Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինան մեդալի հավակնորդների մեջ է

Ապրիլ 13,2007 00:00

\"\"Դրեզդենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 8-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կայուն ու բարձրակարգ խաղ է ցույց տալիս:

Ութերորդ տուրում Էլինան սեւերով հանդիպեց Եվրոպայի առայժմ գործող չեմպիոն, ծագումով ռուս Եկատերինա Աթալիկի հետ (նա վերջին երկու տարիներին հանդես է գալիս Թուրքիայի դրոշի ներքո) եւ ոչ-ոքի գրանցելով՝ 6,0 միավորով բաժանում է 3-9-րդ հորիզոնականները: Կանանց մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան, ով այս ամբողջ ընթացքում կորցրել է ընդամենը կես միավոր եւ արդեն գրեթե վստահաբար կարելի է ասել, որ իր համար ապահովել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղում Տատյանայի քույրն է՝ Նադեժդա Կոսինցեւան՝ 6,5 միավորով: Եթե մնացած երեք տուրերում Է. Դանիելյանը շարունակի հանդես գալ նույնպիսի վերելքով, ապա մեդալի հավակնելու ռեալ հեռանկար կունենա:

Նույն օրը Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Վերա Յուրգենսի հետ, իսկ Սիրանուշ Անդրիասյանը պարտվեց Սաբինա-Ֆրանսիսկա Ֆուզորին: Ութ տուրից հետո Լիլիթը 4,5 միավորով 54-րդն է, իսկ Սիրանուշը՝ 78-րդը (4,0):

Ութերորդ տուրում մեր տղաներից հաղթանակ տարան Հայաստանի ինը ներկայացուցիչներից հինգը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասյանը: Հերթական ոչ-ոքին գրանցեց Գաբրիել Սարգսյանը: Կարեն Ասրյանը նույնպես իր անվան դիմաց կես միավոր ավելացրեց: Իսկ ահա Ռաֆայել Վահանյանն ու Արման Փաշիկյանը պարտվեցին: Իններորդ տուրից առաջ մեր գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում 403 մասնակիցների մեջ դասավորվել էին այսպիսի հաջորդականությամբ:

27. Տիգրան Լ. Պետրոսյան 5,5 միավոր

33. Արտաշես Մինասյան 5,5

80. Զավեն Անդրիասյան 5,0

145. Գաբրիել Սարգսյան 4,5

146. Արման Փաշիկյան 4,5

157. Տիգրան Քոթանջյան 4,5

180. Աշոտ Անաստասյան 4,5

183. Ռաֆայել Վահանյան 4,0

227. Կարեն Ասրյան 4,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30