Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԿԻ-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլ 13,2007 00:00

Երեկ «Երեւան» հյուրանոցում կայացավ Լ րատվամիջոցների կովկասյան ինստիտուտի (ԼԿԻ) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի ասուլիսը: Պրն Իսկանդարյանը լրագրողներին հայտնեց, որ ԼԿԻ-ն ԵԽ-ի պատվերով մոնիթորինգ է անցկացրել հայաստանյան 6 հեռուստաընկերությունների եւ 2 ռադիոկայանների («Հ1», «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «ԱԼՄ» հեռուստաընկերություններ, Հանրային ռադիո եւ «Ազատություն» ռադիոկայան) վերաբերյալ՝ ուսումնասիրելով նախընտրական շրջանում նրանց քաղաքական հաղորդումները: ԼԿԻ տնօրենը փաստեց. «Մեր մասնագետները 6 հոգով անընդհատ հետեւում են նշված հեռուստաընկերությունների ու ռադիոկայանների քաղաքական հաղորդումներին: Պարզել ենք, որ նախորդ տարիների համեմատ, այսօր քաղաքական հաղորդումները համեմատաբար չեզոք են: Օրինակ, հետազոտվող TV-ները հաճախ ցուցադրում են կադրեր՝ առանց մեկնաբանության, հեռուստադիտողին հնարավորություն ընձեռելով ինքնուրույն վերլուծել ներկայացվող փաստերը»: Նա նաեւ նշեց. «Մինչ օրս կուսակցությունների մասին ներկայացված նյութերի մեջ գերակշռում են Հանրապետական կուսակցության մասին սյուժեները: «Ազատություն» ռադիոկայանի քաղաքական հաղորդումների ու լրատվական թողարկումների 46%-ը նույնպես նվիրված է ՀՀԿ-ին: Իսկ, օրինակ, «ԱԼՄ»-ի եթերի 78%-ը նվիրված է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին, «Կենտրոնի» լրատվության 48%-ը՝ ԲՀԿ-ին: Որոշակիորեն հավասարակշռված է «Երկիր Մեդիայի» եթերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30