Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դժվար է հավատալ, որ այլեւս չկա մեր սիրելի, անսահման բարի, հազվագյուտ մարդը, ընկերը, գործընկերը, բոլորի համար մտերիմ ՀԵՐԲԵՐՏԸ, Հերբերտ Բաղդասարյանը. անուն ազգանուն, որ երկար տասնամյակներ դրվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ աշխարհի բազում երկրների մամուլում տպագրված լուսանկարների տակ, անուն, որ կապված է «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի ձեւավորման, երկարամյա բեղմնավոր գործունեության հետ, անուն, որը միջազգայնացավ հատկապես «Ֆոտոլուր» գործակալության կայացմամբ:

Երեխաներին «օգտագործել» են

«ԱրմենՏելը» խախտել է «Գովազդի» մասին օրենքը «ԱրմենՏել» ընկերության «Go» քարտի գովազդներից մեկում նկարահանված է անչափահաս՝ 4-5 տարեկան երեխա: Այդ գովազդը հեռարձակվում է մի քանի հեռուստաալիքներով, բացի այդ, երեխայի կերպարն օգտագործվում է նաեւ «Go» քարտի արտաքին գովազդում: Ըստ «Panorama.am»-ի, դա «Գովազդի մասին» օրենքի խախտում է, քանի որ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային

Ո՛Չ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԵՂ ԵՆ ՏԱԼԻՍ, Ո՛Չ ԳՈՎԱԶԴԻ

Գյումրիում ընդդիմադիրները ստիպված են իրենց նկարները փակցնել միայն շենքերի պատերին, իսկ որպես գրասենյակ՝ օգտագործել հայրական տունը: Գյումրիում նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրվանից քաղաքի ամենակենտրոնական հատվածներում եւ մարդաշատ վայրերում տեղադրված են միայն իշխանամետ ուժերի քարոզչապաստառները: Այնպիսի տպավորություն է, որ, նրանցից բացի, քաղաքում այլ թեկնածուներ գոյություն չունեն եւ որ հենց ՀՀԿ-ականներ Աշոտ Աղաբաբյանը, Սուքիաս Ավետիսյանը, ԲՀԿ ղեկավար

Ապավինում են ժողովրդին

ՀԺԿ նախընտրական կարգախոսն է՝ «Սկզբունքներ եւ արժանապատվություն» «Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ժողովրդին, ապավինում ենք մեր ուժին, իհարկե, որպես դրական քայլ կարելի է արձանագրել, որ մեծ թվով դիտորդներ են եկել, բայց նաեւ չպետք է ամբողջ հույսը դրվի դիտորդների վրա, դա փրկօղակ չէ, ամեն ինչ որոշելու է մեր կամքը, մեր կազմակերպվածությունը»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց

«ԽԶՎԱԾ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ»

Ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Թամարա Գեւորգյանը, որը Միավորված աշխատանքային կուսակցության ցուցակում 5-րդն է: – Օրերս Սունդուկյանի անվան թատրոնում Կին ընտրողների լիգայի եւ Կանանց դաշինքի կազմակերպած միջոցառման ընթացքում Դուք հայտարարել եք. «Եկել է ժամանակը փոխելու քաղաքական վերնախավը»: Հատկապես ո՞ւմ եք ցանկանում փոխել, թե՞ քաղաքական վերնախավը պիտի փոխվի ամբողջությամբ: – Այսօրվա քաղաքական վերնախավի ներկայացուցիչները

ԾՐԱԳՐԵՐՆ ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆ

«Օրինաց երկիր» կուսակցությունն առայժմ կարծես միակն է, որ իրականացնում է դասական քարոզարշավ՝ հանդիպումների ընթացքում հանգամանալից ներկայացնում է իր նախընտրական ծրագրի դրույթները: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ժողովուրդն արձագանքում նման քարոզարշավին, քանի որ կարծիք կա, թե մարդիկ հոգնել են գաղափարախոսություններից եւ ծրագրերից ու առավել առաջնորդվում են որոշակի ակնկալիքներով: «Ամեն

Իշխանությունը վախկոտ է ու ինքնասիրահարված

Երեկ հայտարարվեց «Այլընտրանքի» հանրահավաքում Երեկ Ազատության հրապարակում «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքը նկատելիորեն բազմամարդ էր նախորդ մի քանի հանրահավաքներից: Ավելի քան մեկ ժամ տեւած ելույթները, որպես կանոն, ընդմիջվում կամ ավարտվում էին գործող իշխանություններին «միասին իմպիչմենթի» ենթարկելու կոչ-պահանջով: Հանրահավաքում խոսվեց ե՛ւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների, ե՛ւ Հայաստանի՝ տարածաշրջանային գործընթացներից մեկուսացման, ե՛ւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան-«Ճոյտի» անցած

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է «ԱԿՆՈՑՆԵՐԸ»

Վարչապետին ՀՀ ոստիկանապետի հնարավոր հրաժարականի մասին հարց տալու համար լրագրողին ցանկանում էին տանել ոստիկանություն: Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Առիթն ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ ոստիկանությանը «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի միջոցով ընտրացուցակների գրանցման համակարգի, ինչպես նաեւ՝ ընտրությունների կառավարման բարելավման նպատակով տեխնիկական աջակցության տրամադրումն էր: Ընդհանուր առմամբ, այս աջակցության շրջանակներում տրամադրվելու է

ՈՎ Է ՏԱՆԵԼՈՒ «ԿԱԹԻ ՍԵՐԸ»

Ճեպազրույցի «աստղը», ինչպես միշտ, Գալուստ Սահակյանն էր Թեպետ խորհրդարանական հերթական նստաշրջանը անցած երկուշաբթի, ըստ էության, տեղի չունեցավ եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այս կապակցությամբ հայտարարեց՝ «Կարծում եմ, այս խորհրդարանը իր կարեւոր առաքելությունը կատարեց եւ իր աշխատանքները ավարտում է արդյունավետ քվեարկություններով», ըստ ամենայնի, խորհրդարանից ոմանք դեռ անելիք ունեին, քանի որ, որքան էլ զարմանալի է, երեկ

ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ

Դեպի Նորք տանող կամրջին գլխավոր իշխանական կուսակցությունները, որոնք կոչված են պահպանել ներկայիս համակարգը, ապրում են «խաղաղ համակեցության» սկզբունքով: Ճիշտ է, պահպանված է սուբորդինացիան. վերեւը՝ ՀՀԿ-ն, ներքեւը՝ ԲՀԿ-ն:

ԼԿԻ-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երեկ «Երեւան» հյուրանոցում կայացավ Լ րատվամիջոցների կովկասյան ինստիտուտի (ԼԿԻ) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի ասուլիսը: Պրն Իսկանդարյանը լրագրողներին հայտնեց, որ ԼԿԻ-ն ԵԽ-ի պատվերով մոնիթորինգ է անցկացրել հայաստանյան 6 հեռուստաընկերությունների եւ 2 ռադիոկայանների («Հ1», «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «ԱԼՄ» հեռուստաընկերություններ, Հանրային ռադիո եւ «Ազատություն» ռադիոկայան) վերաբերյալ՝ ուսումնասիրելով նախընտրական շրջանում նրանց քաղաքական հաղորդումները: ԼԿԻ տնօրենը փաստեց. «Մեր մասնագետները

ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թենիսի Հայաստանի ֆեդերացիան եւ «Master Class» ակումբն այս տարի բավականին աշխուժացրել են մարզաձեւը հանրապետությունում մասսայականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Նրանք մրցաշրջանը բացեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացներով, որի ավարտին լրագրողները միմյանց միջեւ որոշեցին կորտում լավագույններին: Հիմա «Master Class» ակումբին միացել է նաեւ «Fila» մարզական խանութների ցանցը: Նրանք ֆեդերացիայի աջակցությամբ հանդես են եկել նոր նախաձեռնությամբ: Մայիսի 1-5-ը

ԿՄԵԿՆԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները գլխավորապես համալրված կլինեն Գյումրիի մարզիկներով: Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնում են Ստրասբուրգ, որտեղ կայանալու է մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը: Երեկ տղամարդկանց եւ կանանց հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանը եւ Արտաշես Նազարյանը «Առավոտին» հայտնեցին այն ծանրորդների անունները, ովքեր մեկնելու են մրցավայր: Նրանք են:

Էլինան մեդալի հավակնորդների մեջ է

Դրեզդենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 8-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կայուն ու բարձրակարգ խաղ է ցույց տալիս: Ութերորդ տուրում Էլինան սեւերով հանդիպեց Եվրոպայի առայժմ գործող չեմպիոն, ծագումով ռուս Եկատերինա Աթալիկի հետ (նա վերջին երկու տարիներին հանդես է գալիս Թուրքիայի դրոշի ներքո) եւ ոչ-ոքի գրանցելով՝ 6,0 միավորով բաժանում է 3-9-րդ հորիզոնականները: Կանանց

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Գարուն է: Գարուն, որը ջերմացնում է, գարուն, որը ծաղիկներ է բերում եւ տալիս այն, ինչը չի կարող տալ տարվա որեւէ եղանակ: Այո, գեղեցիկ է հայաստանյան գարունը, սակայն այս ամենից զատ բարձրացնելով գլուխդ, հանդիպում ես իրական եւ ոչ հաճելի մի փաստի՝ ընտրություններ: Ընտրություններ, որոնք կատաղի պայքար են խոստանում քաղաքական օղակներում: Լուրջ պայքար է լինելու նաեւ թիվ

«Հանրապետականի» տոմս հեշտ չեն տալիս

Երեկ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի Երեւանի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը: Երեկ «Փալմիրա» խանութ-սրճարանում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի Երեւանի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի ասուլիսը: Այն կազմակերպել էր «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների» հայկական կենտրոնը՝ «Ռուսկոյե ռադիոյով» եթեր հեռարձակվող «Քաղաքական ռեմիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ամեն հինգշաբթի հնարավորություն կտա կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներին իրենց ծրագրերն ու դիտարկումներն

ԲԱՑՎԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔ

Շենգավիթ համայնքի դատարանի նոր շենքի բացմամբ ավարտվեց դատաիրավական բարեփոխումների 1-ին փուլը: Դատարանը նախատեսված է 7 դատավորների համար, որոնք նիստերը կհրավիրեն 6 կահավորված նիստերի դահլիճներում: Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ առաջին անգամ կգործի ձայնամեկուսացված՝ «ապակեփաթեթներով» դահլիճ, որ նիստերին հետեւողներն առանձնացված լինեն դատավարության կողմերից: Քրեական գործերով դահլիճները 4-ն են, իսկ քաղգործերովը՝ 2: Առանձին էին նաեւ վկաների համար

Նախարարները խուսափեցին հրապարակային «առերեսումից»

Մարդկանց վտարել են՝ առանց պայմանագրերի Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի հերթական ակցիան էին կազմակերպել «Պետական կարիքների զոհեր», «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպությունների անդամները, Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանց միացան նաեւ ՀՀ քաղավիացիայի աշխատակիցները, որոնք «Առավոտին» փոխանցեցին, որ 39 ստորագրությունով նամակ են փոխանցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Կառավարության նիստի շտապող նախարարները ուղիղ գծով մտնում էին շենք, խուսափելով

ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ

ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի որդին՝ Նարեկ Առուշանյանը քոլեջ կղեկավարի անկուսակցական քեռու փոխարեն: Ապրիլի 6-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի երկարամյա տնօրեն, անկուսակցական Սամվել Պետրոսյանն ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Առուշանյանը: Վերջինս Ս. Պետրոսյանի քրոջ՝ ԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդին է: Նա 1,5 տարի է, ինչ աշխատում է

Հերթական օբյեկտը՝ ծառերի հաշվին

Ըստ բնակիչների, Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանի ընկերը թաղապետի անունն օգտագործում է: Մոտ մեկ ամիս առաջ Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 14-րդ շենքի կանաչապատ տարածքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակի անմիջապես հարեւանությամբ, ինչ-որ մեկը ցանկապատել է ու սկսել շինարարություն իրականացնել: Ըստ որոշ լուրերի, այդ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանի մոտ ընկերը՝ Արսեն անունով: Այդ իսկ պատճառով,

2003-ԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ ԼԱՐՎԱԾ ԷՐ

Այսպես է կարծում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը – ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ավելի ու ավելի են լարվում եւ ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ է խլելու ոչ թե ընդդիմությունից, ինչպես որ ենթադրվում էր, այլ՝ Հանրապետականից: – Կարծում եմ, այս «կանխատեսումները» մեկ նպատակ ունեն՝ լարվածություններ ստեղծել Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, հուսով

ԴՈՒԴՈՒԿԻ ԱՐՁԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՉԷ

Վանաձորի քաղաքապետարանը երեւի դուդուկից եւ երաժշտությունից ոչինչ չի հասկանում, քանի որ ապրիլի 10-ին խանգարել է նախադեպը չունեցող դուդուկի արձանի տեղադրմանը Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում: Վանաձորցի հայտնի դուդուկահար Արտավազդ Տեր-Հովհաննիսյանի մահվան տարելիցի կապակցությամբ ապրիլի 10-ին պետք է տեղի ունենար հայտնի քանդակագործ Համլետ Մատինյանի քանդակած դուդուկի արձանի հանդիսավոր բացումը: Ի դեպ, արձանը քաղաքին է տրվելու որպես նվիրատվություն,

Իշխանությունը երկիրը դարձրել է շագրենի կաշի

«Եթե սա հանդուրժենք, հանրապետությունից ոչինչ չի մնա»,- երեկ հայտարարեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը: Հայաստանյան ընդդիմության թերեւս ամենաարմատական ուժը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ իր առաջին հանրահավաքն անցկացրեց Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում: Կուսակցության քարոզարշավը հե՛նց այդ հրապարակից մեկնարկելու իր որոշումը Ա. Սարգսյանն այսպես բացատրեց. «Այս հրապարակում մենք կիսատ

«ԲԵՍՊՐԵԴԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ»

Երեկ ընդդիմադիրներն այսպես էին մեկնաբանում ԲՀԿ երկու նախընտրական շտաբներում եղած պայթյունները Երեկ գիշեր անհայտ անձի կամ անձանց կողմից դեռեւս չպարզված հանգամանքներում պայթեցվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբները: Դրանցից մեկը գտնվում է Քանաքեռ-Զեյթունում՝ Դավիթ Անհաղթի անունը կրող զբոսայգում, որտեղ տեղակայված է պատգամավորության ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի՝ «Տոնուս Աշոտի» նախընտրական շտաբը: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի

«ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՍՏԱՆԱ

Վստահեցնում է ընտրությունների օրինականությունը վերահսկող ՀՀԿ շտաբի պատասխանատու, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Շուրջ մեկ շաբաթ առաջ Դուք ազդարարեցիք, թե ՀՀԿ-ն պատրաստվում է ստեղծել շտաբ, որ կարողանա շատ արագ արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին: Արդեն իսկ արձանագրվել են խախտումներ: Շտաբն ինչպե՞ս է արձագանքել դրանց: – Յուրաքանչյուր դեպք, որ մեզ հայտնի է դառնում՝ ենթակա է լինում ստուգման:

ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ՅՈՒՐ «ԶՈՀԸ»

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ երեկ հանդիպեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը, որը ժամանակին Գերագույն դատարանում «31»-ի գործով դատավորն էր, եւ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որին պրն Ավետիսյանը դատապարտել էր 3 տարվա ազատազրկման՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար: Սակայն նրանք շատ ջերմորեն իրար ողջունեցին, կատակներ փոխանակեցին: 1996-ին այդ դատավարության

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզանից պահանջվում է ավելի շատ դիվանագետ լինել, հակառակ դեպքում ձեր մտերիմներից շատերին կկորցնեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօրվանից ձեր կյանքում դժվարությունները կվերանան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ձեր աշխատունակությունը կհասնի գագաթնակետին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առավոտյան աշխատանքից ուշանալու վտանգ կա: Դա կարող է ազդել ձեր կարիերայի վրա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ընտանեկան ընդհանուր իրավիճակը ձեզանից մեծ ուշադրություն է պահանջում: ԿՈՒՅՍ

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

 Երեկ Դրեզդենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 8-րդ անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին պայքարը: Մնացած չորս տուրերը խոստանում են լինել ավելի հետաքրքիր, քանի որ ամեն մի աննշան վրիպում կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուր մասնակցի համար: Եթե կանանց մրցաշարում գրեթե ոչ ոք չի կասկածում կայացած բոլոր յոթ տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված ռուսաստանցի

Էկվիլիբրիստ-հեծանվորդը կմեկնի

Արթուր Սահակյանը իր մեկնումը Ֆիլիպիններ՝ արդարացնում է «Կրկեսային արվեստում չափանիշներ չկան, բարդ մեխանիզմ է, չկա գիր ու գրականություն: Յուրաքանչյուր անհատ ստեղծագործաբար է մոտենում իր համարներին: Հաճախ ասում են, թե նույն բանն եմ անում: Կրկեսի արտիստը ամեն օր ութ ժամ պարապելուց հետո պետք է նույն համարը անընդհատ կատարելագործի՝ ներմուծելով նոր տարրեր: Դրա համար էլ մեկ խաղաշրջան

ԶՈՀՐԱԲ ԶՈՀՐԱԲՅԱՆ.

«Կարծում եմ, որ ժողովուրդն իրոք նոր մարդ է ուզում» «Թիվ 1-ը քվեաթերթիկում, թիվ 1-ը յուրաքանչյուր վստահված գործում». այս կարգախոսով է ընտրարշավն անցկացնում թիվ 4 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը: Նոր մարդ՝ քաղաքական դաշտում, նոր շունչ, նոր մոտեցումներ: Ցանկացած գործում առաջինը լինելու վստահությամբ՝ փորձառու քաղաքական գործիչների հետ պայքարի դուրս եկած Զոհրաբ Զոհրաբյանի հետ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031