանկացնե՞ն
«Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը տղամարդու իր խոստումը չի կատարում: «Երեւան ջուր» ընկերությունն առաջարկել է հուլիսի 1-ից մայրաքաղաքում խմելու ջրի սակագինը 9 դրամով բարձրացնել եւ ներկայումս գործող 1 խմ-ի դիմաց 172.8 դրամի փոխարեն սպառողներից գանձել 181.9 դրամ: Հիշեցնենք, որ առանց այդ էլ, մեկ տարի էլ չկա, ինչ ջուրը կտրուկ թանկացել է. նախորդ տարվա
«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆԸ» ՀԱՍԵԼ Է ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայում հայերը ոչ համայնք ունեն, ոչ թերթ, ոչ ռադիո, ոչ էլ հեռուստատեսություն Սենյակներից մեկում տղամարդիկ նարդի են խաղում՝ խաշի, խորովածի «վրա», մյուս սենյակում էլ կանայք սուրճ են խմում ու խոսում առօրյա հոգսերից. տիպիկ հայկական այս միջավայրը Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող Իսպանիայի Թագավորությունում է, Վալենսիա քաղաքի Ռուայա 33 հասցեում: Մի քանի ամիս առաջ՝ դեկտեմբերին, այստեղ
ՎՐԵԺԽՆԴԻՐ ԿԼԻՆԵՆ 13-ԻՑ ՀԵՏՈ
«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ մեր զրույցը տեղի էր ունեցել մինչեւ մայիսի 9-ին ցուցարարների եւ ոստիկանության բախումը: Եվ նա իր ունեցած հանդիպումներից ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համոզվածություն հայտնեց. «Մայիսի 12-ից հետո իշխանությունների եւ օլիգարխների կողմից լինելու են քաղաքական հետապնդումներ: Մասնավորապես այն մարդկանց նկատմամբ, որոնց 2003-ից մինչ այսօր հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու
Դատարանը կատարեց պատվերը
Իսկ հասարակության ներկայացուցիչները բողոքում են Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Վազգեն Լալայան) դռնփակ նիստով «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ ընտրվեց երկու ամսով խափանման միջոց՝ կալանք: «Սա քաղաքական պատվեր է, որն իրականացնում է դատարանը: Ալիկ Արզումանյանի ձերբակալմամբ, որն ամբողջությամբ անհիմն է, իշխանությունները փորձում են երկրում գործող
ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱՐԳԻ ՉԲԵՐՎԵՑԻՆ
Երեկ էլ մարդիկ ահազանգում էին ընտրացուցակների վերջնական տարբերակում եղած աղաղակող անճշտությունների վերաբերյալ: Մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ դրանք արդար անցկացնելու կարեւոր պայմաններից մեկն էլ, որը շեշտվել է նաեւ միջազգային հանրության կողմից, ընտրացուցակները պատշաճ տեսքի բերելը պետք է լիներ: Այդ ցուցակները վերջնական «տեսքի են բերվել» արդեն երեկ՝ մայիսի 10-ին, եւ փակցվել են ընտրական տեղամասերում:
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ ԿԱ՞
Իրոք հստա՞կ չէ, թե ինչ է ընտրակաշառքը եւ նախընտրական քարոզչությունը Մայիսի 9-ին «Ռեգնում» գործակալության մամուլի սրահում հյուրընկալված արդարադատության նախարարը դիտարկում հայտնեց, թե «Ընտրական օրենսգրքի» եւ քրեական օրենսդրության մեջ բավականաչափ հստակ չէ ընտրակաշառքի վերաբերյալ ձեւակերպումը: Ըստ նրա, հստակ ձեւակերպված չէ նաեւ, թե հատկապես ինչն է նախընտրական քարոզչություն: Հայտնեց, թե տարբեր երկրներում տարբեր մոտեցում կա այս խնդրի
ԽՈՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՑ
Խորհրդարանի կայքէջում երեկ հրապարակվել է ԱԺ նախագահի նամակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Դ. Ֆռլեցին: Այստեղ անդրադառնալով այդ առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցին՝ մասնավորապես նշված է, թե տեղ գտած «թյուրիմացություններն ու կոպիտ սխալները խորը հիասթափություն են առաջացնում առաքելության եզրակացության նկատմամբ: Այդուհանդերձ, կա մեկ հնարավորություն դեռեւս փրկելու թե՛ զեկույցի վարկը, թե՛ վերականգնելու հավատը անկեղծ համագործակցության պատրաստակամության նկատմամբ: Դա
Ի՞նչն է կրքեր առաջացնումԸստ ՀԺԿ նախագահի՝ միայն նախագահական ընտրությունները
«Կրքեր առաջացնում են նախագահական ընտրությունները: Մարդիկ փոփոխությունների հույսը մշտապես կապել են նախագահական ընտրությունների հետ»,- երեկ այսպիսի բացահայտում արեց Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ նախագահը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նաեւ, որ քարոզարշավի եզրափակիչ ակորդը կլինի մայիսի 10-ին, ժամը 17-ին, Մատենադարանում ՀԺԿ հրավիրած հանրահավաքը: ՀԺԿ նախագահի կարծիքով, ՀԺԿ-ն եղել է ամենից ակտիվ կուսակցություններից մեկը նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ստեփան
Կարապետիչն իրեն «էշ», իսկ Մխեյանին՝ «կռիս» անվանեց
Օրերս Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այցելել էր Գյումրի ու Վ. Աճեմյանի անվան թատրոնի շենքում հանդիպել ընտրողների հետ: Նրա ունկնդիրները, ինչպես եւ սպասվում էր, բացառապես ծերեր էին: Տ. Կարապետյանի բեմ բարձրանալն ու ծերերի՝ նամակները ձեռքներին մոտ վազելը՝ մեկ եղավ: ԺԿ նախագահը կես ժամ շարունակ նրանց հորդորում էր ներքեւ իջնել ու իրեն լսել, բայց՝ ապարդյուն: Քիչ
«ՕՏԱՐ ԵՐԿԻՐԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՄԵՐԸ ԿՇԵՆԱՑՆԵԻՆՔ»
Իսպանիայի Թագավորությունում հնաբնակ համարվող հայերն ունեն 7-8 տարվա իսպանական «կենսագրություն»: Հայաստանի Ազգային ժողովի եւ նախագահական նախորդ ընտրություններին նրանք չէին մասնակցել, քանի որ Թագավորությունում Հայաստանը չուներ ո՛չ դեսպանատուն, ո՛չ էլ հյուպատոսություն: Այս անգամ էլ չեն մասնակցելու, թեպետ բոլորն էլ պահպանել են ՀՀ քաղաքացիությունը, եւ հյուպատոսություն էլ ունենք: Պատճառը հայտնի է՝ «Ընտրական օրենսգրքի» նոր փոփոխություններով ընտրություններն անցկացվում
ԱԼԱՎԵՐԴԻՆ ԾԱՂԿՈՒՄ Է
Քանի որ «Վալլեքս գրուպը» ընդլայնվելով՝ նոր աշխատատեղեր կստեղծի «Վալերիկ Մեժլումյանից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, որ մեզ հիշում է ու գնահատում, կարեւորը վերաբերմունքն է, ես սենց վերաբերմունք տեհալ չեմ»,- այսպես արտահայտեց իր երախտագիտությունը Հայրենական մեծ պատերազմի վետերան Զարմաիլ պապը Հաղթանակի օրվա կապակցությամբ «Վալլեքս գրուպ» ընկերության կողմից կազմակերպված միջոցառման համար: Պատերազմի վետերանների պատմելով, նախկինում էլ Մայիսի
Ինչ է կատարվում քաղաքական դաշտում
2007 թ. մայիսի 12-ին ԱԺ ընտրություններն են: Յուրաքանչյուր ընտրող ընտրացուցակում կտեսնի 22 կուսակցություն եւ մեկ բլոկ, ինչպես նաեւ 41 մեծամասնական ընտրատարածքներից մեկական ընտրատարածքի համար պայքարողների: Կուսակցությունների եւ բլոկների մեջ 4-ը ներկայիս իշխանական կուսակցություններն են եւ իշխանամետ են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը: Կա եւս մի քանի կուսակցություն, որոնք իրենց իշխանամետ են համարում: Երկու կուսակցություն պայմանականորեն
ԳԼԽԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետային» Մայիսի 12-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Պատգամավորական 131 մանդատների համար պայքար կմղեն 24 կուսակցություն եւ մեկ կուսակցական դաշինք, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Ըստ փորձագետների կանխատեսումների, 5 տոկոսի շեմը կկարողանան հաղթահարել ութից ոչ ավելի կուսակցություններ: Քվեարկության նախաշեմին «Ռոսիյսկայա գազետա»-ի թղթակիցը հանդիպել է Հայաստանի կառավարության ղեկավար Սերժ
«Երկրի խնդիրներին հիմնավոր լուծումներ են պետք»
Ասում է ԱԺ պատգամավոր եւ թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Սահակյանը: Մասնագիտությամբ տնտեսագետ գործարարը, լինելով այս գումարման ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ, ըստ իր հավաստման, մասնակցել է տարբեր օրենսդրական նախաձեռնությունների եւ փոփոխությունների: Նա արդյունավետ է համարում խորհրդարանական ոչ թե այն աշխատաոճը, երբ պատգամավորը ելույթ է ունենում հեռուստադիտողներին հաճոյանալու համար, այլ
ՄԵԴԱԼՆԵՐ՝ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր եւ թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը Լեռնային Ղարաբաղի իշխանության կողմից արժանացել է «Շուշիի ազատագրման համար» մեդալի: Սա Մանվել Ղազարյանի երկրորդ մեդալն է. առաջինը՝ «Արիության մեդալ», ստացել է ԼՂ իշխանության կողմից: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Մանվել Ղազարյանին մեդալ կտրվի նաեւ ՀՀ կառավարության կողմից՝ «Երկրապահի» առաջարկով: Այս
Ամենաթանկ ամուսինները
Ամերիկյան «Forbes» հանդեսը տպագրել է վերջին քառորդ դարում հողագնդի ամենաթանկ ամուսնալուծությունների վարկանիշային տասնյակը: «Պատվո պատվանդանի» առաջին աստիճանին բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն հանրահռչակ Մայքլ Ջորդանն է: Նրա կինը՝ Խուանիտա Վանոյը, 17 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան տալով՝ յուրացրել է $150 միլիոն: Երկրորդ տեղում երգիչ եւ կոմպոզիտոր Նեյլ Դայմոնդն է: Նա արդեն 70-ական թվականների վերջին
ՊԻԵՐ ԼԵՐՄԻՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
Ֆրանսիացի հայտնի կենոդերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Պիեր Լերմիտն ընտրվեց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի (ՀՁՖ) պատվավոր անդամ: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը տեղեկացրեց, որ պարոն Լերմիտը, լինելով ձիասպորտի մեծ սիրահար, սերտ կապեր է հաստատել մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի հետ, Փարիզում բացված ձիասպորտի «Արարատ» ակումբի լավագույն բարեկամներից է, ունի իր անձնական ձիերը եւ աջակցում է
Ոգեւորված են ավագ ընկերներով
Հունիսի 7-16-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին հաջող մասնակցելու լուրջ մտադրություն ունեն նաեւ մեր տարիքային այս խմբի ներկայացուցիչները: Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, գերծանր քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը պատմեց հավաքականի նախապատրաստության ընթացքի եւ նպատակների մասին: – Ըստ էության, մեր երիտասարդ ծանրորդները մրցաշրջան 2007-ի
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ
Սակայն Հայաստանի պատվիրակության՝ Բաքու կատարելիք այցը կազմակերպել էր խիստ գաղտնի ՀԱՕԿ-ի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը իր մտքերը սիրով կիսեց «Առավոտի» հետ: Երբ Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակցության հետ կապված մեր բազմաթիվ ահազանգերը հասան Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) եւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) ղեկավարներին, նրանք, ըստ երեւույթին, մեր առաջարկները վերլուծելով՝ նպատակահարմար
«Ելքը հակաճգնաժամային ծրագիրն է»
Նորհաճընցիք երեկ լսեցին եւ հավատացին Արտաշես Գեղամյանին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ հանդիպեց Նոր Հաճընի բնակիչների հետ: Չնայած եղանակը ամենեւին հանրահավաքային չէր՝ անձրեւը թափվում էր անընդհատ, սակայն նոր հաճընցիները հավաքվել էին Մշակույթի տան հրապարակում եւ սպասում էին Արտաշես Գեղամյանին: Իզուր էր Սարգիս Մուրադխանյանը շարունակ խնդրում մարդկանց՝ մտնեն ներս, որպեսզի չթրջվեն, մարդիկ ուզում էին
«ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «ՍԵՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱ»
Երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ Սմբատ Այվազյանը – Պարոն Այվազյան, ԱԺ ընտրությունների քարոզարշավն այսօր ավարտվում է: Ձեր կուսակցությունն ավելի քան մեկ ամսվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ մարզերում: Ինչպե՞ս եք գնահատում այսօր տիրող քաղաքական մթնոլորտը մեր երկրում: – Նախընտրական քարոզարշավի առաջին օրն ու այսօրը տիրող մթնոլորտում դրական իմաստով բավականին եւ լուրջ տեղաշարժ է
Առանց խախտում ընտրություն չի լինում
Վստահեցնում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ռեգնում» գործակալությունը երեկ հյուրընկալել էր Դավիթ Հարությունյանին, որը նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պատասխանատուներից է: Եվ նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին քարոզչության ընթացքում ՀՀԿ-ի թույլ տված խախտումներին, որոնցից մեկին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ի վերջո ասաց, թե բոլոր քաղաքական ուժերն էլ թույլ են տվել խախտումներ, սակայն դրանք չունեն էական
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ
Իրավական խնդիրները՝ տեսական հարթության վրա Կուսակցությունների՝ մեր ուսումնասիրած ծրագրերում անպակաս էին «կոռուպցիա», «կլան», «իրավական դաշտ», «պայքար» բառերը: Նոր Սահմանադրության ընդունումը Ազգային ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) ծրագրային դրույթներից է: Անդրադառնալով իրավական փոփոխություններին, ԱԺԿ-ն, խորհրդարանական մաս կազմելու դեպքում, կողմ է անկախ եւ արդար դատական իշխանության կայացմանը, վարչական արդարադատության ինստիտուտի ստեղծմանը՝ օրենքներին հակասող իրավական ակտերն անվավեր ճանաչելու եւ պաշտոնյաների
ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն կոչ արեցին չխաբվել
Նրանցից յուրաքանչյուրը ազգի փրկությունը տեսնում է իր մեջ Վերջին օրերին Գյումրիում ձրի համերգներն ու կրքոտ ելույթներն այնքան են շատացել, որ պարապ-սարապ գյումրեցիները չեն հասցնում հրապարակներից տուն գնալ: Նախորդ օրը Գյումրիում քարոզարշավի էր եկել միանգամից 3 կուսակցություն՝ ՕԵԿ-ը, Ժողովրդական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն: Վերջինս Գյումրի էր եկել կարմիր վերնազգեստներով ու մոտոցիկլետներով: Թեեւ երեքին էլ գյումրեցիները ջերմ ընդունեցին,
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՎ ԱՆՀՆԱՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Իրենց ընտրողներին կուսակցությունները հույսով են անում, թե աշխատատեղեր կբացեն, բյուջեն կլցնեն, աշխատավարձերը կավելացնեն: «Ստվերային տնտեսության գերակշիռ մասը բերելու ենք օրինական դաշտ եւ դրա հաշվին 2008-ին պետբյուջե հավելյալ կմուտքագրվի 800 մլն դոլար». իր նախընտրական ծրագրում այսպես է խոստանում «Ժառանգություն» կուսակցությունը: Նկատենք, որ եթե ստվերի գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությանն իսկապես հաջողվի բերել հարկման դաշտ, ապա բյուջե
Չեն վճարում, բայց խոստանում են
Կուսակցությունները թեեւ իրենք էլ սոցվճարումներից խուսափում են, բայց իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են կենսաթոշակը բարձրացնել: ՀՅԴ կուսակցության այն խոստումը, թե ընտրվելու դեպքում 2008-ից կենսաթոշակները դարձնելու են 50 հազար դրամ՝ մեծ աղմուկ էր բարձրացրել եւ հարուցել հատկապես ՀՀԿ-ի զայրույթը, ըստ որի, նման խոստում տալն առնվազն ծիծաղելի է եւ անիրատեսական: Նկատենք, որ կենսաթոշակային ֆոնդը կազմվում է գործատուների
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Գրեթե բոլոր կուսակցություններն էլ իրենց ընտրազանգվածին ավելի մարդասեր երեւալու համար նախընտրական ծրագրերում սոցիալական հատվածին մեծ տեղ են տվել: Կուսակցությունները, ընտրվելու դեպքում, խոստանում են բնակչությանն առողջացնել, ազգը բազմացնել, մարդկանց կյանքը երկարացնել, կանաչ գոտիները վերականգնել: Հաշվի առնելով, որ հայ աղջիկներից շատերը, տղաների դեֆիցիտի պատճառով, «տանն են մնում», կուսակցությունները խոստանում են անգամ այս խնդիրը լուծել: Օրինակ, Հայ հեղափոխական
Նժդեհի ժամանակակցին մեծարեցին
Վիրահայերը հյուրընկալել էին «Գարեգին Նժդեհ» շքանշանակրին՝ թանկ հյուրի հետ անմիջական շփման համար: Մայիսի 6-ին Հայկազ Մուրադյանին, որպես Գարեգին Նժդեհի ժամանակակցի, նժդեհական գաղափարների կրողի եւ մեծ հայրենասերի, պաշտպանության նախարարության կողմից շնորհվեց «Գարեգին Նժդեհի» անվան շքանշան: Այս գործում իր ներդրումն ուներ նաեւ Հանրապետական կուսակցությունը, քանի որ շքանշան ստանալու համար հենց այս կուսակցությունն էր Հ. Մուրադյանի թեկնածությունն առաջարկել:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ԱԺ պատգամավորական ընտրությունների քարոզարշավը, ըստ ՀՀԿ-ի մամուլի քարտուղար, ՀՀ վարչապետի օգնական, «Ազգությունների երիտասարդական ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Շարմազանովի, անցնում է արդյունավետ: Նրա կարծիքով՝ այս քարոզարշավը բավականին կոռեկտ է եւ գրեթե բացակայում է սեւ PR-ը. «Չնայած մարաթոնի վերջում որոշ քաղաքական ուժերի նյարդերը տեղի տվեցին: Նրանք քննադատող, զգացմունքային արտահայտություններով