Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔ

Ապրիլ 13,2007 00:00

Շենգավիթ համայնքի դատարանի նոր շենքի բացմամբ ավարտվեց դատաիրավական բարեփոխումների 1-ին փուլը: Դատարանը նախատեսված է 7 դատավորների համար, որոնք նիստերը կհրավիրեն 6 կահավորված նիստերի դահլիճներում: Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ առաջին անգամ կգործի ձայնամեկուսացված՝ «ապակեփաթեթներով» դահլիճ, որ նիստերին հետեւողներն առանձնացված լինեն դատավարության կողմերից: Քրեական գործերով դահլիճները 4-ն են, իսկ քաղգործերովը՝ 2: Առանձին էին նաեւ վկաների համար նախատեսված սպասասրահները, դատավորների խորհրդակցական սենյակները: Դատարան մտնելիս կողմերին «կդիմավորի» Մխիթար Գոշը, իսկ պատին Սենեկայի խոսքերն են. «Դատավորը խոսող օրենքն է, իսկ օրենքը՝ համր դատավոր»: Դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի մտահղացմամբ, մուտքի երկու ծաղկամաններին կակտուս ու վարդ էր դրվել, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց. օրենքն է եւ իրականությունը, վիճող կողմերն են՝ վարդ-արդարությունն ու փուշ-անարդարությունը: Երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախկինում արդարադատությունն իրականացվում էր խարխուլ շինություններում, որոնք վայել չէին մեզ: Ըստ նրա, հասարակությունը չի կարող սպասել 200 տարի, մինչ դատական համակարգը կվայելի հանրության վստահությունը: «Հասարակությունը մեզնից այսօր է պահանջում այդ վստահությունը»: Այդ վստահությամբ իրար կողքի էին կանգնած նախկին մեղադրյալ Վահան Հովհաննիսյանն ու նրան դատող դատավորը՝ Դավիթ Ավետիսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի բնորոշմամբ, դատարանը դատավորների համար չէ, այլ մարդկանց, որոնք ակնկալելու են իրենց իրավունքների պաշտպանությունը: Շենգավիթ համայնքի դատարանի նախկին նախագահ Տարիել Մանուկյանն էլ «Առավոտին» ասաց, որ նախանձում է նման պայմաններում աշխատող իր գործընկերներին: Նա հպարտությամբ նշեց, որ դատարանի հիմքը գցողներից մեկն է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30